Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

եղել է «Գրական թերթեի, 1958–61-ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը։ 1971-ից ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ի դիրեկտորի տեղակալն է։ Մ–ի ուսումնասիրությունների ասպարեզը սովետահայ գրականության արդիական խնդիրներն են։ 1958-ին տպագրվել է նրա «Գրական հարցեր» գիրքը։ «Գեղամ Սարյանի պոեզիան» (1963, ռուս․ հրտ․ «Գեղամ Սարյան», 1964) աշխատությամբ Մ․ արժեքավորել է բանաստեղծի գրական վաստակը։ Հրատարակել է «Ժամանակի հետ» (1968), «Տարիներ և ճակատագրեր» (1978), «Քննադատի աշխարհը» (1981) քննադատական, գրականագիտական հոդվածների ժողովածուները։ Հանդես է գալիս նաև Վազգեն Դարբնի գրական անունով։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։ Ա․ Դոլուխանյան ՄՆԱՑԱԿԱՆՈՎ Տիգրան Սերգեյի (8․11․1899, Բաքու – 9․11․1968, Երևան), հայ սովետական բժիշկ, թերապևտ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1940), պրոֆեսոր (1940)։ Ուզբեկական ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1943)։ Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1925)։ Աշխատել է Սամարղանդի բժշկ․ ինստ–ի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում (1940-ից՝ վարիչ), միաժամանակ դիրեկտորի տեղակալ գիտա–ուսումնական մասի գծով։ 1949–1968-ին եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են շնչառական, սիրտ–անոթային, ստամոքսա-աղիքային համակարգերի, ներզատիչ գեղձերի և երիկամների ախտաբանությանը։ Զբաղվել է ՀՍՍՀ կուրորտային վայրերի ուսումնասիրությամբ, Ջերմուկ առողջարանի հիմնադիրներից է։ Մ․ եղել է ՀՍՍՀ IV և V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՀՍՍՀ Գերագույն սովետի առողջապահության հանձնաժողովի նախագահ (1956–63), ՀՍՍՀ թերապևտների, էնդոկրինոլոգների գիտական ընկերության նախագահ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Երկ․ Էնդոկրին գեղձերի հիվանդություններ, Ե․, 1958 (հեղինակակից Գևորգյան Գ․ Գ․)։ Անհետաձգելի թերապևտիկ հիվանդություններ, Ե․․ 1969 (հեղինակակից Գևորգյան Գ․ Գ․)։
ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԴԵՖՈՐՄԱՑԻԱ, դեֆորմացիայի այն մասը, որը պահպանվում է արտաքին ուժերի ներգործությունը վերացնելուց հետո։ Մ․ դ․ ի հայտ է գալիս այն դեպքում, երբ դեֆորմացիայի հետևանքով առաջացող լարումները գերազանցում են մարմնի առաձգականության սահմանը։ Ուժի ազդեցությամբ՝ առանց նյութի հոծության մակրոսկոպիկ խախտումների առաջացող Մ․ դ․ կոչվում է պլաստիկ դեֆորմացիա։ Որոշակի պայմաններում բազմակի բեռնավորումից առաջացող Մ․ դ–ները կուտակվում են և հանգեցնում կոնստրուկցիայի քայքայմանը։
Մ․ դ–ի օգտագործման վրա են հիմնված կռումը, քարշումը, գլոցումը և տեխնոլոգիական այլ պրոցեսներ։
ՄՆԱՑՈՒԿՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, թափոններ արտադրական, արտադրության պրոցեսում առաջացող մնացուկներ (հանքամանրուք, կտորտանք, տաշեղ, միներալային հումքի և վառելիքի բալաստային մասը, մոխիր, խարամ ևն)։ Մնացուկների քանակը կախված է արտադրության տեխնոլոգիայից, սկզբնական հումքի որակից, նյութի չափակազմից, արտադրական պրոցեսների կազմակերպումից։ Տեխ․ առաջընթացը հնարավորություն է տալիս կրճատել արտադրության մնացուկների քանակը, ինչպես նաև օգտագործել դրանց զգալի մասը կողմնակի արտադրանք ստանալու համար, որն էապես նպաստում է հումքի և նյութի ծախսի, արտադրանքի արժեքի կրճատմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը։
ՍՍՀՄ–ում և մի շարք այլ երկրներում ստեղծվում են նոր տեխնոլոգիական պրոցեսներ՝ արտադրության մնացուկների քանակը հնարավորին չափով կրճատելու, իսկ առանձին դեպքերում՝ լիովին վերացնելու նպատակով։
Այդ պրոցեսներին են վերաբերում փակ շրջանային տեխնոլոգիական ցիկլերի մշակումը, կեղտաջրերի և մթնոլորտ դուրս եկող արտանետվածքների տեսքով արտադրության մնացուկների կրճատումը։ Ստեղծվում են արդ․ համալիրներ, որտեղ մի ձեռնարկությունը որպես հումք օգտագործում է մյուսի մնացուկները։
Այս միջոցառումները զգալի չափով ապահովում են շրջապատող միջավայրի մաքրությունը և հնարավորություն են տալիս տնտեսելու բնական պաշարները։
ՄՆԱՑՔ, 1․ թվերի տեսության մեջ․ թիվը կոչվում է թվի մնացքը ըստ մոդուլի, եթե ()-ն բաժանվում է -ի վրա։ Օրինակ՝ 17-ը 3-ի մնացքն է ըստ 7 մոդուլի՝ (17–3)-ը բաժանվում է 7-ի վրա։ թվերից մեկի (և միայն մեկի) մնացք հանդիսացող թվերից կազմված յուրաքանչյուր համախմբություն անվանում են ըստ մոդուլի մնացքների լրիվ համակարգ։ Օրինակ՝ 1, 6, 11, 16, 21, 26 թվերը ըստ 6 մոդուլի լրիվ համակարգ են կազմում։
2․ Անալիտիկ ֆունկցիաների տեսության մեջ, մեկ փոփոխականի միարժեք անալիտիկ ֆունկցիայի մնացք այդ ֆունկցիայի առանձնացված և վերջավոր եզակի կետում անվանում են Լորանի շարքի անդամի գործակիցը։ Եթե կենտրոնով այնպիսի շրջանագիծ է, որի վրա և ներսում-ից բացի այլ եզակի կետեր չունի, ապա մնացքը կետում հավասար է՝

