նամակների ժողովածուն, որով սկզբնա– վորվել է անգլ․ սոցիալ–հոգեբանական վեպը։ Մոնաեսքյոյի հորինած «Պարսկա– կան նամակներ»-ից (փիլ․ վեպ․, 1721) հետո նամակ–վեպը լայն տարածում է գտել եվրոպական գրականության մեջ (Ս․ Ռիչարդսոն, ժ․ ժ․ Ռուսո, 6ո․ Վ․ Գյո– թե)։ Ն․ Կարամզինի «Ռուս ճանապարհոր– դի նամակները» ակնարկային–փաստա– գրական երկով և Դ․ Ֆոնվիզինի՝ Ֆրան– սիայից Պ․ Պանինին ուղղված նամակնե– րով («Առանձին ճանապարհորդական նո– թեր», 1777–78) սկսվել է Ն․ q-յան ավան– դույթների յուրացումը Ռուսաստանում։ Ն․ գ–յան փորձն ու ձևը օգտագործված են Ֆ․ Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» վիպա– կում։ Նամակ–վեպի ժանրը որոշակի զարգա– ցում է ապրել նաև հայ գրականության մեջ, նպաստել գեղարվեստական կերպա– րի հոգեբանական խորացմանը։ Մ․ Մա– մուրյանի «Անգլիական նամականին» բաղ– կացած է ավելի քան 100 նամակից, որ փոխանակում են երեք հոգի։ Մ․ Տյուսաբի «Մայաա»-ն նամակ–վեպ է, Նար–Դոսի «Աննա Սարոյան»-ը՝ նամակ–վիպակ։ Լի– նում են նաև նամակ–ուղերձ, նամակ– պամֆլեւո, նամակ–խոստովանանք։ Նա– մակի ձևը գրական երկին հաղորդում է հավաստիություն, բնականություն, ներ– քին դրամատիզմ, խորացնում մարդկա– յին հարաբերությունների պատկերումը (Հ․ Ղուկասյան, «Բոգդան Սալթանով»)։ Տես նաև <Թուղթ> հոդվածը։ Գրկ․ U Բ և ղ J ա ն Մ․․ Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Античная эпистолография, М․, 1967; Ели- стратова А․ А․, Эпистолярная проза романтиков, в кн․։ Европейский романтизм, М․, 1973․ Մ․ Մեւքոնյան
ՆԱՄԱԿԱՆԻ, գրողների և այլ գործիչների նամակների ժողովածու, որն ունի մշակու– թային–պատմական արժեք։ Հայտնի են Ս․ Նագարյանցի, Դ․ Վարուժանի, Հ․ Թու– մանյանի, Վ․ Տերյանի, Ա․ Իսահակյանի, Ա․ Չոպանյանի, Ե․ Չարենցի և շատ ուրիշ– ների Ն–ները։ Նամակները, որպես հեղի– նակի ժառանգության կարևոր մաս, հա– ճախ մտցվում են նրա երկերի ժողովածուի մեջ։
ՆԱՄԱԿԵՐՏ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահան նահանգի Փերիա (Ֆերեյդան) գավառում։ Հիմնել են Հայաստանից բռնի գաղթեցված հայերը 1604-ին։ 1946-ին Ն–ից Սովետական Հայաստան են ներ– գաղթել 34 ընտանիք (207 շունչ)։ 1970-ին գյուղն ուներ 154 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում են երկրագործությամբ և անասնա– պահությամբ։ Գյուղում կա երեք եկեղե– ցի (Ս․ Ամենափրկիչ, Ս․ Թադևոս և Ս․ Գրի– գոր), որտեղ պահվում են ձեռագիր ավե– տարաններ։ Գործում են երկսեռ դպրոց, հիվանդանոց, բաղնիք։
ՆԱՄԱՆԳԱՆ, քաղաք, Ուզբեկական ՍՍՀ Նամանգանի մարզի վարչական կենտրո– նը։ 234 հզ․ բն․ (1980)։ Ն–ով է անցնում Հյուսիս–Ֆերգանայի ջրանցքը։ Կա երկա– թուղային կայարան։ Կան բամբակազտիչ, սննդի, տեքստիլ, մեքենաշինական, քիմ․ արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի մանկավարժական ինստ․, 6 միջնա– կարգ մասնագիտական ուս․ հաստատու– թյուն, կոմեդիայի և դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Հիշատակվում է XV դ․ վերջից։ Պահպան– վել են XVIII–XIX դդ․ ճարտ․ հուշարձան– ներ։
ՆԱՄԱՆԴԱՆԻ ՄԱՐՋ, Ուզբեկական ՍՍՀ կազմում։ Վերակազմվել է 1967-ի դեկտեմ– բերի 18-ին (նախկինում գոյություն է ունեցել 1941-ի մարտի 6-ից մինչև 1960-ի հունվ․ 25)։ Տարածությունը 7,9 հզ․ կմ2 է, բն․ 1130 հզ․ (1980), քաղաքայինը՝ 34%։ Ունի 10 շրջան, 7 քաղաք, 9 քտա; Կենտրոնը՝ Նամանգան։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1․02․1973)։ Բնությունը։ Ն․ մ․ գտնվում է Ֆերգա– նայի հովտի հս․ մասում, Սիրդարյա գե– տի աջ ափին։ Մեծ մասը հարթավայրա– յին է (մոտ 400–700 մ բարձրությամբ), կտրտված գետահովիտներով։ Հարթա– վայրը դեպի հս․ բարձրանում և եզրավոր– վում