Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

238 հզ․ կմ2։ Կազմվում է Վերխոյանսկի լեռնաշղթայից սկիզբ առնող Սարաանգ և Դուլզալախ գետերի միախառնումից։ Առաշացնելով դելտա (10200 կմ2)Հ թափ– վում է Չանայի ծոցը (Լապտեների ծով)։ Ցա–ի՝ավազանում կան մոտ 40 հզ․ լճեր։ Սնումը անձրևային և ձևային է։ Վերխո– յանսկի մոտ ջրի միջին ծախսը 150 մ3/վրկ է, գետաբերանից 381 կմ հեռավորության վրա՝ 925 մ3!վրկ։ Սառցակալում է հոկտեմ– բերին, սառցազերծվում՝ մայիս–հունի– սին։ 6ա–ի ավազանի հիդրոէներգետիկ պաշարները գնահատվում են 6,9 մլն կվւո՝․ Խոշոր վտակներն են Ադիչան, Օլջոն, Աբիրաբիդը, Բիտանտայը, Բակին։ Զար– գացած է ձկնորսությունը։ Նավահան– գիստներն են Վերխոյանսկը, Բատագայը, Ուստ Կույգան, Նիժնեյանսկը։

ՏԱՆԱՁԵԿ (Jandcek) Լեոշ (Լեո էուգեն, 1854–1928), չեխ կոմպոզիտոր, բանահա– վաք, խմբավար, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ։ Չեխիայի գի– տության և արվեստի ակադեմիայի անդամ (1912)։ Սովորել է Բռնոյում (1865–72), Պրագայի երգեհոնային դպրոցում (1875), Լայպցիգի և Վիեննայի կոնսերվատորիա– ներում (1879-80)։ 1881-ին հիմնել և գլխավորել է Բռնոյի երգեհոնային դպրո– ցը (1919-ից՝ Պրագայի կոնսերվատորիա– յի մասնաճյուղ)։ 1881–88-ին եղել է Չե– խական ֆիլհարմոնիայի նվագախմբի դի– րիժոր, միաժամանակ՝ «Հուդեբնի լիս– տի» երաժշտական թերթի խմբագիր։ 1890-ական թթ․ հավաքել և մշակել է մո– րավիական երաժշտական բանահյուսու– թյունը (հրատարակել է 2500 ժող․ երգ), գրել է «Մորավիական ժողովրդական եր– գերի երաժշտական կողմի մասին» հոդ– վածը (1889, ներկայումս ճանաչված է որպես դասական աշխատություն)։ XX դ․ չեխական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Յա․ օգտվել է մինչ այդ անհայտ հնագույն մորավիական երա– ժըշտական բանահյուսությունից։ 1896– 1915-ին Բռնոյում գլխավորել է «Ռուսա– կան խմբակ»-ը։ 6ա․ սկիզբ է դրել չեխ կոմպոզիտորների թեմաների լայն փո– խառմանը ռուս, գրականությունից։ Նրա դաշնամուրային տրիոն (1909) և լարային կվարտետը (1923) ներշնչված են Լ․ Տոլս– ւոոյի «Կրեյցերյան սոնաւո»-ից։ Ռուս, սյուժեներով են գրված «Տարաս Բուլբա» սիմֆոնիկ ռապսոդիան (1918, ըստ Ն․ Գո– գոլի), «Կատյա Կաբանովա» (ըստ Ա․ Օստ– րովսկու «Ամպրոպ»-ի), «Մեռյալ տնից» (1928, ըստ Ֆ․ Դոստոևսկու «Նամակներ մեռյալ տնից»-ի) օպերաները (պահպան– վել են «Աննա Կարենինա» և «Կենդանի դիակ» օպերաների էսքիզները)։ Յա–ի 9 օպերաներից առանձնանում են «Նրա խորթ աղջիկը» («Յենուֆա», 1904) և «Խորամանկ աղվեսի արկածները» (1924)։ Դրել է նաև «Գլագոլիկ մեսսա», սիմֆո– նիետ, կամերա–գործիքային անսամբլ– ներ, խմբերգեր, երգեր և վոկալ շարեր, դաշնամուրային սոնատներ ևն։ Եղել է Մորավիական կոմպոզիտորների ակում– բի նախագահ (1919)։ Յա–ի անունով են կոչվում