ըստ ծագման բաժանվում են կենդանականի և բուսականի։ Արհեստական ճ․ առաջին անգամ սինթեզել է Մ․ Բերթլոն (1854)։
Ճ–ի ֆիզիկաքիմիական հատկությունները պայմանավորված են դրանց կազմում եղած հագեցած և չհագեցած ճարպաթթուների տեսակով ու հարաբերակցությամբ։ Հագեցած ճարպաթթուների գերակշռության դեպքում Ճ․ պինդ են, չհագեցածների դեպքում՝ հեղուկ կամ քսուքանման։ Հալման հաստատուն կետ չունեն։ Տաքացնելիս քայքայվում են` առաջացնելով ցնդող նյութեր (ակրոլեին)։ Ջրում չեն լուծվում, բայց առաջացնում են էմուլսիա, լավ լուծվում են օրգ․ լուծիչներում, վատ՝ սպիրտում։ Գերտաք ջրային գոլորշիով, անօրգանական թթուներով կամ հիմքերով մշակելիս հիդրոլիզվում են (տես Օճառներ)։ Կենդանական ճարպերից և ձեթերից շատերը արժեքավոր սննդամթերք են, օգտագործվում են նաև բժշկության մեջ, օծանելիքի ստացման և այլ նպատակներով։
Ճ․ օրգանիզմում։ Ճ. օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն են և մասամբ ծառայում են որպես կառուցվածքային (թաղանթներում, վերբջջային օրգանելներում) նյութեր։ Տարբերում են պահեստային և պրոտոպլազմային Ճ․։ Առաջինները կուտակվում են ենթամաշկային ճարպաբջջանքում և ճարպոնում։ Իրենց ցածր ջերմահաղորդականության շնորհիվ օրգանիզմը պաշտպանում են ջերմության կորստից, որը հատկապես կարևոր է ծովային տաքարյուն կենդանիների (կետեր, փոկեր ևն) համար։ Պրոտոպլազմային Ճ․ ածխաջրերի և սպիտակուցների հետ կոմպլեքսների ձևով մտնում են բջջի պրոտոպլազմայի մեջ և մասնակցում բջջի կենսաքիմիական պրոցեսներին։ Պահեստային Ճ-ի քանակն օրգանիզմում փոփոխական է, իսկ պրոտոպլազմայինը՝ հաստատուն։ Որպես էներգիայի աղբյուր Ճ․ գերազանցում են ածխաջրերին․ 1 գ Ճ․ մինչև և օքսիդացնելիս անջատվում է 9,3 կկալ ջերմություն։ Ճ․ միաժամանակ օրգանիզմում ջրի կուտակման յուրատեսակ միջոց են․ 100 գ Ճ–ի լրիվ օքսիդացումից առաջանում է 140–150 մ ջուր, որը բացառիկ դեր է խաղում չոր և անապատային վայրերում ապրող կենդանիների համար։ Ճ․ սննդի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն են։ Չափահաս մարդու օրական ծախսի նորման 60–70 գ է։ Ճ–ի սննդարարությունը բարձր կալորիականությունից բացի, պայմանավորված է նաև նրանցում արժեքավոր նյութերի (ֆոսֆոլիպիդներ, սթերիններ, վիտամիններ A, D, Е ևն) առկայությամբ։ Մարդու կյանքի համար խիստ անհրաժեշտ են Ճ–ի բաղադրության մեջ մտնող բարձր չհագեցածությամբ ճարպաթթուները, որոնք օրգանիզմում հատուկ վիտամինի դեր են կատարում։ Ճ․ աղիներում լիպազ ֆերմենտի ազդեցությամբ քայքայվում են գլիցիրինի և ճարպաթթուների։ Գլիցերինը ջրալուծության շնորհիվ ուղղակիորեն անցնում է օրգանիզմ, իսկ ճարպաթթուները ներծծվում են լեղաթթուներով էմուլգացվելուց հետո։
