Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հս․ ճյուղավորումները և Պայ խոյ լեռնա– շղթայի քայքայված բլրաշարերը։ Առավե– լագույն բարձրությունը 467 մ է (Մորեիզ լեռ)։ Արմ․ մասումԿանինի և Մալոզեմել– յան խիստ ճահճապատ հարթավայրերն են; Կան գազի ու նավթի հանքավայրեր։ Կլի– ման խիստ է։ հունվարի միջին ջերմաս– տիճանը – 12°Շ–ից մինչե – 22°C է, հուլի– սինը՝ 6–13°C, տարեկան տեղումները՝ 280–420 г/г/, վեգետացիայի շրջանը՝ 72– 110 օր։ Մեծ մասում բազմամյա սառածու– թյուն է։ Խոշոր գետը Պեչորան է։ Գերա– կշռում են տունդրագլեյան, տորֆագլե– յան և գլեյապ ող զոլային հողերը։ Տիրա– պետում են խոտամամռային և թփոաւա– մամռային բուսական համակցություննե– րը։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Արդյունագործական նշանակություն ունեն բևեռաղվեսը, աղվեսը, կնգումը, թռչուն– ներից՝ տունդրային և սպիտակ կաքավը, սագերը, բադերը։ Գետերը և ծովերը հա– րուստ են ձկներով։ Բնակչությունը։ Բնակվում են նենեց– ներ, կոմիներ, ռուսներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2-ի վրա մոտ 0,3 մարդ է (1979), քաղաքային բն․ 59%։ Տնտեսության առաջատար ճյուղերն են եղջերվապահությ ունը, ձկնորսո ւթյ ունը, որսորդությունը, ծովային գազանորսու– թյունը և մորթեղենի՛ արդյունագործու– թյունը։ Զարգացած է սննդի արդյունաբե– րությունը և կաթնատու անասնապահու– թյունը։ Կան ձկան, մսի կոմբինատներ, յուղի, փայտամշակման գործարաններ։ Տնտեսության զարգացմանը նպաստել է հյուսիսային ծովային ուղու յուրացումը։ 1973–74 ուս․ տարում օկրուգում կար 45 հանրակրթական դպրոց, 1 պրոֆտեխ– նիկական ուսումնարան, երաժշտական դպրոց, 58 նախադպրոցական հիմնարկ։ 1973-ին կար 35 գրադարան, հայրենագի– տական թանգարան, 52 ակումբ, 69 կինո– սարք։ Նարյան Մարում է Ծայրագույն հյուսիսի գյուղաանաեսության ԳՀԻ–ի Փորձակայանը։ 1929-ից լույս է տեսնում ռուս, լեզվով «Նարյանա Վինդեր» («Կար– միր տունդրայագործ») օկրուգային թերթը։

ՆԵՆԵՑԵՐԵՆ, տես Սամոդիական չեղու– ներ։

ՆԵՆԵՑՆԵՐ (նախկին անվանումը՝ ս ա– մոյեդներ, յուրակներ), ժողո– վուրդ։ Բնակվում են Կոլա թերակղզուց մինչե Ենիսեյ գետի ստորին հոսանքի աջափնյա շրջաններն ընդգրկող տարած– քում, մեծ մասը՝ ՌՍՖՍՀ» Արխանգելսկի մարզի Նենեցական, Տյումենի մարզի Ցամալո–Նենեցական և Կրասնոյարսկի երկրամասի Թայմիրական (Դոլգանո–Նե– նեցական) ազգային օկրուգներում։ Թիվը՝ 30 հզ․ (1979)։ Խոսում են նենեցերեն։ Մինչե Հոկտեմբերյան մեծ հեղափոխու– թյունը Ն–ի մոտ, տոհմական կարգերի մնացուկների կողքին, գոյություն ուներ խիստ արտահայտված գույքային անհա– վասարություն։ Ն–ի մի մասն ընդունեց ուղղափառություն, մեծամասնությունը պահպանեց ոգեպաշտական հավատա– լիքները, տարածված էր շամանությունը։ Սովետական շրջանում Ն․ միավորվել են կոլեկտիվ և պետ․ տնտեսություններում։ Ձևավորվել է ազգ․ մտավորականություն։

