Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


0,9143992 մ (Անգլիայում) և 0,9144018 մ (ԱՄՆ–ում)։ 1 Յա․= 3 ֆուա= 36 դյույմն ^0,9144 մ։

ՅԱՐԴՈՒՄՏԱՆ (Ցարդըմյան) Ռիչարդ Եղի այ ի (ծն․ 5․4․1917, Ֆիլադելֆիա), հայ կոմպոզիտոր։ Նախնական երաժշտական կրթությունն ստացել է եղբոր՝ Եղիայի մոտ, ապա զբաղվել ինքնակրթությամբ։ 19 տարեկանում գրել է աոաջին ստեղծա– գործությունը՝ «Հայկական սյուիտ»։ Սիմ՝ ֆոնիաների, կոնցերտների, դաշնամուրի, ջութակի պիեսների հեղինակ է։ Նշանա– կալի երկերից է «Պսսոարագ»-ը։ 6ա–ի գրելաոճը հիմնված է միջնադարյան լա– դային համակարգերի, դոդեկաֆոնիայի, իմպրեսիոնիստական արտահայտչամի– ջոցների վրա։ Մտեղծագործությունները կատարվել են ԱՄՆ–ում, Եվրոպայի U Ասիայի երկրներում; Կոմպոզիտորին բարձր են գնահատել Յա․ Սիբելիուսը, Լ․ Ստոկովսկին, Յու․ Օրմանդին։ Ց․ Րրոււորսս

ՅԱՐԵՄԵՆԿՈՎասիլիՍերգեեիչ [ծն․ 20․10 (1․11) ․1895], ուկրաինացի սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արաիստ (1954)։ ԱՄԿԿ անդամ 1940-ից։ 1922-ից եղել է Մ․ Զանկովեցկայայի անվ․ Ուկր․ դրամա– տիկ թաարոնի (այժմ՝ Լվովում) դերասան։ Հետևել է դերասանական արվեստի ռեա– լիստական դպրոցի լավագույն ավան– դույթներին։ Դերերից են՝ Դոնտա («Հայ~ դամակներ», ըստ Շևչենկոյի), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»), Կոշկին (Տրենյովի «Լյուբով Յարովայա»), Պեարուշենկո (Իփժնյակի «Մեծ հողի վրա»)։ ԱՄՀՄ պետ․ մրցանակ (1950)։ յարըմջա, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջա– նում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–պրև– ելք։ Միավորված է Մեյսուլանի սովետա– կան տնտեսության հետ։ Ունի գրադա– րան, ակումբ։

ՅԱՐՈՍԼԱՎ ԻՄԱՍՏՈՒՆ (մոտ 978–1054), Կիեի մեծ իշխան։ Միավորել է համարյա բոլոր հին ռուս, հողերը։ Արշավել է Լե– հաստան, լիտվական ցեղերի դեմ (1030– 1040-ին), ջախջախել է պեչենեգներին (1036)։ Յա* Ի–ի օրոք Կիևյան Ռուսիայում զգալիորեն զարգացել են ֆեոդալական հարաբերությունները, նրա ղեկավարու– թյամբ կազմվել է <Ռուսկայա պրավդա> օրենսգիրքը, Կիեում ծավալվել է շինա– րարություն (Մ․ Սոֆիայի տաճարը են), ինչպես նաև թարգմանական գործը, զար– գացել տարեգրությունը։ Յա․ ի–ի նախա– ձեռնությամբ հաստատվել է առաջին ռուս, միտրոպոլիտը, որով ամրապնդվել է Կիև– յան Ռուսիայի միջազգային հեղինակու– թյունը։ Յա․ Ի․ ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատ կառավարողների հետ։

