Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համաշխարհային պատերազմի ժամանակ ծավալվեց կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի 2-րդ փուլը։ Կենտրոնական և Հարավ–Արևելյան Եվրոպայի ու Ասիայի մի շարք երկրներում հաղթեցին ժողովրդա-դեմոկրատական հեղափոխությունները, և այդ երկրները թևակոխեցին սոցիալիստական զարգացման ուղին։ Այսպիսով, սոցիալիցմը դուրս եկավ մեկ երկրի սահմաններից և դարձավ համաշխարհային սիստեմ։ Դա Մ․ բ․ շ–ման երկրորդ խոշորագոլյն նվաճումն էր Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Ետպատերազմյան առաջին տարիները եղան ընդհանուր հեղափոխական վերելքի տարիներ։ Արևմտյան Եվրոպայում գրեթե ամենուրեք կոմունիստները պառլամենտներում նվաճեցին լայն ներկայացուցչություն և մասնակցեցին նոր կազմված կառավարություններին։ Սակայն արևմտա–եվրոպական բուրժուազիան ԱՄՆ–ի օգնությամբ կարողացավ բռնությամբ ընդհատել հեղափոխական պրոցեսը և անցնել հակահարձակման։ Դրան նպաստեց ՍՍՀՄ–ի դեմ Արևմուտքի սկսած «սառը պատերազմը» և ս–դ․ կուսակցությունների կողմից կոմկուսների հետ ունեցած դաշինքի խզումը։ 1967-ի գարնանը կոմունիստները հեռացվեցին Ֆրանսիայի, Իտալիայի և Բելգիայի կառավարություններից։ 1950-ական թթ․ սկզբին բուրժուազիային հաջողվեց եվրոպական կառավարություններից արտամղել նաև ս–դ–ներին։ 1947–49-ին Ֆրանսիայում և Իտալիայում պառակտվեցին արհմիութենական շարժման կենտրոնները։ Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի արհմիությունների մեծ մասը լքեց առաջադիմական՝ Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիան։ 1949-ի դեկտեմբերին ռեֆորմիստական արհմիությունները ստեղծեցին Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան։ 1951-ին աջ սոցիալիստները հիմնադրեցին Սոցիալիստական Ինտերնացիոնալը։
Իմպերիալիստական բուրժուազիայի հարձակմանը Մ․ բ․ շ–ման հեղափոխական ջոկատները հակադրեցին գործադուլների ն քաղ․ ցույցերի տակտիկան։ 1946–1950-ին 11 խոշոր կապիտալիստական երկրներում գործադուլ արեց մոտ 72 մլն բանվոր։ 1959-ական թթ․ տեղատվությունից հետո 60-ական թթ․ առաջին կեսին նկատվեց գործադուլային պայքարի վերելք, այնուհետև՝ որոշ անկում։ Սակայն 1967-ից սկսած պայքարը կրկին աշխուժացավ։ 1968-ի մայիս–հունիսին համընդհանուր գործադուլ տեղի ունեցավ Ֆրանսիայում, երբ բանվորների ու ուսանողության բուռն ելույթները երկրում ստեղծեցին քաղ․ ճգնաժամ։ Այս շրջանում Մ․ բ․ շ–ման կարևոր առանձնահատկությունն այն էր, որ նա միահյուսվում էր երիտասարդության, հատկապես ուսանողության և ազգային փոքրամասնությունների պայքարի հետ, արտահայտելով ժող․ զանգվածների ցասումն ընդդեմ պատերազմի, սպառազինությունների մրցավազքի՝ հանուն դեմոկրատական ազատությունների ու քաղաքացիական իրավունքների։ Մ․ բ․ շ․, զորավիգ լինելով ագգային–ագատագրական պայքարին Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում, մեծապես նպաստեց գաղութատիրության կործանմանը, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ծավալման 3-րդ փուլի կարևորագույն արդյունքն է։ 1960-ական թթ․ կեսից Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Բելգիայում և մի քանի այլ երկրներում կրկին սկսեց աճել կոմկուսների ազդեցությունը, ուժեղացավ բանվորական շարժման միասնության ձգտումը։ Մ․ բ․ շ․ ձեռք բերեց նոր դաշնակիցներ (այսպես կոչված, «նոր ձախերը»), և կոմկուսների առջև ծառացավ այդ նոր ջոկատների հետ մերձենալու, նրանց կիսաանարխիստական պատրանքներից ձերբազատելու խնդիրը։ 1956–65-ին ազգային–ազատագրական շարժումը նոր հաջողություններ արձանագրեց Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Ամերիկյան իմպերիալիզմի հովանավորած հետադիմական բռնատիրական վարչակարգերը տապալվեցին Պերուում, Կոլումբիայում, Վենեսուելայում։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի 3-րդ փուլի կարևորագույն արդյունքը Կուբայական հեղափոխության հաղթանակն էր և Արևմտյան կիսագնդում, իմպերիալիզմի միջնաբերդի՝ ԱՄՆ–ի հարևանությամբ առաջին սոցիալիստական պետության առաջացումը։
