Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


միությունների միջև միջազգային արտադրական կապերի, միջպետական տնտ․ միավորումների (օրինակ, Եվրոպական տնտեսական համագործակցություն) բարդ ու համակողմանի համակարգ է (տես Համաշխարհային կապիտալիստական շուկա)։ Տնտ․ կապերն իրագործվում են կապիտալների միջազգային շարժի, արտաքին առևտրի, աշխատուժի միջազգային միգրացիայի և արժութային հարաբերությունների (տես Միջազգային վարկ) ձևերով՝ երկրների մրցապայքարի, անհաշտելի հակասությունների խորացման, անհամաչափ զարգացման, համաշխարհային սոցիալիստական համակարգի հզորացման, զարգացող երկրների տնտեսության վերելքի պայմաններում։ Արդ․ զարգացած կապիտալիստական երկրները հարստանում են կախյալ և նախկին գաղութային պետությունների շահագործման հաշվին։ Զարգացած կապիտալիստական և զարգացող երկրների տնտ․ կապերը ձևավորում են մի կողմից նեոգաղութաաիրության, զարգացող երկրները մոնոպոլիստական կապիտալիզմի ազդեցության ոլորտում պահելու, մյուս կողմից՝ գաղութային համակարգի մնացորդներից, տնտ․ կախվածությունից ազատագրվելու և սեփական ինդուստրիա ստեղծելու համար մղվող պայքարում։
Համաշխարհային տնտեսության երկու համակարգերը զարգանում են միջազգային տնտ․ կապերի մեջ, որոնք իրագործվում են այդ համակարգերի միջև դասակարգային և գաղափարական անհաշտելի հակասությունների պայմաններում։ Նրանց տնտ․ համագործակցության գլխավոր ձևն արտաքին առևտուրն է, կապված են նաև շինարարական, գիտատեխնիկական, արժութա–վարկային և այլ հարաբերություններով։ Հասարակական տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության քաղաքականությունը նպաստում է տնտ․ կապերի բարենպաստ զարգացմանը։ Իր հերթին այդ կապերի զարգացումը երաշխիք է դառնում կայուն և երկարատև խաղաղության համար։ Մ․ տ․ հ–յան կարևորագույն ոլորտ են սոցիալիստական և զարգացող երկրների տնտ․ կապերը, որոնք ընդգրկում են արտաքին առևտուրը, վարկերի տրամադրումը, շինարարությունը, որակյալ կադրերի պատրաստումը ևն։ ՍՍՀՄ արտաքին առևտրի շրջանառության ծավալը զարգացած կապիտալիստական երկրների հետ 1979-ին կազմել է 25,7 (1950-ին՝ 0,4), զարգացող երկրների հետ 9,5 մլրդ ռ․ (1950-ին՝ 0,1 մլրդ ռ․)։ ՍՍՀՄ աջակցությամբ զարգացող երկրներում կառուցվել է 1069 ձեռնարկություն։
Որակական նոր զարգացում է ստանում սոցիալիստական երկրների Մ․ տ․ հ․ (տես Համաշխարհային սոցիալիստական շուկա)։ Տնտ․ կապերն առավել բազմակողմանի են հատկապես Տնտեսական փոխօգնության խորհրդի անդամ–երկրների միջև, որոնք զարգանում են սոցիալիստական տնտ․ ինտեգրացման լայն ու համակողմանի ծրագրերի իրականացման ուղիով։ Սոցիալիստական երկրների Մ․ տ․ հ․ ընդգրկում է համատեղ պլանային գործունեությունը, արտադրության մասնագիտացումն ու կոոպերացումը, գիտահետազոտական կապերը, արդ․ և տրանսպորտային օբյեկտների համատեղ կառուցումն ու շահագործումը, ապրանքափոխանակությունն ու միջազգային հաշվարկները։ Այն բխում է աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման խորացման պահանջներից և իրականացվում ՏՓԽ–ի անդամ–երկրների ժողովրդատնտեսական պլանների կոորդինացման ու համատեղ ընդհանուր պլան-կանխագծումների մշակման ուղիով։ Արտադրության միջպետական մասնագիտացումն ու կոոպերացումը հատկապես ընդգրկում են մեքենաշինության, քիմ․, փայտամշակման և արտադրության այլ բնագավառներ։ Տնտ․ ինտեգրացման զարգացմանը զուգընթաց համագործակցությունը կենտրոնացվում է գիտատեխնիկական առաջընթացի նոր պրոբլեմների համատեղ մշակման բնագավառում։ 1976–80-ին համատեղ մշակվել է ավելի քան 250 պրոբլեմ։ Համակողմանի հիմքով գիտատեխնիկական համագործակցությանը մասնակցել է ՏՓԽ–ի անդամ–երկրների գիտահետազոտական 1600 կազմակերպության, գիտական կոորդինացիոն 53 կենտրոն և միջազգային գիտական այլ կոլեկտիվներ։ 1957-ից ՏՓԽ–ի անդամ–երկրների միջև երկկողմանի և բազմակողմանի խոշոր համաձայնագրեր են կնքվում վարկային մասնակցությամբ արդ․ և տրանսպորտային օբյեկտներ կառուցելու, արդ․ առանձին ճյուղեր զարգացնելու վերաբերյալ։ Այդպիսի համագործակցության օրինակ կարող