մոտ 1000 մմ են, հվ–ում՝ մինչև 200 մմ, Սահարային հարող շրջաններում՝ մոտ 100 մմ։ Երկրի հվ․ շրջաններում հաճախակի են ավազային փոթորիկները։
Ներքին ջրերը: Մշտահոս գետերը քիչ են։ Խոշոր գետերն են Մուլույան, Սեբուն, Ումմ էր Ռբիան, Թենսիֆթը, որոնց բնորոշ են աշնան ու ձմռան անձրևային վարարումները։ Ումմ էր Ռբիա և Սեբու գետերի վրա կառուցված են խոշոր ջրամբարներ ու ՀԷԿ–եր։ Լճերի մեծ մասը աղի է։ Արլ–ում տարածված են ցամաքող, աղի լճերը (սեբխեր), Ատլանտյան օվկիանոսի ափերին՝ ճահճացած ծովալճակները (մերժեր)։
Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։ Ափամերձ հարթավայրերում և միջլեռնային հովիտներում տարածված են ավազային, կավավազային ու կավային առավել բերրի սևահողերը։ Լեռներում գերակշռում են լեռնաանտառային գորշ, ծայր հվ–ում՝ անապատային հողերը։ Անտառները գրավում են երկրի տարածության 12%–ը և պահպանվել են լեռներում ու երկրի հս–արմ–ում։ Հիմնական ծառատեսակներն են կաղնին, խցանակաղնին, մայրին, գաճաճ արմավենին, սոճին։ Մեծ տարածում ունեն մակվիսի ու կենսածառի թփուտները։ Չոր տափաստանները և կիսաանապատները ծածկված են ալֆա խոտով, աղուտները՝ օշանով։
Կենդանական աշխարհը խիստ տուժել է մարդու տնտ․ գործունեության հետևանքով և համեմատաբար աղքատ է։ Կան նապաստակ, վարազ, շնագայլ, կապիկ, բորենի, հովազ, լուսան ևն, լեռնային գետերում՝ կարմրախայտ։ Տարածվածե ն կրծողները, սողունները, երկկենցաղները։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։ Բուսական և կենդանական աշխարհի պահպանման նպատակով ստեղծվել են արգելանոցներ, ազգային պարկեր (Թուբկալ, Թազեկա)։
IV․ Բնակչությունը
Մոտ 99%–ը բերբերա–արաբական ծագման մարոկկացիներ են։ Կան նաև եվրոպացիներ (ֆրանսիացիներ, իսպանացիներ) և մարոկկոյական հրեաներ։ Պետական լեզուն արաբերենն է, կրոնը՝ մահմեդականությունը, տոմարը՝ լուսնային հիջրան։ Միջին խտությունը 1 կմ²-ի վրա մոտ 40 մարդ է (1978), քաղաքային բնակչությունը՝ 35% (1978)։ Խոշոր քաղաքներն են Կասաբլանկան, Ռաբաթը, Մառակեշը, Ֆեսը։
V․ Պատմական ակնարկ
Հնագույն ժամանակներից Մ–ի տարածքում բնակվել են լիբիական կամ հին բերբերական (ժամանակակից բերբերների նախնիները) ցեղեր։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին առափնյա շրջաններում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են Կարթագենի իշխանության տակ։ Մ․ թ․ ա․ II դ․ Մ–ի հս․ շրջաններն իր ազդեցությանն է ենթարկել, իսկ մ․ թ․ ա․ 27-ին նվաճել Հռոմը։ V դ․Մ–ի տարածքի հս․ մասը նվաճել են վանդալները, VI դ․՝ Բյուզանդիան, VIII դ․՝ արաբները (որոնք տարածեցին արաբերենն ու մահմեդականությունը)։ 788-ին Մ–ի հս–արմ–ում հիմնվել է Իդրիսյանների պետությունը (առաջին պետությունը Մ–ի տարածքում՝ տեղական արաբ. դինաստիայի գլխավորությամբ), XI դ․՝ Ալմորավյանների (Մառակեշ կենտրոնով, որից առաջացել է երկրի ժամանակակից անվանումը), ապա՝ Ալմոհադների խալիֆայությունը։ XIII դ․ 2-րդ կեսին Մ–ում իշխանությունն անցել է Մարինյանների բերբերական դինաստիային, որոնց տիրապետության ժամանակ նկատելիորեն զարգացել է գյուղատնտեսությունը, տնտ․ լայն կապեր են հաստատվել Մ–ի և Եվրոպայի ու Արևմտյան Աֆրիկայի միջև, ծաղկել է ֆեոդալական մշակույթը։ XV դ․ սկսվել է եվրոպացիների մուտքը Մ․, պորտուգալացիները և իսպանացիները գրավել են ատլանտյան ծովափը։ XVI դ․ վերջին մարոկկացիներին հաջողվել է գաղութարարներին վտարել