XVIII դդ․ Հայաստանում Մ․ եղել են տարատեսակ և կամայական։ Յուրաքանչյուր նվաճող կիրառում էր որոշակի մաքսային տարիֆ՝ փոփոխում դրանք իր շահերից ելնելով։ Մաքսատները ցրված էին բոլոր առևտրական ճանապարհների վրա և այնքան շատ էին, որ Մ․ գանձելու իրավունքը հաճախ կապալով տրվում էին մասնավոր անձանց։ XIX դ․ սկզբից եվրոպական և ասիական երկրներից ապրանքները նպաստավոր պայմաններով ներմուծվում էին Անդրկովկաս, ապա արտահանվում Պարսկաստան և Թուրքիա։ Անդրկովկաս ներմուծվող ապրանքներից գանձվում էին 5% Մ․, իսկ Պարսկաստան առաքվող ապրանքները չէին հարկվում։ Ընդլայնվել էր առևտուրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, կարգավորվել մաքսային համակարգը։ Նախկին տարատեսակ և կամայական մաքսերի փոխարեն սահմանվել էին ընդհանուր Մ․՝ ապրանքի արժեքի 5%-ի չափով։ 1821-ից Ռուսաստանում սահմանվեց Մ–ի հովանավորական տարիֆ, որը հետագայում կիրառվեց նաև Անդրկովկասում։ Մ–ի 5% դրույքն ուժի մեջ թողնվեց միայն ասիական երկրներից ներմուծվող ապրանքների համար։ Եվրոպական երկրների ապրանքներից գանձվում էին բարձր Մ․, իսկ ռուս. և տեղական ապրանքները թույլատրվում էին Անդրկովկասից արտահանել առանց հարկման։ Մինչև XX դ․ սկիզբը ցարական Ռուսաստանի մաքսային քաղաքականությունն Անդրկովկասում բազմիցս փոփոխվել է։
ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ (մինչև 1939-ը՝ Ալեքսանդրովկա), գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, Լեջան լեռան ստորոտին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Մ․ Գ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Հ․ Բոնդարևը։ Հիմնադրել են Սարատովի և Կուրսկի նահանգից եկած ռուսները՝ 1815-20-ին։
ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ (Maximilian), կայսրեր «Հռոմեական սրբազան կայսրությունում».
Մ․ I (1459-1519), կայսր 1493-ից, ավստ․ էրցհերցոգ։ Հաբսբուրգների դինաստիայից։ Ֆրիդրիխ III-ի որդին և ժառանգորդը։ Մարիա Բուրգունդացու հետ ամուսնությամբ (1477-ին) ձեռք է բերել Նիդերլանդներն ու Ֆրանշ–Կոնտեն։ Մ․ I սկսել է Հաբսբուրգների ավստ․ տիրույթների իրական միավորումը, նրանց կենտրոնացված կառավարումը։ Պարտվելով շվեյցարացիների դեմ, այսպես կոչված, Շվաբյան պատերազմում (1499), Մ․ I ստիպված էր ճանաչել Շվեյցարիայի վերջնական անջատումը կայսրությունից։ Նրա օրոք դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Ռուս. պետության հետ։
Մ․ II (1527-76), կայսր՝ 1564-ից, ավստ․ էրցհերցոգ։ Ֆերդինանդ I-ի որդին։ Հաբսբուրգների տոհմի անդամների միջև հողերի բաժանումից հեաո Մ․ II ստացել է Վերին և Ստորին Ավստրիան, Չեխիայի և Հունգարիայի թագը։ Ֆինանս. հարցերում ամբողջությամբ կախված լինելով ավստ․, չեխ և հունգ․ ֆեոդալներից, հարկադրված մեծ զիջումներ է արել նրանց։ Նրա օրոք հաբսբուրգյան տիրույթներում լայնորեն տարածվել է բողոքականությունը։
ՄԱՔՍԻՄՈՎ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1880-1952), սովետական բուսաբան։ Բույսերի էկոլոգիական ֆիզիոլոգիայի հիմնադիրներից։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից անդամ՝ 1932-ից)։ 1902-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1917-ից Թիֆլիսի, Կրասնոդարի, Պետրոգրադի, Սարատովի, Մոսկվայի բուհերի պրոֆեսոր և բույսերի ֆիզիոլոգիայի իր հիմնադրած լաբորատորիաների վարիչ։ 1939-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Կ․ Ա․ Տիմիրյազևի անվ. բույսերի ֆիզիոլոգիայի