Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

504 ՄԵՔԵՆԱ–ՏՐԱԿՏՈՐԱՅԻՆ
ՀՍՍՀ մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության որոշ արտադրատեսակների արտադրությունը 1950–79-ին

1950 1960 1970 1979
Փոփոխական հոսանքի գեներատորներ մինչև
100 կՎտ հզորությամբ, հզ. հատ
9.5 31.0 34.5 52.9
100 կՎտ-ից բարձր հզորությամբ, հատ 150 1816 595 1150
Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ
0.25-ից մինչև 100 կՎտ հզորությամբ, հզ. հատ
- 218.5 508.2 864.8
100 կՎտ-ից բարձր հզորությամբ, հատ - 700 1800 1730
Շարժական էլեկտրակայաններ, հզ. հատ 0,0 19.9 16.4 21.2
Ուժային տրանսֆորմատորներ, հզ. հատ 60.9 3501 4804 6868
Լուսավորման էլեկտրալամպեր, մլն հատ - 47.4 134.8 179.3
Կենտրոնախույս պոմպեր, հզ. հատ 2.7 40.8 83.6 115.2
Օդային և գազային կոմպրեսորներ, հատ 468 2212 3766 5326

Ետպատերազմյան շրջանում Մ–յան համակողմանի զարգացումն ուղեկցվել է որակական խոր տեղաշարժերով, ներճյուղային կաոուցվածքի և տարածքային տեղաբաշխման առաջադիմական փոփոխություններով, մասնագիտացման խորացմամբ։ Կառուցվել են նոր ձեռնարկություններ (Երևանի էլեկտրամեքենաշինական, էլեկտրաճշգրիտ սարքերի, Կիրովականի «Ավտոգենմաշ», Լենինականի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական են), ստեղծվել և բուռն զարգանում են Մ–յան նոր ճյուղեր՝ էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական։ Ճյուղի տեխ․ բազան համալրվել է բարձրարտադրողական ավտոմատ, կիսաավտոմատ, հատուկ և ագրեգատային հաստոցներով ու մեքենաներով, կատարելագործվել է արտադրության տեխնոլոգիան, որի շնորհիվ 1979-ին, 1940-ի համեմատ, արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 648,3, աշխատանքի արտադրողականությունը՝ 33,5 անգամ։
Հայկական ՍՍՀ–ում յուրացվել է բազմաթիվ նոր, հիմնականում բարդ և աշխատատար արտադրատեսակների արտադրությունը։
ՀՍՍՀ Մ–յան արտադրանքի հարյուրավոր տեսակներ (էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, ագրեգատներ, տրանսֆորմատորներ, էլեկտրաշարժիչներ, հաստոցներ) միջազգային ճանաչում ունեն, դրանցից ավելի քան 80-ը արտահանվում է աշխարհի մոտ 60 երկիր։ Մ․ տալիս է ՀՍՍՀ արդյունաբերության համախառն արտադրանքի 27%–ը (1979)։ Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը թողարկվող արտադրանքի ծավալով ՍՍՀՄ–ում երրորդն է, իսկ մետաղահատ հաստոցների, սարքերի և ավտոմատացման միջոցների արտադրությունը՝ հինգերորդը։
Ճյուղի համար կադրեր են պատրաստում Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ը, էլեկտրամեխանիկական, մեքենաշինական, էլեկտրոնային հաշվողական մաթ․ մեքենաների, ռադիոէլեկտրակապի, Դիլիջանի ռադիոտեխնիկական, Կիրովականի սարքաշինական ևն տեխնիկումները։ Նոր արտադրատեսակների և տեխնոլոգիական պրոցեսների մշակման հարցերով զբաղվում են Երևանի մաթ․ մեքենաների ԳՀԻ, կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական և նախագծային կոնստրուկտորային ինստ–ը, կիսահաղորդիչային տեխնիկայի փորձնական գործարանը, կաբելային արտադրության, նաև էլեկտրամեխանիկայի համամիութենական ԳՀԻ–ների Երևանի բաժանմունքները ևն։
Գրկ․ ՍՄԿԿ 25-րդ համագումարի նյութերը, Ե․, 1976։ Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը 1920-1960, Ե․, 1960։ Սոցիալիստական վերարտադրության լենինյան ուսմունքը, Ե․, 1970։ Վիրաբյան Ա․ Տ․, Սովետական Հայաստանի մեքենաշինության զարգացման ուղիները, Ե․, 1977։ Розенфельд Я. С․, Клименко К. И., История машиностроения СССР, М․, 1961; Экономика машиностроительной промышленности СССР, М., 1968․Վ․ Խոջաբեկյան ՄԵՔԵՆԱ–ՏՐԱԿՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ՄՏԿ, ՍՍՀՄ–ում պետական գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք նախատեսված էին կոլտնտեսություններին տեխ․ և կազմակերպչական օգնություն ցույց տալու համար։ ՄՏԿ–ում կենտրոնացված էին գյուղատնտ․ արտադրության հիմնական մեքենաները (տրակտորներ, կոմբայններ են) և կոլտնտեսություններին սպասարկում էին պայմանագրային հիմունքներով։ Առաջին մեքենատրակտորային կայանը կազմակերպվել է 1928-ին, Օդեսայի մարզում (ՀՍՍՀ–ում՝ 1929-ին, Հոկտեմբերյանի շրջանում)։ ՄՏԿ վճռական դեր են խաղացել գյուղի սոցիալիստական վերակառուցման, կոլտնտեսային կարգի, ինչպես նաև բանվոր դասակարգի ու գյուղացիության դաշինքի ամրապնդման և այլ խնդիրներում։ 1958-ին դրանք վերակազմավորվեցին նորոգման տեխ․ կայանների (ՆՏԿ), իսկ տեխ․ բոլոր միջոցները (շուրջ 32 մլրդ ռ․ արժեքով) վաճառվեցին կոլտնտեսություններին։ Նույն թվականին ՆՏԿ–ները վերածվեցին «Գյուղտեխնիկա» (1978-ից՝ Գյուղատնտեսության արտադրատեխնիկական ապահովման պետական կոմիտե) շրջանային միավորումների։
ՄՏԿ–ների կազմակերպման ՍՍՀՄ փորձը օգտագործել են սոցիալիստական մի շարք երկրներ։ Տես նաև Գյուղատնտեսության մեքենայացում:Մ․ Շմավոնյան ՄԵՔՍԻԿԱ (Мéjiсо, México), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Estados Unidos Mexicanos)