ՆԵՆՆԻ (Nenni) Պիետրո (1891-1980), իտալական և միջազգ․ սոցիալիստական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ լրագրող։ 1921-ից՝ իտալ․ սոցիալիստա– կան կուսակցության (ԻՍԿ) անդամ։ 1926-ին տարագրվել է Ֆրանսիա։ 1931– 1939-ին եղել է ԻՍԿ գլխավոր քարտուղար և II Ինտերնացիոնալի Գործադիր կոմի– տեի անդամ։ Եվրոպայում ֆաշիզմի ուժե– ղացման պայմաններում հանդես է եկել կոմունիստների հետ միասնաբար գործե– լու օգտին։ 1936–38-ին մասնակցել է իսպանիայում հակաֆաշիստական պա– տերազմին (1936–39), եղել է ինաերնա– ցիոնաչ բրիգադների կոմիսար։ Այնու– հետև, մինչև 1943-ը գտնվել է ֆաշիստա– կան աքսորում։ 1946-ից Իտալ․ հանրապե– տության պառլամենտի բոլոր գումարում– ների դեպուտատ է, 1970-ից՝ ցմահ սե– նատոր։ 1950–55-ին եղել է Խաղաղու– թյան համաշխարհային խորհրդի փոխ– պրեգիդենտ։ Արժանացել է «ժողովուրդ– ների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան մրցանակի (1952)։ 1950-ական թթ․ 2–րդ կեսին կանգնել է հակակոմունիստական դիրքերի վրա։ 1963–68-ին Մինիստրների խորհրդի նա– խագահի տեղակալ էր4 Ա․ Մորոյի ձախ ցենտրիստական կառավարության մեջ։ 1969-ին ընտրվել է Սոցիալիստական ին– տերնացիոնալի փոխնախագահ, 1973 – 1980-ին՝ ԻՍԿ նախագահ։

ՆԵՆՑԿԻ (Nencki) Մարցելի վիլհելմովիչ (1847–1901), կենսաքիմիկոս և մանրէա– բան։ Ազգությամբ լեհ։ 1870-ին ավարտել է Բեռլինի համալսարանը։ 1877–91-ին՝ Բեռնի համալսարանի պրոֆեսոր, 1891-ից՝ Պետերբուրգի փորձառական բժշկագի– տության ինստ–ի քիմիայի բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է միզանյութի սինթեզն օրգանիզմում, ցույց տվել լյարդի դերն այդ պրոցեսում և առաջարկել (Ի․ Պավչո– վի հետ համատեղ) կաթնասունների օր– գանիզմում սինթետիկ միզանյութի առա– ջացման տեսություններից մեկը։ Պարզել է հեմի քիմ․ կառուցվածքը, տվել [լեհ քիմիկոս Լ․ Մարխլևսկու (Լ․ Marchle- wski, 1869–1946) հետ միասին] հեմոգլո– բինի և քլորոֆիլի քիմ․ ազգակցությունը։ Մշակել է եղջերավոր անասունների ժան– տախտի դեմ պայքարի մեթոդներ։ ՆԵՈ․․․ (< հուն, veog – նոր), բարդ բառերի սկզբնամաս, որը ցույց է տալիս երևույթի ձևափոխում, նոր մեկնաբանում, զարգացման համեմատականորեն բարձր աստիճան (օրինակ, նեուցչաւոոն ակ ասու– թյուն․ , նեոռեաչիզմ, նեոչիթ)։ Համապա– տասխանում է հայերեն նոր․․․, նորա․․․ բաղադրիչներին բարդ բառերում։