ՃԱՐՊԵՐ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ, որոշ կենդանիների ճարպահյուսվածքներից կամ կաթից ստացվող բնական նյութեր։ Լինում են պինդ և հեղուկ։ Պինդ ճարպերը պարունակվում են ցամաքային կենդանիների, հեղուկները՝ ձկների, ծովային կաթնասունների հյուսվածքներում, ինչպես նաև ցամաքային կենդանիների ոսկորներում և կճղակներում։ Պինդ Ճ․ կ–ին բնորոշ է հագեցած, հեղուկներին՝ չհագեցած ճարպաթթուների (մինչև 4,5 և 6 կրկնակի կապ) բարձր պարունակությունը։ Առանձնահատուկ նշանակություն ունի կաթնաճարպը (կաթնայուղ), որը կազմում է կովի կաթի 2,7–6,0% ը, կարագի 81–82,5%-ը, յուղի 98%–ը։ Բնական ճարպերը եռգլիցերիդներից բացի պարունակում են նաև ազատ ճարպաթթուներ (կաթնաճարպը՝ մինչև 20, Ճ․ կ․՝ 5–7, ձեթերը՝ 5–8 տեսակ), խոլեսթերին, լեցիտին, լիպոքրոմներ (կարոտին, քսանտոֆիլ), վիտամիններ ևն։ Տավարի, ոչխարի, խոզի ճարպերը հիմնականում օգտագործվում են որպես սննդամթերք։ Վիտամիններով (մասնավորապես A-ով) հարուստ ճարպերը գործածվում են որոշ հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով։ Տեխ․ ճարպերը (ձկների, ծովային կաթնասունների ևն) կիրառվում են թեթև և քիմ․ արդյունաբերության մեջ (կաշվի մշակման, օծանելիքի, լվացող միջոցների, քսուքների ևն ստացման համար)։ Որպես սննդամթերք օգտագործվող հեղուկ ճարպերը նախապեւ մշակվում և հոտազրկվում են։ Բեղավոր կետերի ճարպերից ստացվում է մարգարին (տես Ճարպերի հիդրում)։ Տես նաև Ձկան յուղ։
ՃԱՐՊԵՐԻ ՀԻԴՐՈՒՄ, ջրածնի կատալիտիկ միացումը հեղուկ ճարպերին և ձեթերին։ Ճ․ հ–ման մեթոդն առաջարկել են Նորմանը և Մ․ Ա․ Ֆոկինը (1902–03)։ Առաջին անգամ արտադրության մեջ կիրառվել է Ռուսաստանում (1908)։ Ձեթերի և ծովային կենդանիների ու ձկների հեղուկ ճարպերի (տես Ճարպեր կենդանական) հիդրմամբ ստացվում են պինդ ճարպեր, որոնք օգտագործվում են սննդի մեջ (մարգարինի, խոհարարական ճարպերի արտադրություն) և տեխ․ նպատակներով (օճառի, ստեարինի ու մեկուսիչ նյութերի արտադրություն)։ Հիդրման պրոցեսում չհագեցած միացությունները հագենում և մասամբ իզոմերվում են։ Հիդրված ճարպերի հատկությունները կախված են հիդրման ջերմաստիճանից ու ճնշումից, կատալիզատորի քանակից ու տեսակից, օգտագործվող ջրածնի քանակից ու որակից։ Սննդաճարպեր ստանալու համար հիդրումն (տարածված եղանակը) իրականացնում են ոչ մեծ ավելցուկային ճնշման տակ, արդյունավետ խառնիչներով հարմարեցված ավտոկլավներում մանրահատիկ նիկելային կամ պղինձ–նիկելային կատալիզատորների ներկայությամբ։
