Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նանսենյան հանձնաժողովը Ա․ Հ․ Երզնկյանի աշխատասենյակում (Երևան, 1925) տերությունները պարտավոր են օգնել դրամական վարկով (ընդամենը 9 մլն ռուբլի), քանի որ նրանք շատ են չարա– շահել Հայկական հարցը, պատերազմի ժամանակ հայ ժողովրդին օգտագործել որպես թնդանոթի միս և տվել բազմաթիվ խոստումներ։Բայց նրանք մերժեցին«կար– միր կոմիսար» Ն–ի արդարացի պահանջը։ Անսահման էր նրա զայրույթը։ Տեսնելով, որ Ազգերի լիգան լքում ու վիժեցնում է հայ գաղթականության տեղափոխման գործը, մինչդեռ Հայաստանի կառավարու– թյունը պատրաստակամություն է հայտ– նում իր միջոցներով յուրացնել նախա– տեսված հողերը, Ն․ շատ ջանքեր է գոր– ծադրել մարդասիրական ուղիներով հայ– թայթելու բավականին միջոցներ, որոնք տրամադրեւ է 7000 հայ գաղթականների հայրենադարձությանը։ Միաժամանակ նա Ազգերի լիգայից պահանջել է վերջ տալ ստեղծված քաշքշուկին, հայ գաղթա– կանության հարցի շուրջը սարքած նեն– գամիտ խաղին։ Ն․ թողել է վիթխարի գիտագրական ժա– ռանգություն, որի մի մասը վերաբերում է հայ ժողովրդին ու Հայաստանին։ Այդ– պիսիք են նրա բազմաթիվ հոդվածները, ելույթները, զեկուցագրերը, նամակները, արխիվային փաստաթղթերը։ 1927-ին նորվեգերեն հրատարակվել է նրա «Հա– յաստանում» ծավալուն գիրքը, որը թարգ– մանվել է անգլ․ ու ֆրանս․՝ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» խորագրով («Ar– menia and the Near East», «Լ՝ Armenie et le Proche Orient»)։ Այն լույս է տեսել նաև գերմ․ «Խաբված ժողովուրդ» վերնա– գրով («Betrogenes Volk»), ընդ որում գրքի վրա կարմիր տառերով գրված է․ «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լի– գայի դեմ»։ Նույնիսկ անգլ․ «Թայմս» թերթը նշել է․ «Այս գիրքը կարիճի պես իր պոչի մեջ խայթոց ունի, որը վիրավորում է հաճոյակատարությունը բոլոր նրանց, ովքեր խոստացան ավելին, քան կատարե– ցին»։ Ն–ի աշխատությունը մի կողմից ձոն է հայ ժողովրդին, նրա տառապալից ու հերոսական պատմության քննական լուսաբանությունն է, իսկ մյուս կողմից՝ մեղադրական ակտ հայասպանության հանցավորների, թուրք, ջարդարարների և արևմտյան տերությունների նկատմամբ։ Այն ավարտվում է հետևյալ խոսքերով․ «Վա՜յ հայ ժողովրդին, որ նրան ներքա– շեցին եվրոպական քաղաքականության մեջ։ Նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա անունը երբեք ոչ մի եվրոպական դի– վանագետի շուրթերին չլիներ։ Աակայն հայ ժողովուրդը երբեք չհուսահատվեց»։ Հայ ժողովուրդը վառ է պահում իր հավատարիմ բարեկամ Ն–ի հիշատակը։ Նրա մի շարք երկեր թարգմանվել են հա– յերեն։ Երևանում կա Ն–ի անվ․ փողոց։ Հայանպաստ գործեր են կատարել նաև Ն–ի զավակներ Լիվն ու Օդդը։ Երկ․ The Norwegian North Polar