ՅԱՐՈՍԼԱՎԼ, քաղաք, ՌՍՖՍՀ համանուն մարզի վարչական կենտրոնը Վոլգայի ափին։ Երկաթուղային և ավտոխճուղային հանգույց է, գետային խոշոր նավահան– գիստ։ Գրավում է 143 կմ2 տարածություն, բաժանվում է քաղաքային 5 վարչական շրջանի։ 603 հզ․ բն․ (1980)։ Առաջատար են մեքենաշինական, քիմ․, նավթավերա– մշակման և թեթե արդյունաբերության ճյուղերը, էներգետիկան։ Կան մոտորաշի– նական, դիզելային ապարատուրայի, Ցարոսլավլ․ Եղիա Մարգարեի եկեղե– ցին (1647–>50) էլեկտրամեքենաշինական, սառնարանա– յին կայանքների, պոլիմերային մեքենա– շինության, փայտամշակման հաստոցնե– րի, ավտոդողերի, սինթետիկ կաուչուկի, տեխ․ ածխածնի, լաքի–ներկերի, նավթա– վերամշակման, փայտամշակման, շինա– րարական ինդուստրիայի, թեթե, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ ևն։ Ունի համալսարան, պոլիտեխնիկա– կան, բժշկ․, մանկավարժական ինստ–ներ, Մոսկվայի գյուղատնտ․ ակադեմիայի մաս– նաճյուղ, համամիութենական հեռակա ինստ–ների մասնաճյուղեր և այլ ուս․ հաս– տատություններ, թատրոններ, թանգա– րաններ ևն։ Հիմնադրվել է 1010-ին, առա– ջին անգամ հիշատակվում է 1071-ին։ Յա․ XIII–XVII դդ․ ռուս, ճարտ–յան և կերպար– վեստի խոշոր կենտրոններից է։ Պահպան– ված հնագույն հուշարձանները (XVI դ․) կենտրոնացած են Մպասո–Պրեոբրաժենս– կի մենաստանում։ Յա–ի պատմական կենտրոնում են Նիկոլա Նադեինի (1620– 1621), Եղիա Մարգարեի (1647–50), Հով– հան Ոսկեբերանի (1649–54, Կորովնի– կիում), Հովհան Նախակարապետի (1671–87, Տոլչկովոյում) եկեղեցիները։ XVII դ․ քաղաքացիական քարաշեն կա– ռույցներից են Միտրոպոլիտի պալատ– ները (1680-ական թթ․, վերակառուցվել են 1830-ին, այժմ՝ թանգարան), Իվանովի տունը (XVII դ․)։ 1778-ին կազմվել է Յա–ի գւխավոր հա– տակագիծը։ Կառուցվել են կլասիցիզմի ոճով բնակելի և հասարակական շենքեր, բարեկարգվել է Վոլգայի առափնյակը (1825–35)։ Սովետական շրջանում կազմ– վել է Յա–ի զարգացման գլխավոր հատա– կագիծը (1936–37, ճարտ․ Ն․ Բաբանով և ուրիշներ), որը նախատեսում էր պատմա– կանորեն կազմավորված հատակագծա– յին կառուցվածքի զարգացում, բնակելի խոշոր համալիրների կառուցում՝ քաղաքի արմ․ և հվ․ հատվածներում։ 1971-ին հաս– տատված գլխավոր հատակագծով (ճարտ․ Գ․ Բոբովիչ և ուրիշներ) նախատեսվում է քաղաքի հետագա զարգացում Վոլգայի ափերով դեպի հս․։ Կառուցվել են խոշոր հասարակական շենքեր, կանգնեցվել են հուշարձաններ, անվանի մարդկանց ար– ձաններ։

ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմվել է 1936-ի մարտի 11-ին։ Տարածու– թյունը 36,4 հզ․ կմ2 է, բն․ 1425 հզ․ (1979)։ Բաժանված է 17 վարչական շրջանի ։ Ունի 10 քաղաք, 22 քտա, կենտրոնը՝ Յարոս– լավլ։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է Բորիսոգլեբսկի (294 մ), Ուգլիչի, Դանիլովի բարձունքներով։ Կլի– ման չավւավոր ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17–18°Cէ, հուն– վարինը՝–10°Շ–ից մինչև–1ГС, տարեկան տեղումները՝ 500–600 մմ։ Վեգետացիոն ժամանակաշրջանը 165–170 օր է։ Գլխա– վոր գետը Վոլգան է, խոշոր լճերը՝ Ներոն և Պլեշչեևոն։ Հս–արմ–ում է Ռիբինսկի ջրամբարը։ Տարածված են ճմապոդզոլային, ճահ– ճային և ալյուվիալ մարգագետնային հո– ղերը։ Տարածքի 36% –ը անտառածածկ է։ Կենդանիներից կան արջ, գայլ, աղվես, վայրի խոզ, կզաքիս, սկյուռ, նապաստակ, գետերում և լճերում՝ մոտ 40 տեսակ ձըկ– ներ։ Շատ են թռչունները։ Բնակչությունը։ 98%-ը ռուսներ են։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 39,2 մարդ է (1979)։ Առավել խիտ են բնակեցված Վոլ– գայի ափերին և հաղորդակցության ուղի– ներին հարող շրջանները։ Քաղաքային բնակչությունը 78% է (1979)։ Քաղաքներն են Յարոսլավլը, Ռիբինսկը, Ռոստովը, Ուգլիչո, Պերեսլավլ–Զալեսսկին, Տու– տաևը, Դանիլովը, Գավրիլով Յամը, Լյու– բիմը, Պոշեխոնիե–Վոլոդարսկը։ Տնտեսությունը։ Յա․ մ․ բարձր զար– գացած բազմաճյուղ արդյունաբերության և ինտենսիվ գյուղատնտեսության շրջան է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինու– թյունը և քիմ․ արդյունաբերությունը․։ Մեքենաշինությունը տալիս է համեմա– տաբար քիչ մետաղատար, բայց բարդ ար– տադրանք՝ դիզելային հզոր շարժիչներ, էլեկտրաշարժիչներ, էլեկտրավիբրատոր– ներ, պոլիմերային, սննդի և պոլիգրաֆ– արդյունաբերության ձեռնարկություննե– րի սարքավորումներ, ավտոմատացման սարքեր, ճանապարհաշինական մեքենա– ներ, փայտամշակման հաստոցներ, ձըկ– նորսանավեր ևն։ Քիմ․ արդյունաբերու– թյունը թողարկում է անվադողեր, սինթե– տիկ կաուչուկ, լաքեր–ներկեր, տեխ․ ած– խածին, ռետինատեխնիկական իրեր (Յա– րոսլավլ), մագնիսային ժապավեն, լու– սանկարչական թուղթ (Պերեսլավլ–Զա– լեսսկի), պլաստմասսայե իրեր (Ռիբինսկ), նավթավերամշակման գործարանները՝ հավելյալ նյութեր, ծծմբական թթու, յու– ղեր ևն։ Թեթև արդյունաբերության առավել խո– շոր ձեռնարկություններն են «Կրասնի Պերեկոպ» տեխ․ գործվածքների կոմբի– նատը, տեխ․ գործվածքների (Յարոս– լավլ) և «Կրասնոյե էխո» մանածագործ– վածքային ֆաբրիկաները։ Կա վուշի ար– դյունաբերություն, մուշտակների և կոշի– կի արտադրություն (Յարոսլավլ, Պերես– լավլ–Զալեսսկի, Գավրիլով Յամ, Տու– տաև)։ Զարգացած է սննդի արդյունաբե– րությունը։ Կա շինանյութերի, փայտա– մշակման արդյունաբերություն, լուցկու, ակնոցի ոսպնյակների (Ռիբինսկ), ճե– նապակյա իրերի (Պեսոչնոյե) արտադրու– թյուն։ Մարզի էլեկտրակայանները (3 ՋԷԿ, Յարոսլավլի ՊՇԷԿ, Ռիբինսկի, Ուգ– լիչի ՀԷԿ) մտնում են Կենտրոնի էներգա– համակարգի մեջ։ Գյուղատնտեսությունը մաս– նագիտանում է կարտոֆիլի, բանջարե–