Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որը դառնում է նոր մարդու գիտակցու– թյան անբաժանելի տարրը։ 9-т^․Маркс К․ и Энгельс ф․, О колониальной системе капитализма․ (Сб․)» М․, 1959; Լենին Վ․ Ի․, Ազգային U ազգա– յին–գաղութային հարցի մասին, լժող․], Ե․, 1957։ Շահումյան Ս տ․, Ինտելիգենցիան և նացիոնալիզմը» Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, Ե․, 1978։ Մելիքյան Մ․, Սոցիալիզմը և ազ– գերը, Ե․, 1969։ Брутенц К․ И․, Против идеологии современного колониализма․ М․, 1961, гл․ 2–3; Социализм и нации, М․, 1975․ Մ․ Մեչիքյան․ ՆԱ5ԻՈՆԱԼ–ԱՈՅԻԱԼԻԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ, Գեր մանիայի նա– ցի n ն ա լ–a n ց ի ա լ ի ս տ ակ ան բանվորական կուսակցու– թ յ ու ն (Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei – NSDAP), ֆաշիստական կուսակցություն (1919–45)։ Արտահայ– տում էր գերմ․ մոնոպոլիստական բուր– ժուազիայի առավել հետադեմ Ա ռազմա– տենչ շրջանների շահերը։ Հիմնվել է Մյունխենում (կուսակցության անվան առաջին բառի կարճ՝ «նացի» ձեից են առաջացել «ն ա ց ի զ մ» և «ն ա ց ի ս տ– ն և ր» տերմինները)։ 1921-ից կուսակցու– թյան ֆյուրեր (առաջնորդ) է դարձել Ա․ Հի աչերը (ղեկավարության մեջ Էին նաե Հ․ Գյորինգը, Ցո․ Գեբելսը, Ռ․ Հեսսը և ուրիշներ)։ Ն–ս․ կ–յանը բնորոշ էին հակադեմոկրատիզմը, ծայրահեղ հա– կակոմունիզմը, շովինիզմը և նացիոնա– լիզմը, անզուսպ ամբոխավարությունը։ Քողարկվելով «նացիոնալիզմ» և «սոցիա– լիզմ» լոզունգներով, տարածելով մյուս ազգերի նկատմամբ գերմանացիների ունեցած գերազանցության մասին առաս– պելը՝ նացիստները կարողացան մոլո– րեցնել և իրենց կողմը գրավել բնակչու– թյան զգալի մասը։ Բանվոր դասակարգի պառակտման պայմաններում, տիրող խա– վերին հաջողվեց իշխանության գլուխ դը– նել ֆաշիստներին, և 1933-ին հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա, որի համա– կարգում Ն–ս․ կ․ դարձավ գլխավոր օղա– կը, Հիտլերը նշանակվեց ռայխսկանցլեր (տես Ֆաշիզմ)։ 1939–45-ի երկրորդ հա– մաշխարհային պատերազմում գերմ․ ֆա– շիզմի ջախջախումից հետո Ն–ս․ կ․ վե– րացվեց։ Գրկ․ Галкин А․ А․, Германский фа– шизм, М․, 1967․ «ՆԱՈհԿԱ» («Наука», «Գիտություն»), գի– տական խոշոր հրատարակչություն ՍՍՀՄ–ում (Մոսկվա, 1963-ին ՍՍՀՄ ԳԱ հրատարակչությանն են միացվել ֆի– զիկամաթեմատիկական գրականության և արլ․ գրականության հրատարակչու– թյունները և կոչվել «Ն․»)։ Ունի 2 բաժանմունք (Լենինգրադում և Նովո– սիբիրսկում), 2 գլխավոր խմբագրություն (ֆիզիկամաթեմատիկական գրականու– թյան և արլ․ գրականության) և մոտ 50 ճյուղային խմբագրություն։ «Ն․»-ի են– թակայության տակ կան 4 տպարան, «Ակադեմկնիգա» գրքի առևտրի