և Հռոմի գիտնականների աշխատություններում մեր թվարկությունից մի քանի դար առաջ (Արիստոտել՝ 384–322, Թեոֆրաստ՝ 372–287)։ Նրանք միներալային մարմինները բաժանել են երկու դասի՝ քարեր և հանքանյութեր, իսկ Ավիցեննան (մոտ 980–1037)՝ քարերի, այրվող մարմինների, աղերի և մետաղների։ Մարդը միներալային հումքը օգտագործել է տակավին շատ վաղ ժամանակներից։ Այդ մասին են վկայում բազմաթիվ պեղումների արդյունքները, հնագույն հանքափորվածքները, պղնձի ու երկաթի ձուլարանները, ոսկու հանքերը ևն։ Մարդկային մշակույթի հետքեր շատ կան Հայաստանի տարածքում՝ Մեծամորի հնագույն մետաղաձուլարանը, Զոդի ոսկու հանքերը, երկաթի և պղնձի հալոցները տարբեր շրջաններում, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն։
Մ–ի զարգացումը և նրա առաջընթացը սերտորեն շաղկապվում են մարդկային հասարակության զարգացման պատմության հետ։ Այն բուռն վերելք է ապրում ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, էլ ավելի մեծ թափ ստանում XIX դ․ վերջին, իմպերիալիզմի դարաշրջանում։ Տեխնիկայի զարգացումը և նոր քիմ․ տարրերի ու նրանց կիրառման բնագավառների հայտնագործումը պահանջեցին մշակել միներալների ու հանքանյութերի ուսումնասիրման որակապես նոր մեթոդներ։ XX դ․ Մ–ում տեղի է ունենում երկու ուղղությունների՝ բյուրեղաքիմիայի և ծագումնաբանության միավորում։ Մ–ում ծագումնաբանական ուղղությունը ստեղծել է Վ․ Ի․ Վերնադսկին, հետագայում այն զարգացրել են նրա աշակերտները՝ Ա․ Ե․ Ֆերսմանը և այլք։ Ռուսաստանում Մ․ բուռն զարգացում ստացավ հատկապես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Ստեղծվեցին բազմաթիվ գիտահետազոտական ինստ–ներ, բուհեր, որոնք սիստեմատիկ ուսումնասիրություններ են կատարում Մ–ի գծով։ Ստեղծվել է Մ–ի նոր ուղղություն՝ տիեզերական մարմինների Մ․, որի զարգացումը հնարավոր է դարձել միայն լուսնային ապարների նմուշների ստացման ժամանակից։ Այդ նմուշների հետազոտությունները թույլ տվեցին առաջին եզրակացություններն անել Լուսնի վրա միներալառաջացման առանձնահատկությունների մասին։ ՀՍՍՀ–ում միներալոգիական հետազոտություններ են տարվում ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ–ում, Երևանի համալսարանում, հանրապետության Մինիստրների խորհրդի երկրաբանական վարչությունում։
Գրկ․ Ломоносов М․ В․, О слоях земных и другие работы по геологии, М․–Л․, 1949; Вернадский В․ И․, Избр․ соч․, т․ 2–3–Опыт описательной минералогии, М․, 1955–59; Бетехтин А․ Г․, Курс минералогии, 3 изд․, М․, 1961; Лазаренко Е. К․, Курс минералогии, М․, 1971․
ՄԻՆԵՐՎԱ (Minerva), հին հռոմեական աստվածուհի։ Յուպիտերի և Յունոնայի հետ կազմել է Կապիտոլիումի սրբազան երրորդությունը։ Համարվել է արհեստավորների և արվեստի ներկայացուցիչների խնամակալուհին։ Մ․ թ․ ա․ III դ․ վերջից նույնացվել է հին հուն․ Աթենասին և պաշտվել նաև իբրև պատերազմի ու պետ․ իմաստության դիցուհի։ Մ–ի պատվին սահմանված 5-օրյա տոները նշվել են մարտ և հունիս ամիսներին։
ՄԻՆԻԵ (Mignet) Ֆրանսուա Օգյոատ Մարի (1796–1884), ֆրանսիացի պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1836)։ Կրթությամբ իրավաբան։ Կողմնակից էր բուրժ․ սահմանադրական միապետության։ Մասնակցել է 1830-ի Հուլիսյան հեղափոխությանը։ Օ․ Թիերիի, Ֆ․ Գիզոյի և Ա․ Թիերիի հետ հիմնել է բուրժ․ պատմագրության մեջ նոր ուղղություն, որը դասակարգային պայքարը դիտել է որպես պատմական իրադարձությունների գլխավոր շարժիչ ուժ։ Գրել է «Ֆրանսիական հեղափոխության պատմությունը» (1824), որտեղ Ֆրանս. մեծ հեղափոխությունը համարել է անխուսափելիություն, քանի որ ֆեոդալական կարգը դադարել էր համապատասխանել զարգացող բուրժուազիայի պահանջներին, իսկ յակոբինյան դիկտատուրան՝ հեղափոխության կարևոր փուլ։ Դասակարգային պայքարն ընդունել է այնքան ժամանակ, քանի դեռ այն մղել է բուրժուազիան ֆեոդալների դեմ, սակայն խստորեն քննադատել է պրոլետարիատի պայքարը ընդդեմ բուրժուազիայի։
Երկ․ Histoire de la Revolution frangaise․․․, v․ 1-2, P․, 1824.
