Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կուտական տարածյշային–արտադրական համալիրը։ Գյուղատնտես ու թյան հիմ– նական ճյուղը մսակաթնաաու անասնա– պահությունն է, այդ թվում4 եղջերվաբու– ծությունը։ Զարգացած են նաև թռչնաբու– ծությունն ու ձիաբուծությունը։ 1981-ին Ցա–ում եղել է 393,8 հզ․ խոշոր եղջերա– վոր անասուն (որից 150,3 hq․v կով), 53,1 հզ․՝ խոզ, 161,1 հզ․՝ ձի, 380,0 հզ․՝ եղջերու, 685,0 հզ․՝ թռչուն։ 1977-ին Ցա–ում կար 80 սովետական և մեկ (ձըկ– նորսական) կոլեկտիվ տնտեսություն։ Գյուղատնտ․ հողահանդակները կազմում են 1642,4 հզ․ հա, որից 127,2 հզ․ հա վա– րելահողեր են։ Մշակում են կարտոֆիլ, բանջարեղեն, հացահատիկ, կերային կուլ– տուրաներ։ Շարք է մտել Իսաոասի անաս– նապահական համալիրը, յակուտական հանրապետական ազնվացեղ անասուն– ների կայանը։ Չորացվել են 3 հզ․ հա ճա– հիճներ։ Զբաղվում են նաև վանդակային գազանաբուծությամբ և որսորդությամբ։ Տրանսպորտի հիմնական տե– սակը ջրայինն է (17 հզ․ կմ, 1976), նավար– կությունը՝ Հյուսիսային ջրային ուղիով, Լենա գետով և նրա վտակներով։ Ավտո– ճանապարհների երկարությունը 12,6 հզ․ կմ է (1976), որից 1,9 հզ․ կմՀ կոշտ ծածկով։ Գլխավոր ավտոմայրուղիներն են՝ Ամուր–Յակուտսկ, Լենսկ–Միռնի և Ւաւնդիգա–Մագադան։ 1978-ից սկսվել է Տինդա–Բերկակիտ երկաթուղու կառու– ցումը։ Ավիագծերով Ցակուտսկը կապված է հանրապետության առանձին շրջաննե– րի և ՍՍՀՄ մի շարք քաղաքների հետ։ Առողջապահությունը։ 1913-ին Ցա–ի տարածքում կար 13 հիվանդանոց՝ 351 մահճակալով, և ֆելդշերական 25 ամբու– լատորիա, ուր աշխատում էին 22 բժիշկ, 39 ֆելդշեր և 12 մանկաբարձ։ Հաճախա– կի էին բնական ծաղկի, տիֆերի, մանկա– կան վարակիչ հիվանդությունների հա– մաճարակները։ 1981-ին հանրապետությունում կար 3,3 հզ․ հիվանդանոցային մահճակալ (1000 բնակչին՝ 14 մահճակալ), աշխատում էր 3,2 հզ․ բժիշկ (290 բնակչին՝ 1 բժիշկ) և մոտ 10,7 հզ․ միջին բուժաշխատող։ Ցա–ում է գտնվում Աբալախ բալնեո– ցեխաբուժական կուրորտը և Կեմպենդ– յայ բուժավայրը, գործում են 13 առողջա– րան, 2 հանգստյան տուն։ ժողովրդական կրթությունը, կուլ– տուրլուսավորական և գիտական հիմ– նարկները։ Մինչև 1917-ը Ցա–ում կար ըն– դամենը 172 դպրոց (4,7 հզ․ սովորող)։ 1977–1978 ուս․ տարում գործել են 642 հանրակրթական դպրոց, 24 պրոֆտեխնի– կական ուսումնարան, 18 տեխնիկում (բո– լորում միասին՝ ավելի քան 192 հզ․ սովո– րող), Ցակուտական համալսարանը (6,6 հզ․ ուսանող, հիմն․ 1956-ին, Ցակուտսկ)։ Նախադպրոցական հիմնարկներում դաս– տիարակվել է 72,8 հզ․ երեխա (1981)։ Ցա–ում կար (1981) 605 մասսայական գրա– դարան, 18 թանգարան՝ մասնաճյուղերով (այդ թվում՝ Ե․ Ցարոսլավսկու անվ․ հան– րապետական