«Տարազ»-ում ապագրել է (Ռադամես ստո– րագրությամբ) բազմաթիվ հրապարակա– խոսական հոդվածներ, առանձին գրքով՝ «Արոզա» (1913) պիեսը։ Արել է թարգմա– նություններ (ռուսերենից, ֆրանսերենից)։ Հասարակական գործունեությամբ նպաս– տել է հայ, վրաց, ադրբեջանցի ժողովուրդ– ների բարեկամության ամրապնդմանը։ 1908-ին ընտրվել է գրականագետների, արվեստագետների և խաղաղության մի– ջազգային ընկերության անդամ։ Երկ, Խոսք U գործ, Թ․, 1914։ Գրկ․ Քսան և հինգ ամյակ «Աղբյուր» ման– կական ամսագրի (1883 –1908), Թ․, 1908։ Նազարյան Ս․, Տիգրան Նազարյանի կյանքը և գործունեությունը, «Տեղեկագիր ՏՍԱՀ ԳԱ, հաս․ գիա․», 1965, №3։ Ս, Նազարյան․ ՆԱձԱՐՈՎ Արմենակ Գևորգի (ծն․ 1․4․ 1908, Փարիզ), հայ սովետական սեյսմո– լոգ։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (I960), պրո– ֆեսոր (1937), գիտության վաստ․ գործիչ (1958)։ ԱՄԿԿ անդամ 1946-ից։ 1932-ին ավարտել է Թիֆլիսի ինդուստրիալ ինստ․։ 1946–61-ին աշխատել է շինանյութերի և կառուցվածքների հայկական ԳՀԻ–ում որպես դիրեկտորի գիտական գծով տե– ղակալ, ապա4 դիրեկտոր, միաժամա– նակ դասավանդել է Երևանի պոլիտեխ– նիկական ինստիտուտում (շինարարա– կան կառուցվածքների ամբիոնի պրո– ֆեսոր)։ 1961 – 69-ին, 1971–73-ին և 1978-ից՝ Լենինականում իր նախաձեռ– նությամբ կազմակերպված ՀՍԱՀ ԳԱ երկ– րաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլո– գիայի ինստ–ի դիրեկտոր։ Ն․ ՍՍՀՄ ԳԱ Նախագահությանն առընթեր սեյսմոլո– գիայի և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի բյուրոյի ան– դամ է, 1979-ից՝ Կովկասի սեկցիայի նա– խագահը, 1961–69-ին՝ ՀՍՍՀ ԳԱ Նախա– գահության անդամ։ Գիտական աշխատու– թյունները վերաբերում են շինարարական մեխանիկայի, սեյսմակայուն կառույցնե– րի, ինժեներային սեյսմոլոգիայի, կիրառա– կան մեխանիկայի, երկրաֆիզիկայի հար– ցերին և հրատարակվել են ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Չինաստանում, ճապոնիա– յում։ Ն–ի զեկուցումները ներկայացվել են բազմաթիվ միջազգային կոնֆերանս– ներում (Մադրիդ՝ 1959, Տոկիո՝ 1960, Լոնդոն՝ 1970, Հռոմ՝ 1973, Ստամբուլ՝ 1975)։ Պարգևատրվել է Լենինի շքանշա– նով։ Եղել է ՀՍՍՀ VI գումարման Գերա– գույն սովետի դեպուտատ։ Ն–ին շնորհվել է ՀՍՍՀ ԳԱ Մեծարման գիր և Վաստա– կագիր։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1974)։ Երկ․ Երկրաշարժերը և պաշտպանությունը նրւսնցից, Ե․, 1981։ Метод инженерного ана– лиза сейсмических сил, Е․, 1959; О меха– ническом подобии твердых деформируемых тел, Е․, 1965; Основы количественного опре– деления интенсивности сильных землетрясе– ний (соавтор Дарбинян С․ С․), Е․, 1974․ ՆԱձԱՐՈՎ Կոստանդին Ալեքսանդրի (ծն․ 17․8․1923, Կիսլովոդսկ), Սովետական Միության հերոս (21․2․1945), հրետանու գեներալ–մայոր (1970)։ Ազգությամբ հայ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Թբի– լիսիի լեռնահրետանային ուսումնարանը (1941), Ֆ․ է․ Զերժինսկու անվ․ հրետանա– յին ակադեմիան (1952)։ 1942-ի հունվա– րից, որպես դասակի, ապա հակատանկա– Ա․ Գ․ Նազարով Կ․ Ա․ Նազարով յին հրանոթների մարտկոցի հրամանա– տար, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աչքի է ընկել Ստալինգրա– դի պաշտպանության, Կուրսկի և Օրյոլի, Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման համար մղված մարտերում։ Հերոսի կոչմանն արժանացել է 1944-ի հոկտեմբերին Նարև գետի արմ․ ափին (Վարշավայից հս․) իր մարտկոցով գրաված հենակետը 3 օր պահելու և ընդլայնելու համար։ Պատերազմից հետո շարունակել է ռազմ, ծառայությունը։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստ– ղի, Հայրենական պատերազմի II աստի– ճանի և այլ շքանշաններով։ ԼԼ․ Ղազարյան ՆԱ*ԱՐԱՎԵ, Ներքին Նազարավե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի–Աբաղա գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին երկրագործությամբ և անաս– նապահ ությամբ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ նԱձԵՆԻԿ (Ն ա զ ի ն ի կ, ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ II դարի հայ երգչուհի, պարուհի՝ վարձակ։ Եղել է Սյունյաց Բակուր նահապետի հարճը, «յոյժ գեղե– ցիկ», «եւ երգէր ձեռամբ» (Մ ո վ ս և ս Խորենացի, «Պատմություն Հայոց», 1968՝ «Նվագում էր ձեռներով», էջ 197)։ Մ․ Աբեղյանը «երգէր ձեռամբ»-ը մեկնա– բանել է որպես պար (Մ․ Ա բ և ղ յ ա ն, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, էջ 496), Ա․ Լիսիցյանը թարգմանել է «պար ձեռամբ» (Србуи Лисициан, Старинные пляски и теа– тральные представления армянского народа, т․ 1, Е․, 1958, с․ 60), հիմք ընդունելով նաև «վարձակ Նազինիկ» արտահայտությունը, քանի որ վար– ձակ նշանակում է «թեթևաբարո կին, որը հասարակության առաջ երգում, պարում, նվագում և միմոսություն է անում» (Մ ո վ– սես Խորենացի, «Հայոց պատմու– թյուն»^․, 1940, էջ 301, բացատրությունը՝ Ս․ Մալխասյանցի)։ Այս տեղեկությունը համարվում է հայ մշակույթում ամենա– հին գրավոր փաստը հայկ․ կանացի մե– նապարերի մասին, իսկ Ն․՝ «ձեռքերով պարող» առաջին հայ պարուհու անվան հիշատակությունը։ Գրկ․ Մովսես Խորենացի, Պատ* մութիւն Տայոց, Վնտ․, 1955, էջ 321։ ժ․ Խաչատրյան ՆԱ&ԻԿ, անհոսք քաղցրահամ լիճ Հայկա– կան լեռնաշխարհում, Վանա լճից հյուսիս– արևմուտք։ Ունի տեկտոնական ծագում։ Գտնվում է մոտ 2038 մ բարձրության վրա, ձգվում է հս–արմ–ից հվ–արլ․ մոտ 11 կմ երկարությամբ, առավելագույն լայնու– թյունը (արլ–ում)՝ մոտ 6,5 կմ։ Ափերը կտրտված են։ ՆԱ ՃԻՄ ՀԻ4ՄԵԹ ՌԱՆ (20․1․1902, Սա– լոնիկ –3․6․1963, Մոսկվա), թուրք գրող, հասարակական գործիչ։ Թուրք, հե– ղափոխական պոեզիայի հիմնադիրը։ Կոմունիստ 1922-ից։ 1921-ին եկել է Սովետական Միություն, սովորել Արև– ելքի աշխատավորության կոմունիս– տական համալսարանում։ 1924-ին վերա– դարձել է Թուրքիա, աշխատակցել հեղա– փոխական թերթերին ու ամսագրերին։ 1927-ին կրկին եկել է Սովետական Միու– թյուն։ 1928-ին Բաքվում լույս է տեսել բանաստեղծությունների առաջին ժողո– վածուն («Արև ըմպողների երգը»)։ 1928-ին վերադարձել է Թուրքիա։ «835 տող» (1929), «Վարան–3» (1930), «1 + 1=1» (1930) և «Ձայնը կորցրած քաղաքը» (1931) բանաստ եղծությունների ժողովածունե– րում երգել է հեղափոխությունը։ «Զոկոն– դան և Սի–Ցա–ու» (1929) պոեմում, «Ինչո՞ւ Բեներջին ինքնասպան եղավ» (1932) չա– փածո վեպում հանդես է եկել իմպերիա– լիզմի գաղութակալական քաղաքականու– թյան դեմ։ «Գանգ» (1932), «Հանգուցյալի տունը» (1932), «Մոռացված մարդ» (1935) պիեսներում դրված է անհատի ճակատա– գրի հարցը կապիտալիստական հասարա– կության մեջ։ «Գիշերն ստացված հեռա– գիր» (1932) բանաստեղծությունների ժո– ղովածուի համար դատապարտվել է հինգ տարվա բանտարկության (մեկ տարի հետո ազատվել է ներումով)։ «Դիմանկարներ» (1935) բանաստեղծությունների ժողովա– ծուում, «Գերմանական ֆաշիզմը և ռա– սայական տեսությունը» (1936) հրապարա– կախոսական գործում խարազանել է ֆա– շիզմն ու նրա թուրք համախոհներին։ 1936-ին «Պոեմ շեյխ Բեդրեդդին Շիմավնեի մասին» գրքի հետ որպես հավելված irnju է ընծայնլ «Ազգային հպարտություն» բրոշյուրը, որը, ըստ էության, Վ․ Ի․ Լենինի «Վելիկոռուսների ազգային հպար– տության մասին» աշխատության թարգ– մանությունն է։ 1938-ին դատապարտվել է 28 տարվա բանտարկության (ընդհանուր առմամբ թուրք, բանտերում անցկացրել է 17 տարի)։ Բանտում է ստեղծել «Մարդկա– յին համայնապատկեր» էպոպեան, «Նա– մակներ բանտից» բանաստեղծությունների շարքը, «Սիրո լեգենդը» պիեսը ևն։ 1950-ին թուրք, կառավարությունը ստիպված նրան ազատել է բանտից։ 1951-ից ապրել է ՍՍՀՄ–ում։ Այստեղ գրել է «Պատմվածք Թուրքիայի մասին» (1952), «Տարօրինակը» (1955), «Եղե՜լ է արդյոք Իվան Իվանովի– չը» (1956) պիեսները։ Ն․ Հ․ Ռ․ թուրք, պոե– զիա է բերել ազատ բանաստեղծությունը։ Նրա պիեսները բեմադրվում են Եվրոպա– յի, Ամերիկայի և Ասիայի թատրոններում։ Նրա սցենարներով ՍՍՀՄ–ում ստեղծվել են «Երկուսը նույն թաղամասից» (1957), «Սիրահարված ամպ» (1959), «Խաղաղու– թյուն քո տանը» (1963) կինոնկարները։ Խաղաղության համաշխարհային խորհըր– դի բյուրոյի (1951) և նախագահության (1959) անդամ։ Խաղաղության միջազգա– յին մրցանակ (1950)։ ծ/ւ^-Избр․ соч․, т․ 1–2, М․, 1957; Лирика,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/144
Արտաքին տեսք