Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տ պողպատ ստանալու համար վառելիքի տեսակարար ծախսը:
Ժամանակակից մետալուրգիական գործարաններում Մ. ա–յան զարգացումն ընթանում է ավելի մեծ տարողության վառարանների կիրառման, նրանց կառուցվածքի կատարելագործման, աշխատանքային պրոցեսների ավտոմատացման և տեխնոլոգիական պրոցեսների ինտենսիվացման ճանապարհով: Մարտենյան պրոցեսն աստիճանաբար փոխարինվում է թթվածնա–կոնվերտերային պրոցեսով:
Գրկ. Металлургия стали, под ред. В. И. Явойского и Г. Н. Ойкса, М., 1973.Թ. Ղազանչյան ՄԱՐՏԵՆՅԱՆ ՊՈՂՊԱՏ, տես Պողպատ:
ՄԱՐՏԵՆՍԻՏ (գերմ. մետաղագետ Մարտենսի (A. Martens, 1850-1914) անունից), ասեղնաձև միկրոկառուցվածք. դիտվում է որոշ մխված մետաղական համաձուլվածքներում և մաքուր մետաղներում, որոնց բնորոշ են բազմաձև փոխակերպումներ: Մ. մխված պողպատի հիմնական կառուցվածքային բաղադրիչն է. իրենից ներկայացնում է ածխածնի գերհագեցած պինդ լուծույթ՝ սկզբնական աուստենիտի կոնցենտրացիա ունեցող -երկաթում: Մարտենսիտային կառուցվածքին համապատասխանում է պողպատի առավել մեծ կարծրություն:
ՄԱՐՏԻ, Մարտի–ի–Պերես (Marti у Perez) Խոսե Խուլիան (1853-1895), կուբացի հեղափոխական, գրող, իսպանական տիրապետության դեմ ազատագրական պայքարի գաղափարախոսն ու կազմակերպիչը: Կուբայի ազգային հերոս: 16 տարեկանից նվիրվել է հեղափոխական գործունեության: 1870-ին արտաքսվել է Իսպանիա: Սովորել է Մադրիդի և Սարագոսայի համալսարաններում: Մ. մեծ դեր է խաղացել 1895-ին Կուբայում սկսված ազգային–ազատագրական ապստամբության կազմակերպման գործում: Զոհվել է իսպանացիների դեմ մարտերում: Մ–ի գրական ժառանգությունը գրեթե ամբողջությամբ կապված է նրա հասարակական գործունեության հետ: Հրատարակվել են Մ–ի «Աբդալա» (1869) ռոմանտիկական դրաման, «Իսմաելիլյո» (1882), «Պարզ բանաստեղծություններ» (1891) ժողովածուները:
ՄԱՐՏԻԿՅԱՆ Եղիշե Ավետիսի (ծն. 4.5. 1904, գ. Վանիկ, Բիթլիսի վիլայեթ), հայ սովետական արվեստաբան–նկարիչ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1961): 1936-ին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտ–յան ինստ-ը: 1936-37-ին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1954-ից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստ-ում (1945-54-ին՝ պրոռեկտոր և արվեստի պատմության ամբիոնի վարիչ, 1970-ից՝ պրոֆեսոր): Մ. գրել է մի շարք մենագրություններ՝ «Ստեփան Աղաջանյան» (1956), «Սովետական Հայաստանի կերպարվեստը» (1956, ռուս., հեղինակակից Պարսամյան Ռ.), «Ռեմբրանդ» (1959), «Հակոբ Կոջոյան» (1961), «Այծեմնիկ Ուրարտու» (1962), «Փանոս Թերլեմեզյան» (1964): Մ–ի հեղինակությամբ հրատարակվում է «Հայկական կերպարվեստի պատմություն»-ը (գիրք 1-2; 1971-75):
ՄԱՐՏԻԿՅԱՆ Թաթուլ Սերգեյի (1904-1960), հայ սովետական ինժեներ–էլեկտրիկ: Ս. Ն. Մարտիկյանի որդին: ՍՄԿԿ անդամ 1928-ից: 1930-ին ավարտել է Մոսկվայի Գ. Վ. Պլեխանովի անվ. ժողտնտեսության ինստ-ը: 1930-36-ին ղեկավարել է Քանաքեռի ՀԷԿ–ի էլեկտրատեխնիկական մասի նախագծման աշխատանքները, որի գործարկումից (1936) հետո նշանակվել է շահագործման էլեկտրատեղամասի պետ, ապա՝ գլխավոր ինժեներ: 1949-55-ին եղել է ՍՍՀՄ–ում առաջին ստորգետնյա՝ Սևանի ՀԷԿ–ի դիրեկտորը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2) և «Պատվո նշան» շքանշաններով:Ռ. Մալխազյան ՄԱՐՏԻԿՅԱՆ Հարություն Զաքարի (կեղծանունը՝ «Արթուր») (30.10.1899, գ. Ծովք (Խարբերդի վիլայեթում) — 20.6.1981, Երևան), ֆրանսահայ հասարակական գործիչ: Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) անդամ 1924-ից: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1923-ին բնակություն է հաստատել Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Գործուն մասնակցություն է ունեցել Ֆրանսիայի կոմկուսի հայկ. սեկցիայի հիմնադրմանը: Եղել է ՀՕԿ–ի Մարսելի մասնաճյուղի հիմնադիրներից, վարել է քարտուղարի պաշտոնը: Հրապարակային ելույթներով և ֆրանսահայ մամուլի էջերում գաղափարական անհաշտ պայքար