Գրկ․ Petit E․, Fr․ Mignet, P․, 1889․
ՄԻՆԻՄԵՏՐ (< լատ․ minimus – փոքրագույն և ․․․ մետր), գծային չափսերի չափման սարք, որում փոխակերպիչ մեխանիզմ է ծառայում դանակավոր հենարանների վրա տեղադրված տարրերով անհավասարաչափ բազուկ լծակը։ Չափման սահմանը 20-ից մինչև 600 մկմ է, սխալանքը՝ 0,5–2,5 մկմ։
ՄԻՆԻՄՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԻՄՈՒՄ ( < լատ․ minimum – նվազագույն և maximum – առավելագույն), որևէ կետում f(x) ֆունկցիայի արժեքը, որն ամենափոքրն է (ամենամեծն է) այդ կետին բավականաչափ մոտ կետերում ֆունկցիայի արժեքներից։ Ավելի խիստ․ կետն անվանում են ֆունկցիայի մինիմումի (մաքսիմումի) կետ, եթե գոյություն ունի –ի մի (–, +) շրջակայք, որ այդ շրջակայքի բոլոր -երի համար տեղի ունի ) անհավասարությունը։ Մինիմումի և մաքսիմումի կետերը անվանում են էքստրեմումի (< լատ․ extremum – ծայրագույն) կետեր, իսկ այդ կետերում ֆունկցիայի արժեքը՝ ֆունկցիայի էքստրեմում (մաքսիմում կամ մինիմում) արժեք։ Ֆունկցիայի էքստրեմումը չպետք է շփոթել ֆունկցիայի մեծագույն (կամ փոքրագույն) արժեքների հետ․ մաքսիմումի (մինիմումի) կետերում ֆունկցիայի արժեքը ամենամեծն (ամենափոքրն) է ոչ թե ֆունկցիայի բոլոր, այլ մի ինչ–որ շրջակայքում ունեցած արժեքներից։ Նկարում կետը մինիմումի կետ է, իսկ -ը՝ մաքսիմումի, բայց -ը փոքր է -ից․ այսինքն՝ մինիմումի կետում ֆունկցիայի արժեքը կարող է մեծ լինել մաքսիմումի կետում ֆունկցիայի արժեքից։ Եթե -ն էքստրեմումի կետ է, ապա կամ այդ կետում -ի ածանցյալը գոյություն չունի, կամ՝ (նկարում՝ մինիմումի կետում գոյություն չունի, իսկ , , էքստրեմումի կետերում՝ , , ․ բայց պայմանը բավարար չէ էքստրեմում լինելու համար ( կետում -ի ածանցյալը է՝ , բայց -ը էքստրեմումի կետ չէ)։ Եթե կետի ձախակողմյան շրջակայքում -ը դրական է (բացասական է), իսկ աջակողմյան շրջակայքում բացասական է (դրական), ապա -ն մաքսիմումի (մինիմումի) կետ է․ իսկ եթե կետով անցնելիս -ը նշանը չի փոխում, ապա -ն էքստրեմումի կետ չէ (օրինակ, կետը)։ Հանգունորեն սահմանվում է շատ փոփոխականի ֆունկցիայի էքստրեմումը։
ՄԻՆԻՆ (Սուխորուկ) Կուզմա (ծն․ թ․ անհտ․ – մահ․ 1616), Ռուսաստանում XVII դարի սկզբին լեհ–շվեդական ինտերվենցիայի շրջանում երկրորդ ժողովրդական աշխարհազորի կազմակերպիչներից և ղեկավարներից։ Ծագումով Նիժնի Նովգորոդի առևտրա–արհեստավորական դասից, մսագործ։ 1611-ին ընտրվել է զեմստվային ավագ և գլխավորել ժող․ աշխարհազորի համար միջոցների հանգանակումը։ Մ–ի խորհրդով ռազմ. ղեկավարությունը ստանձնել է իշխան Դ․ Պոժարսկին։ 1612-ի օգոստ․ 22–24-ին Մոսկվայի համար մղված մարտերում ցուցաբերել է մեծ ակտիվություն և անձնական քաջություն։ 1613-ին մտել է Բոյարական դումայի կազմի մեջ, ստացել դումայական ազնվականի կոչում։ Մ․ առավել հանրաճանաչ ռուս. ազգային հերոսներից է։ Մոսկվայում, Կարմիր հրապարակում կանգնեցված է Մ–ի և Պոժարսկու հուշարձանը (1818, քանդակագործ՝ Ի․ Մարտոս)։
ՄԻՆԻՍՏՐ (ֆրանս․ ministere, < լատ․ ministerium – ծառայություն, պաշտոն), մինիստրությունը գլխավորող բարձրագույն պաշտոնատար անձ, որը որպես կանոն մտնում է կառավարության կազմի մեջ։
ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ, պետական իշխանության բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմին, կառավարություն։ ՍՍՀՄ–ում կազմավորվել է 1946-ին՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի փոխարեն։ ՍՍՀՄ Մ․ խ․ կազմում է ՍՍՀՄ Գերագույն սովետը՝ հերթական գումարման առաջին նստաշրջանում, հետևյալ կազմով՝ ՍՍՀՄ Մ․ խ–ի նախագահ, նախագահի առաջին տեղակալներ և տեղակալներ, ՍՍՀՄ մինիստրներ, ՍՍՀՄ պետ․ կոմիտեների նախագահներ։ ՍՍՀՄ Մ․ խ–ի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են նաև միութենական հանրապետությունների Մ․ խ–ների նախագահները։ ՍՍՀՄ Մ․ խ․ ընդհանուր իրավասության մարմին է, որը լուծում է ՍՍՀ Միության տնօրինությանը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/559
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