Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սորտեր։ Մշակված են այգեգործության և պտղաբուծության միկրոշրջանացման ու մասնագիտացման սկզբունքները (Պ․ Ունգուրյան, Գ․ Ռադ)։ Բուսաբանները կազմել են հանրապետության բուսական աշխարհի քարտեզը և բույսերի որոշիչը (Տ․ Գեյդեման), հետազոտվում են բույսերի սաղմնային զարգացման պրոբլեմները (Ա․ Չեբոտար), պտուղների անատոմիական կառուցվածքի օրինաչափությունները (Բ․ Մատիենկո) ևն։ Կենդանաբանները կատարել են ֆաունայի կոմպլեքս հետազոտություններ և հաշվառում (Գ․ Ուսպենսկի, Ի․ Գանյա), ուսումնասիրվել է վայրի և գյուղատնտ․ կենդանիների, թռչունների, ձկների հիմնական խմբերի մակաբուծաֆաունան (Ա․ Սպասսկի և ուրիշներ)։
Համաշխարհային հռչակ ունեն Յա․ Պրինցի աշխատանքները որդնալվիճի վերաբերյալ։ Հիդրոկենսաբանները և ձկնաբանները որոշել են ջրամբարների և գետերի հիդրոֆաունայի կազմը և ձկնատնտեսական հնարավորությունները (Մ․ Յարոշենկո)։
Բժշկագիտության բնագավառում ուսումնասիրվում են սիրտ–անոթային և տարիքային ախտաբանության, ուռուցքաբանության ու արյունաբանության հարցերը (Մոլդավական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վ․ Անեստիադիի ղեկավարությամբ)։
Կարևոր հետազոտություններ են կատարվում կենսաքիմիայի բնագավառում։ Սինթեզվել են կենսբ․ կարևոր համակարգեր մոդելավորող կոմպլեքսներ (Ա․ Աբլով), գործնական կիրառում է ստացել դեղորայքային նոր պատրաստուկ՝ բրևիկոլինը (Գ․ Լազուրևսկի), ստեղծվել է ռադիոհաճախային բևեռագրիչի՝ ՍՍՀՄ–ում առաջին մոդելներից մեկը (Յու․ Լյալիկով)։
Ուսումնասիրվում են տեխ․ կիբեռնետիկայի, էներգիայի տեսակների ուղղակի փոխակերպման, էլեկտրական ներգործությունների ժամանակ ջերմա– և զանգվածափոխանցման պրոբլեմները, շինարարական կոնստրուկցիաների, ինչպես նաև սննդարդյունաբերության մեքենաների և տեխնոլոգիական սարքավորման ստեղծման հարցեր։
Մ․ երկրում առաջատար տեղ է գրավում ապակե մեկուսիչով միկրոհաղորդալարերի ձուլման և ուլտրաձայնային արատանշման գործում։ 1965-ից Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ կիրառական ֆիզիկայի ինստ–ում հետազոտվում են մետաղների մակերևույթների չափային էլեկտրակայծային մշակման և էլեկտրակայծային լեգիրման պրոցեսների ֆիզ․ բնույթն ու հիմնական օրինաչափությունները, մետաղների բարձրարագային անոդային հալման օրինաչափություններն ու դրանց ազդեցությունը էլեկտրաքիմիական չափային մշակման տեխնոլոգիական բնութագրերի վրա։ Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ էներգետիկական կիբեռնետիկայի բաժնում ուսումնասիրվում են կառավարման ավտոմատացված համակարգեր, էներգահամակարգերի ռեժիմների օպտիմալացման ալգորիթմներ և ծրագրեր ստեղծելու խնդիրներ, մշակվում էլեկտրահաղորդման նոր գծեր։
