իրերի, պահածոների, հացի գործարաններ, սննդի կոմբինատ: Գործում են «Հայգորգ» և «Սուտակ» արտադրական միավորումների մասնաճյուղերը, գլխավորող պանրագործարանը, Հայկ. ՍՍՀ ԳԱ երկրագործության ԳՀԻ-ի փորձակայանը, շինարարական տրեստ, 2 շարժական մեքենայացված շարասյուն, ավտոբազա, մեխանիզացիայի արտադրական բազա (թողարկում է շինարարական իրեր և կոնստրուկցիաներ), Հայկոոպշին վարչությունը ևն: Մինչև սովետական կարգերը Մ–ում գործել է մեկ չորսդասյա դպրոց: 1981-82-ին Մ–ում կային 4 միջնակարգ, մարզական, երաժշտական, նկարչական դպրոցներ, ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում, պրոֆ–տեխ. ուսումնարան, 5 մսուր–մանկապարտեզ: Գործում են շրջանային հիվանդանոցը (190 մահճակալով), պոլիկլինիկա, մանկական և կանանց կոնսուլտացիաներ, սանիտարա-հակահամաճարակային կայան, Մարտունու հակաժանտախտային բաժանմունքը, դեղատուն, կուլտուրայի տուն (կից գործում է ժող. պարի անսամբլը), պատկերասրահ, գրադարաններ, կինոթատրոն, տպարան, կապի հանգույց և բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, «Մարտունի» հանգստյան տունը: Կա կարտոֆիլաբուծական, կաթնաանասնապահական սովետական տնտեսություն:
Մ–ի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1966-ին (ճարտ–ներ՝ Ա. Միրիջանյան, Մ. Սաֆրաստյան), ըստ որի Մ–ու տարածքն են ներառվելու Վաղաշեն և Ներքին Գետաշեն գյուղերը՝ նախատեսելով զգալի քանակի բնակելի, կուլտուր-կենցաղային և արտադրական շենքերի շինարարություն: Մ–ում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի («Աստվածածին», վերակառուցված 1886-ին), գերեզմանոց խաչքարերով (XV-XVII դդ.), ձիթհան, Վանք սրբատեղի (վերակառուցված XX դ.), կիկլոպյան ամրոցի (մ. թ. ա. I հազարամյակ) մնացորդներ, հնագույն բնակատեղի (մ. թ. ա. II-I հազարամյակ): Անվանումն ստացել է Ա. Մյասնիկյանի «Մարտունի» հեղափոխական ծածկանունից:
ՄԱՐՏՈՒՆԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Գետիկ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս-արևելք: Անասնապահական–կարտոֆիլաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղի շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ, ամրոցներ (մ. թ. ա. հազարամյակ, Աղջաղալա՝ միջնադար), եկեղեցիներ, խաչքարեր (միջնադար): Գյուղն անվանումն ստացել է ի պատիվ Ա. Մյասնիկյանի (Մարտունի):
ՄԱՐՏՈՒՆԻ, քաղաքատիպ ավան, Լեռնային Ղաբաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Ղաբաբաղի լեռնաշղթայի արլ. լանջին, Ստեփանակերտից 41 կմ արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ: Կա խաղողագործական սովետական տնտեսություն: Ունի 2 միջնակարգ, գիշերային, ութամյա, երաժշտական դպրոցներ, գրադարան, կինոթատրոն, մշակույթի պալատ, հիվանդանոց, կապի բաժանմունք, 2 մանկապարտեզ, շերամի սերմնաբերման կետ, ջրմուղ–կոյուղի, կենցաղսպասարկման կոմբինատ: Մ–ում է տպագրվում «Աշխատանք» շրջանային լրագիրը: Մ–ում կան նեոլիթի, բրոնզի դարի դամբարաններ, շրջակայքում՝ միջնադարյան խոշոր բնակատեղիներ, գերեզմանոցներ, կիսաքանդ եկեղեցիներ, խաչքարեր:
ՄԱՐՏՈՒՆԻ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում: Միավորված է Վաչիանի սովետական տնտեսությանը: Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում է ութամյա դպրոց: Մ–ի հայերը գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից, 1830-ին:
