508 ՄԵՔՍԻԿԱ
պարարտանյութեր)։ Գործարանները գտնվում են նավթի և գազի արդյունահանման շրջաններում և Մեխիկո ու Սալամանկա քաղաքներում։ Գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունները գտնվում են Մեխիկոյում (պղինձ), Վերակրուսում (ալյումին), սև մետալուրգիայինը՝ Մոնթերեյում, Մոնքլովայում և Մեխիկոյի շրջակայքում։ Լեռնամետալուրգիական խոշոր համալիր կա Բալսաս գետի հովտում։ Ավտոհավաքման գործարաններ կան Մեխիկոյում, Տոլուկայում, Պուեբլայում։ Մասնագիտացված մեքենաշինության պետ․ կենտրոն է Իրոլոն (վագոնաշինություն, տեքստիլ սարքավորման և դիզելների արտադրություն)։ Զարգանում է ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը։ Մեխիկոյի մոտակայքում կան ցեմենտի գործարաններ։ Տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները կենտրոնացած են Պուեբլա–Օրիսաբա–Կորդովա գոտում, Մեխիկոյում ու Գվադալախարայում։ Վերջին երկու քաղաքներում է կենտրոնացած նաև սննդի արդյունաբերությունը։ Շաքարի արտադրության ձեռնարկությունները գտնվում են Մորելոս, Սինալոա, Վերակրուս, Տամաուլիպաս նահանգներում։
Արդյունաբերական կարևորագույն արտադրատեսակների արտադրությունը
1950 | 1960 | 1978 | |
---|---|---|---|
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ.ժ Նավթ, մլն տ Բնական գազ, մլրդ մ3 Արծաթ, տ Կապար, հզ․ տ Ցինկ*, հզ․ տ Պղինձ*, հզ․ տ Երկաթի հանքաքար, հզ․ տ Ծծումբ, հզ․ տ Թուջ․ հզ․ տ Պողպատ, հզ․ տ Ցեմենտ, հզ․ տ Ծծմբական թթու, հզ․ տ Մարդատար ավտոմեքենաներ, հզ․ հատ Շաքար, մլն տ |
4.4 10,4 1,8 1528 238 224 62 286 12** 227 390 1479 43 10 0,7 |
10.8 14,2 9,7 1385 191 244 60 521 1302 784 1474 3089 249 24,8 1,5 |
55.2 61,0 25,6 1600 245 163 87 3500 1800 5100 6700 13900 – 247 3,0 |
- Արդյունահանումը մետաղի պարունակթյամբ։ **1951։
Գյուղատնտեսությունը։ Հիմնականում բավարարում է բնակչության պահանջները և տալիս է արտահանության արժեքի 2/5-ը։ Բնորոշ է հողի կենտրոնացումը (հատկապես հս․ անասնաբուծական նահանգներում) խոշոր տնտեսություններում և խիստ մանրատվածությունը գյուղացիական համայնքներում (էխիդոս) ու հնդկացիների բնակավայրերում։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 40% –ից ավելին (1978)։ Ոռոգվող հողերից (4,3 մլն հա, հիմնական շրջաններն են Կոլորադո, Ռիո Բրավո, Ֆուերտե գետերի ստորին ավազանները, Կուլիական և Տորեոն քաղաքների շրջակայքը) ստացվում է բուսաբուծության արտադրանքի մոտ կեսը։ Երկրում կառուցվել է ավելի քան 400 ջրամբար (85 մլրդ մ3 ընդհանուր ջրատարողությամբ), օգտագործվում են նաև ստորերկրյա ջրերը։
Գյուղատնտեսական կարևոր կուլտուրաների բերքը (հզ․ տ)
1952 –1956 | 1970 | 1978 | |
---|---|---|---|
Եգիպտացորեն Լոբի Ցորեն Բրինձ (չզտված) Բամբակենի (բամբակե թել) Սրճենի Շաքարեղեգ Հենեքեն |
4057 365 823 183 362 85 12795 103 |
9041 925 2216 402 312 183,9 33550 141 |
9616 940 2643 397 332 270 34500 – |
Գյուղատնտեսության, կառուցվածքում գերակշռում է բուսաբուծությունը։ Մշակում են եգիպտացորեն (ցանքատարածությունները զբաղեցնում են մինչև 3000 մ բարձրություններ, մեծ մասամբ չոռոգվող հողերում), ցորեն, բրինձ, սրճենի, բամբակենի, շաքարեղեգ, թելատու ագավա–հենեքեն։ Արտահանվող նշանակություն ունեն լոլիկը, գետնանուշը, վաղահաս բանջարային բույսերը, ցիտրուսայինները ևն։ Մեծանում է անասնապահության նշանակությունը։ Խոշոր քաղաքների շրջակայքում զարգանում է կաթնատու անասնապահությունը և թռչնաբուծությունը, Մեքսիկական բարձրավանդակում՝ ոչխարաբուծությունը։ 1978-ին Մ–ում կար 30,4 մլն գլուխ խոշոր, 88 մլն գլուխ մանր եղջերավոր անասուն, 14,9 մլն խոզ, 6,6 մլն ձի։
Անտառային տնտեսությունը զարգացած է Դուրանգո և Չիուաուա նահանգներում։ Հյուսիս–խաղաղօվկիանոսյան նահանգների առափնյա շրջաններում կա ձկնորսություն (0,8 մլն տ ձուկ և ծովամթերք, 1978) ու ձկան պահածոների արտադրություն։
Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 24,9 հզ․ կմ է, ավտոճանապարհներինը՝ 200 հզ․ կմ, խողովակաշարերինը՝ 11 հզ․ կմ (1976)։ Զարգանում է օդային տրանսպորտը։ Խոշոր օդանավակայաններ կան Մեխիկո, Վերակրուս, Մերիդա, Մոնթերեյ քաղաքներում։ Ծովային առևտրական նավատորմի տոննաժը 1,08 մլն բրուտտո ռեգիստրային տ է (1976)։ Կարևոր նավահանգիստներ են Տամպիկոն, Վերակրուսը, Կոացակոալկոսը, Սալինա Կրուսը, Գուայմասը։
Արտաքին առևտուրը։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է (1979-ին արտահանումը կազմել է 8,6 մլրդ դոլլար, ներմուծումը՝ 12,0 մլրդ դոլլար)։ Արտահանում է նավթ և նավթամթերք, հանքարդյունահանող արդյունաբերության և գունավոր մետալուրգիայի արտադրանք, ծծումբ, բամբակ, սուրճ, շաքար, անասուն, ներմուծում մեքենաներ, սարքավորում, տրանսպորտի միջոցներ։ Գլխավոր գործընկերներն են ԱՄՆ (արտահանման 71%–ը, ներմուծման 60%–ը), Լատինական Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ճապոնիան։ Տնտեսության համար կարևոր նշանակություն ունի տուրիզմը։
Դրամական միավորը պեսոն է։ 100 պեսոն= 2,80 ռ․ (1981)։
VIII․ Զինված ուժերը
Մ–ի զինված ուժերը (95,5 հզ․ մարդ, 1977), կազմված են ցամաքային զորքերից (72 հզ․ մարդ), ռազմաօդային (մոտ 6 հզ․ մարդ), ռազմածովային (17,5 հզ․ մարդ) ուժերից և ազգային գվարդիայից։ Գերագույն գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է։ Ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ղեկավարությունն իրականացնում է ազգային պաշտպանության մինիստրը, ռազմածովային ուժերինը՝ ծովային մինիստրը։ Համալրվում են վարձկաններով։ Ցամաքային զորքերը կազմված են մեքենայացված 1, հետևակային 1 բրիգադային խմբերից, 23 առանձին հեծելագնդերից ևն։ Ռազմաօդային ուժերն ունեն ավելի քան 105 մարտական ինքնաթիռ, ռազմածովային ուժերը՝ տարբեր նշանակության մոտ 80 նավ, ծովային ավիացիա (21 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ) և ծովային հետևակ։ Կա նաև 250-հազարանոց միլիցիա։
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1970-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 34,6, մահացությունը՝ 6,5, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 54,7։ Կյանքի միջին տևողությունը 64,5 տարի է։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, տարածված են դիզենտերիան, տիֆերը և պարատիֆերը, համաճարակային հեպատիտը, քութեշը, դիֆթերիան, կարմրուկը, կապույտ հազը, բրուցելոզը, տրախոման, գյուղական վայրերում՝ ճիճվային հիվանդությունները։ Ոչ վարակիչ հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են շաքարախտը, տեղաճարակային խպիպը, սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացությունները։
Մ–ում գերակշռում է բժշկ․ ծառայության համակարգը։ 1974-ին երկրում գործել է 1575 հիվանդանոցային հիմնարկ՝ 67,3 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,1 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպում 672 պոլիկլինիկական բաժանմունքներ, 673 պոլիկլինիկաներ, 591 առողջապահական կենտրոն, 6 դիսպանսեր, 299 բուժկետ ևն։ 1970-ին աշխատել են 39,1 հզ․ բժիշկ (1,3 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 5,1 հզ․ ատամնաբույժ և շուրջ 50 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում համալսարաններին կից բժշկ․ 4 ֆակուլտետ և բժշկ․ 16 դպրոց։ 1970-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի 5,7%–ը։ Հռչակված են Ակապուլկո մերձծովյան կլիմայական, Կուեռնավակա, Օրիսաբա և Վերակրուս առողջարանները։
X․ Լուսավորությունը
Մ–ում լուսավորության գործը ղեկավարում են ֆեդերալ ու նահանգների իշխանությունները և մունիցիպալիտետները։ Գործում են պետ․ և մասնավոր (գլխավորապես միջնակարգ) ուս․ հաստատություններ։ Դեռևս շարունակվում է կրոնական կազմակերպությունների ազդեցությունը երեխաների և երիտասարդության դաստիարակության վրա։ 4–6 տարեկան երեխաները դաստիարակվում են մանկապարտեզներում։