կազմա– կերպությունը։ «Ն․» հրատարակում Է ՍՍՀՄ ԳԱ և նրա բաժանմունքների գի– տական խորհուրդների, ինստ–ների ու ամբիոնների աշխատությունները, հիմ– նականում մենագրություններ, ինչպես նաև թեմատիկ ժողովածուներ, տեղեկա– տուներ ևն։ «Ն․»-ի սերիական հրատա– րակություններից են՝ «Գրական ժառան– գություն», «Գրական հուշարձաններ», «Գիտության դասականներ», «Գիտա–կեն– սագրական մատենաշար», «Երկրորդ հա– մաշխարհային պատերազմը հետազոտու– թյուններում, հուշերում և Փաստաթղթե– րում», «Գիտահանրամատչելի գրականու– թյուն» ևն։ «Ն․» պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշանով (1973)։

ՆԱՈՒՀԱՅՄ, Բադ Նաուհայմ (Bad Nauheim), բալնեոկլիմայական կուրորտ ԳՖՀ–ում, Մայնի Ֆրանկֆուրտից 38 կմ հյուսիս, Ուզա գետի աֆին։ Կլիման չա– Փավոր է (հունվարի միջին ջերմաստիճա– նը –0,4°C Է, հուլիսինը՝ 18,5°C), տարե– կան տեղումները՝ մոտ 700 մմ։ Բուժիչ միջոցներն են՝ ածխաթթվային, երկաթա– յին, քլորիդ–նատրիումային աղբյուրները, ցեխաբուժությունը, խաղողաբուժությու– նը։ Բուժվում են սիրտ–անոթային, շար– ժողության, կենտրոնական և ծայրամա– սային նյարդային համակարգերի, գինե– կոլոգիական, վերին շնչառական, ստա– մոքսաաղիքային ուղիների, սարդի և լեղուղիների քրոնիկական հիվանդու– թյուններով և նյութափոխանակության խանգարումներով տառսոգողները։ Գոր– ծում են առողջարաններ, ինհալատորիա– ներ, ռադիոճառագայթարան, բժշկաախ– տորոշիչ և Ցանդերյան մեքենաբուժության ինստ–ներ, ցեխաբուժական կաբինետներ։ ՆԱՈհԱՈՎ Միխայիլ Իվանովիչ (1908– 1974), պարտիզանական շարժման ղեկա– վար ուկրաինայում, 1941–45-ի Հայրենա– կան մեծ պատերազմի ժամանակ, գենե– րալ–մայոր (1943), Սովետական Միության հերոս (7․3․1943)։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Ավարտել է Սահմանապահ զորքերի բարձ– րագույն դպրոցը (1938), Գլխավոր շտաբի ռազմ, ակադեմիայի բարձրագույն ակա– դեմիական դասընթացները (1945)։ Պար– տիզանական պայքարին մասնակցել Է 1942-ի հունվարից։ Եղել է Սումիի մարզի պարտիզանական ջոկատների օպերա– տիվ խմբի շտաբի պետ (1942–43), պար– տիզանական հեծյալ միավորման հրամա– նատար (1943–44), որը երեք խորը ռազ– մերթ է կատարել Հարավային աջաՓնյա և Արևմտյան ուկրաինայում, թշնամու թիկունքով անցնելով ավելի քան 10 հզ․ կմ, մղել 336 մարտ՝ մեծ կորուստներ պատ– ճառելով հակառակորդին։ Միավորման գործողություններին մասնակցել է Ծիկո– յանի անվան հայկական էցարաիզանական շոկաաը։ 1945–60-ին Ն․ եղել է հրամա– նատարական պաշտոններում ուկր․ ՍՍՀ ՆԳՄ զորքերում և մարմիններում։ 1960-ից՝ պահեստի գեներալ։ Պարգևատրվել Է Լենինի, Կարմիր դրոշի 2, Բոգդան Խմել– նիցկու I աստիճանի, Հայրենական պա– տերազմի I աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։ Երկ․ Անդունդի վրայով, Ե․, 1971։ Хинель- ские походы, Л․, 1953; Степной рейд, Киев, 1961; Западный рейд, Киев, 1969․ Վ․ Ղազւսխեցյան