հայրենագիտական, Մ․ Գա– բի շևի անվ․ կերպարվեստի հանրապետա– կան ևն), 689 ակումբային հիմնարկ, 826 կինոկայանք, 4 թատրոն։ Ցա–ի ամենախոշոր գիտական հիմնար– կը ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի Ցա– կուտական մասնաճյուղն է (1957-ից), որը սկզբում կազմավորվել է (1949) իբրև ՍՍՀՄ ԳԱ յակուտական մասնաճյուղ։ Նրա կազմի մեջ մտնում են՝ լեզվի, գրականու– թյան և պատմության (1935), կենսաբա– նության (1952), երկրաբանության (1957), տիեզերաֆիզիկական հետազոտություն– ների և աերոնոմիայի (1962), Հյուսիսի ֆիզիկատեխնիկական պրոբլեմների (1970) ինստ–ները, մի շարք բաժիններ։ 1956-ին Ցակուտ սկում հիմնադրվել է ՍՍՀՄ ԳԱ Վ․ Ա․ Օբրուչևի անվ․ սառցույ– թագիտության ինստ–ի Հյուսիս–Արևել– յան բաժանմունքը (1960-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի սառցույթագիտու– թյան ինստ․, միակը ՍՍՀՄ–ում)։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ Հանրապետական թերթերն են․ յակուտերեն՝ «Կըըմ» («Կայծ», 1923-ից), «էդեր կոմունիստ» («Երիտասարդ կոմունիստ», 1923-ից), «Բե– լեմ բուոլ» («Եղիր պատրաստ», 1936-ից), ռուս․՝ «Սոցիալիստիչեսկայա Ցակուտիա» («Социалистическая Якутия», 1917-ից), «Մոլոդյոժ Ցակուտիի» («Молодёжь Яку– тии», 1958-ից), հանդեսներից է՝ «Խոսոու– գու սուլուս» («Բևեռային աստղ», յակուտե– րեն՝ 1956-ից, ռուս․՝ 1964-ից)։ Ռադիո– և հեռուստահաղորդումները տրվում են կենտրոնական ու տեղական ծրագրերով։ Գրականությունը։ Ցակուտական բա– նահյուսության մեջ կարևոր տեղ է գրա– վում վիպերգը՝ օլոնխոն։ Գրավոր գրակա– նությունն սկզբնավորել են բանաստեղծ, բանահավաք ու լեզվաբան Ա․ Կուլակովս– կին (1877–1926), դրամատուրգ, բա– նաստեղծ ու արձակագիր Ա․ Սոֆրոնովը (1886–1935) և առաջին կատակերգագիր Ն․ Նեուստրոևը (1895–1929)։ Ցակուտա– կան սովետական գրականության հիմնա– դիրն է Պ․ Օյունսկին (1893–1939)։ 1920-ական թթ․ յակուտական գրականու– թյան մեջ երևան են եկել քնարերգությու– նը, մասսայական երգը, առակը, ֆելիե– տոնը։ Հայտնվել են ժամանակակից թե– մայով առաջին պոեմներն ու վիպակները, ցարգացել են պատմվածքի (Օյունսկի, Նեուստրոև, Ա․ Իվանով–Կյունդե, 1898– 1934, Ն․ Մորդինով, ծն․ 1906), ակնարկի (Գ․ Բյաստինով, 1903–34, Ն․ Տյուգյուն– յուրով, 1905–28), սոցիալ–կենցաղային դրամայի ու կատակերգության (Նեուս– տրոև) ժանրերը։ 1930-ական թթ․ յակուտական գրակա– նությանը բնորոշ են թեմատիկայի ընդ– լայնումն ու գաղափարագեղագիտական հարցերի խորացումը [U․ Կուլաչիկով– էլյայ, 1904–76, Ս․ Եֆրեմով, ծն․ 1904, էրիլիկ էրիստին (Ս․ Ցակովլև), 1892– 1942, Ս․ Վասիլև–Բորոգոնսկի, ծն․ 1907, Կյուննյուկ Ուրաստիրով (Վ․ Նովիկով), ծն․ 1907, Դ․ Սիվցև (Սուորուն Օմոլլոն), ծն․ 1906]։ Ետպատերազմյան տարիներին առաջատար են դարձել խաղաղության համար պայքարի և ստեղծարար աշխա– տանքի թեմաները։ 1950-ական թթ․ յա– կուտական գրականությունն սկսել է թարգմանվել ռուս․։ 1960-ական թթ․ սկըզբ– ներին վերելք է ապրել էպիկական պոե– զիան, գրվել են չափածո վեպեր ու վի– պակներ [Բոլոտ Բոոտուր (Վ․ Սոլովյով), ծն․ 1915, Վասիլև–Բորոգոնսկի, Ի․ Գո– գոլև, ծն․ 1930]։ Քնարերգությունն ավելի խորն է թափանցել ժամանակակցի հոգե– բանական աշխարհը (Ս․ Դանիլով, ծն․ 1917, Մ․ Եֆիմով, ծն․ 1929, Լ․ Պոպով, ծն․ 1919, Պ․ Տոբուրոկով, ծն․ 1917, Ս․ Տա– րասով, ծն․ 1934 և այլք)։ 1960–70-ական թթ․ հրատարակվել են Զոլոտարյով–Ցա– կուտսկու (ծն․ 1908) «ճակատագիր» (գ․ 1–3, 1960–64) եռերգությունը, Ա․ Սի– րոմյատնիկովայի (ծն․ 1915) «Հաստատա– կամ աղջիկը» (1965), Ի․ Գոգոլևի «Սև արագիլ» (1971), Լ․ Պոպովի «Տոգոյ Սելե» (1976) սոցիալ–պաւոմական վեպերը։ Ար– դիականությանն են նվիրված Սոֆրոն Դանիլովի (ծն․ 1922) «Քանի դեռ սիրտը բաբախում է» (1967), Վ․ Ցակովլևի (ծն․ 1934) «Գետերի ջրբաժանքում» (1967) սոցիալ–հոգեբանական վեպերը։ Փաստա– գրական ժանրերը ներկայանում են Ի․ Դա– նիլովի (ծն․ 1916), Պ․ Ֆիլիպովի (ծն․ 1915) վիպակներով, Ս․ Ֆեդոտովի (ծն․ 1935), Ի․ Ֆեդոսեև–Դոոսոյի (ծն․ 1929) ակնարկներով։ Դրամատուրգիայի բնա– գավառում առկա են Սոֆրոն Դանիլովի «Ցակատների անունից» (1963), Սուորուն Օմոլլոնի (ծն․ 1906) «Արևածագից առաջ» (1970) դրամաները, Ի․ Գոգոլևի կատա– կերգություններն ու պիես–հեքիաթները։ Ցա–ում գրականությունն ստեղծվում է հինգ լեզվով՝ յակոսոերեն, ռուս․, էվեն– ներեն, էվենկերեն, յուկագիրերեն։ ճարտարապետությունը և կերպար– վեստը։ Ցա–ի տարածքում հայտնաբեր– վել են նոր քարի դարի, բրոնզի և վաղ եր– կաթի դարերի ցանցկեն և այլ նախշերով խեցեղեն, եղջյուրե զարդեր, ժայռապատ– կերներ [Սուրուկտախ–Iuuijui (Մարխա գետի վրա), ինչպես նաև Տոյոն–Արըը, Չուրան, Սինսկոյե և այլ գյուղերի մոտ]։ Ցակուտական զարդապատկերի մոտիվներ ժայռափորագրության ավանդույթը շա– րունակվել է ընդհուպ մինչև XIX դ․։ Ցա– il ուտների հնագույն կացարանը ուղղան– կյուն հատակագծով փայտաշեն յուրդն էր կամ բալագանը՝ փոքր–ինչ ներս թեք– ված պատերով։ Մինչև XIX դ․ վերջը որ– պես ամառային կացարան ծառայում էր «ուրասան» (ձողաններից պատրաստված կոնաձև շինություն՝ ծածկված կեչու կեղե– վի վերնաշերտով)։ XVII դարից երևան են եկել բերդշեներ (նախ փայտակերտ, XVIII դարից՝ աղյուսե շինություններով), որոնք հետագայում վերաճել են քաղաքնե– րի (Ցակուտսկ, Վիլյույսկ ևն)։ Ցակուտ– ների ժող․ արվեստում միահյուսված են հվ․ թյուրք–մոնղոլական և Տայգայի բնիկ– ների մշակույթի տարրերը։ Փայտե իրե–