Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թեև այդ ալիքները գույնի զգացողություն չեն առաջացնում։ «Մ․ լ․» և, առհասարակ, «մոնոքրոմատիկ ճառագայթում» հասկացությունները վերացական են։ Տեսական վերլուծությունը ցույց է ավել, որ խիստ մեներանգ ալիքի առաքումը պետք է շարունակվի անվերջ երկար, մինչդեռ ճառագայթման իրական պրոցեսներն ըստ ժամանակի սահմանափակ են, այդ պատճառով միաժամանակ առաքվում են որևէ միջակայքի պատկանող բոլոր հաճախականությունների ալիքներ։ Որքան նեղ է այդ միջակայքը, այնքան «մոնոքրոմատիկ» է ճառագայթումը։ Քանի որ իդեալական մոնոքրոմատիկ ճառագայթում գոյություն չունի, ապա ցանկացած ճառագայթման ինտենսիվությունն ունի որոշակի բաշխում ըստ հաճախականությունների (նկ․)։ Սպեկտրային գծի Δω լայնությունը (հաճախականությունների այն միջակայքը, որտեղ լույսի ինտենսիվությունը 2 անգամ պակաս է ω0 հաճախականության դեպքում ունեցած առավելագույն ինտենսիվությունից) պայմանավորված է գրգռված վիճակում ատոմի կյանքի տևողությամբ, ատոմների բախումներով, ջերմային շարժումով ևն։ Ոչ Մ․ լ․ քվազիմոնոքրոմատիկ դարձնելու համար օգտագործում են տարբեր մոնոքրոմատորներ։ Խիստ մոնոքրոմատիկ ճառագայթման աղբյուր կարող են ծառայել նաև լազերների որոշ տեսակներ։

Գրկ․ Борн М․, Вольф Э․, Основы оптики, пер․ с англ․, 2 изд․, М., 1973․

Ա․ Խանբեկյան

ՄՈՆՈՔՐՈՄԱՏՈՐ օպտիկայում, մեներանգիչ, սպեկտրային սարք, որն օգտագործվում է ճառագայթումը մոնոքրոմատիկ դարձնելու (տես Մոնոքրոմատիկ լույս), այսինքն՝ լայն սպեկտրից նեղ տիրույթ անջատելու համար։ Մ–ի հիմնական մասը լույսն ըստ հաճախականությունների տարրալուծելու հարմարանքն է՝ պրիզմա, դիֆրակցիոն ցանց կամ որևէ ինտերֆերենցիոն գործիք։ Պարզագույն Մ․ (նկ․), բացի դիսպերսիոն հարմարանքից (օրինակ, պրիզմա), պարունակում է նաև Լ1 կոլիմատորային օբյեկտիվ, որի գլխավոր կիզակետում գտնվում է մուտքի 2ц ճեղքը։ Երկրորդ՝ Լ2 օբյեկտիվը, տարբեր հաճախականության ճառագայթները կիզակետում է a3 եւքա– յին ճեղքի որոշակի կետերում։ Մ–ի որա– կը բնութագրվում է դիսպերսիայով, լու– ծունակությամբ ևն։ Սպեկտրալուսաչափու– թյան մեջ հաճախ կիրառում են կ ը ր կ– ն ա կ ի Մ–ներ․ դրանց դասավորությունն այնպիսին է, որ Մ–ներից առաջինի ելքի ճեղքը երկրորդի համար ծառայում է որ– պես մուտքի ճեղք։tIX․ խանբեկյան․

ՄՈՆ–ՊԵԼԵ (Mont Ре1ёе), գործող հրաբուխ Վեստ Ինդիայում, տես Մոնտան–Պելե։

ՄՈՆՏԱԺ (ֆրանս․ montage – վերհանում, տեղակայում, հավաքում, < monter –■ բարձրացնել), պատրաստի դետալներից կառույցների, կոնստրուկցիաների, տեխ– նոլոգիական սարքավորումների, ագրեգատների, մեքենաների (տես Մեքենա՜ ների հավաքում), սարքերի և դրանց հան– գույցների հավաքում և տեղակայում։ 1․ Մ․ շինարարական կոնստ– րուկցիաների՝ գործարանային ար– տադրության հավաքովի կոնստրուկտիվ տարրերից և դետալներից շենքերի և կա– ռույցների կառուցման հիմնական պրո– ցես։ Կատարվում է շինարարական մոն– տաժային կռունկների (տես Վերամբարձ կռունկ) և մոնտաժային հարմարանքների օգնությամբ։ Մ․ բաղկացած է հաջորդա– բար կատարվող մի շարք գործողություն– ներից (մոնտաժվող տարրերի միացում մոնտաժային միջոցների աշխատանքա– յին մարմիններին, վերհանում, տեղափո– խում, ուղղում, նախագծային դիրքում տարրերի կողմնորոշում և տեղակայում)։ Մ–ի արդյունավետությունը զգալիորեն բարձրանում ,է բլոկային Մ–ի կիրառման շնորհիվ (տես Հավաքովի կոնստրուկ– ցիաներ)։ Հեռանկարային է ծավաչային բչոկներից բնակելի շենքերի Մ․։ Տես նաև Հարկերի բարձրացման մեթոդ։ 2․ Մ․ տեխնոլոգիական սարքա– վորումների՝ նոր արդ․ ձեռնարկու– թյունների կառուցման և գործող ձեռնար– կությունների վերակառուցման պրոցե– սում կատարվող մոնտաժային աշխա– տանքներ։ Մ․ ներառնում է նախագծային դիրքում տեխնոլոգիական սարքավորման տեղակայումը և ամրացումը, վերահսկման ու ավտոմատիկայի միջոցների, ինչպես նաև հումքի, ջրի, գոլորշու, սեղմված օդի, էլեկտրաէներգիայի մատուցումն ապահովող հաղորդակցումների միացու– մը տեխնոլոգիական սարքավորմանը, վերջինիս բերումը շահագործման վիճա– կի, արտադրական մնացուկների հեռա– ցումը։ 3․ Մ․ ռադիոէլեկտրոնա– յին սարքավորման՝ առանձին էլեկտրա– և ռադիոտարրերից (ԷՌՏ), էլեկարամեկուսացնող դետալներից, կրող կոնստրուկցիաներից և միացնող էլեկտրա– կան լարերից (ԷԼ) սարքավորման հավաք– ման պրոցես։ Որպես կրող կոնստրուկցիաներ օգտա– գործում են դրոշմահարթակները և շաս– սիները։ Դրոշմահարթակների կիրառու– մը հնարավորություն ընձեռեց ավտոմա– տացնելու ԷՌՏ–ի միջև միացումների նա– խագծումը և ԷԼ–ի միջոցով ԷՌՏ–ի միաց– ման տեխնոլոգիական պրոցեսը։