ՄԱՐՏՈՒՆԻ (ն. Գոլիցինո, Ղազախաշեն), հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանում, Խաչի սար լեռան լանջին, շրջկենտրոնից 25 կմ հարավ: Միավորված է Զագիրի և Սպիտակշենի սովետական տնտեսությունների հետ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան: Գյուղը հիմնադրվել է XIX դ. վերջերին և կոչվել Անդրկովկասի կառավարչապետ Գոլիցինի անունով: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո գյուղում բնակություն են հաստատում Գետաբեկի պղնձահանքերի մոտ գտնվող Ղազախաշենի բնակիչները և անվանում Ղազախաշեն: Ի հավերժացումն Ա. Մյասնիկյանի (Մարտունու) հիշատակի՝ 1926-ին գյուղը վերանվանվում է Մ.: Մ–ում է ծնվել ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ծ. Աղայանը:
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում, Սևանա լճի հարավ-արևմուտքում: Կազմավորվել է 1930-ի սեպտ. 9-ին: Տարածությունը 1185 կմ² է, բն. 71727 մարդ (1981): Վարչական կենտրոնը՝ Մարտունի:
Բնական պայմանները: Շրջանի տարածքը գրավում է Գեղամա լեռնաշղթայի հվ–արլ., Վարդենիսի լեռնաշղթայի հս. լանջերը մինչև Սևանա լիճը: Գտնվում է 1900-3000 մ բարձրությունների վրա, 7-9-բալանոց սեյսմիկ գոտում: Առավելագույն բարձրությունը 3522 մ է (Վարդենիս լեռ): Սևանա լճի ափամերձ գոտին ունի հարթ մակերևույթ: Դեպի հվ. տեղանքն աստիճանաբար բարձրանում և կտրտվում է կիրճերով ու գետահովիտներով: Հվ–արմ-ում է Արգիճիի ճահճապատ գոգավորությունը (համանուն գետի վերին հոսանքում): Բնորոշ են հրաբխային կոները (Արմաղան լեռ, 2830 մ ևն): Վարդենիսի լեռնաշղթայի հս. լանջերին տեղ-տեղ կան բրգաձև ժայռեր: Տարածված են անդեզիտա–բազալտների և անդեզիտա-դացիտների լավային ծածկույթներ, Սևանա լճի ափամերձ շրջանում՝ գետային և լճային նստվածքներ: Կան բազալտի (Գեղհովիտ, Զոլաքար), պեռլիտի (Ձորագյուղ), հրաբխային խարամի (Վարդենիկ), քվարցային ավազի (Ծովինար) հանքավայրեր: Շրջանի տարածքում է «Արփա–Սևան» հիդրոտեխնիկական համալիրի հս. մասը:
Մ. շ. ունի չափավոր ցուրտ կլիմա: Առկա է բնակլիմայական պայմանների ուղղաձիգ գոտիականությունը: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը 5-10°C-ով բարձր է բարձրադիր վայրերի ջերմաստիճանից: Քամիները հիմնականում փչում են հվ–արմ-ից, առավելագույն արագությունը աշնան, ձմռան և գարնան սկզբներին՝ 25-30 մ/վրկ: Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 6°C է, բարձրադիր վայրերում' –4°C, հունվարինը՝ համապատասխանաբար –5°C, –14°C, հուլիսինը՝ 16°C, 10°C, առավելագույնը՝ 32°C, 22°C, նվազագույնը՝ –30°C, –42°C, տարեկան տեղումները՝ 400-900 մմ (առավելապես մայիս–հունիսին): Ձնածածկույթի միջին բարձրությունը 15–25 սմ է, առանձին տարիներին՝ 40–50 սմ, լեռնային վայրերում՝ ավելի քան 1 մ: Շրջանի տարածքով հոսում են Արգիճի, Ծակքար, Մարտունի և Վարդենիկ գետերը: Կան բազմաթիվ աղբյուրներ, Լիճք գյուղի մոտ՝ հանքային ջրեր: Գերակշռում են համապատասխան բուսածածկույթով լեռնամարգագետնային, ցածրադիր վայրերում՝ լեռնատափաստանային սևահողերը: Սևանա լճի ջրերից ազատված տարածություններում (մոտ 5 հզ. հա) կատարվում են անտառատնկումներ: Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, դաշտային մուկը ևն:
Բնակչությունը: Բնակվում են հայեր: Խտությունը 1 կմ² վրա 60,5 մարդ է: Խիտ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/352
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