է մղել դաշնակցության դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45) ՖԿԿ Կենտկոմի ցուցումով Ֆրանսիայի հվ–ում կազմակերպել է հայ ազատ հրաձիգների ու պարտիզանների մարտական խմբեր և ղեկավարել նրանց գործողությունները: 1943-ի նոյեմբերին Գրենոբլի հակաֆաշիստական ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է և մինչև 1945-ի մայիսը արգելափակվել նախ Կոմպիենի, ապա Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում: 1948-ից ապրել է Երևանում:Հ. Մակարյան ՄԱՐՏԻԿՅԱՆ Սերգեյ (Սերգո) Նիկոլայի (1874, Թիֆլիս — 1957, Երևան), սովետական կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1904-ից: Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1901-ից: Մասնակցել է «Բանվորի ձայն» (1906), «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий», 1906), «Օրեր» (1907) թերթերի հրատարակմանը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մ–ի բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հավաքատեղիներից մեկը (1914-ի օգոստոսին նրա բնակարանում տեղի է ունեցել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի խորհրդակցություն): 1917-ին այդ բնակարանոմ էր տեղավորված ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան «Սոցիալ–դեմոկրատ» հայերեն թերթի խմբագրությունը: Թերթի հրատարակման և տարածման գործին Մ. Մելիքյանի, Ա. Կարինյանի, Ս. Կասյանի ն այլոց հետ մասնակցել է նաև Մ.: 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ: Բաքվի կոմունայի պաշտպանության օրերին կազմակերպել և ղեկավարել է մարտական դրուժինա: Կոմունայի պարտությունից հետո, մինչև 1919-ի ապրիլը, գործել է Աստրախանում, այնուհետև ՌԿ(բ)Կ Կենտկոմի հանձնարարությամբ եկել է Հայաստան: Ընտրվել է ՌԿ(բ)Կ Արմենկոմի անդամ: 1920-ի հունիսին բանտարկվել է: Սովետական կարգեր հաստատվելուց հետո Մ. պատասխանատու պաշտոններ է վարել կուսակցական ու սովետական մարմիններում (կուսակցության Երևանի կոմիտեի քարտուղար, Հայաստանի ժողտնտխորհի նախագահ, Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ): 1933-36-ին եղել է ՀՍՍՀ, ապա՝ ԱՍՖՍՀ Կենտգործկոմի նախագահ, ԱՍՖՍՀ Կենտգործկոմների և ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի անդամ: Ընտրվել է ՍՄԿԿ XII, XIV, XVI համագումարների պատգամավոր: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:Հ. Օհանյան ՄԱՐՏԻՆ (Martin) Արչեր Ջոն Պորտեր (ծն. 1.3.1910, Լոնդոն), անգլիացի կենսաքիմիկոս և ֆիզքիմիկոս: Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1950): 1932-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, ուր 1934-ից զբաղվել է վիտամինի և նիկոտինաթթվի անջատման եղանակների մշակմամբ: Ստեղծել է ամինաթթուների անալիզատոր, առաջարկել թղթի վրա (1941) և գազահեղուկային սյունային քրոմատոգրաֆիայի (1952) եղանակները: Զբաղվել է պենիցիլինի անջատման և մաքրման հարցերով: 1965-ից Էյնդհովենի (Նիդերլանդներ) Բարձրագույն տեխ. դպրոցի պրոֆեսոր է: Քրոմատագրաֆիական եղանակների մշակման համար արժանացել է (Ռ. Լ. Մ. Սինգի հետ) նոբելյան մրցանակի (1952):
ՄԱՐՏԻՆԵ (Martinet) Անդրե (ծն. 12.4. 1908, Սենտ–Ալբան դը Վիյար, Սավոյա), ֆրանսիացի լեզվաբան: Կոլումբիայի (1947-55) և Սորբոնի (1955-ից) համալսարանների պրոֆեսոր: Արհեստական լեզուների միջազգային ասոցիացիայի (1946-48) և Եվրոպայի լեզվաբանական ընկերության (1966) պրեզիդենտ: «Word» (1945) լեզվաբանական հանդեսի հիմնադիրներից: Մ. ձևակերպել է գործառական հնչյունակարգության հիմնական դրույթները, տարաժամանակյա հնչյունաբանության մեջ մտցրել ամբողջական համակարգերի քննության սկզբունքը, մասնավորապես նկարագրել հնչակարգաբանական շղթայական ռեակցիայի մեխանիզմը և մի շարք իրակություններ: Անդրադարձել է հնդեվրոպական լեզուների հնչյունաբանությանը, ձևաբանությանը, ռոմանական, գերմ. լեզուներին, կելտերենին, բասկերենին:
Երկ. Принцип экономии в фонетических I изменениях, М., 1960; La gemination consonantique