:

Մնացքների տեսության մեջ հիմնական է հետևյալ թեորեմը, եթե -ը միարժեք է և անալիտիկ միակապ տիրույթում, բացառությամբ առանձնացված եզակի կետերի, ապա՝

, (1)

որտեղ -ում ընկած կամայական, փակ, պարզ կոր է, իսկ կետերը՝ -ի եզակիությունները -ի ներսում։
Քանի որ մնացքը համեմատաբար հեշտ է հաշվվում, ապա (1) բանաձևը ինտեգրալներ հաշվելու հարմար միջոց է։
ՄՆԴՈՅԱՆՑ Աշոտ Աշոտի [28․12․1909 (10․1․1910), Բաթում – 29․9․1966, Մոսկվա], հայ սովետական ճարտարապետ։ Ավարտել է Օդեսայի կոմունալ և քաղաքացիական շինարարության ինստ–ը (1932)։ 1932–35-ին աշխատել է Բաթումում (1934–35-ին՝ քաղաքի գլխավոր ճարտ․)։ 1935-ին փոխադրվել է Մոսկվա։ Երկար տարիներ աշխատակցել է Ա․ Շչուսևին։ 1960-ից ղեկավարել է Մոսկվայի ճարտարապետական–հատակագծային խոշոր արվեստանոցներից մեկը։ Գործերից են․ Մոսկվայում՝ բարձրաբերձ բնակելի տուն Ապստամբության հրապարակում (1950–54, նախագիծը արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի, 1949), Կրեմլի Համագումարների պալատը (1959–61, լենինյան մրցանակ, 1962), Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964–69)՝ Տնտ․ փոխօգնության խորհրդի շենքերի համալիրով (1969), «Հոկտեմբեր» կինոթատրոնով (1967), խանութներով ու ռեստորաններով, առողջարանային համալիր Պիցունդայում (1962–67), ՍՍՀՄ տաղավարը Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում (1965–67, բոլորն էլ՝ ճարտ․ Մ․ Պոսոխինի և ուրիշների հետ)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» 2 շքանշաններով։Վ․ Հարությունյան