Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԵՔՍԻԿԱ 511

կառավարական ինֆորմացիոն գործակալություն)։ Կապի կառավարական ծառայությունը վերահսկում է երկրի ռադիոհաղորդումներն ու հեռուստահաղորդումները (արվում են 1950-ից)։
XIII․ Գրականությունը
Իսպանական նվաճումից առաջ Մ–ի տարածքում գոյություն է ունեցել բնիկների լեզուներով (հիերոգլիֆ գրերով) գրականություն։ XVI դ․ սկսած Մ–ի գրականությունը զարգացել է իսպաներեն։ Առաջինը իսպաներեն գրել են կոնկիստադորները։
XVII դ․ սկզբներին երևան է եկել մեքս․ առաջին սեփական գեղարվեստական ստեղծագործությունը՝ Բ․ դե Վալբուենայի (1568–1627) «Մեքսիկայի շքեղությունը» (1604) պոեմը։ XVII դ․ հայտնի է բանաստեղծուհի և դրամատուրգ Խուանա Ինես դե լա Կրուսը (1651–95)։ Այսպես կոչված ուսյալ պոեզիային զուգընթաց զարգացել է ժող․ բանավոր պոեզիան։ Նրան հատուկ երգիծականությունն ուժեղացել է XVIII դ․ վերջին, երբ երկրի քաղ․ ու հոգևոր կյանքի բոլոր բնագավառներում հասունացել էր Իսպանիայի գաղութային ռեժիմի դեմ ուղղված բողոքը։ Ազգային ինքնահաստատման միտումն արտահայտվել է նաև գրականության մեջ [Ռ․ Լանդիվարի (1731–93) «Գյուղական Մեքսիկան» (1781) պոեմը, Ֆ․ Կլավիխերոյի (1731–87) «Մեքսիկայի հին պատմությունը» (1780–81)]։
Անկախության համար պայքարի շրջանում (1810–24) վերելք ապրեցին հրապարակախոսությունն ու հայրենասիրական պոեզիան, որը ներկայանում է Ա․ Կինտանա Ռոոյի (1787–1851)՝ ազգային հիմնի հեղինակի բանաստեղծություններով։ Հակաիսպանական պատերազմի թեժ պահին հրատարակվեց Խ․ Խ․ Ֆերնանդես դե Լիսարդիի «Պերիկիլիո Սարնիենտո» (առաջին մասը 1816-ին) մեքս․ առաջին վեպը, որտեղ երգիծական ձևով պատկերված էր գաղութային հասարակարգը։
Անկախ Մ–ի գրականության մեջ առաջին գեղարվեստական ուղղությունը եղել է ռոմանտիզմը (բանաստեղծներ Մ․ Ակունիա (1849–73), Գ․ Պրիետո (1818–97)։ Իրենց վեպերում անկախ Մ–ի ազգային իրականությունն են պատկերել Մ․ Պայնոն (1810-94), Լ․ Ինկլանը (1816–75), Տ․ դե Կուելյարը (1830–94)։ Այս շրջանում մեծ դեր է խաղացել վիպագիր, հասարակական գործիչ Ի․ Մ․ Ալտամիրանոն (1834–93), որն առաջ է քաշել մեքս․ գրականությունը եվրոպականից անկախ դարձնելու պայքարի ծրագիր։
XIX դ․ վերջին տասնամյակներին մեքս․ պոեզիայում երևան եկավ մոդեռնիստական ուղղությունը [բանաստեղծներ Մ․ Խ․ Օտոն (1858–1906), Մ․ Գուտիերես Նախերա (1859–95), Մ․ Դիաս Միրոն (1835-1928), Ա․ Ներվո (1870-1919)]։ XIX դ․ վերջին, Պ․ Դիասի բռնատիրության շրջանում, Մ–ի արձակում երևան եկան ռեալիստական միտումներ (Ռ․ Դելգադո, Խ․ Լոպես Պորտիլիո ի Ռոխաս, Ֆ․ Գամբոա)։ Սոցիալական խիստ քննադատականությամբ են հատկանշվում նաև Է․ Ֆրիասի (1870–1925) և Ա․ դել Կամպոյի (1868–1908) գործերը։
Մեքս․ գրականության զարգացման նոր փուլը կապված է 1910–17-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխության հետ։ Մ․ Ասուելան (1873–1952) «Ներքևինները» (1916) վեպով սկզբնավորեց այսպես կոչված հեղափոխության վեպը։ Այս ոգով են գրված Մ․ Գուսմանի (ծն․ 1887), Գ․ Լոպես ի Ֆուենտեսի (1897–1966), Խ. Ռոմերոյի վեպերը, Ռ․ Մունիոսի (ծն․ 1899), Ն․ Կամպոբելիոյի (ծն․ 1909) տարբեր ժանրի գործերը։ Մասամբ այս հոսանքի հետ է կապված Մ–Խ․ Մանսիսիդորի (1895–1956) ստեղծագործությունը։
