հաշվվում է մոտ 50 ճիզվիտական ուս․ հաստատություն)։
ՃԻԶՎԻՏՆԵՐ, եզվիտներ, հիսուսյաններ (Հիսուս անվան լատ․ ձևից՝ Jesus), կաթոլիկ կուսակրոն միաբանության անդամներ։ Ինքնանվանումը «Societas Jesu» (լատ․)՝ «Հիսուսի ընկերություն»։ Հիմնադրել է իսպանացի ազնվական Իգնատիոս Լոյոլան, 1534-ին, 1540-ին հաստատել է Հռոմի պապը։ Նպատակն էր կաթոլիկության պաշտպանությունն ու տարածումը, Հռոմի պապի իշխանության ամրապնդումը։ Ճ․ կազմակերպվում էին խստազույն կարգապահության, կրտսեր անդամների անվերապահ հնազանդության սկզբունքով։ Միջամտում էին պետ․, գիտական, կրթա–դաստիարակչական կյանքին, լայնորեն ծավալում միսիոներական գործունեություն։ Միաբանությունը գործադրում էր ամենաստոր մեթոդները։ Այն Հռոմի պապերի ձեռքին ազդու միջոց էր Ռեֆորմացիայի, լուսավորության, աղանդավորական շարժումների դեմ մղած պայքարում։ Ճ–ի նշանաբանն էր՝ «Նպատակն արդարացնում է միջոցները»։ XVII դ․ սկզբին Պարագվայում Ճ․ ստեղծեցին պետություն (1610–1768)։ XVI –XVIII դդ․ եվրոպական պետությունների քաղ․ կյանքին Ճ–ի միջամտությունը առաջացրեց բուռն դիմադրություն։ Հռոմի պապն ստիպված եղավ 1773-ին վերացնել Ճ–ի միաբանությունը, սակայն 1814-ին այն վերականգնվեց։ XVI դարից Ճ․ թափանցեցին Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Հաբեշստան, Լատինական Ամերիկա՝ նպաստելով մեծ տերությունների գաղութային քաղաքականությանը։ Այժմ Ճ․ գործակցում են իմպերիալիզմի ամենահետադիմական շրջաններին՝ սոցիալիզմի, կոմունիզմի դեմ մղվող պայքարում։
Տնօրինում են 1300 լրագիր և հանդես, բազմաթիվ բարձրագույն և միջնակարգ ուս․ հաստատություններ։
Ռուսաստանում Ճ․ փորձել են հաստատվել XVI դարից (նրանց այդ հաջողվել է միայն Եկատերինա II-ի օրոք)։ 1820-ին ցարի հրամանով արգելվել է Ճ–ի գործունեությունը Ռուսաստանում։ XVII դ․ 1-ին կեսին ֆրանս․ և ավստ․ կառավարությունների միջնորդությամբ Ճ․ իրավունք ստացան գործելու Թուրքիայում, իսկ 1681-ից՝ նաև Իրանում։ 1650-ից Ճ․ թափանցեցին Հայաստան և հայաբնակ ուրիշ վայրեր (Սպահան, Շիրազ, Նոր Ջուղա, Թիֆլիս, Շամախի ևն)։ 1680-ական թթ․ նրանք հաստատվեցին Էրզրումում, Երևանում, իսկ XVIII դ․՝ Կարսում, Բայազետում, Ալաշկերտի, Արաբկիրի, Տրապիզոնի, Գյումուշխանեի գավառներում՝ կաթոլիկ դարձնելով զգալի թվով հայ ընտանիքների։ Ճ․ գժտություններ, կռիվներ էին սերմանում հայ բնակչության տարբեր խմբերի միջև՝ հարուցելով նրանց դժգոհությունը։ Ճ–ին հակահարված տվեցին Շամախու, Բաղեշի և այլ վայրերի հայ բնակիչները։ Վիժեցվեց նաև Էջմիածնի կաթողիկոսներին իրենց ազդեցության տակ գցելու Ճ–ի փորձը։
Գրկ․ Հակոբ Հիսուսյան (Վիլլոտ), Պատմագրութիւն կաթողիկոսաց և թագաւորաց Հայոց, Վնտ․, 1713։ Михневич Д․Е․, Очерки из истории католической реакции․ (Иезуиты), 2 изд․, М․, 1955.