Մ․ բ․ շ–ման կարևոր նվաճումներից էր նաև հեղափոխության հաղթանակը Չիլիում (1970–73)։ Սակայն լատինաամերիկյան բանվոր դասակարգը բավարար չափով ուժեղ և քաղաքականապես հասուն չգտնվեց պատշաճ ձևով դիմագրավելու ներքին հետադիմության և ամերիկյան իմպերիալիզմի հակահարձակմանը։ Բանվորական և ընդհանրապես հեղափոխական շարժումը ծանր պարտություն կրեց Գվատեմալայում, Բրազիլիայում, Բոլիվիայում, Արգենտինայում։ Չիլիում և Ուրուգվայում զինվորական հեղաշրջման միջոցով 1973-ին հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա։ Այդուհանդերձ հեղափոխական պայքարի ալիքը Լատինական Ամերիկայում շարունակվում է։ Այդ են վկայում սանդինիստական հեղափոխության հաղթանակը Նիկարագուայում (1978), ուժեղացող համաժողովրդական պայքարը Սալվադորում (1980–81) ևն։ Մ․ բ․ շ–ման մեջ հեղափոխական հոսանքի հաջողությունն է վկայում նաև այն փաստը, որ գաղութատիրության լուծը թոթափած շատ երկրներ ընտրել են սոցիալիստական զարգացման ուղին, ընդ որում նրանց զգալի մասի (Կոնգոյի ժողովրդական Հանրապետություն, Անգոլա, Մոզամբիկ, Եթովպիա, Աֆղանստան) կառավարող կուսակցությունները մարքսիզմ–լենինիզմը հռչակել են որպես իրենց գաղափարախոսություն։ Բանվորական շարժումը «երրորդ աշխարհում», նրա քաղ․ և սոցիալ–տնտեսական զարգացման ուշացածության պատճառով, առայժմ փոքրաքանակ է, թույլ, քաղաքականապես ոչ անհրաժեշտ չափով հասուն և կազմակերպված։ Նրան հատուկ են ասիական և աֆրիկյան, այսպես կոչված, ավանդական հասարակության ֆիլանտրոպիստական, կրոնաբարոյական ուտոպիզմը, հաճախ նաև անարխոսինդիկալիստական միտումները; Սակայն զարգացող երկրների քաղ․ և հատկապես տնտ․ անկախության ամրապնդման, արտադրողական ուժերի աճի հետ մեկտեղ բանվոր դասակարգը այդ երկրներում հզորանում է՝ համալրելով Մ․ բ․ շ–ման շարքերը։
1974–75-ի տնտ․ ճգնաժամը Մ․ բ․ շ–ման նոր վերելքի խթան հանդիսացավ։ Տնտ․ ճգնաժամը հասցրեց գործազրկության աճի և չնայած ճգնաժամից հետո դրա որոշակի նվազեցմանը, 1980-ի սկզբին գործազուրկների ընդհանուր թիվը կապիտալիստական աշխարհում հասնում էր 18 մլն մարդու։ 1970-ական թթ․ Մ․ բ․ շ․ ընթանում էր միջազգային կլիմայի բարելավման, լիցքաթափման պայմաններում, որը նաև բանվոր դասակարգի հանուն խաղաղության և խաղաղ գոյակցության պայքարի արդյունքն էր։ Նրա ակնառու նվաճումներից են նաև 1978-ի ապրիլյան հեղափոխությունը Պորտուգալիայում, «սև գնդապետների» վարչակարգի տապալումը Հունաստանում, Ֆրանկոյից հետո ներքին կյանքի դեմոկրատացումը Իսպանիայում։
Նեոկապիտալիստական տեսությունների հեղինակները պետական–մոնոպոլիստական կապիտալիզմին հատուկ երևույթները (արդ․ առանձին ճյուղերի և ձեռնարկությունների ազգայնացում, տնտեսության պետ․ հատվածի ստեղծում, արտադրության կառավարման գործում բուրժ․ պետության դերի ընդլայնում, ծրագրավորում ևն) ներկայացնելով որպես կապիտալի դեմոկրատացման նշան, պնդում են, որ իբրև դասական կապիտալիզմ այլևս չկա, և իբրև արդեն իրենց սպառել են պրոլետարիատի մասին մարքսյան պատկերացումները։ Վկայակոչում են զարգացած կապիտալիստական երկրներում սակավաթիվ բանվորների մասնակցությունը բաժնետիրական ընկերությունների դիվիդենտների ստացմանը (այսպես կոչված, «ժողովրդական կապիտալիզմ»), բանվորների ընդհանուր միջին պարբերականորեն բարձր կենսամակարդակը և կրթական ցենզի աճը, որը արդյունք է գիտատեխնիկական հեղափոխության։ Այստեղից արվում է այն ընդհանուր հետևությունը, թե պրոլետարիատը որպես դասակարգ այլևս գոյություն չունի, որ նա ձուլվել է, այսպես կոչված, երրորդ խավի մեջ՝ մենեջերների (կապիտալիստական արտադրության վարձու տեխնոկրատ կառավարողների) հետ և, հետևաբար, գոյություն չունի նաև բանվորական շարժումը։ Այս հակագիտական տեսակետին մարքսիզմ–լենինիզմը հակադրում է իրականության փաստերը՝ բանվորների և աշխատանքի ու կյանքի պայմաններով նրանց մոտ կանգնած ծառայողների ավելի քան 700 մլն–անոց բանակի առկայությունը։ Նույնիսկ 1977-ին, այսինքն՝ 1974–1975-ի ճգնաժամից հետո, երբ Մ․ բ․ շ–ման առանձին վերելք չկար, գործադուլային պայքարին մասնակցել է 50 մլն բանվոր։
Բանվոր դասակարգը ամուր կերպով կանգնած է արդի դարաշրջանի՝ կապիտալիզմի աստիճանական կործանման և սոցիալիզմին անցնելու դարաշրջանի կենտրոնում, և Մ․ բ․ շ–ման դերը համաշխարհային պատմական զարգացման մեջ ոչ միայն չի նվազում, այլ, ընդհակառակը, գնալով