է 1000–1200 մ բարձրության նախա– լեռներով (ադիրներով), որոնք դեպի հս․ և հս–արմ․ փոխարինվում են Չատկալյան և Կուրամինյան լեռնաշղթաներով։ Կլի– մային բնորոշ են շոգ, երկարատև ամառ– ները, համեմատաբար կարճ ու մեղմ ձմեռ– ները, օդի ջերմաստիճանի օրական խիստ տատանումները, տեղումների քիչ քա– նակությունը։ Հարթավայրում հունվարի միջին ջերմաստիճանը –3,5°Cէ, հուլի– սինը՝ 25°С։ Տարեկան տեղումները հար– թավայրում և նախալեռներում 100– 200 մմ են, լեռներում՝ մինչև 600 մմ։ Ան– սառնամանիք ժամանակաշրջանը արլ–ում 229 օր է։ Խոշոր գետը Սիրդարյան է, որը կազմվում է մարզի սահմաններում՝ Նա– րին և Կարադարյա օժանդակներից։ Գե– տերն օգտագործվում են ոռոգման հա– մար։ Նշանավոր են Հյուսիսային Ֆեր– գանայի և Մեծ Անդի ժանի ջրանցքները։ Հողաբուսական ծածկույթում գերակշռում են գորշ հողերը։ Հարթավայրերում և ադիրների շրջանում տարածված էֆե– մերային բուսականությունը դեպի վեր Փոխարինվում է օշինդրներով, օշինդրա– աղասերային և տարախոտատիպչակա– յին տափաստաններով։ Հանդիպում են անտառային բուսական համակցություն– ներ, 3000 մ բարձրություններից վեր՝ ենթալպյան մարգագետիններ (ամառային արոտավայրերի գոտին)։ Կենդանական աշխար– հի ներկայացուցիչներից անապատային շրջաննե– րում կան սողուններ, կըր– ծողներ, անապատային ար– տույտներ ևն, լեռներում՝ լեռնային այծ, այծյամ, վայրի խոզ, արջ, հովազ, խոզուկ, գորշուկ, թռչուն– ներից՝ քարարծիվ, գորշ անգղ, լեռնային հնդկա– հավ, քարակաքավ ևն։ Բնակչությունը։ Բնակ– վում են ուզբեկներ (81,5%, 1970), տաջիկներ (8,5%), ռուսներ (3,5%), թաթար– ներ (3%), կիրգիզներ, կո– րեացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 142,3 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 34%։ Ա– ռավել խիտ են բնակեցված հողամշակման ոռոգելի շրջանները։ Քա– ղաքներից են Նամանգանը, Չուստը, Ուչ– կուրգանը, Կասանսայը։ Տնտեսությունը։ Ն․ մ․ հանրապետու– թյան բամբակամշակման խոշոր շրջաննե– րից է։ Տնտեսության գլխավոր ճյուղը բամ– բակենու մշակությունն է։ Արդյունաբերու– թյան մեջ տիրապետում են թեթև (այդ թվում՝ բամբակազտման) և սննդի ճյու– ղերը։ Արդյունահանվում է ոսկի, գիպս, կրաքար, գրանիտ, ավազ, մանրախիճ։ Զարգանում են մեքենաշինությունն ու մե– տաղամշակությունը, քիմ․ արդյունաբե– րությունը։ Արդ․ կենտրոններն են Նա– մանգանը, Չուստը, Ուչկուրգանը, Չարտա– կը, Կասանսայը, Պապը։ Գործում են Ուչկուրգանի ՀԷԿ–ը, Անգրեն–Նաման– գան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, Նամանգանի գազատարը։ Գյու– ղատնտ․ հողահանդակները 1981-ին 535,2 հզ․ հա էր, որից 199 հզ․ հա՝ վարելա– հող, 309,2 հզ․ հա՝ խոտհարք և արոտա– վայր։ 1981-ին Ն․ մ–ում կար 61 սովետա– կան և 74 կոլեկտիվ տնտեսություն։ Հո– ղագործությունը կատարվում է ոռոգովի հողերում։ Սովետական իշխանության տա– րիներին կառուցվել են Հյուսիսային Ֆեր– գանայի, Ախունբաբաևի անվ․ Չուստի, Չարտակ–Սայի ջրանցքները և Կասանսա– յի ջրամբարը։ Արմատապես վերակա– ռուցվել է հին ոռոգիչ համակարգը։ Մարգի մշակովի տերիտորիայի 68%-ը զբաղեց– նում է բամբակենին։ Մշակում են նաև հացահատիկ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, շերամապահությամբ։ Աճեցնում են մերձ– արևադարձային կուլտուրաներ (թուզ, նուռ ևն)։ Զարգացած է անասնապահու– թյունը։ 1981-ին կար 101,1 հզ․ գլուխ խո– շոր եղջերավոր անասուն, 383,1 հզ․ գլուխ ոչխար և այծ։ Երկաթուղիների երկարությունը 138 կմ է, ավտոճանապարհներինը՝ 2751 կմ (1981)։ Կա օդային հաղորդակցություն Տաշքենդ– Նամանգան–Անդիժան ն Նամանգան– Ֆրունզե քաղաքների միջև։ 1981–82 ուս․ տարում Ն․ մ–ում կար 530 հանրակրթական դպրոց, 14 միջնակարգ