ՃԻԿՌ, ճկուռ, կացին, տապար, սակր, հնագույն, հավանաբար՝ կացնաձև զենք։ Հայկական լեռնաշխարհում տարածված է եղել մ․ թ․ ա․ III հազարամյակից։ Սկզբում ձուլել են բրոնզից, միջին դարերում կռել են նաև երկաթից։ Ըստ Մ․ Գաբամաճյանի՝ բառն առաջացել է հնդկ․ «ջագռամ» (լախտ) ձևից, եղել է փոկից կախված սուր եզրերով անիվ՝ թշնամու վրա նետելու համար։ Երբեմն Ճ․ համարում են սրածայր նիզակ։ Բառը հին գրականության մեջ գործածված է միայն հոլովված ձևերով (ճկռովն, ճկռուն ևն), որի պատճառով հավանական են համարվում և՛ ճիկռ, և՛ ճկուռ ուղիղ ձևերը։
ՃԻՃԱՊԱՂ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառում։ 1914-ին ուներ 184 ընտանիք՝ 1272 բնակիչներով, որից 118-ը՝ արտագնաց աշխատանքում, գլխավորապես Կովկասում և Ուկրաինայում։ Ճ–ի տները 2–3-հարկանի էին՝ շրջապատված մրգառատ պարտեզներով։ Գյուղում կար Մայր եկեղեցի և 7 մատուռ, երկսեռ վարժարան, գործում էր թատերասիրաց խումբ։
Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ճ․ Խոտորջրի առևտրի կենտրոնն էր, ուներ մի քանի արհեստանոց, խանութ, իջևանատուն ևն։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և զոհվել բռնագաղթի ճանապարհին։
ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, դեհելմինթիզացիա, դեվաստացիայի բաժին, բուժկանխարգելիչ միջոցառումների համալիր, որի նպատակն է բնակչության և կենդանիների առողջացումը՝ ճիճվային հիվանդություններից։ Տերմինն առաջարկել է ակադեմիկոս Կ․ Սկրյաբինը, 1925-ին։ Ճ․ կատարվում է բուժիչ (հիվանդության բռնկումների ժամանակ) և կանխարգելիչ (պլանային կարգով) նպատակով։ Հիմնականում կիրառվում է ասկարիդոզի, էնտերոբիոզի, տրիխոցեֆալոզի, հիմենոլեպիդոզի, օպիսթորխոզի, անկիլոստոմիդոզի, դիֆիլոբոթրիոզի, էխինոկոկոզի դեպքում։
ՃԻՃՎԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ճիճվային ինվազիա, հելմինթոզներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բույսերի, մարդու և կենդանիների օրգանիզմում մակաբույծ որդերի (հելմինթների) ներթափանցումից։ Տարածված են ամենուրեք։
Ճ․ հ․ մարդու․ հայտնի է շուրջ 150 տեսակ, ՍՍՀՄ–ում հայտնաբերված է 67-ը։ Ախտահարվում են հետևյալ հարուցիչներով՝ ծծող որդեր (Trematoda), երիզորդեր (Cestoda) և կլոր որդեր (Nematoda)։ Ըստ մակաբույծ որդերի տեսակի, Ճ․ հ․ լինում են տրեմատոդոզներ, ցեստոդոզներ, նեմատոդոզներ ևն։ Մարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում են․ տրեմատոդոզներից՝ օպիսթորխոզը, ֆասցիոլոզը, ցեսաոդոզներից՝ դիֆիլոբոթրիոզը, հիմենոլեպիդոզը, աենիիդոզը, էխինոկոկոզը, նեմատոդոզներից՝ ասկարիդոզը, էնտերոբիոզը (տես Սրատուտ), անկիլոստոմիդոգը, տրիխինելոզը, դրակունկուլոզը, տրիխոցեֆալոզը։ Ըստ համաճարակագիտական առանձնահատկությունների Ճ․ հ․ բաժանվում են երկու խմբի՝ գեոհելմինթոզներ և բիոհելմինթոզներ։