են ծառայել ածխի, պղնձի և ծծմբի արտադրության զարգացումը Լեհաստանում, կալիումական աղերինը՝ Բուլղարիայում, նիկելինը՝ Կուբայում, էլեկտրակայանների գործարկումը Ռումինիայում, Ուստ–Իլիմսկի թաղանթանյութի–թղթի համալիրի, Կիեմբաևսկի հանքահարստացուցիչ կոմբինատի, Օրենբուրգ–ՍՍՀՄ արմ․ սահման գազամուղի կառուցումը ՍՍՀՄ–ում, «Դրուժբա» նավթամուղի կառուցումը և «Միր» միացյալ էներգահամակարգի ստեղծումը եվրոպական սոցիալիստական երկրներում ևն։ ՍՍՀՄ առևտրատնտեսական կապերի մեջ է աշխարհի 131 երկրի հետ։ Նրա արտաքին առևտրի շրջանառության ծավալը 1979-ին կազմել է 80,3 մլրդ ռ․, որից սոցիալիստական երկրների հետ՝ 45,1 մլրդ ռ․, այդ թվում ՏՓՒԽ-ի անդամ–երկրների հետ՝ 41,7 մլրդ ռ․։ Սոցիալիստական երկրների տնտ․ ինտեգրացիայում զգալիորեն աճել է Տնտեսական համագործակցության միջազգային բանկի և Միջազգային ինվեստիցիոն բանկի դերը։
Մ․ տ․ հ–յան մեջ իր բաժինն ունի նաև ՀՍՍՀ։ Հայ մասնագետները նախագծել և իրականացրել են էլեկտրատեխնիկական գործարանի կառուցումն ու շահագործումը Բաղդադում (Իրաք)։ Հայաստանը մասնակցել է Ասուանի (Եգիպտոս) հիդրոհամալիրի, Նաղլուի (Աֆղանստան) հիդրոէլեկտրակայանի, Հինդիկուշի (Հնդկաստան) բարձր լեռնային ավտոճանապարհի, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի այլ երկրներում ՍՍՀՄ–ի օգնությամբ բազմաթիվ օբյեկտների կառուցմանը։ ՀՍՍՀ–ում արտադրված տրանսֆորմատորները, մետաղահատ հաստոցները, սինթետիկ կաուչուկը, գորգերը, կոնյակները, աղանդերային գինիները և այլ արտադրատեսակներ լայն ճանաչում ունեն համաշխարհային շուկայում։
Գրկ․ Մելքումյան Ս․ Ա․, Սովետական Հայաստանը ՍՍՀՄ արտաքին տնտեսական կապերի ընդհանուր սիստեմում, Ե․, 1977։ Международные экономические отношения, М., 1969; Максимова М. М., СССР и международное экономическое сотрудничество, М., 1977. Ս․ Մելքումյան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, միջազգային մասնավոր իրավունքի հատուկ բաժին, որը լուծում է քաղաքացիական գործերի միջազգային ընդդատության, արտասահմանյան քաղաքացիների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների դատավարական վիճակի, արտասահմանյան պետությունների ու դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների ընդդատության հարցեր, կատարում է արտասահմանյան երկրների դատարանների հանձնարարությունները, ճանաչում և հարկադիր կատարում է այդ դատարանների որոշումները ևն։ Մ․ ք․ դ–յան իշխող սկզբունքը, այսպես կոչված, դատարանի օրենքն է, ըստ որի արտասահմանյան քաղաքացիների հետ առնչվող գործեր քննելիս, եթե նրանց գույքը գտնվում է ուրիշ երկրում, կիրառվում է այն երկրի դատավարական կարգը, որտեղ գտնվում է դատարանը։
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ (ՄՕԿ), օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Ստեղծվել է 1894-ի հունիսի 20-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի (1863–1937) նախաձեռնությամբ։ ՄՕԿ–ի կազմի մեջ սկզբում մտան 12 երկրների 14 ներկայացուցիչներ (Ռուսաստանից գեներալ Բուտովսկին), որոնք նաև իրենց երկրներում ազգային օլիմպիական կոմիտեների կազմակերպիչներն էին։ Առաջին պրեզիդենտ ընտրվեց Հունաստանի ներկայացուցիչ Դ․ Վիկելասը։ Օլիմպիական խարտիայի (հրովարտակ) բնորոշմամբ ՄՕԿ–ի գլխավոր խնդիրներն են․ օլիմպիական խաղերի ծրագրերի հաստատումը, նրանց պարբերաբար անցկացումը և կատարելագործումը, սիրողական սպորտի զարգացման կազմակերպումն ու ղեկավարումը, բոլոր երկրների մարզիկների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը։ ՄՕԿ–ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ–ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ–ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների և այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։ 1980-ին ՄՕԿ–ը միավորում էր 148 ազգային օլիմպիական կոմիտե և ուներ 89 անդամ (ՍՍՀՍ–ից՝ 2)։ Մինչև 1966-ը ՄՕԿ–ի անդամներն ընտրվում էին ցմահ, դրանից հետո ընտրվածները պետք է պաշտոնաթող լինեն 72 տարեկան դառնալիս։ ՄՕԿ–ի գերագույն