րի ստացման ելանյութ են։ Ն–ի ածանցյալ– ներից արդ․ նշանակություն ունեն ֆթա– լանհիդրիդը, նավթոլները, նավթիլամին– ները և սուլֆոթթուները։ Քարածխի խեժը պարունակում է նաև մեթիլնավթալիններ, որոնք Ն–ի հոմոլոգներն են և օգտագործ– վում են բույսերի աճման կարգավորիչ– ներ ստանալու համար։ Ն․ և բազմամեթիլ Ն–ները միջատասպան նյութեր են։
ՆԱՎԹԱՒՈՂՈՎԱԿԱՇԱՐ, տես Խողովա– կաշար։
ՆԱՎԹԱԿՈՔՍ, պինդ նյութ, ստացվում է նավթամշակման հեղուկ մնացորդները և ձյութը հատուկ վառարաններում կոքսաց– նելով։ Ն․ առաջանում է նաև նավթաթոր– ման նյութերի կրեկինգի և պիրոլիզի ժա– մանակ։ Պարունակում է 90–95% ածխա– ծին, 4–6% ջրածին, 0,1–2% ծծումբ, 0,1–0,8% մոխիր, մինչև 3% խոնավու– թյուն։ Օգտագործվում է էլեկտրոդներ պատրաստելու համար։
ՆԱՎԹԱՀԱՆ ՈՒՅԹ, երկրի ընդերքից նավ– թի և դրան ուղեկցող գազի արդյունա– հանում, այդ նյութերի հավաքում և նա– խապատրաստում (մաքրում ջրից և պինդ խառնուկներից)։ Ն–ի ժամանակա– կից եղանակներն են նավթի կարգա– վորվող բնական շատրվանային ար՝ դյունահանումը, արդյունահանումը խոր– քային պոմպերով (ՍՍՀՄ բոլոր հորա– տանցքերի 80% –ը շահագործվում է այս եղանակով), նավթի կոմպրեսորային ար– դյունահանումը։ Վերջին եղանակի դեպ– քում հանքաշերտից հեղուկը հորատանց– քով մակերևույթ է հանվում կոմպրեսո– րից հորատանցք տրվող սեղմած օդի (էյրլիֆտ) կամ գազի (գազլիֆտ) միջոցով։ Լայնորեն կիրառվում են հորատանցքերի արդյունավետության և հանքաշերտերից նավթի հանույթի ավելացման հատուկ մե– թոդներ․ ջրի, օդի կամ գազի լցամղում նավթաշերտ, շերտերի հիդրավլիկական ճեղքում (հորատանցքի փողին հարող ապարներում ճեղքերի առաջացման եղա– նակ՝ ապարներում մածուցիկ հեղուկներ մղելով հանքախորշում ճնշում ստեղծելու ճանապարհով), տորպեդահարում, նավ– թային հորատանցքերի հանքախորշերի քիմ․ և ջերմային մշակում։ Կիրառվում է նաև նավթի հանքավայրերի երկրորդային շահագործու– մ ը՝ մնացորդային նավթի արդյունահա– նումը։ Դա իրականացվում է երկրի մակե– րևույթից ներմղման հորատանցքերով նավթաշերտ՝ ջրի, լուծիչների, սեղմած գազի, գոլորշու ևն մատուցմամբ՝ մնացոր– դային նավթը արտամղելու նպատակով։
ՆԱՎԹԱՄԲԱՐ, նավթ և նավթանյութեր պա– հելու համար նախատեսված ռեզերվուար կամ ռեզերվուարների համակարգ։ Տար– բերում են վերգետնյա, կիսաստորգետ– նյա և ստորգետնյա Ն–ներ։ Լինում են պող– պատե, երկաթբետոնե, պլաստմասսայե, հողե, քարե Ն–ներ։ Առավել տարածված են վերգետնյա պողպատե (տարողությու– նը մինչև 50 հզ․ մ3) և կիսաստորգետ– նյա երկաթբետոնե (մինչև 30 հզ․ մ3) Ն–ները։