ՆԵՈԳԱԴՈհԹԱՏԻՐՈՒԹՅՈհՆ, զարգացող սուվերեն երկրներին իմպերիալիստական պետությունների կողմից պարտադրվող անհավասար տնտ․ և քաղ․ հարաբերու– թյունների համակարգ, որի նպատակն է պահպանել այդ երկրների ժողովուրդնե– րի իմպերիալիստական շահագործումն ու կախյալ վիճակը։ Զարգացող երկրներում Ն–յան նյութական հիմքը՝ օտարերկրյա ընկերությունների (կամ դրանց մասնա– ճյուղերի), բանկերի մոնոպոլիստական կապիտալն է։ Իմպերիալիստական երկըր– ները նեոգաղութատիրական նպատակնե– րով օգտագործում են նախկին գաղութ– ների և կիսագաղութների տնտ․ և գիտա– տեխնիկական հետամնացությունը։ Ն–յան գաղափարական հիմքը՝ նեոգաղութատի– րական տարբեր տեսություններն են («կա– պիտալիզմի տրանսֆորմացիայի*, «շա– հերի ներդաշնակության», «խառը էկո– նոմիկայի», «փոխադարձ կախման» ևն)։ Ն․ առաջացել է իմպերիալիզմի գաղութա– յին սիստեմի (տես Գաղութատիրություն) քայքայման, սոցիալիզմի համաշխարհա– յին սիստեմի ստեղծման և զարգացման հետևանքով՝ ուղղակի գաղութային կախ– ման լիակատար վերացման պայմաննե– րում։ ժամանակակից կապիտալիզմը, հարմարվելով աշխարհում ստեղծված նոր իրավիճակին, դիմում է ազատագրված եր– կըրների ստրկացման նոր եղանակների։ Ն․ դրսևորվում է տարբեր կերպ, օտար– երկրյա մոնոպոլիստական կապիտալի ներթաՓանցումը երիտասարդ սուվերեն պետություններ, «օգնություն» վարկերի և դրամական հատկացումների ձևով (որով նրանք փաստորեն վերահսկողություն են հաստատում այդ երկրների տնտ․ զար– գացման վրա), նրանց ընդգրկումը իրենց ենթակա տնտ․, քաղ․ և ռազմ, խմբա– վորումների մեջ, անհավասար պայմա– նագրերի պարտադրում, միջամտություն ներքին գործերին, հետադիմական հեղա– շրջումներ ու խամաճիկ վարչակարգերի հաստատում, ազգամիջյան ու ցեղամիջ– յան բախումների հրահրում ևն։ Ն․ օգ– տագործում է նաև գաղութատիրության «ավանդական» եղանակները՝ ռազմ, ճըն– շում, բացահայտ ռազմ, միջամտություն ևն։ Երբեմնի գաղութներն ու կիսագաղութ– ները որպես զարգացած կապիտալիստա– կան երկրների էկոնոմիկայի գյուղատըն– տեսական–հումքային կցորդ պահելու նախկին ձգտմանը զուգընթաց, ուժեղա– նում է զարգացող երկրները համաշխար– հային կապիտալիստական տնտեսության «արտադրական կցորդը» դարձնելու նոր միտումը։ Իմպերիալիստական մոնոպո– լիաները աշխատում են իրենց մոտ նվազ շահութաբեր, շրջակա միջավայրը աղտո– տող արտադրությունները փոխադրել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամե– րիկայի երկրներ։ Օգտագործելով զարգա– ցող երկրների էժան բանվորական ուժը՝ մոնոպոլիստական կապիտալը փորձում է այդ երկրներում ստեղծել արտադրու– թյան ամբողջ ցիկլեր, որոնք առավել բարձր շահույթներ են ապահովում, • քան զարգացած կապիտալիստական երկըր– ներում։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների առաջադեմ ուժերը պայքարում են Ն–յան բոլոր դրսևորում– ների, նախ և առաջ, մոնոպոլիստական կա– պիտալի ներթափանցման ու ճնշման դեմ։ Սոցիալիստական երկրները, ամբողջ աշ– խարհի կոմունիստական ու բանվորական կուսակցությունները հետևողական պայ– քար են մղում գաղութատիրության բոլոր մնացուկների վերացման համար, Ն–յան դեմ։ Գրկ․ Международное Совещание комму– нистических и рабочих партий․ Документы и материалы, М․, 1969; Брутенц К․ Н-, Новая форма порабощения народов, М․,