Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


երկրի ազգային շահերն ու անձնատուր լինել։ Երկրորդ համաշխարհային պատե– րազմից հետո Մ․ հ․ չեղյալ համարվեց, որն իր վերջնական ձևակերպումը ստա– ցավ ՉՍՍՀ–ի և ԳՖՀ–ի միջև 1973-ի դեկ– տեմբերին կնքված պայմանագրով։ Գրկ․ История внешней политики СССР, ч․ 1․ 1917 – 1945 гг․, М․, 1966; Овсяный И․ Д․, Тайна, в которой война рождалась, М․, 1971; Wheeler-Benett I․, Mu– nich, Prologue to tragedy, L․, 1963․ ՄՅՈհՆՇ, Մ յ ու ն խ (Miinch), Շարլ (26․9 1891, Ստրասբուրգ–6․11․1968, Ռիչմոնդ ԱՄՆ), ֆրանսիացի դիրիժոր և ջութակա հար։ Եղել է Ստրասբուրգի քաղաքային նվագախմբի (1919) և Գևանդհաուզի (1923) կոնցերտմայստեր։ 1932-ից Փարիզում հանդես է եկել որպես դիրիժոր, 1935– 1938-ին ղեկավարել է ֆիլհարմոնիայի, իսկ 1937–46-ին՝ Փարիզի կոնսերվա– տորիայի ընկերության նվագախմբերը։ 1946-ից աշխատել է ԱՄՆ–ում, 1949–62-ին ղեկավարել Բոստոնի սիմֆոնիկ նվագա– խումբը։ 1956-ին և 1965-ին հանդես է եկել ՍՍՀՄ–ում։ 1967-ից գլխավորել է «Փարիզի նվագախումբ»-ը։ Մ–ի երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ֆրանս․ դասական և ժամանակակից երաժշտու– թյունը (ժ․ Ֆ․ Ռամո, Հ․ Բեռլիոզ, Կ․ Դեբ– յուսի, Մ․ Ռավել, Ա․ Հոնեգեր, Ա․ Ռուս– սել)։

ՄՏՈՒՆՍՏԵՐ8ԱՆ ԿՈՄՈՒՆԱ (1534-35), հեղափոխական ժողովրդական իշխանու– թյուն, որ հիմնել են անաբապտիստները Մյունստեր քաղաքում (Վեստֆալիա), քա– ղաքի սենյորի դեմ քաղաքացիների զին– ված պայքարի հաղթանակի հետևանքով։ 1534-ի փետրվարին անաբապտիստները, հենվելով քաղաքի պլեբեյության վրա, քաղաքային մագիստրատում ձեռք բերե– ցին մեծամասնություն և գրավեցին իշխա– նությունը (գլխավորել են սկզբում Ցան Մատիսը, իսկ նրա զոհվելուց հետո՝ Հովհան Լեյդենցին)։ Անաբապտիստները Մյունստերը հայտարարեցին «իսկական քրիստոնյաների» միասնական համայնք (կոմունա), անցկացվեցին մի շարք մի– ջոցառումներ․ եկեղեցա–վանքապատկան ունեցվածքն ու թանկարժեք մետաղները բռնագրավվեցին հօգուտ հանրության, դրամը վերացվեց, սպառման ապրանք– ները բաշխվեցին հավասարապես, բոլոր բնակիչները պարտավորվեցին աշխատել և մասնակցել պաշարված քաղաքի պաշտ– պանությանը։ Մ․ կ–ի միջոցառումներն ու ծրագիրը դուրս չեկան ֆեոդալիզմի տա– պալման և բուրժ․ վերափոխությունների շրջանակներից։ 14-ամսյա քաջարի պաշտ– պանությունից հետո Մ․ կ․ ընկավ։ Ս՚ՅՈՒՆՏԵՐ (Miintzer, Mxinzer) Թոմաս (մոտ 1430–1525), գերմանացի հեղափո– խական, Ռեֆորմացիայի ժողովրդական հոսանքի գաղափարախոս։ Սկզբում եղել է Մ․ կութերի կողմնակիցը, հետագայում հակադրվել է նրա ուսմունքին։ Ակտիվո– րեն մասնակցել է 1520-ական,թթ․ Գեր– մանիայում ծավալված հեղաՓոխական իրադարձություններին։ 1521-ին Չեխիա– յում հրատարակել է «Պրագայի մանի– ֆեստը», որտեղ շարադրել