Գեոհելմինթոզների (ասկարիդոզ, տրիխոցեֆալոզ, էնտերոբիոզ, անկիլոստոմիդոզ, ստրոնգիլոիդոզ) հարուցիչներով վարակվում են առանց միջանկյալ տերերի, որդերի ձվիկներով կամ թրթուրներով վարակված ջուրը, բանջարեղենը և մրգերն օգտագործելիս։ Բիոհելմինթոզների (տենիիդոզ, ցեստոդոզ, օպիսթորխոզ, շիստոզոմատոզ, կլոնորխոգ, ռիշտա) հարուցիչների թրթուրները զարգանում են միջանկյալ, երբեմն էլ լրացուցիչ տիրոջ օրգանիզմում, վարակվում են անբավարար եփած միսն ու ձուկն օգտագործելիս։ Առանձին հելմինթների թրթուրներ (օրինակ, ֆիլյարիաները) մարդու օրգանիզմ են թափանցում արյունածուծ միջատների խայթոցով, որոշները (օրինակ, անկիլոստոմները)՝ մաշկի միջոցով։ Թզուկ երիզորդի համար մարդը և՛ վերջնական, և՛ միջանկյալ տեր է, վարակումը տեղի է ունենում որդի ձվիկներով վարակված իրերի հետ շփվելիս։ Որոշ Ճ․ հ–ի (էխինոկոկոզ, տրիխինելոզ, օպիսթորխոզ) հարուցիչները զարգացման միևնույն փուլում կարող են մակաբուծել թե՛ մարդու, թե՛ կենդանիների օրգանիզմում։ Երբեմն միևնույն անհատի օրգանիզմում կարող են լինել որդերի երկու և ավելի տեսակներ (օրինակ, ասկարիդ և մազագլուխ)։ Ճ․ հ–ի տարածվածությունը պայմանավորված է բնակավայրերի սանիտարական վիճակով, աշխատանքի և կենցաղի առանձնահատկություններով, բնակլիմայական պայմաններով ևն։ Ճ․ հ–ի կլինիկական ընթացքը կախված է մակաբույծի տեսակից, օրգանիզմ թափանցած որդերի քանակից, տեղակայումից, օրգանիզմի ընդհանուր վիճակից ևն։ Իսկ առաջացած ախտաբանական երևույթները պայմանավորված են գերզգայնության (սենսիբիլիզացիա), հետագայում՝ ալերգիական ռեակցիաներով, թունավորման երևույթներով, հյուսվածքների մեխանիկական վնասվածքներով, որդերի կողմից արյան և սննդանյութերի որոշ մասի (հատկապես վիտամինների) կլանումով։ Ճ․ հ–ի ընթացքում մարդու օրգանիզմում կարող է մշակվել իմունիտետ։ Ախտորոշումը․ հիվանդի կղանքում մակաբույծ որդերի ձվիկների կամ թրթուրների հայտնաբերմամբ, առանձին դեպքերում՝ իմունոլոգիական մեթոդներով։ Բուժումը պայմանավորված է հիվանդության տեսակով։ Կանխարգելումը․ սանհիգիենային կանոնների պահպանում, մսամթերքների և ձկան բավարար ջերմային մշակում։ Բնակչության մեջ պլանային ճիճվաթափության մեթոդների կիրառում։
Ճ․ հ․ կենդանիների, տարբեր օրգաններում և հյուսվածքներում մակաբուծում են շուրջ 8000 տեսակ հելմինթներ, որոնցից 2000-ը (խմբավորված կլոր, ժապավենաձև որդերի, տրեմատոդների և ականտոցեֆալների դասերում)՝ գյուղատնտ․ և արդյունագործական կենդանիների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/98
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