uinu U ապաստանել Պորտ Սաիդի մերձա– կայքում, 1919-ին վերադարձել Մուսա լեռ։ 1939-ին, երբ Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, բնակիչները տե– ղափոխվեցին Սիրիա, այնտեղից էլ՝ Լի– բանանի Այնճար գյուղը։ Նրանց մեծ մա– սը 1946–47-ին ներգաղթել է Սովետա– կան Հայաստան և այժմ բնակվում են Երևանում, էջմիածնում և այլուր։ Յո–ի պատմական հուշարձաններից է Թովմաս Առաքյալի վանքը (այժմ՝ ավերակ), որը գտնվում է գյուղի արլ․ կողմում։ Այն կա– ռուցված էր սրբատաշ և քանդակազարդ խոշոր քարերով։ Վանքը հարևան գյուղե– րի ուխտատեղին էր։ Պ․Ֆիչյան ՏՈՆ (ՏՈԱՆ) ՊՈՏԿՈԱՎԸ (loan Potcoav^), Նիկոարը Պոակոավը, իվան Պ ո տ կ ո վ ա, Կարապետ Ս և ր– պ և գ ա (ծն․ թ․ անհտ․–16․6․1578, Լվով), Մոլդովայի հոսպոդար 1577-ից։ Մոլդո– վայում հաստատված լեհահայ Սերպեգա գերդաստանից։ Մոր կողմից Տոն Քաշի եղբայրը։ Վերջինիս մահից (1574) հետո անցել է Զապորոժյան Սեչ, աչքի ընկել Ղրիմի թաթարների դեմ մարտերում։ 1577-ին ընտրվելով հետման՝ նույն թվա– կանի նոյեմբերին, 3 հզ․ կազակներով մտել է Մոլդովա, Ցասսիի (6աշ) մոտ ջախ– ջախել Մոլդովայի իշխան Պետրու Կաղի թուրք, զորքը և տիրել գահը։ Սակայն թուրք, մեծաքանակ ուժերի աջակցու– թյամբ Պետրու Կաղը 1578-ի հունվարին ետ է գրավել գահը։ 1578-ի Փետրվարին Մոլդովա է արշավել Ցո․ Պ–ի եղբայրը՝ ԱԼեքսանդր Սերպեգան, սակայն կարճա– տև հաջողությունից հետո պարտություն է կրել և զոհվել։ Մուրադ III սուլթանի ճընշ– մամբ, Լեհաստանի թագավոր Ս․ Բատո– րին ձերբակալել և մահապատժի է են– թարկել Ցո․ Պ–ին։ Գդանսկում կանգնեց– ված է Ցո․ Պ–ի արձանը։ Ցո․ Պ–ին է նվիրված Մ․ Սադովյանուի «Նիկոարը Պուոկոավը* (1955) պատմավեպը։ Գրկ․ Կամենից․ Տարեգիրք ՝«Հայոց Լեհաս– տանի և Ռումենիոյ․․․, հրտ․ Ղ․ Ալիշան, Վնտ․, 1896։ Մ․ Քոչանջյան ՅՈՆ (ՏՈԱՆ) ՔԱՋ (loan Viteaz), Ց n ա ն Հայ (հակառակորդները կոչել են նաև Անգութ, Ահարկու) (մոտ 1521, Սուչավա –14․6․1574, Ռոշկան), զորա– վար, քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար 1572-ից։ Շաեֆան Մեծի և լեհահայ Սերեբկովիչի գերդաստանի շա– ռավիղ։ 1551-ին փորձել է տիրանալ Մոչ– դավական իշխանության, գահին։ 1560-ա– կան թթ․ կեսին թուրք, կառավարությունը նրան աքսորել է Հռոդոս, բայց հետագա– յում, դժգոհ լինելով Մոլգովւգյի իշխանի լեհ․ կողմնորոշումից, Ցո․ Ք–ին է հանձնել իշխանական գահը։ Ցո․ Ք․ դաժանորեն ճնշել է նախկին իշխանի գլխավորու– թյամբ իր դեմ պայքարող բոյարների խռո– վությունները, ստրատեգիական նպատա– կով մայրաքաղաքը Սուչավայից տեղա– փոխել Ցասսի (Ցաշ), Մոլդովային միաց– րել Ւ^ոտինի բերդը, ստեղծել իշխանա– կան խորհուրդ, բռնագրավել