է իր հեղափո– խական ուսմունքի հիմնադրույթները, ժո– ղովրդին կոչ արել վերածնել և զարգաց– նել տաբորականների (Հուսյան շարժման հեղափոխական թևի ներկայացուցիչների) հեղափոխական ավանդույթները։ Գյուղա– ցիական պատերազմի (տես Գյուղացիա– կան պատերազմ Դերմանիայում 1524 –25) պարտությունից հետո գերվել և մահա– պատժի է ենթարկվել։ Մ–ի կրոնափիլիսոփայական պանթեիս– տական ուսմունքն ուղղված էր քրիստո– նեության բոլոր հիմնական դոգմաների դեմ և մոտ էր աթեիզմին։ Մ–ի պանթեիզ– մը սոցիալական ուղղվածություն ուներ, ամեն ինչ համաշխարհային ամբողջի մասն է, և անհատները հասարակական շահից տարբեր շահ չեն կարող ունենալ։ Մ․ Ռեֆորմացիան դիտում էր որպես հա– սարակության վերափոխում ընդհանուրի շահին համապատասխան և կոչ անում ժող․ հեղափոխությամբ հաստատել «աստվա– ծային թագավորություն», որտեղ չի լինի մասնավոր սեփականություն ու շահագոր– ծում։ Մ–ի հասարակական–քաղաքական ծրագիրը Ֆ․ էնգելսը բնութագրել է որպես «կոմունիզմի կանխագուշակում երևակա– յությամբ»։ Գրկ․էնգնւս Ֆ․, Գյուղացիական պա– տերազմը Դերմանիայում, Ե–, 1940; Штек- ли А- Э․, Томас Мюнцер, М․, 1961․ ՄՅՈհՈՆՆԷՐ, ц-մեզոններ, 1/2 սպինով, 2,2-10՜6 վրկ կյանքի տևողու– թյամբ և էլեկտրոնի զանգվածից մոտ 207 անգամ մեծ զանգվածով անկայուն տար– րական մասնիկներ։ Գոյություն ունեն դրական (ц+) և բացասական (ц~) լիցքով Մ․, որոնք կազմում են մասնիկ–հակա– մասնիկ զույգ։ Մ․ պատկանում են չեպ– տոնների դասին։ Մ․ 1936-ին հայտնաբե– րել են ամերիկացի ֆիզիկոսներ Կ․ մն– ղերսոնը և Ս․ Նեդերմեյերը (S․ H․ Ned- dermeyer, ծն․ 1907) տիեզերական ճառա– գայթներում։ Ծովի մակերևույթի մակար– դակին տիեզերական ճառպգայթման բո– լոր մասնիկների հիմնական մասը (~80% ) կազմում են Մ․։ Տիեզերական ճառագայթ– ներում U արագացուցիչներում Մ․ ШПШ£Ш՜ նում են հիմնականում л-մեզոնների (պիոնների) և К-մեզոնների (կաոնների) տրոհման հետևանքով․ л+(К+)->ц+-|^ц, я~(К~)–>ц~4 և Vu-ն մյուոնային նեյտրինոն և հականեյտրինոն են)։ Բար– ձըր էներգիայի լիցքավորված մասնիկնե– րի ժամանակակից արագացուցիչներում ստանում են Մ–ի փնջեր՝ վրկ–ում ~108 մասնիկ ինտենսիվությամբ։ Մ–ի թույլ փոխազդեցությունն առաջ է բերում տրո– հում հետևյալ սխեմայով․ ^+->e+ + Ve+V;it(1) ^-–>e-"+Ve+Vnt(2) (e+, e՜, ve, Ve-ն համապատասխանաբար պոզիտրոնը, էլեկտրոնը, էլեկտրոնային նեյտրինոն և հականեյտրինոն են)։ Այս տրոհումներն էլ հենց որոշում են Մ–ի կյան– քի տևողությունը վակուումում; Թույլ փո– խազդեցություններում զույգության խախտման հետևանքով (1) տրոհման ըն– թացքում պոզիտրոնները դուրս են թռչում առավելապես ц+–ի սպինի ուղղությամբ, իսկ էլեկտրոնները (2) տրոհման ընթաց– քում՝ |!