առափնյա քաղաքների զգալի մասից։ Մ–ի սուլթաններ Իսմայիլի (1672–1727) և Սիդի Մուհամմադ բեն Աբդուլլահի (1757–-90) ժամանակ ազատագրվել է երկրի ամբողջ առափնյա շրջանը (բացի Սեուտայից և Մելիլլայից)։ XIX դ․ 40-ական թթ․ սկսվել է եվրոպացիների զինված ներխուժումը Մ․։ 1844-ին Ֆրանսիան, պարտության մատնելով մարոկկացիների բանակը, անիրավահավասար պայմանագիր պարտադրեց Մ–ին։ 1859-ին Իսպանիան ներխուժեց Մ․՝ գրավելով աննշան տարածք։ XX դ․ սկզբին Մ–ի համար պայքար սկսեցին նաև Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։ 1912-ին ստորագրվեցին ֆրանս–մարոկկոյական և ֆրանս–իսպանական պայմանագրերը, որոնցից առաջինով Մ–ում հաստատվում էր ֆրանս․ պրոտեկտորատ, երկրորդով Մ–ի մի փոքր մասն անցնում էր Իսպանիայի տիրապետությանը։ Մ–ի տարածքը բաժանվեց 3 գոտու՝ ֆրանս․ (տարածքի մոտ 80%–ը, բնակչության 90%–ը), իսպանական (մի փոքր տարածք Մ–ի հս–ում և ծայր հվ–ում․ վերջինս Իսպանական Հարավային Մ․ անունով միացվեց Իսպանական Արևմտյան Սահարային) և միջազգային (Տանժերը)։ Երկրում իշխանությունն անցավ ֆրանս. գլխավոր ռեզիդենտին (ֆրանս․ գոտում) և իսպանական գերագույն կոմիսարին (իսպանական գոտում)։ Մ–ի սուլթանի և իսպանական գոտում նրա փոխարքայի՝ խալիֆայի, իշխանությունը ձևական էր։ Ֆրանսիական պրոտեկտորատի հաստատման դեմ ապստամբեց ժողովուրդը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Մ–ում նոր վերելք ապրեց ազգային–ազատագրական շարժումը։ 1921-ին Ռիֆի (մարզ Մ–ի հս–ում, իսպանական գոտում) ցեղերը Մ–ի ազգային հերոս Աբդ ալ Քերիմի գլխավորությամբ ջախջախեցին իսպանական բանակը և վտարեցին Ռիֆից։ Ստեղծվեց Ռիֆի հանրապետությունը։ 1926-ին Ռիֆի զորքերը պարտվեցին ֆրանս․ և իսպանական միացյալ ուժերի դեմ կռվում։
1920-ական թթ․ Մ–ի տնտեսության հիմնական ճյուղերում տիրապետում էր օտարերկրյա, գլխավորապես՝ ֆրանս․ կապիտալը, մարոկկոյական բուրժուազիայի բաժինն աննշան էր (ակցիաների 5%–ից ոչ ավելին)։ Ավելի քան 1 մլն հա բարեբեր հողեր բռնագրավվեցին բնիկներից և ի սեփականություն տրվեցին եվրոպական գաղութարարներին։ Երկրի բնակչության և բնական հարստությունների անխնա շահագործումը խորացնում էր դասակարգային շերտավորումը, միաժամանակ արագացնում քաղաքների զարգացումը, քաղաքային միջին խավերի ու բանվոր դասակարգի ձևավորումը։
1930-ական թթ․ քաղաքներում ուժեղացավ հակագաղութային, հակաիմպերիալիստական շարժումը։ Ազգային–ազատագրական շարժման ղեկավարությունը ցեղային կամ ֆեոդալական առաջնորդներից անցավ Մ–ի ազգային բուրժուազիային և մտավորականությանը։ 1934-ին Մ–ի բուրժուա–ազգայնականները և հայրենասեր մտավորականության ներկայացուցիչները ստեղծեցին Ազգային գործողության մարոկկոյական դաշինք (Գործողության կոմիտե), որը պահանջում էր մարոկկացիների մասնակցությունը երկրի կառավարմանը։ 1937-ին կոմիտեն արգելվեց, որից հետո ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ [հիշատակելի է «Ազգային կուսակցությունը», որի հիմքի վրա 1943-ին ստեղծվեց «Իստիքլյալ» («Անկախություն») կուսակցությունը]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Մ–ի ֆրանս․ գոտին գտնվում էր «Վիշիի կառավարության» իշխանության տակ։ 1940-ին Իսպանիան զավթեց Տանժերը և ներառեց իսպանական գուտու մեջ։ 1942-ի նոյեմբերին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/333
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է