Հոսանքի աղբյուրների ՀամԳՀԻ–ի մոլդավ․ բաժանմունքի հետազոտությունների առաջատար ուղղություններից մեկը արևի էներգիան էլեկտրականի փոխակերպելու առավել արդյունավետ ֆոտոէլեմենտների ստեղծումն է։
2․ Հասարակական գիտությունները
Մ–ում հասարակական մտքի առաջին հուշարձանները XV–XVIII դդ․ տարեգրություններն են։ Հասարակական–քաղաքական գաղափարներ են պրոպազանդել տարեգիրներ Գ․ Ուրեկեն, Մ․ Կոստինը, Ի․ Նեկուլչեն, այնուհետե լուսավորիչներ Ն․ Միլեսկուն, Դ․ Կաևտեմիրը, Ա․ Խոտինսկին, հայազգի Գ․ Ասաքին, հեղափոխական–դեմոկրատ Ա․ Ռուսսոն, նարոդնիկներ Զ․ Արբորե–Ռալին, Ն․ Զուբկու–Կոդրյանուն, գրողներ Մ․ Էմինեսկուն, Կ․ Ստամատի–Չուրյան, բնագետներ Ա․ Կոցովսկին, Ա․ Բարլադյանը և ուրիշներ։ Մ–ում հասարակական մտքի զարգացման իրական հիմքեր ստեղծվել են միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Մոլդավ․ ԻՍՍՀ կազմավորումից (1924) հետո երևան են եկել հասարակական մտքի պատմությանը վերաբերող մարքսիստական առաջին աշխատությունները, ուսումնասիրվել են Վ․ Ի․ Լենինի փիլ․ ժառանգությունը, գիտական աթեիզմի պրոբլեմները։ Ռումինիայի կողմից օկուպացված (1918–40) Բեսարաբիայում բուրժ․ գաղափարախոսության դեմ հանդես են եկել առաջադեմ մտավորականները (Պ․ Կոստանդինեսկու–Յաշ, Ա․ Դոնիչ և ուրիշներ)։ Մոլդավ․ ՍՍՀ–ում հրատարակվել են Մարքսի ու Էնգելսի հիմնական աշխատությունները, Վ․ Ի․ Լենինի երկերի լիակատար ժողովածուն։ Մոլդավ․ փիլիսոփաները (Դ․ Ուրսուլ, Վ․ Երմուրատսկի, Ա․ Շչեգլով, Ա․ Զավտուր և ուրիշներ) ուսումնասիրում են մարքս–լենինյան փիլիսոփայության, մոլդավ․ փիլ․ և հասարակական–քաղաքական մտքի պատմության, գիտական կոմունիզմի պատմության պրոբլեմները, կատարում սոցիոլոգիական ուսումնասիրություններ։ Փիլ․ հետազոտություններով զբաղվում են բուհերի փիլիսոփայության, գիտ․ կոմունիզմի, մարքսիզմ–լենինիզմի ամբիոնները, Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի փիլիսոփայության և իրավունքի սեկտորը։
Մ–ում առաջին պատմական երկերը տարեգրություններն են։ Պատմության գիտական հետազոտման հիմքերը դրել է Դ․ Կանտեմիրը։ Որոշակի հաջողություններ են ունեցել XIX դ․ գիտնականներ Գ․ Ասաքին, Մ․ Կոգիլնիչանուն, Ա․ Նակոն և ուրիշներ։ Պատմագրության զարգացման նպաստավոր պայմաններ են ստեղծվել սովետական կարգերի հաստատումից և, հատկապես, Մոլդավ․ ՍՍՀ–ի կազմավորումից հետո։ Մ–ի պատմաբանները ուսումնասիրում են մոլդավ․ ժողովրդի ծագման, Մ–ում ֆեոդալական պետության (Ն․ Մոխով, Պ․ Սովետով, Ե․ Ռուսև), մոլդավա–ռուս–ուկր․ կապերը, ազգային–ազատագրական շարժման պատմությունը։ Հնագետները հետազոտում են նյութական մշակույթը, ազգագրագետները՝ ժողովրդի կենցաղի և հոգևոր մշակույթի, մոլդավ․ ազգի կազմավորման խնդիրները։ Աշխատություններ են լույս