Բովանդակություն

I. Ընդհանուր տեղեկություններ 504
II. Պետական կարգը 504
III. Բնությունը 505
IV․ Բնակչությունը 505
V․ Պատմական ակնարկ 506
VI․ Քաղաքական կուսակցությունները,
արհմիությունները և հասարակական
այլ կազմակերպությունները
507
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ 507
VIII․ Զինված ուժերը 508
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 508
X․ Լուսավորությունը 508
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները 509
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները,
հեռուստատեսությունը
510
XIII․ Գրականությունը 511
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը 511
XV․ Երաժշտությունը 513
XVI․ Բալետը 513
XVII․ Թատրոնը 513
XVIII․ Կինոն 513

I․ Ընդհանուր տեղեկություններ
Մ․ պետություն է Հյուսիսային Ամերիկայի հվ–արմ․ մասում։ Սահմանակից է ԱՄՆ–ին, Գվատեմալային և Բելիզին։ Արմ–ում և հվ–ում ողողվում է Խաղաղ, արլ–ում՝ Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 1958,2 հզ․ կմ2 է, բն․՝ 66,94 մլն (1978)։ Մայրաքաղաքը՝ Մեխիկո։ Վարչականորեն բաժանվում է 31 նահանգի և 1 ֆեդերալ օկրուգի։
Քարտեզները տես 6-րդ հատորի 473-րդ էջից առաջ՝ ներդիրում։
II․ Պետական կարգը
Մ․ ֆեդերատիվ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1917-ին։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, որն ունի լայն լիազորություններ՝ օրենսդրական նախաձեռնության իրավունք, նշանակում և ազատում է պետ․ բարձրաստիճան պաշտոնյաներին, նահանգապետներին, հրապարակում օրենքներ ևն։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ (դեպուտատների պալատ և սենատ) պառլամենտն է (Ազգային կոնգրես)։ Կառավարությունը կազմում են մինիստրները, գլխավոր դատախազը և 4 դեպարտամենտների ղեկավարները։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած քաղաքացիները։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունն ու միապալատ կոնգրեսը (Օրենսդրական ժողով)։ Քաղաքներում տեղական ինքնավարության մարմինները մունիցիպալ խորհուրդներն են։ Մ–ի դատական համակարգը