XX դ․ մեքս․ խոշորագույն բանաստեղծներն են Ռ․ Լոպես Վելարդեն (1888–1921), Է․ Գոնսալես Մարտինեսը (1871–1952), Կ․ Պելիսերը (ծն․ 1899)։ Ազգային ինքնաարտահայտման և ինքնահաստատման գաղափարը, որ իշխող է դարձել Մ–ի 1920–30-ական թթ․ գրականության մեջ, մշակվել է փիլիսոփա Խ․ Վասկոնսելոսի (1882–1959), բանաստեղծ, փիլիսոփա–էսսեիստ Ա․ Ռեյեսի (1889–1959) և ուրիշների երկերում։ Հետագայում այդ գաղափարը շարունակել է ուսումնասիրել ու հարստացնել բանաստեղծ Օ․ Պասան (ծն․ 1914)։
Մեքս․ արձակի նոր վերելքն սկսվել է 1950-ական թթ․ կեսերից։ Այս փուլը, որ սկզբնավորվել է Ա․ Յանիեսի (ծն․ 1904) «Տեղատարափից առաջ» (1947) վեպով, ներկայացվում է նաև Խ․ Ռուլֆոյի (ծն․ 1918), Կ․ Ֆուենտեսի (ծն․ 1928), Ռոսարիո Կաստիլիանոսի (ծն․ 1925), Ս․ Գալինդոյի (ծն․ 1926) վեպերով։
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը
Հին շրջանում (մինչև XVI դ․) Մ–ի տարածքում զարգացել են հնդկացիների մի շարք գեղարվեստական մշակույթներ։ Ճարտ–յան վերելքը սկսվել է մ․ թ․ ա․ I հազարամյակում։ Կազմավորվել են կրոնական և մշակութային կենտրոններ, քաղաքներ կենտրոնական Մ–ում [Տեոտիուհական, Տախին (տոտոնակների մշակույթ), Չոլուլա և Տոլյան (տոլտեկների մշակույթ), Տենոչտիտլան (ացտեկների մշակույթ)], երկրի հվ–ում [Մոնտե Ալբան (սապոտեկների և միշտեկների մշակույթ), Միտլա (միշտեկների մշակույթ)], հվ–ում և Յուկատան թերակղզում [Բոնամպակ, Պալենկե, Յաշչիլան, Մայապան, Ուշմալ, Չիչեն Իցա (մայաների մշակույթ)]։ Մ–ի հին քաղաքաշինության մեջ մշակվել են երկրաչափական հատակագծման հնարներ։ Քաղաքներում կառուցվել են աստիճանաձև վիթխարի բուրգ–տաճարներ (Չոլուլայի բուրգի հիմքի կողը 440 մ է), կեղծ կամարներով շենքեր, ծիսական խաղերի հրապարակներ։ Կերպարվեստը, որի մ․ թ․ ա․ II հազարամյակի նմուշներից են արխաիկ մշակույթի արձանիկներն ու ձևավոր անոթները, մ․ թ․ ա․ I հազարամյակից սկսած յուրացրել է վաղ ստրկատիրական հասարակության մշակույթին հատուկ ձևերի ամբողջ հարստությունը (տոլտեկների և ացտեկների՝ մարդակերպ և ֆանտաստիկ կերպարներով քարե քանդակներ, մայաների դեկորատիվ բարձրաքանդակներ)։ Կյանքի անմիջական պատկերմամբ են առանձնանում հին Մ–ի բոլոր ժողովուրդների մանր քանդակները։ Զարգացել են նաև որմնանկարչությունը, ոսկերչությունը, դրվագված կենցաղային խեցեղենի ու փետրե իրերի պաւորաստումը։ Իսպանացիների կողմից Մ–ի նվաճումը կործանեց հնդկացիների ինքնատիպ մշակույթը։ Սակայն բնիկների գեղարվեստական ավանդույթները ազդեցին գաղութացման շրջանի արվեստի վրա, և երկու մշակույթների սինթեզը կանխորոշեց հետագայում Մ–ի ազգային արվեստի ծաղկումը։
Գաղութացման շրջանում (XVI–XIX դդ․ սկիզբ) առանձնապես բուռն զարգացել են ճարտ․ ու քաղաքաշինությունը։ Շենքերը կառուցվել են իսպ․ ճարտ․ օրինակով, միաժամանակ դրսևորվել են տեղական յուրօրինակության գծեր։ Նոր քաղաքները կառուցվել են փողոցների ուղղանկյուն ցանցով։ Դրանց կենտրոնում սովորաբար գլխավոր հրապարակն էր ճոխ հարդարված շենքերով՝ տաճարով, կաոավարչի պալատով և ռատուշայով։ Միատեսակ բնակելի թաղամասերը կառուցապատված էին իսպանական տիպի 1 կամ 2-հարկանի տներով։ Այդ սկզբունքով է կառուցվել Մ–ի մայրաքաղաքը՝ Մեխիկոն (ավերված Տենոչտիտլսսնի տեղում)։ Իսպանական քաղաքացիական վաղ շինությունները