վանքապատ– կան կալվածները, իր պատկերով կտրել պղնձյա դրամ, մանր հողատեր գյուղա– ցիներից հավաքագրել ուժեղ բանակ։ ժո– ղովուրդը Ցո․ Ք–ին տվել է «Մոլդովայի հայր* պատվանունը։ Երկիրն ամրապըն– Յոն Քաջ (քանդա– կագործ՝ Մարիուս Բուտուրոյու) դող այդ քաղ․, տնտ․ և ռազմ, միջոցա– ռումներից հետո, Ցո․ Ք․ մերժել է Սեւիմ II սուլթանի պահանջը՝ կրկնապատկելու վճարվող հարկերը, և փորձել է եվրոպա– կան տերությունների դաշնակցություն ստեղծել օսմանյան Թուրքիայի դեմ։ Դնեպրի կազակներից ստանալով ռազմ, օգնություն՝ Ցո․ Ք․ 1574-ի ապրիլին ժի– լիշտե գյուղի մոտ ջախջախել է սուլթանի հրամանով Մոլդովա ներխուժած Նիկո– պոլի սանջակի փաշայի, Վալաքիայի և ՚ Տրանսիլվանիայի իշխանների միացյալ ուժերը, մտել է Վալաքիա և գրավել Բու– խարեստը, ապա Լրպուշնայի, Տիգինայի (Բենդերի) և Աքքերմանի մոտ պարտու– թյան մատնել օգնության եկած թուրք, զորքերին։ Սակայն Սելիմ II-ը նրա դեմ է հանել Ռումելիի բեկլարբեկ Ահմեդ փա– շային և Ղրիմի խանի եղբայր Ադիլ Գի– րեյին, որոնց 200 հզ–անոց բանակի դեմ, 1574-ի հունիսին Կահալ լճի մոտ կայա– ցած արյունահեղ ճակատամարտից հետո, Ցո․ Ք․ ստիպված նահանջել է Ռոշկան։ Հավատալով թշնամու կեղծ երդմանը՝ Ցո․ Ք․ ներկայացել է օսմանյան զորաբա– նակի հրամանատարի վրանը և դաշու– նահարվել։ Ցո․ Ք–ի կյանքին ու գործու– նեությանն է նվիրված Բ․ Պ․ Հաշդեուի «Ցոան իշխան Ահարկու» (1865, ռում․) մենագրությունը։ Ցո․ Ք–ի կերպարը մարմ– նավորվել է գեղանկարչության (Գ․ Լա– բին), քանդակագործության (Մ․ Բուտու– րոյու, Զ․ Մեդրեա ևն), երաժշտության (Դ․ Դումիտրեսկու), գրականության (է․ Կամելար, Մ․ ժոլդկա ևն) մեջ։ Գրկ․ Կամենից․ Տարեգիրք Հայոց Լեհաս– տանի ն Ռումենիոյ․․հրա․ Ղ․ Ալիշան, Վնա․, 1896։ Գրիգորյան Վ․ Ռ․, 6աշ քաղա– քում հայկական դատարանի գոյության մասին վկայող մի ուշագրավ վավերագիր, Տեղեկա– գիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1961, № 9։ Ս․ Քոչանջյան ՏՈՆձԱԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գա– վառում, Եփրատի բարեբեր հովտում։ 1909-ին ուներ 250 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հա– ցահատիկի մշակություն) և անասնապա– հությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները տեղահան– վել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ՅՈՆՋԱԼՈհ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Կարաքիլիսե գավառում։ 1909-ին ուներ 80 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում հացահատիկի մշակությամբ և անասնա– պահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին։
