Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 349

տեղակալ, որոշ ժամանակ եղել է այդ բանակի 90-րդ հրաձգային կորպուսի հրամանատար: Այնուհետև մասնակցել է Սովետական Մերձբալթիկայի, Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի ազատագրման մարտերին և թշնամու Դանցիգ–Գդինյա խմբավորման ջախջախմանը: 1946-51-ին Մ. եղել է հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի հրամանատար: 1954-ին զորացրվել է: Պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի Երևանի բաժանմունքի և «Գիտելիք» ընկերության գիտամեթոդական խորհրդի նախագահն է: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Հայրենական պատերազմի 1-ին և Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշաններով:Ա. Ղազարյան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հարություն Արտաշեսի (1.5.1921, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) - 28.7.1977, Երևան), հայ սովետական պատմաբան–հնագետ: Պատմ. գիտ. դոկտոր (1965), պրոֆեսոր (1966): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1938-ին ընդունվել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը, 1941-ից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, այնուհետև՝ ավարտել ընդհատված ուսումը: 1950-ից պեղումներ է կատարել Գոլովինոյում, Կարմիր բլուրում, Գառնիում, Արմավիրում, հետազոտական աշխատանքներ՝ Լենինականում, Գեղարոտում և այլուր: 1960-ից ղեկավարել է Գեղամա լեռների ժայռապատկերների ուսումնասիրության աշխատանքները, 1962-ից՝ Արգիշտիխինիլի քաղաքի պեղումները: Մ–ի հետազոտությունները կարևոր ավանդ են Հայկական լեռնաշխարհի և Անդրկովկասի հնագույն մշակույթի, Ուրարտուի պատմության ուսումնասիրության, ինչպես նաև հնագույն դարաշրջանների ժամանակագրության գիտ. պարբերացման և Հին Արևելքի ժողովուրդների հետ Հայկական լեռնաշխարհի ու Կովկասի հնագույն ցեղերի փոխհարաբերությունների հետազոտման ասպարեզում:
Երկ. Ուշ բրոնզեդարյան բնակավայրեր և դամբարանադաշտեր, Ե., 1969 («Հայաստանի հնագիտական հուշարձանները», հ. 2, պր. 2): Գեղամա լեռների ժայռապատկերները, Ե., 1971 (հեղինակակից Հ. Ռ. Իսրայելյան, «Հայաստանի հնագիտական հուշարձանները», հ. 6, պր. 2): Հայաստանի նախնադարյան նշանագրերը և նրանց ուրարտահայկական կրկնակները, Ե., 1973: Գիտությունն սկսվում է նախնադարում, Ե., 1978: Армения в эпоху бронзы и раннего железа, Е., 1964; Аргиштихинили, Е., 1974.Լ. Պետրոսյան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մարիամ Պետրոսի (ծն. 5.1.1925, գ. Ձիթհանքով (այժմ՝ Անիի շրջանում)), գյուղատնտեսական արտադրության առաջավոր, գյուղատնտես: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1947): Առաջին կին հերոսը ՀՍՍՀ–ում: ՍՄԿԿ անդամ 1951-ից: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1952): Էջմիածնի շրջանի Մեծամոր գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ (1977-ից): Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել անջրդի պայմաններում հացահատիկի բարձր բերք ստանալու համար (40 ց՝ հա-ից): Եղել է ՍՍՀՄ III գումարման Գերագույն սովետի դեպուտատ:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մարուսյա Սահակի (ծն. 29.11.1924, Երևան), հայ սովետական դերասանուհի: ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի (1967): ՍՄԿԿ անդամ 1965-ից: Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի (1944-1945), Կիրովականի Հ. Աբելյանի անվան (1946-48), Էջմիածնի (1948-51) և Ալավերդու (1951-53) շրջանային, Լենինականի Մռավյանի անվ. (1953-70) թատրոններում: Լավագույն անձնավորումներից են՝ Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Հասմիկ (Գ. Տեր–Գրիգորյանի «Վերջին մեխակներ»), Ջեսսի (Կ. Սիմոնովի «Ռուսական հարց»), Պոլինա (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Լուիզա (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Դեզդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո»), Մեդեա (Եվրիպիդեսի «Մեդեա»): 1971-ից աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում: Դերերից են՝ Եղիսաբեթ թագուհի (Շեքսպիրի «Ռիչարդ III»), Օգուդալովա (Ա. Օստրովսկու «Անօժիտը»):Ռ. Փաշայան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մաքսիմ Սահակի (ծն. 9.9.1931, Երևան), բալետի հայ սովետական արտիստ և բալետմայստեր: ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1973): ՍՄԿԿ անդամ 1963-ից: Ավարտել է Երևանի (1950) և Մոսկվայի (1952) պարարվեստի ուսումնարանները, ինչպես և Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը (1967): 1952-ից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարող (1958-71-ին՝ գլխավոր բալետմայստերը) և Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ: 1972-ից Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն է և գլխավոր բալետմայստերը: Հրավիրվել է աշխատելու (1977-78-ին) Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում: Լավագույն բեմադրություններից են՝ Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Կ. Օրբելյանի «Անմահություն», Է. Հովհաննիսյանի «Անտունի» (երկուսն էլ՝ 1969), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1970, Վորոնեժում՝ 1971-ին, Ուլան Ուդեում՝ 1973-ին), Չայկովսկու «Շչելկունչիկ» (1977, Վորոնեժ), Դելիբի «Կոպելիա» (1977, Մոսկվա): Մ–ի աշակերտներից են՝ Վ. Գալստյանը, Ա. Մարիկյանը, Ռ. Խառատյանը, Ն. Մեհրաբյանը, Ս. Պետրոսյանը և ուրիշնեեր:Գ. Ստեփանյան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Նատալյա Արտեմի (2(14) . 10.1889, Թիֆլիս – 14.6.1960, Երևան), հայ սովետական ինժեներ–շինարար, ՀՍՍՀ վաստակավոր իռիգատոր (1957): Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1915): Մասնակցել է Շիրակի ջրանցքի նախագծման և կառուցման աշխատանքներին (1922-1925): Մ–ի ղեկավարությամբ են կազմվել Հոկտեմբերյանի ջրանցքի, Այղր լճի ջրհան կայանի և ոռոգման ցանցի, Արփի լճի ջրամբարի և այլ նախագծեր: 1931-ին և 1935-ին ընտրվել է Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (VI և VII գումարումների): Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Նշան (1894, գ. Խուռնավիլ (Խարբերդի գավառում) - 1966, Պրագա), սփյուռքահայ արևելագետ: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ավստրիայում: 1920-26-ին սովորել է Պրագայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում, որտեղ, աշակերտելով արևելագետ Բ. Հրոզնուն, մասնագիտացել է արևելագիտական առարկաների (շումերերեն, աքքադերեն, ասորերեն, խեթերեն և Փոքր Ասիայի պատմություն) գծով: 1927-ին հրավիրվել է Պրագայի համալսարան որպես դասախոս: Իր աշխատություններում Մ. անդրադարձել է հայերենի ծագումնաբանությանը, դիցաբանությանը, աշխարհագրությանը, փոքրասիական հնագույն ժողովուրդների և հայերի առնչություններին (Հայերենի հարաբերությունը հեթիդերենի հետ, «ՀԱ», 1924, № 9-10, 1926, № 7-8, Հայ տեղանունների շուրջը, «Կյանք և գիր», 1948, Հայոց հնագույն օրրանը, տես Վահե Հայկ. Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը, 1959, էջ 87-166), Հայաստանի քաղ. վիճակին, տեղագրությանը, ցեղային ծագմանը, լեզվին, գրին, բարքերին ու արվեստին: Գերմ. և չեխ. է թարգմանել հայ գրականության չափածո և արձակ նմուշներ: 1963-ին լույս է տեսել «Գիլգամեշ» դյուցազնավեպին նվիրված Մ–ի աշխատությունը:Խ. Կարադելյան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Սարգիս Սողոմոնի (ծն. 21.9.1900, գ. Մադրասա (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Շամախու շրջանում)), գեներալ–լեյտենանտ (1945): Սովետական Միության հերոս (10.5.1945): ՍՄԿԿ անդամ 1925-ից: Նախնական կրթությունն ստացեյ է ծննդավայրում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1917-ի մայիսին մտել է Բաքվի կարմիր գվարդիայի շարքերը: Հայաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո մտել է կարմիր բանակի շարքերը, 1922-ին հայկական հրաձգային դիվիզիայում նշանակվել գնդացրային դասակի հրամանատար: 1928-ին ավարտել է ԲԳԿԲ գլխավոր շտաբի Մոսկվայի բարձրագույն զինվորական դասընթացները և դարձել կադրային սպա: 1924-38-ին 76-րդ հայկական լեռնա–հրաձգային դիվիզիայում վարել է տարբեր պաշտոններ (վաշտի հրամանատար, գնդի շտաբի պետի տեղակալ՝ հետախուզության