Բռնոյի օպերային թատրոնը և Գեղեցիկ արվեստների ակադեմիան (1947)։ 1948, 1958, 1965 և 1978-ին Բռնո– յում կազմակերպվել են Փառատոներ, ուր կատարվել են Յա–ի ստեղծագործու– թյունները։ Գրկ․ Асафьев Б․, Яначек, Новак, Фёрстер, Сук, Избр․ труды, т․ 4, М․, 1955; Полякова Л․, Оперное творчество Лео– ша Яначка, М․, 1968․tU․ Բուղաղյան ՅԱՆԱ–ՕՅՄՅԱԿՈՆՅԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆ– ԴԱԿ, Յակուտական ԻՍՍՀ–ում, Վերխո– յանսկի, Սունտար Խայատա և Չերսկու լեռնաշղթաների միջև։ Երկարությունը մոտ 1100 կմ է, բարձրությունը՝ 500-– 1500 մ։ Առանձին գագաթներ ունեն մինչև 2000 մ բարձրություն։ Կազմված է ալևրո– լիտներից, ավազաքարերից, կավային թերթաքարերից։ Ծածկված է Փշատերև անտառներով, տեղ–տեղ՝ տափաստանով, վերին գոտում՝ տունդրայով։ ՅԱՆԳ ՁԺԵՆՆԻՆ (Yang) (ծն․ 22․9․1922), չին ֆիզիկոս, աշխատում է ԱՄՆ–ում։ 1948–49-ին աշխատել է Չիկագոյի հա– մալսարանում, 1949-ից՝ Պրինստոնի բարձրագույն հետազոտությունների ինստ–ում (1955-ից՝ պրոֆեսոր)։ 1966-ից՝ Նյու Յորք նահանգի համալսարանի տե– սական ֆիզիկայի ինստ–ի պրոֆեսոր և դիրեկտոր։ Աշխատանքները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, տարրական մասնիկներին, ֆազային ան– ցումների տեսությանը։ Լի Ցզուն Դաոյի հետ համատեղ 1956-ին տեսականորեն ապացուցել է զույգության խախտումը թույլ փոխազդեցություններում (նոբելյան մրցանակ, 1957), որը հետագայում հաս– տատվել է Փորձով։ Յա․ Չ․ ունի նաև երկբաղադրիչ նեյտրինոյի տեսությանը (Լի Ցզուն Դաոյի և Ռ․ էմեի հետ համա– տեղ), կոնդենսացման տեսությանը (Լի Ցզուն Դաոյի հետ համատեղ) նվիրված աշխատանքներ։ Ապացուցել է վիճակա– գրական գումարների համար թերմոդի– նամիկական սահմանի գոյությանը վերա– բերող մի քանի թեորեմ։ ՅԱՆԳ (Young) Զոն (ծն․ 1930), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։ 1952-ին ավարտել է Ատլանտի տեխնոլո– գիական ինստ–ը (Ջորջիայի նահանգ) և ստացել գիտությունների բակալավրի աս– տիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խըմ– բում է 1962-ից։ 1965-ի մարտի 23-ին Վ․ Գրիսոմի հետ, որպես երկրորդ օդա– չու, թռիչք է կատարել «Զեմինի–3» տիե– զերանավով։ 1966-ի հուլիսի 18–21-ը, Ս․ Քոչինզի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Զեմի– նի–10» տիեզերանավով։ 1969-ի մայիսի 18–26-ը, Թ․ Սաաֆորդի և Յու․ Սերնանի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն–10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972-ի ապրիլի 16–27-ը, Չ․ Դյուկի և Թ․ Մաթինգփի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն–16» տիեզերանավով թռիչք է կատարել դե– պի Լուսին։ Չ․ Դյուկի հետ Լուսնի վրա մնացել է 71 ժ 2 /։։ Չորս թռիչքների ըն– թացքում Յա․ տիեզերքում մնացել է 533 ժ 33 ր։