Expedition 1893–1896․ Scientific Results, v․ 1–6, L․–N․ У․, 1900–06; Собр․ соч․, т․ 1–5, М․–Л․, 1937–1940? В страну будущего, П․, 1915; «Фрам> в Полярном море, М․, 1956; Գիշերվա խավարի ու սաասյցների մեջ, գիրք 1–2, Ե„ 1927։ «Ֆրամ*-ը բևեռային ծովում, հ․ 1–2, Ե․, 1958–59։ ՝՛Հայաստան և Մերձավոր Արե– վելք, Բեյրութ,- 1958։ Գրկ․ Տ ա լ ա ն ո վ Ա․, Նանսեն, Ե․, 1962։ Արզումանյան Մ․ Վ․, Նաեսենը և Հա– յաստանը, Ե․, 1977։ Кублицкий Г․, Фритьоф Нансен, М․, 1961; Нансен X е й е р Л․, Книга об отце, пер․ с норв-, Л․, 1971․ Մ․ ԱրզումաԱյան

ՆԱՆՍԵՆՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ», անձնա– գրին փոխարինող ժամանակավոր վկա– յական, որն առաջին համաշխարհային պատերազմից հետո տրվում էր փախստա– կաններին ու քաղաքացիություն չունեցող անձանց։ Գերբի փոխարեն անձնագրում ամրացվում էր Ֆ․ Նանսենի դիմանկարով նամականիշ։ «Ն․ ա․» տալու որոշումն ընդունվել է 1922-ին, Նանսենի նախա– ձեռնությամբ ժնևում հրավիրված կոն– ֆերանսում։ «Ն․ ա․» ստացած անձինք օգտվում էին կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղա– շարժվելու իրավունքից, նրանց նկատ– մամբ դադարում էին գործել քաղաքա– ցիություն չունեցողների համար նախա– տեսված սահմանափակումները։ Ազգերի լիգայի որոշմամբ (1924-ի հուլիսի 12) Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հգ․ հայ, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացան «Ն․ ա․»-եր։

ՆԱՆՍԻ (Nancy), քաղաք Ֆրանսիայի հյու– սիս–արևելքում, Մյորտ գետի ափին, Մառն–Հռենոս ջրանցքի վրա։ Լոթարին– գիայի պատմական, Մյորտ և Մոզել դե– պարտամենտների վարչական կենտրոնն է։ 111,4 հզ․ բն․ (1978)։ Կան էլեկտրատեխ– նիկական և տրանսպորտային մեքենա– շինություն, կոշիկի, կարի, սննդի, քիմ․ արդյունաբերություն, ապակե և հախճա– պակե գեղարվեստական իրերի արտա– դրություն։ Ունի 2 համալսարան, լեռնա– յին, էներգետիկական, մետալուրգիական, ջրային և անտառային, առևտրական ինստ–ներ։ Ն–ի շրջակայքում արդյունա– հանվում է երկաթի հանքաքար, կա մետա– լուրգիական գործարան։ Հայտնի է X դարից։ ճարտ․ հուշարձաններից են տա– ճարը (շինարարությունը սկսվել է 1703-ին, ճարտ․ ժ․ Դ․ Արդուեն–Մանսար, ավարտ– վել է 1742-ին, ճարտ․ Գ․ ժ․ Բոֆրան), Հին քաղաքի դարպասը (XIV դ․), դը Կոր– դելիե եկեղեցին (XV դ․), հերցոգյան պա– լատը (XVI դ․ 1-ին կես), Ալյանս հրա– պարակի բնակելի կառուցապատումը (XVIII դ․), Ատանիսլավի, Կարիեր և Թա– գավորական հրապարակների անսամբլ– ները (1752–61)։ ժամանակակից ճարտ․ նմուշներից են համալսարանը (1960-տկան թթ․ սկիզբ, ճարտ․ Պ․ Նոնե), ժոֆր գրա– սենյակի բարձրահարկ շենքերը (1962, ճարտ․ Ա․ Պրուվե)։ ՆԱՆՏ (Nantes), քաղաք և նավահանգիստ Ֆրանսիայի արևմուտքում, Ատլանտյան օվկիանոսի աւիին, Լուարի գետաբերա– նում։ Ատլանտյան (Ներքին) Լուարի դե– պարտամենտի վարչական կենտրոնն է։ 263 հզ․ բն․ (1978)։ Զարգացած է բազմա– ճյուղ մեքենաշինությունը (հատկապես նավաշինությունը և ինքնաթիռաշինու– թյունը), մետալուրգիան, նավթավերա– մշակումը, քիմ․, թղթի, սննդի արդյու– նաբերությունը։ Ունի համալսարան (1962-ից)։