ՆԱՎԹԱՄՈՒՂ, կառույցների համալիր՝ նավթը և դրա վերամշակման արդյունք– ները հանույթի կամ արտադրման վայրից սպառման կամ փոխաբեռնման (երկաթու– ղային կամ ջրային տրանսպորտի) կետե– րը տեղափոխելու համար։ Ն․ կազմված է ստորգետնյա կամ ստորջրյա խողովակա– շարից, գծային ամրանից, նավթավերա– մղման գլխամսաային և միջանկյալ պոմ– պակայաններից, նավթամբարից, գծային և օժանդակ կառույցներից։ Մագիստ– րալային Ն–ով հում նավթը և նավթա– մթերքները տեղափոխվում են հազարա– վոր կմ–հը (օրինակ, «Դրուժբա» Ն–ի եր– կարությունն ավելի քան 5000 կւ£ է)։ Մա– գիստրալային Ն–ի տրամագիծը 200-ից 1200 մմ է, ճնշումը՝ 5–6 Մնխմ2 (50– 60 կԳ/սմ2)։ Մագիստրալային Ն–ի հիմնա– կան պարամետրերն են՝ երկարությունը, արտադրողականությունը, տրամագիծը, ճնշումը և վերամղման կայանների թիվը։ Առաջին երկու պարամետրերը ընտրվում են նախապես, մյուսները որոշում են հաշ– վարկի միջոցով։ Ն–ի կառուցման համար կիրառվում են ածխածնային և ցածրալե– գիրված պողպատից խողովակներ։ Մա– գիստրալային Ն–ի հաշվարկի ժամանակ մեծ դեր են խաղում տեղավւոխվող նավթի և նավթամթերքների մածուցիկությունն ու խտությունը։ Խողովակները հողային կոռոզիայից և թափառող հոսանքներից պաշտպանելու համար օգտագործում են հակակոռոզիոն մեկուսացում և կիրա– ռում պաշտպանության էլեկտրաքիմիա– կան մեթոդներ։ Մատուցման Ն․ նախատեսված է նավթը հանքերից և նավ– թամթերքները վերամշակման գործարան– ներից, համապատասխանաբար, մագիստ– րալային Ն–ի և նավթամթերքամուղի գըլ– խամասային կառույցներ տեղափոխելու համար։ Մատուցման Ն–երն ունենում են մինչև մի քանի տասնյակ կմ երկարություն։ Հանքային, գործարանային և նավթաբազային խողովակա– շարերը նախատեսված են նավթի ներքին վերամղման համար։ Առաջին Ն․, որն ուներ 6 կմ երկարու– թյուն, կառուցվել է 1865-ին, ԱՄՆ–ում։ ՍՍՀՄ–ում Ն–ների ընդհանուր երկարու– թյունն ավելի քան 60 հզ․ կմ է (1978)։ Ռուսաստանում առաջին Ն․ կառուցվել է 1878-ին, Իսկ 1897–1907 թթ․՝ 835 կմ եր– կարությամբ Բաքու–ԲաթումՆ․՝ 16 վերա– մղման կայաններով (աշխարհում ամենա– երկարն այն ժամանակ)։
ՆԱՎԹԱՅԻՆ ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐ կապի– տալիստական երկրների, մո– նոպոլիստական հզոր միավորումներ, որոնք իշխում են նավթի հանքերի հետա– խուզման, նավթի արդյունահանման, վե– րամշակման, նավթամթերքների տեղա– Փոխման և իրացման բնագավառներում։ Տես Մոնուցոչիա կաւցիւոաչիստական և Միջազգային կարակ հոդվածներում։
ՆԱՎԹԱՅԻՆ ՔԱՐԵՐ, քաղաքատիպ ավան Ադրբեջանական ՍՍՀ–ում, Ապշերոնի թե– րակղզուց 42 կմ հեռու։ Մտնում է Բաքվի Ազիզբեկովի շրջանի մեջ,։ Կառուցվել է 1949-ին, Կասպից ծովում, «Սև ժայռեր» քարաբլրաշարերի շուրջը, մետաղյա ցցե– րի վրա, ծովի հատակից նավթ արդյունա– հանելու նպատակով։ Նավթաբեր շերտերը գտնվում են 0,2–2,9 կմ խորություննե– րում։
ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղ, ընդգրկում է նավթի և գազի հանքավայրերի հետախու– զումը, հորատումը, նավթի և նավթագա– զերի (ուղեկցող) արդյունահանումը, նավ– թագազերի վերամշակումը, նավթի խողո– վակաշարային տրանսպորտը։ Նավթը մարդկությանը հայտնի է վաղ ժամանակ– ներից (մ․ թ․ ա․ VI հազարամյակ)։ Այն տարբեր նպատակներով (լուսավորման, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարա– կան շաղախ, դիազմռսման նյութ պատ– րաստելու ևն) օգտագործել են Չինաստա– նում (մ․ թ․ ա․ 220-ից), Բաբելոնում, Եգիպ– տոսում, Հյուսիսային Ամերիկայում և այլուր։ Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։ Հետա– խուզական, մեխ․ հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկա– նում է ամերիկացի Զ․ Բիսելին, իսկ գործ– նականում այն իրականացրել է է․ Լ․ Դրեյքը (1859, ԱՄՆ–ի Պենսիլվանիա նա– հանգ) ։Ռուսաստանում առաջին նավթահորերը բացվել են 1864-ին, Կուրանում (Ա․ Ն․ Նովոսիլցև)։ 1890-ական թթ․ շահագործ– վել են Գրոզնիի, 1900-ական թթ․՝ Ֆերգա– նայի նավթահանքերը։ XX դ․ սկզբին նավթի հանույթով Ռուսաստանն աշխար– հում առաջինն էր (1901-ին արդյունահան– վել է 11,9, 1913-ին՝ 10,3 մլն ա, որից Բաք– վում՝ 9,0 մլն ա)։ Բաքվի Ն–յան զարգացումը սկսվել է 1870-ական թթ․ սկզբից՝ նավթաբեր հո– ղերի օգտագործման կապալավարձային կարգի վերացումից հետո։ Մինչ այդ, նավ– թաբեր հողերի մեծ մասը տնօրինում էին տեղացիները, հետագայում դրանք ավելի ու ավելի կենտրոնացան հայ կապիտա– լիստների (Մանթաշյաններ, Ղուկասով, Պիտոև, Արամյան, Մաիլով, Լիանոզով, Ավան–Ցուզբաշև, Ծատուրով, Աբյանց, Առաքելով, Միրզոև և ուրիշներ) ձեռքին։ XIX դ․ վերջին Բաքվի Ն․ ներթափանցե– ցին և տիրապետող դարձան օտարերկրյա (շվեդ,, ֆրանս․, անգլ․) և ռուս, կապիտալ– ները։ 1918-ից, Ռուսաստանի Ն–յան ա զգայ– նացումից հետո, սովետական կառավա– րությունն արտակարգ միջոցառումներ իրականացրեց պատերազմի տարիներին ավերված ձեռնարկությունները վերա– կանգնելու, հորատման տեխնիկան ու տեխնոլոգիան կաւոարելագործելու ուղ– ղությամբ։ 1928-ին նավթի արդյունահա– նումը (հիմնականում կենտրոնացված էր հին նավթային շրջաններում՝ Բաքվում, Գրոզնիում, Մայկոպում) հասցվեց 11,6 մլն ա, հարվածաճոպանային հորատումն աստիճանաբար փոխարինվեց պտտակա– նով, նավթաքաշումը՝ խորը պոմպային շահագործման և կոմպրեսորային եղա– նակով։ Առաջին հնգամյակների տարինե– րին նավթահանքեր հայտնաբերվեցին Պերմի մարզում, Բաշկիրական ԻՍՍՀ–ում, Կույբիշևի մարզում, Միջին Ասիայում և Ղազախստանում։ 1940-ին արդյունահան– վեց 31,1 մլն ա նավթ։ Ետպատերազմյան տարիներին հայտնաբերվեցին և սկսեցին շահագործվել Վուգա–ՈւրաԱւսն նավթա– գազաբեր մարզի, Արևմտյան Սիբիրի (տես Արեմաա–Սիբիրական նավթագազա– բեր մարզ), Ադրբեջանի (ծովային շրջան– ներում), Արևմտյան Ղազախստանի, Բե–