Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

454 ՄԵՅԵՐ
(«Հայագիտական ընկերություն»-ը), 1920-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Revue des Etudes Arméniennes»), 1921-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ սլավ»-ը («Re vue des Etudes Slaves»)։ Ընդհանուր լեզվաբանական հայացքներով հարում է Ֆ․ դը Սոսյուրի հիմնադրած հասարակագիտական ուղղությանը, հետազոտական սկզբունքներով՝ երիտքերականներին, տարբերվելով լեզվի էության և զարգացման պատճառների իր մեկնաբանությամբ։ Հետևելով․ Ֆ․ դը Սոսյուրին՝ Մ․ լեզուն դիտել է որպես նշանների համակարգ։ Լեզվական երևույթները և հատկապես լեզվի զարգացումը բացատրել է հասարակության զարգացման պայմաններով, իսկ լեզվի հասարակական էությունը կապել նրա հաղորդակցական գործառույթի հետ։ Համեմատական լեզվաբանության մեջ ընդունել է լեզուների ցեղակցության և ծագումնաբանական դասակարգման սկզբունքները, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերություններն ու տեղաբաշխումը պարզելու համար դիմել է լեզվաբանական աշխարհագրության մեթոդներին, հասարակագիտական ուղղության դիրքերից մեկնաբանել երիտքերականների առաջ քաշած հիմնական դրույթները հնչյունական օրենքի, համաբանության, փոխառության վերաբերյալ, սակայն չի սահմանափակվել նշված սկզբունքներով և առաջ է քաշել լեզվի զարգացման ընդհանուր օրենքներ սահմանելու հարցը։ Զբաղվել է առանձին հնդեվրոպական լեզուների (հուն․, լատ․, հին պարսկ․, թոխարերեն, գերմ․, սլավ, ևն) ուսումնասիրությամբ։
«Հայերենի բարբառային դիրքը» (1896) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ Մ., հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903) աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ, անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2 հրտ․, 1968, տես «Memoire de la Societe de Unguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մ․ անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913, գերմ․) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկ․ դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։
Երկ․ Հայագիատկան ուսումնասիրություններ, Ե․, 1978։ Les dialectes indo-européens, 2 éd., P., 1922; La méthode comparative en linguistique historique, Oslo–[e. a․], 1925; Linguistique historique et linguistique générate, 2 éd., t․ 1–2, P., 1926–36; Введение в сравнительное изучение индоевропейских языков, М.–Л., 1938; Общеславянский язык, М., 1951
Գրկ․ Աղայան Է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, Ե․, 1958։Լ․ Հովսեփյան ՄԵՅԵՐ (Meyer) Էդուարդ (1855–1930), գերմանացի պատմաբան։ Հին պատմության պրոֆեսոր Լայպցիգում (1884-ից), Բրեսլաուում (Վրոցլավ, 1885-ից), Հալլեում (1889-ից), Բեռլինում (1902–23-ին)։ Տարբեր սկզբնաղբյուրների (հնագիտական, վիմագրական, գրական ևն) հիման վրա ուսումնասիրել է Հին Արևելքի (նաև Հայաստանի), Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմության հարցերը։ Հիմնական աշխատության՝ «Հին ժամանակների պատմության» (հ․ 1–5, 1884–1902) մեջ շարադրել է համաշխարհային պատմությունը՝ Արևելքի հին քաղաքակրթությունների առաջացումից մինչև մ․ թ․ ա․ 355-ը (Սիկիլիայում հույների տիրապետության անկումը)։ Թեև զգալի ուշադրություն է դարձրել տնտ․ և սոցիալական պատմությանը, Մ․ իր շարադրանքի