Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


աշխատանք է տարել Էրզրումի ռազմաճակատի զինվորների շրջանում, ապա՝ Վրաստանում։ Աշխատակցել է Թիֆլիսի «Պայքար» և Բաքվի «Կոմունիստ» թերթերին։ Ձերբակալվել է Վրաստանի մենշևիկյան իշխանության կողմից և արտաքսվել Հայաստան, որտեղ ստանձնել է Քրդևան գյուղի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարությունը։ 1920-ի ապրիլին ընտրվել է ՌԿ(բ)Կ Դիլիջանի գավառային կազմակերպության կոմիտեի կազմում։ 1920-ի մայիսին ձերբակալվել և նետվել է Դիլիջանի բանտը։ Փախչելով բանտից Մ․, որպես Ղազախ–Դիլիջանի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ, ղեկավար մասնակցություն է ունեցել Քարվանսարայում (այժմ՝ Իջևան) 1920-ի Մայիսյան ապստամբության նախապատրաստմանը։ Գնդակահարվել է դաշնակցականների կողմից։ Իջևանի շրջանի Քրդևան գյուղը վերանվանվել է Ենոքավան (1935)։
Գրկ․ Ճաղարյան Ս․ Ա․, Ենոք Մկրտումյան (1896–1920), Ե․, 1962։ Լ․ Առաքելյան ՄԿՐՏՈՒՄՅԱՆ (Մկրտումով) Սամսոն Մովսեսի [1910, գ․ Բռնակոթ (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում) – 1943], Սովետական Միության հերոս (13․12․1942), ավիացիայի կապիտան։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է Ստալինգրադի օդաչուական դպրոցը (1935), Մոսկվայի գնդի հրամանատարների դասընթացները (1943)։ Մասնակցել է սովետա–ֆիննական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որպես էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, ապա հրամանատար, գրոհային ավիագնդի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Կովկասի պաշտպանության, Ուկրաինայի և Բելոռուսիայի ազատագրման համար մարտերին։ Հերոսի կոչման արժանացել է 1942-ի աշնանը՝ Օրջոնիկիձեի շրջանում օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Գոմելի ազատագրման մարտերում։ Ք. Գրիգորյան ՄԿՐՏՈՒՄՈՎ Էմանուել Բոգդանի (1․9․1909, Թիֆլիս – 21․4․1971, Մոսկվա), հայ սովետական ինժեներ–գնդապետ։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1947), դոցենտ (1948)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1939) և դասավանդել նույն տեղում։ Մ․ ՍՍՀՄ առաջին ավիամոդելիստներից էր։ Եղել է «Կռիլյա ռոդինի» ամսագրի խմբագրության և Ավիամոդելային սպորտի ֆեդերացիայի անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։
ՄԿՈՒՆԴ, մեծ գեղարդ, մեծ նիզակ, տեգ, զենքի հնագույն տեսակ։ Սկզբում պատրաստել են քարե, ապա՝ պղնձե, բրոնզե, սկսած ուրարտ․ շրջանից՝ երկաթե շեղբերով, որոնք ամրացվել են փայտե կոթերին։ Շատ տարածված է եղել միջին դարերում։ Մ․ կրող զինվորները կոչվել են մկնդավորներ։Ս․ Հմայակյան ՄՀԵՐ, վիպական–առասպելական հերոս։ Հանդես է գալիս «Սասնա ծռեր» ժող․ վեպում՝ պապի և թոռի զույգ կերպարով, իբրև Սանասարի որդի Ջոջ (Մեծ) կամ Առյուծաձև Մ․ և Դավթի որդի Պստիկ (Փոքր) Մ․։ Նրանց անունով էլ կոչվում են «Սասնա ծռեր»-ի երկրորդ և չորրորդ վիպական ճյուղերը։
Ջոջ և Պստիկ Մ–ների կերպարները ձևավորվել են Միհր աստծո կերպարի հիման վրա, հետագայում ենթարկվել վիպական կերպափոխությունների, երկատվել պապի ու թոռան միջև։ Մ․ հայ բանահյուսության, գրականության, արվեստի մեջ ըմբոստ մաքառումների, ազգային ու սոցիալական փրկության երազանքը մարմնավորողի կերպար է։
Գրկ․ տես «Սասնա ծռեր» հոդվածի գրականությունը։Ս․ Հարությունյան «ՄՀԵՐԻ ԴՈՒՌ», «Ագռավու քար», սրբազան քարաժայռ Վանա բերդի մոտ։ Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։ Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։ Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։
ՄՀՈՒԲ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում։ Տես Բալահովիտ։
ՄՂԱՄՈՒՃ (Viscum), ճագոմ, փոկածաղիկազգիների ընտանիքի կիսամակաբույծ մշտադալար թուփ։ Աճում է ծառերի ճյուղերին։ Տերևները հակադիր են կամ տերևափնջերով, նստադիր ամբողջական, հաստակեղև, ծաղիկները՝ միասեռ (բույսերը միատուն կամ երկտուն) մանր, կանաչավուն, դեղին կամ սպիտակավուն, մեծ մասամբ 3-ական՝ ցողունի խեչակներում (երկճեղքերում), հազվադեպ՝ միայնակ։ Պտուղը՝ սպիտակ, դեղին, նարնջագույն կամ կարմիր, հաճախ միասերմ կեղծ հատապտուղ է։ Սերմերը՝ առանց կեղևի, պատված են մածուցիկ, լորձային պտղամսով։ Հայտնի է մոտ 70 տեսակ, տարածված են Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում, ՍՍՀՄ–ում՝ 2 տեսակ․ Մ․ ճերմակ (V․ album)՝ եվրոպական մասի միջին և հվ․ գոտում և Կովկասում, Մ․ գունավորված (V․ coloratum)՝ Հեռավոր Արևելքում։ Կա ճերմակ Մ–ի 3 ենթատեսակ, մեկը մակաբուծվում է լայնասաղարթ (տանձենի, խնձորենի, բարդի, թխկի ևն), մյուսները՝ ասեղնատերև ծառերի (սոճի, եղևնի) վրա։ Մ–ի պտուղներից ստանում են «թռչնի սոսինձ» (մանր թռչուններ որսալու համար)։ Ճերմակ Մ–ի մատղաշ տերևների թուրմը օգտագործվում է բուժման նպատակով՝ հիպերտոնիկ հիվանդության վաղ փուլերում։
ՀՍՍՀ–ում Մ․ տարածված է Իջևանի, Մեղրու շրջանների անտառային գոտում, Հոկտեմբերյանի շրջանում, Երևանում։
ՄՂԱՐԹ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան հարավային լանջին, շրջկենտրոնից 23 կմ հարավ–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժմանկաբարձակաե կետ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր (XIII–XIV դդ․)» մատուռների (XIV դ․) մնացորդներ, գյուղատեղի և XIX դ․ գերեզմանոցներ։
ՄՂԵԲՐՈՎ (Մղեբրյան) Ալեքսանդր Աբելի [12(14)․3․1884, Թիֆլիս – 5․10․1966, Լենինգրադ], սովետական թատերական գործիչ, դերասան և ռեժիսոր։ Ծագումով՝