~–ի սպինի հակառակ ուղղու– թյամբ։ Հետևաբար, ուսումնասիրելով էլեկտրոնների կամ պոզիտրոնների դուրս թռչելու ասիմետրիան տրոհման այդ պրո– ցեսներում, կարելի է որոշել ц~- և ц+- մեզոնների սպինների ուղղությունը։ Փոր– ձերից ստացված տվյալները ցույց են տա– լիս, որ մյուոնը բոլոր հայտնի փոխազդե– ցություններին մասնակցում է ճիշտ այն– պես, ինչպես էլեկտրոնը, տարբերվելով վերջինից միայն զանգվածով։ Այդ երևույ– թը կոչվում է ц-е ու ն ի վ և ր ս ա լ ու– թ յ ու ն։ Սակայն մյուոնը ևtէլեկտրոնը միմյանցից տարբերվում են լեպտոնային լիցքով, որը e-ի և Ve-ի համար հավա– սար է +1-Ի, իսկ M-՜՜Ի և v^-ի համար՝ – – 1-ի (հակամասնիկների համար լեպ– տոնային լիցքը համապատասխանաբար ունի հակառակ նշան)։ էլեկտրոնի և մյուոնի տարբերությունը լեպտոնային լիցքով բացատրելու օգտին է վկայում այն վւաստը, որ այդ լիցքի պահպան– ման օրենքով արգելված ц±->е±+7 և |i±-^-2e±-fe+ տրոհումները փորձով չեն դիտվել։ Բարձր էներգիայի Մ․ նյութի մեջ արգելակվում են միայն էլեկտրոնների և միջուկների հետ կրած էլեկտրամագնիսա– կան փոխազդեցության հաշվին, այդ պատ– ճառով օժտված են մեծ թափանցունակու– թյամբ։ Իսկ դանդաղ Մ․, կորցնելով իրենց էներգիան ատոմների իոնացման վրա, կարող են կանգ առնել նյութում։ Ընդ որում շատ նյութերում ц+–ը իրեն է միաց– նում ատոմային էլեկտրոնը՝ կազմելով ջրածնի ատոմին համանման համակարգ՝ այսպես կոչված մ յ ու ո ն ի ու մ։ Ուսում– նասիրելով նյութում ր+–ի ապաբևեռաց– ման պրոցեսը արտաքին մագնիսական դաշտի առկայությամբ, հաջողվում է պար– զել, թե ինչպիսի քիմ․ ռեակցիաների մեջ է մտնում մյուոնիումը և որոշել այդ ռեակ– ցիաների ընթացքի արագությունը։ 70-ական թթ․ առաջացել է դրական Մ–ի օգնությամբ քիմ․ ռեակցիաների և նյութի հատկությունների հետազոտման նոր ուղ– ղություն՝ այսպես կոչված մ յ ու ո ն ն ե– ր ի քիմիան։ Նյութի մեջ ււ՜–ը ավե– լի կարճ է ապրում, կանգ աոնելով նյու– թում և ձգվելով դեպի դրական լիցքավոր– ված միջուկը, այն կազմում է, այսպես կոչված, մյուոնային ատոմ կամ ц-մեգոատոմ (տես Մեզոատոմ)։ Այնու– հետև միջուկը կլանում է ц՜–մեզոնը, այդ պրոցեսը հանգում է ц~ 4- p–>ո + տար– րական փոխազդեցության, որտեղ p-ն պրոտոնն է, ո–ը՝ նեյտրոնը։ Ծանր տար– րերում արգելակվող ц-մեզոնի կյանքի տևողությունը որոշվում է հիմնականում միջուկներով նրա զավթման հավանակա– նությամբ և 20–30 անգամ ավելի քիչ է՝ վակուումում ունեցած կյանքի տևողու– թյունից։ Տես նաև Մեզոններ։ Գրկ․ Вайсенберг А․ О․, Мю-мезон, М․, 1964 (Современные проблемы физики)․ Գ․ Գրիգորյան

ՄՅՈՒՌՈՆ, մեռոն (<հուն․ цг)pov – անուշաբույր ձեթ), բուրավետ նյութ, որ կիրառվում է քրիստոնեական եկեղեցա– կան ծեսերում (օծում, մկրտություն ևն)։ Պատրաստում են ձիթապտղի յուղից՝ խառ– նելով հոտավետ բույսերի ծաղիկներ ևն։ Հայ եկեղեցում Մ․ պատրաստվում է հա– տուկ արարողությամբ (մյուռոնօրհնեք),