տեսել Մ–ի սոցիալ–տնտեսական զարգացման հարցերի (Ի․ Բուդակ, Յա․ Գրոսուլ), հեղափոխական շարժումների ու հասարակական մտքի զարգացման (Դ․ Շեմյակով և ուրիշներ), սովետական իշխանության համար մղված պայքարի (Ա․ Աֆտենյուկ, Ա․ Եսաուլենկո, Ա․ Լազարև) վերաբերյալ։ Պատմագիտական հետազոտություններում նշանակալի տեղ է հատկացվում սոցիալիստական և կոմունիստական շինարարությանը։ Մ–ի կոմկուսի պատմության ուսումնասիրության կենտրոնը Մ–ի կոմկուսի Կենտկոմին առընթեր կուսպատմության ինստ–ն է։ Մոլդավ․ պատմաբանները հրատարակել են «Մոլդավիայի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (2 հրտ․, 1968), «Մոլդավական ՍՍՀ պատմություն» (2 հրտ․, հ․ 1–2, 1965–68), «Մոլդավացիներ» (1977), «Մոլդավական ՍՍՀ ժողովրդական տնտեսության պատմություն» (հ․ 1–4, 1974–78), «Մոլդավական ՍՍՀ հնագիտական քարտեզ» (պր․ 1–8, 1973–76) ընդհանրացնող աշխատությունները։
Սովետական իշխանության հաստատումից հետո Մոլդավիայում ձևավորվել է մարքս–լենինյան տնտեսագիտությունը։ 1920–30-ական թթ․ մոլդավ․ տնտեսագետներն զբաղվել են հիմնականում ժողտնտեսության սոցիալիստական վերափոխման խնդիրների լուծմամբ։ 1940–50-ական թթ․ տնտեսագիտական ուսումնասիրությունները գլխավորապես նվիրված էին պատերազմի հետևանքների վերացման, ժողտնտեսության առանձին ճյուղերի կոնկրետ էկոնոմիկայի, արդ․ և գյուղատնտ․ ձեռնարկությունների տեղաբաշխման, սննդարդյունաբերության հումքային գոտիների որոշման ևն պրոբլեմների։ 1960–1970-ական թթ․ հետազոտվել են կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, արտադրողական ուժերի տեղաբաշխման են խնդիրներ (Մ․ Ռադուլ, Մ․ Ուրսուլ, Վ․ Չերվինսկի, Ա․ Գուդիմ և ուրիշներ)։ Մեծ դեր է հատկացվում աշխատանքային ռեսուրսների նպատակահարմար օգտագործման (Ն․ Ֆրոլով, Վ․ Չեմբրովսկի, Ա․ Կոժուխար և ուրիշներ), սոցիալիստական վերարտադրության, կապիտալ ներդրումների արդյունավետության, տնտհաշվարկի հարցերին, գյուղատնտ․ ձեռնարկությունների և վերամշակող արդյունաբերության տնտ․ փոխհարաբերությունների կատարելագործմանը (Ռ․ Ֆեդոտովա, Գ․ Սինգուր, Վ․ Սիդորով, Դ․ Տոն և ուրիշներ) են պրոբլեմների։ Տնտեսագիտական կենտրոններն են՝ Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ էկոնոմիկայի ինստ․, Մոլդավ․ ՍՍՀ Պետպլանին առընթեր պլանավորման ԳՀԻ, Մոլդավ․ ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության էկոնոմիկայի և գյուղատնտեսության կազմակերպման ԳՀԻ, ճյուղային տարբեր ԳՀԻ–ների էկոնոմիկայի բաժինները, բուհերի տնտեսագիտական ֆակուլտետներն ու ամբիոնները։
Իրավագիտության զարգացումն սկսվել է Մոլդավ․ ՍՄՀ–ի կազմավորումից (1940) հետո։ 1945-ին Քիշնևում ստեղծվել է Համամիութենական իրավաբանական հեռակա ինստ–ի բաժանմունք, որի հիման վրա