ՄՈՆՏԱԼԵ (Montale) էուջենիո (ծն․ 1896), իտալացի բանաստեղծ։ Հերմետիզմի ներ– կայացուցիչ։ Մ–ի 20–30-ական թթ․ քնա– րերգության («Սեպիի խեցիները», 1925, «Պատահականություններ», 1939, ժողո– վածուներ) ընդհանուր տոնայնությունը մարդու անհաստատ գոյության, մենակու– թյան զգացողությունն է։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմի և Դիմադրու– թյան շարժման տարիներին Մ․ հանդես է եկել ֆաշիզմի անմարդկայնության դեմ («Հիտլերյան գարուն», 1943, բանաստեղ– ծություն)։ Ետպատերազմյան պոեզիա– յում Մ․ ձգտել է դուրս գալ հոռետեսու– թյան շրջանակներից («Փոթորիկ և այլ բանաստեղծություններ», 1956)։ «Մատու– րա» (1972) ժողովածուում քնարական ներքին մենախոսությունը հագեցած է ար– դիականության նախանշաններով, մար– դասիրական մոտիվները զուգորդվում են սոցիալական հեգնանքի հետ։ Իտալ․ մշա– կույթին մատուցած ծառայության համար 1966-ից նա համարվում է ցմահ սենատոր։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975)։

ՄՈՆՏԱՆ (Montand) Իվ (իսկական անունը և ազգանունը՝ Իվո Լ ի վ ի, Livi) (ծն․ 13․10․1921, Մոնսումանո, Իտալիա), ֆրանսիացի դերասան և էստրադային եր– գիչ։ Առաջին անգամ հանդես է եկել 1940-ին,Մարսելում Շ․ Տրենեի և Մ․ Շևալ– յեի երգերի կատարումով։ Մ․ իր երգերը ներկայացնում է որպես երաժշտակս!ն– դրամատիկական տեսարաններ։ Երգա– ցանկում ենՖ․ Լեմարկի, ժ․ Կոսմայի և այ– լոց երգերը։ Առաջին անգամ 1954-ին, Սառա Բեռնարի թատրոնում հանդես է եկել Ջոն Պրոկյորի դերով (Միլլերի «Սա– լեմի վհուկները»)։ 1945-ից նկարահան– վում է կինոնկարներում [«Մեծ երկնա– գույն ճանապարհ» (1957, Իտալիա), «Պատերազմն ավարտված է» (1966), «Մեծ մրցանակ» (1966), «Ապրել՝ ապրելու հա– մար» (1967) ևն]։ Մ․ 1957-ին հյուրախաղե– րով հանդես է եկել ՍՍՀՄ–ում, որի մասին է պատմում «Երգում է Իվ Մոնտանը» (1957, ռեժ՝․ Տուտկևիչ, Մ․ Սլուցկի) կինո– նկարը ։Երկ․ Солнцем полна голова, пер․ с франц․, М․, 1956․

ՄՈՆՏԱՆ–ՊԵԼԵ (Montagne Pelee), գոր– ծող հրաբուխ Մարաինիկա կղզում (Վեստ Ինդիա)։ Բարձրությունը 1397 մ է։ Հայտնի է 1902-ին տեղի ունեցած աղետալի ժայթ– քումով, երբ մոխրից, հրաբխային ռում– բերից և բեկորներից կազմված ծանր, կի– զիչ ամպը ոչնչացրեց 26 հզ․ բնակչությամբ Սեն–Պիեռ քաղաքը։ Այդպիսի ժայթքումով հրաբուխները վերագրում են պելեյան տիպին։ Ավելի թույլ գործել է 1929–32-ին։

ՄՈՆՏԳՈՄԵՐԻ (Montgomery of Alamein) Բեռնարդ Լոու (1887–1976), բրիտանա– կան ռազմական գործիչ, ֆելդմարշալ (1944), դերկոմս (1946)։ Ավարտել է ռազմ, ակադեմիա (1908)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914–• 1918)։ Երկրորդ համաշխարհային պատե– րազմի ժամանակ եղել է անգլ․ 8-րդ բա– նակի (գործել է Հյուսիսային Աֆրիկա– յում), Նորմանդիայում шф իջած դաշնա– կիցների բանակախմբի, ապա 21-րդ բա– նակախմբի (գործել է Բելգիայում, Նի– դերլանդներում և Հս․ Գերմանիայում) հրամանատար։ 1945-ին բրիտ․ օկուպա– ցիոն զորքերի հրամանատարն էր Դեր– մանիայում, 1951–58-ին՝ Եվրոպայում ՆԱՏՕ–ի զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալը։ Պարգևատրվել է