ՆԱՈՒՏԻԼՈԻԴՆԵՐ (Nautiloidea), գչխո– աանիների դասի անողնաշարավոր կեն– դանիների ենթախումբ։ Երևան են եկել քեմբրում, ծաղկման հասել օրդովիկ–դևո– ևում, փոքրաթիվ դարձել մեզոզոյ–պա– լեոգենում։ ժամանակակից Ն․ ներկա– յացված եև մեկ սեռով՝ նավախեցիով։ Խե– ցու կառուցվածքով մոտ են ամոնիւոնե– րինէ որոնցից տարբերվում են խեցին խո– ռոչների բաժանող միջնապատերի ավելի պարզ կազմությամբ և սիֆոնով, որը որ– պես կանոն չի կպչում խեցու պատին։ Ն․ ունեն մոտ 700 սեռ, որոնք միավորում են ավելի քան 2 հզ․ տեսակ։ Եղել են գիշա– տիչ։ Ապրել են ծովերում, վարել սողացող, թռչող կամ ակտիվ շարժուն կյանք։ Կա– րևոր են գլխոտանիների զարգացումն ըմբռնելու, ինչպես նաև ստորին պալեո– զոյի նստվածքների շերտագրության հա– մար։ ՆԱՈհՐՈհ (Nauru), Ն ա ու ր ու ի Հ ա ն– րապետություն (Republic of Nau– ru), պետություն Խաղաղ օվկիանոսի հա– րավ–արևմուտքում, համանուև կղզու վրա։ Բրիտ․ համագործակցության «հատուկ անդամ» է (չի մասնակցում Համագործակ– ցության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին)։ Տարածությու– նը 22 կմ2 Է, բն․ մոտ 8 հզ․ (1980), նաու– րուացիներ (ավելի քան 60%–ը), չինացի– ներ, եվրոպացիներ և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներից ներգաղթածներ։ Պաշտո– նական լեզուներն են նաուրուն և անգլ․։ Հավատացյալների մոտ 65% –ը բողոքա– կաններ են։ Բնակչության միջին խտու– թյունը 1 կմ2 վրա մոտ 341 մարդ Է։ Վար– չականորեն բաժանվում է 14 օկրուգի։ Ն․ հանրապետություն Է։ Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1968-ին։ Պետության և կառավարության (Պետ․ խորհուրդ) գլուխը պրեզիդենտն Է, որին ընտրում է օրենսդրական բարձրագույն մարմինը՝ օրենսդրական ասամբլեան (պառլամենտ)։ Ընտրական իրավունքից օգտվում են 20 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Դատական համակարգը կազմում են Գերագույն դատարանը, տե– ղական և ապելյացիոն դատարանները։ Ն ա ու ր ու կ ու ս ա կ ց ու թ յ ու ն ը հիմնադրվել է 1976-ին։ Միակ արհմիու– թյունն է Ֆոսֆո բիտների ար– դյունաբերության աշխա– տողների կազմակերպ ու– թյունը (հիմնադրվել է 1953-ին)։ Ն․ կղզին տեկտոնական շարժումների հետևանքով բարձրացած ատոլ Է՝ շրջա– պատված կորալյան խութերի թմբերով։ Ավւերը թույլ են կտրտված։ Մակերևույթը մինչև 65 մ բարձրության սարահարթ Է։ Հվ–արմ–ում Բուադա ծովալճակն Է։ Ծո– վափնյա ցածրադիր դարավանդները (100–300 մ լայնությամբ) պատած են կո– կոսյան արմավենու տնկարկներով։ Ն–ի գլխավոր հարստությունը ֆոսֆորիտնե–