ՅՈՇԿԱՐ ՕԼԱ (մինչև 1919-ը՝ Ցարյախ– կոկշայսկ, մինչև 1927-ը՝ Կրասնոկոկ– շայսկ), Մարիական ԻՍՍՀ մայրաքաղաքը։ Գտնվում էՄալայա Կոկշագա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 207 հզ․ բն․ (1980)։ Կա մեքենաշինություն (<էլեկ– արաավւոոմատիկա», կիսահաղորդիչ սար– քերի, անտառային մեքենաշինության և այլ գործարաններ), փայտամշակում, թե– թև և սննդի արդյունաբերություն։ Ունի 3 բուհ (այդ թվում՝ համալսարան), 3 թատ– րոն։ Հիմնադրվել է 1584-ին, քաղաք է 1781-ից։
ՅՈՇՎԱ ՍՏԻԼԻՏ (Սյունակյաց) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), У–VI դարերի ասորի մատե– նագիր։ Նրան վերագրվող «ժամանակա– գրություն» աշխատությունն ընդգրկում է V դ․ վերջի–503-ի իրադարձությունները։ Արժեքավոր տեղեկություններ է հաղոր– դում Հայաստանի, պարսիկների դեմ հա– յերի ապստամբությունների մասին։ Գրկ․ Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 8, Ասորական աղբյուրներ 1, Ե․, 1976։ Հ․ Մեչքոնյան
ՅՈՍԵՖՈՎԻՉ, Ցուզեֆովիչ, Հով– հան–Թովմաս (1662, Լվով ■–19․4․1728, Լվով), լեհահայ պատմագիր։ Ավարտել է Կրակովի համալսարանը։ 1685-ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Գրել է «Դիտո– ղություններ Լվովի արքեպիսկոպոսների կենսագրությունների մասին» լատ․ պատ– մական երկը (բնագիրը ոչ լրիվ հրատա– րակվել է 1888-ին, լեհերեն թարգմանու– թյունը՝ 1854-ին), որը փաստորեն Արևմտ– յան Ուկրաինայի 1614–1703-ի ժամա– նակագրությունն է։ Այն արժեքավոր աղ– բյուր է նաև Ուկրաինայի հայերի պատ– մության և Հռոմի հետ եկեղեցական բռնի ունիայի դեմ նրանց պայքարի ուսումնա– սիրության համար։ Ցո․ հեղինակ է նաև մի օրագրության, որտեղ նկարագրված է 1704-ին Լվովի գրավումը շվեդ, բանակի կողմից։ Գրկ․ Дашкевич Я․ Р․, Армянские ко– лонии на Украине в источниках и литера– туре XV–XIX вв․, Е․, 1962, с․ 99-101․ Յա․ Դաշկևիչ
ՅՈՐԳԱ (Iorga) Նիկոլայե (Նիկոլա) (18․6․ 1871, Բոտոշան –27․11․1940), ռումին քա– ղաքական գործիչ, պատմաբան, աղբյու– րագետ, գրականագետ, հրապարակա– խոս, գրող, հայագետ։ Սովորել է Ցասսիի, Փարիզի, Բեռլինի և Լայպցիգի համալ– սարաններում։ Բուխարեստի համալսա– րանի պրոֆեսոր (1894), ռեկտոր (1929)։ Ռումինական ակադեմիայի անդամ (1910)։ Հետադիմական ագգային–դեմոկրատա– կան կուսակցության (1906) հիմնադիր– ներից։ 1918–20-ին եղել է Ռումինիայի Ազգային ժողովի նախագահ, 1931–32-ին՝ պրեմիեր մինիստր և լուսավորության մինիստր։ Ունեցել է անգլո–ֆրանսիական կողմնորոշում։ Կյանքի վերջին տարինե– րին դատապարտել է ֆաշիստական Գեր– մանիայի ագրեսիվ քաղաքականությունը։ Սպանվել է ռում․ «Երկաթյա գվարդիա» կազմակերպությանը պատկանող ֆաշիստ– ների ձեռքով։