ՅԱՆԻԳՐՈ (Janigro) Անտոնիո (ծն․ 21․1․ 1918, Միլան), իտալական և հարավսլա– վական թավջութակահար և դիրիժոր։ Աշակերտել է Դ․ Կրեպակսին և Տ․ Աչեք– սան յանին։ 1939–55-ին եղել է Զագրեբի Երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ 1954-ին կազմակերպել է «Զագրեբյան մենակատարներ» կամերային նվագա– խումբը, որի հետ հանդես է գալիս որպես մենակատար և դիրիժոր (ՍՍՀՄ–ում առա– ջին անգամ՝ 1957-ին)։

ՅԱՆԻՇԵՎՍԿԻ Նիկոլայ Ստեպանովիչ (1887–1964), Հայաստանում քաղաքա– ցիական կռիվների ակտիվ մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914–18)։ 1918-ին նշանակվել է Պյատի– գորսկը պաշտպանող կոմունիստական ջոկատի հրամանատար, 1919-ից՝ 11-րդ բանակի գնդի հրամանատար, 1921-ին՝ Հայաստանի արտակարգ հանձնաժողո– վին կից հատուկ նշանակության ջոկատի հրամանատար։ Նրա գլխավորած կոմու– նիստական ջոկատը դաշնակցականների Փետրվարյան խռովության օրերին (տես Փետրվարյան խռովություն /92/) կովել է Ղամարլուի ռազմաճակատում, մասնակ– ցել Երևանի ազատագրմանը։ Հետագա– յում աշխատել է Պյատիգորսկում։ Մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1919)։ Գրկ ․Мвацахавяя А․, Посланцы Со– ветской России в Армении, Е․, 1959․ 9-․ Մանուկյան ՅԱՆ ԿԱՆ, լեռնաշղթա ՌՍՖՍՀ Ամուրի մարզի արևմուտքում։ Տուկուրինգրա և Զագդի լեռնաշղթաների հետ առաջաց– նում է միասնական լեռնաշղթա։ Երկա– րությունը մոտ 100 կմ է, բարձրությունը՝ մինչև 1382 մ։ Կազմված է գլխավորապես գրանիտներից։ Գագաթները գմբեթաձև են, լանջերը՝ անտառապատ։

ՅԱՆԿԻ (անգլ․ yankee), մականուն, որ սկզբնապես (XVIII դարից) տրվել է Նոր Անգլիա (ԱՄՆ) նահանգում ծնված և այն– տեղ բնակվող ամերիկացիներին։ Հյու– սիսային Ամերիկայում անկախության պատերազմի ժամանակ (1775–83) անգ– լիացի զինվորները Յա․ են կոչել ապըս– տամբ գաղութաբնակներին։ 1861–65-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ– ներից հս․ նահանգների բնակիչների մա– կանունն էր, իսկ ավելի ուշ Յա․ են անվա– նել բոլոր ամերիկացիներին։

ՅԱՆՈՆԻՍ Յուլյուս (1896–1917), լիտվա– ցի բանաստեղծ, հեղաՓոխական գործիչ։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ 1916-ից։ 1913-ին մտել է մարքսիստական խմբակի մեջ։ 1916-ին տեղափոխվել է Պետրոգրադ, դարձել բոլ– շևիկյան կուսակցության ակտիվ գործիչ։ Թոքախտով ծանր հիվանդանալով՝ անձ– նասպան է եղել։ Յա․ լիտվական պրոլետարական պոե– զիայի հիմնադիրն է։ Պրոլետարական պայքարի գաղաՓարներն առավելապես լրիվ են մարմնավորվել «Դարբին», «Կոշ– տուկավոր ձեռքերին», «Աշխատանքի բա– նակ», «Բանվորին» և այլ բանաստեղծու– թյուններում։ 1918-ին Վորոնեժում լույս է տեսել Յա–ի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը վճռական ազդեցություն է գործել լիտվական հեղափոխական քնա– րերգության զարգացման վրա։

ՅԱՆՈՎՍԿԻ Յուրի իվանովիչ (1902– 1954), ուկրաինացի սովետական գրող։ Վաղ շրջանի գործերից են «Նավի վար–