ՃԱՐՊՈՆ, ընդերային որովայնամզի ածանցյալ, որի թերթիկների արանքում գտնվում է փուխր շարակցական հյուսվածքը, հարուստ ճարպային հյուսվածքով և անոթներով։ Մեծ Ճ․ կազմված է որովայնամզի 4 թերթիկներից, սկսվում է ստամոքսի մեծ կորությունից, ամրանում լայնական հաստ աղիքին և գոգնոցի նման ծածկելով աղիքները առջևից, իջնում է վար։ Կատարում է պաշտպանական ֆունկցիա որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների և բորբոքային պրոցեսների դեպքում։ Փոքր Ճ․ կազմված է որովայնամզի զույգ թերթիկներից, ձգվում է լյարդի, 12-մատնյա աղիքի վերին հատվածի և ստամոքսի փոքր կորության միջև։ Մեծ Ճ․ հաճախ օգտագործում են ստամոքսի, աղիքների վիրահատության ժամանակ կարերը ծածկելու, ինչպես նաև լյարդի ու փայծաղի վերքերը փակելու (տամպոնադա) համար։
ՃԱՐՊՈՒՌՈՒՑՔ, լիպոմա, ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցք։ Լինում է ընկույզի մեծությունից մինչև հասուն մարդու գլխի չափ և ավելի։ Ունի բարակ պատիճ, շարժուն է, բնականոն հյուսվածքներից սահմանազատված, վիրահատելիս հեշտ է պատիճահանվում։ Առավել հաճախ նկատվում է թիկունքի, պարանոցի և որովայնի առաջային պատի ենթամաշկային ճարպաշերտում, հազվադեպ՝ ստամոքսում, հաստ աղիքում, լյարդում։ Ճ․, որպես կանոն, օրգանիզմի ֆունկցիաների խանգարում չի առաջացնում, վնասվելիս երբեմն թարախակալվում է։ Բուժումը. վիրաբուժական միջամտություն՝ ուռուցքի հյուսվածաբանական հետազոտությամբ։
ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Հռետորություն։
ՃԱՐՏԱՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք։ Ունի ավելի քան 5 հզ․ բնակիչ (1980)։ Կազմվել է Ղուզե Ճարտար, Ղուզե Կալեր, Գյունե Ճարտար և Գյունե Կալեր գյուղերից։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ճ–ում գործում են խաղողի նախնական վերամշակման 2 գործարան, ալրաղաց, կենցաղ–սպասարկման օբյեկտներ։ Ունի 4 դպրոց (2-ը՝ միջնակարգ), մշակույթի պալատ, 2 կինո, հիվանդանոց, 5 գրադարան, կապի բաժանմունք, 2 մանկապարտեզ։ Ճ–ում պահպանվել են վանք (Եղիշեի) և 3 եկեղեցի (XVII–XIX դդ․), մոտակայքում՝ բնակատեղիներ։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ (1932–55-ին՝ Սովետական ճարտարապետների միություն), հասարակական ստեղծագործական կազմակերպություն, որ միավորում է ճարտարապետներին։ Ստեղծվել է 1932-ին, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի «Գրական–գեղարվեաոական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշման հիման վրա։ Համագումարները․ I-ը՝ 1937-ին, 11-ը՝ 1955-ին, III-ը՝ 1961-ին, IV-ը՝ 1965-ին, V-ը՝ 1970-ին, VI-ը՝ 1975-ին, Vll-ը՝ 1981-ին։ Ճ․ մ–յան կանոնադրությունն ընդունվել է 1937-ին, փոփոխվել և լրացվել է 1970-ին և 1975-ին։ Ճ․ մ–յան նպատակն է նպաստել սովետական ճարտյան առաջընթացին, սովետական ճարտարապետների պրոֆեսիոնալ վարպետության կատարելագործմանը, աջակցել նախաձեռնությանն ու նորարարությանը սովետական բազմազգ ճարտարապետությունում։ ՍՍՀՄ Ճ․ մ–յան կազմում են միութենական հանրապետությունների ճարտարապետների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/90
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