ՆԱՆՏԻ ԷԴԻԿՏ 1598, հրովարտակ, որ ստորագրել է Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ը 1598-ի ապրիլին, Նանտում։ Ն․ է–ով ավարտվել են Հուգենոայան պատերազմ– ները Ֆրանսիայում։ Համաձայն Ն․ է–ի՝ կաթոլիկությունը մնում էր գերիշխող կրոն, իսկ հուգենոտները ստանում էին դավա– նության և ժամասացության ազատություն քաղաքներում (բացի Փարիզից և մի քանի այլ քաղաքներից), իրենց դղյակներում և գյուղերում։ Նրանց նաև իրավունք էր տրվում զբաղեցնելու դատավարչական, զինվորական պաշտոններ ևն։ Գաղտնի լրացուցիչ հոդվածներով հուգենոտները ստանում էին 100 ամրոց՝ կայազորներով, բանակ պահելու իրավունք և այլ արտո– նություններ։ Ն․ է–ին դեմ էին Հռոմի պապը և կաթոլիկ հոգևորականությունը։ Հուգենոտների դեմ պատերազմից հետո, 1621–29-ին, հրովարտակի գաղտնի հոդ– վածները վերացվեցին, իսկ 1685-ին Լյու– դովիկոս XIV ընդհանրապես չեղյալ հայ– տարարեց Ն․ է․։

ՆԱՆՈՒ (Nanu) Ցոն Աավա (ծն․ 13․4․ 1915, Գրըգըշան), արվեստի ռումին պատ– մաբան և հայագետ։ Գիտությունների դոկ– տոր, վաստ․ ակադեմիկոս։ Ավարտել է Բուխարեստի Արդյունաբերական ուս– մանց ակադեմիան (1944), Ն․ Գրիգորես– կուի անվ․ կերպարվեստի ինսա–ը (1956)։ Ուսումնասիրել է համաշխարհային ար– վեստի և քաղաքակրթությունների, ինչ– պես և Ռումինիայի ու ար երկրների մշա– կույթի պատմությունը, 1938-ից գիտ․ հե– տազոտություններ է կատարել Եվրոպայի, Ասիայի երկրներում, հայտնաբերել ճար– տարապետության ու արվեստի այլ բնա– գավառների առնչություններ ռումին և եվրոպ․ ու ասիական ժողովուրդների մշա– կույթների միջև (ավելի քան 200 աշխա– տություն)։ «Բենջամին Ֆրանկլին» մենա– գրության համար նրան շնորհվել է ԱՄՆ–ի փիլ․ ընկերության անդամի տիտղոս (1970)։ Ն․ Հռոմի Տիբերինյան ակադե– միայի (1973), Ռումինիայի գիտնական– ների ասոցիացիայի (1974) և այլ գիտ․ կազ– մակերպությունների անդամ է։ Հայ և ռումին արվեստների առնչությունների մասին գրել է «Հայ արվեստի ազդեցու– թյունը Բուխարեստի XVII դ․ Անթիմ վան– քի վրա» գործը։ Մասնակցել է Բերգամո– յում (1976) և Երևանում (1978) գումարված հայ արվեստի միջազգային I և II գիտա– ժողովներին [III-ին (1981)՝ ուղարկած զեկուցումով], հանդես եկել «Հայ–ռումի– նական արվեստի կապերը Կուրտեա դե Արճեշի միջնադարյան եկեղեցում» և «Բու– խարեստի հայոց տաճարը» թեմաներով։