ինստ-ում (1946-52-ը՝ դիրեկտոր)։ Մ–ի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի երաշտակայունության և ցրտադիմացկունության հարցերին։ 1930-ին «Բույսերի երաշտակայունության ֆիզիոլոգիական հիմունքները» (1926) մենագրության համար արժանացել է Լենինի անվ. մրցանակի (1930)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՄԱՔՍԻՄՈՎԱ Եկատերինա Սերգեևնա (ծն. 1.2.1939, Մոսկվա), բալետի ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1973): 1958-ին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (Ե․ Գերդտի դասարանը)։ Նույն թվականից՝ Մեծ թատրոնի մենապարուհի։ Լավագույն դերապարերից են՝ Ժիզել (Ադանի «Ժիգել»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆրիգիա (Խաչատրյանի «Սպարտակ», լենինյան մրցանակ, 1975), Բաքոսուհի (Գունոյի «Վալպուրգյան գիշեր»), Օդետա–Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»)։ Հանդես է եկել նաև «Պիգմալիոն» (1978) հեռուստատեսային ֆիլմ–բալետում։ Դերապարերից շատերը Մ․ պատրաստել է Գ․ Ուլանովայի ղեկավարությամբ։ Հյուրախաղերով հանդես է եկել Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Տոկիոյում և այլուր։ Երևանում հանդես է եկել 1967-ին։ Մ–ին շնորհվել է Ա․ Պավլովայի անվ. մրցանակ (1969):
ՄԱՔՍԻՄՈՒՄ (< լատ․ maximum — առավելագույնը), առավելագույն քանակ, առավելագույն մեծություն, բարձրագույն աստիճան, մինիմումի հակառակը։ Տես նաև Մինիմում և մաքսիմում։
ՄԱՔՍԻՄՈՒՄ, գնորոշման և աշխատավարձի հարկադրական համակարգ, որը հաստատվել է Ֆրանսիայում, 1793-94-ին, Յակոբինյան դիկտատուրայի ժամանակաշրջանում։ Փաստորեն վերացվել է Տերմիդորյան հեղաշրջումից (1794-ի հուլիս) հետո, իսկ պաշտոնապես՝ 1794-ի դեկտ. 24-ին։
ՄԱՔՍՎԵԼ (Maxwell) Ջեյմս Կլերկ (Clerk) (1831-1879), անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, դասական էլեկտրադինամիկայի ստեղծողը, վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1860)։ Սովորել է Էդինբուրգի (1847-50) և Քեմբրիջի (1850-54) համալսարաններում։ Աբերդինի Մարիշալ–կոլեջի (1856-60), Լոնդոնի (1860-65) և Քեմբրիջի (1871-ից) համալսարանների պրոֆեսոր։ 1871-ից եղել է իր հիմնադրած Կավենդիշի լաբորատորիայի դիրեկտորը։ Մ–ի գիտական գործունեությունն ընդգրկում է էլեկտրամագնիսականության, գազերի կինետիկ տեսության, օպտիկայի, առաձգականության տեսության և շատ այլ պրոբլեմներ։ Իր առաջին աշխատանքը (օվալների մասին) կատարել է դեռևս 15 տարեկան հասակում։ 18 տարեկանում գրած մեկ այլ աշխատության մեջ արդեն ուրվագծվում էր մածուցիկ հեղուկներում տանգենցիալ լարումների դեպքում առաջացող երկբեկման երևույթի հետագա հայտնագործության տեսական հիմնավորումը։ Գազերի մոլեկուլային–կինետիկ տեսությանը վերաբերող հետազոտություններում լուծել է իդեալական գազի մոլեկուլների՝ ըստ արագությունների բաշխման վիճակագրական խնդիրը (տես Մաքսվելի բաշխում), պարզել գազի մածուցիկության կախումը մոլեկուլների արագությունից և ազատ վազքի երկարությունից (1860), արտածել է թերմոդինամիկայի մի շարք կարևոր առնչություններ (1860), փորձով չափել չոր օդի մածուցիկության գործակիցը (1866)։ Մ․, Մ․ Ֆարադեյի հետ մեկտեղ, էլեկտրամագնիսական դաշտի տեսության ստեղծողներից է։ Այդ տեսության մեջ Մ․ ընդհանրացրել է մակրոսկոպիկ էլեկտրադինամիկայի բոլոր հայտնի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/368
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