Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՄԱՐՈԿԿՈ , Մարոկկոյի Թագավորություն (արաբ․ Ալ Մամլյաքա ալ Մաղրիբիյա կամ Մաղրիբ ալ Աքսա, բառացի՝ Հեռավոր Արևմուտք)

Բովանդակություն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 332
II․ Պետական կարգը 
 332
III․ Բնությունը 
 332
IV․ Բնակչությունը 
 333
V․ Պատմական ակնարկ 
 333
VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները 
 334
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ 
 334
VIII․ Զինված ուժերը 
 334
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 
 335
X․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները 
 335
XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 335
XII․ Գրականությունը 
 335
XIII․ Ճարտարապետությունը և կերպարվեստը 
 335
XIV․ Երաժշտությունը 
 336
XV․ Կինոն 
 336

I․ Ընդհանուր տեղեկություններ
Մ․ պետություն է Հյուսիս–Արևմտյան Աֆրիկայում։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովի ջրերով։ Եվրոպայից բաժանվում է Ջիբրալթարի նեղուցով։ Սահմանակից է Ալժիրին և Արևմտյան Սահարային։ Տարածությունը 446,5 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 18,9 մլն (1978)։ Մայրաքաղաքր՝ Ռաբաթ։ Վարչականորեն բաժանվում է 37 պրովինցիայի և 2 պրեֆեկտուրայի։
II․ Պետական կարգը
Մ․ սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1972-ին։ Պետության և կառավարության գլուխը թագավորն է (իշխանությունն ստանձնում է ժառանգաբար), որը նշանակում է և ազատում է կառավարության անդամներին, հրապարակում օրենքի ուժ ունեցող հրամանագրեր, կնքում և հաստատում միջազգային պայմանագրեր, նշանակում դատավորներին, հայտարարում պատերազմ, արտակարգ դրություն ևն։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Պրովինցիաները կառավարում են նահանգապետները, պրեֆեկտուրաները՝ մերերը, համայնքները՝ կաիդսերը։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը (իրականացնում է նաև սահմանադրական հսկողությունը), ապելյացիոն և, այսպես կոչված, սադադի դատարանները կամ հաշտարար տրիբունալները (ստորին ատյանի դատարաններ)։

Վարչական բաժանումը (1972)*

Վարչական
միավորը
Տարածությունը.
հզ. կմ²
Բնակչությունը.
հզ. մարդ (1971)
Վարչական
կենտրոնը
Պրովինցիաներ
Ագադիր
Բենի Մելալ
Էլ Տոսեյմա
Էլ Ջադիդա
Խուրիբգա
Կենիթրա
Մառակեշ
Մեկնես
Նադոր
Սաֆի
Սեթաթ
Վարզազաթ
Թազա
Թեթուան
Տանժեր
Թարֆայա
Ուշդա
Քսար էս Սուկ
Ֆես
-
53.0
14.1
3.5
6.0
4.3
19.8
27.9
13.5
6.1
13.6
12.1
55.7
22.5
10.0
0.4
34.2
42.4
0.1
17.9
-
1168.0
663.7
246.6
590.9
328.3
1346.0
1558.5
753.1
480.5
897.9
670.8
522.4
578.6
796.3
215.5
24.2
633.8
471.6
1071.4
-
Ագադիր
Բենի Մելալ
Էլ Տոսեյմա
Էլ Ջադիդա
Խուրիբգա
Կենիթրա
Մառակեշ
Մեկնես
Նադոր
Սաֆի
Սեթաթ
Վարզազաթ
Թազա
Թեթուան
Տանժեր
Թարֆայա
Ուշդա
Քսար էս Սուկ
Ֆես
Պրեֆեկտուրաներ
Կասաբլանկա
Ռաբաթ Սալե
-
1,2
0,5
-
1719,4
641․7
-
  • 1981-ին Մ․ վարչականորեն բաժանված է 37 պրովինցիայի և 2 պրեֆեկտուրայի։

III․ Բնությունը
Մ․ լեռնային երկիր է։ Գերակշռում են միջին բարձրության և բարձր լեռները, սարավանդները (մեսետաներ) ու բարձրադիր հարթավայրերը։ Հվ–արմ–ից հս–արլ. ձգվում է Ատլասի լեռնային համակարգը՝ Բարձր Ատլասը (բարձրությունը՝ 4165 մ, Թուբկալ լեռ, Մ–ի ամենաբարձր կետը), Միջին Ատլասը, Անտիատլասը, հս–ում, Միջերկրական ծովի երկայնքով՝ Էր Ռիֆ լեռները, Ատլանտյան ափին՝ Գարբ, Աբդա, Աուս դաշտավայրերը, հս–արմ–ում՝ Մարոկկոյական Մեսետայի հարթավայրերն ու սարավանդները։ Հս–արլ–ում խոշոր շոթերի գոգավորություններով Ալժիրա–Մարոկկոյական Մեսետան է (1100–1200 մ)։ Ատլասից հվ․ տարածված քարքարոտ սարավանդները Սահարայում փոխարկվում են քարքարոտ հարթավայրերի։
Երկրաբանական կառուցվածքը: Մ․ բաժանվում է մինչքեմբրյան հիմքով Անտիատլասի լեռների, հերցինյան ծալքավորության Ատլասի և ալպյան ծալքավորության Էր Ռիֆ լեռների լայնական զոնաների։ Մ–ի տարածքին բնորոշ է սեյսմիկությունը, հաճախակի են ավերիչ երկրաշարժերը։ Կան ֆոսֆորիտների, քարաղի, պղնձի, ցինկի, կապարի, երկաթի, կոբալտի, քարածխի, նավթի և գազի հանքավայրեր։
Կլիման։ Մ–ի մեծ մասն ունի մերձարևադարձային, հս–ում՝ միջերկրածովյան կլիմա (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24–28°C, հունվարինը՝ 10– 12°C)։ Ատլանտյան օվկիանոսին հարող շրջաններում կլիման ավելի մեղմ է, երկրի հվ–ում և հվ–արլ–ում՝ չորային։ Տարեկան տեղումները ափամերձ շրջաններում և լեռներում