հիմքում դրել է քաղ․ իրադարձություններն ու պետականության պատմությունը՝ գտնելով, որ պետության ձևն է որոշում ժողովրդի ճակատագիրը։ Ժողովուրդների գաղթերն ու տեղաշարժերը համարել է պատմական զարգացման կարևոր գործոն (օրինակ, Եգիպտոսի նվաճումը հյուքսոսներից, մ․ թ․ ա․ XII դ․ հնդեվրոպական ցեղերի գաղթերը ևն)։ Մ․ հին պատմությունը շարադրել է ցիկլիզմի և մոդեռնիզմի տեսությունների դիրքերից։ Հունաստանի պատմության հոմերոսյան ժամանակաշրջանը (մ․ թ․ ա․ XI –IX դդ․) բնորոշել է իբրև հուն. միջնադար, դասական ու հելլենիստական ժամանակաշրջանը (մ․ թ․ ա․ V–I դդ․)՝ կապիտալիզմ, իսկ Հռոմի պատմությամբ ավարտվել է հին աշխարհի կապիտալիստական զարգացումը։ Ժխտել է պատմական զարգացման առաջընթաց շարժումը՝ կապիտալիզմը համարելով հասարակության զարգացման բարձրագույն աստիճանը, որի անկումը իբր կհանգեցնի մշակույթի անկման։
Երկ․ Geschichte des Altertums, Bd 1–5, Stuttgart, 1884–1902
Գրկ․ Протасова С․ И., История древнего мира в построении Эд. Мейера, «ВДИ», 1938, № 3․
ՄԵՅԵՐ (Meyer) Յուլիուս Լոտար (1830–1895), գերմանացի քիմիկոս։ Տյուբինգենի համալսարանի պրոֆեսոր (1876), Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1890)։ Առանց տեսական ընդհանրացումների Մ․ 1864-ին տվել է 27 քիմ․ տարրերի աղյուսակ, որում տարրերը տեղաբաշխված էին ըստ ատոմական կշռի աճի և խմբավորված ըստ արժեքականության։ 1870-ին կազմել է քիմ․ տարրերի համակարգման ընդհանուր աղյուսակ, որն, ըստ հեղինակի, «էապես նմանվում է Մենդելեևի (1869) պարբերական համակարգին»։ Կառուցել է տարրերի ատոմական ծավալների կորերը։
ՄԵՅԵՐ (Meyer) Վիկտոր (1848-1897), գերմանացի քիմիկոս։ Գյոթինգենի (1885–89) և Հայդելբերգի (1889) համալսարանների պրոֆեսոր։ Առաջինն է ստացել (1872) նիտրոմիացություններ և ուսումնասիրել դրանց քիմ․ հատկությունները։ Քարածխի խեժի բենզոլային ֆրակցիայում հայտնաբերել է (1882) թիոֆեն, հետազոտել դրա և շատ ածանցյալների հատկությունները։ Հայտնագործել է ալդեհիդների և կետոնների ռեակցիան հիդրօքսիլամինի հետ և առաջինն ստացել օքսիմներ ևն։ Առաջարկել է (1878–80) գոլորշու խտությամբ նյութի մոլեկուլային զանգվածի որոշման մեթոդ։
ՄԵՅԵՐԲԵՐ (Meyerbeer) Ջակոմո (իսկական անունը և ազգանունը՝ Յակոբ Լիբման Բեր, Beer, 5․9․1791, Տասդորֆ, Բեռլինի մոտ – 2․5․1864, Փարիզ, թաղված է Բեռլինում), կոմպոզիտոր, դիրիժոր։ Հրեա բանկիրի որդի։ Աշակերտել է Մ․ Կլեմենտիին (դաշնամուր), Կ․ Ֆ․ Ցելտերին և Գ․ Ֆոգլերին (կոմպոզիցիա)։ 1816–24-ին ապրել է Իտալիայում, յուրացրել իտալ․ օպերայի սկզբունքները և տարբեր քաղաքներում բեմադրել նոր օպերաներ, որոնցից առավել հասունը՝ «Խաչակիրը Եգիպտոսում» (1824)։ 1827–42-ին ապրել է Ֆրանսիայում, որտեղ աննախընթաց հաջողություն են գտել նրա «Ռոբերտ Սատանա» (1830, բեմ․ 1831) և համաշխարհային հռչակ վայելող «Հուգենոտներ» (1835, բեմ․ 1836) օպերաները։ 1842–46-ին Բեռլինում վարել է գեներալ–մուզիկ–դիրեկտորի (գլխավոր դիրիժոր) պաշտոնը։ 1856-ին վերադարձել է Փարիզ, ուր բեմադրվել են նրա «Մարգարե» (1849), «Պլոյերմելյան ներում» («Դինորահ», 1859), «Աֆրիկուհի» («Վասկո դա Դամա», բեմ․ ետմահու, 1885) և այլ օպերաներ։ Զարգացնելով «մեծ օպերայի» (տես Օպերա) ավանդույթները Մ․ լիբրետիստ Է․ Սկրիբի հետ ստեղծել է մոնումենտալ ներկայացումներ՝ կոնտրաստային դրամատուրգիայով, մասսայական ճոխ տեսարաններով, շքեղ ձևավորմամբ, որոնց բարդ