Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ընդունելով այդ՝ նրանք ապարների շեր– տադրման տեղական կարգը տարածում էին բոլոր մայրցամաքների վրա։ Ապար– ներն ստորաբաժանում էին երկու խմբի, «սկզբնային»՝ առաջացած «Նախաստեղծ համաշխարհային» օվկիանոսի ջրերից (գրանիտ, գնեյսներ, իյուրեղային թերթա– քարեր), և դրանց տակ տեղադրված «ֆլյո– ցային» կամ շերտավոր (կրաքար՝ բրածո մնացորդներով, քարածուխ, գիպս, քա– րաղ) ապարներ, որոնք Ն–ի ջատագով– ների զգալի մասն ընդունում էր որպես բիբլիական ջրհեղեղի «մեխանիկական» նստվածքներ։ XIX դ․ քսանական թվական– ներից, երբ ապացուցվեց բազալտի հրա– բխային ծագումը և մշակվեցին գիտական պատկերացումներ հրային ու նստված– քային ապարների մասին, Ն․ կորցրեց իր նշանակությունը։

ՆԵՊՏՈՒեԻՈհՄ (Neptunium), Np, պարբե– րական համակարգի VII պարբերության, III խմբի ռադիոակտիվ տարր, կարգահա– մարը՝ 93,ատոմական զանգվածը՝ 237,0482։ f տարր է։ Ատոմի արտաքին էլեկտրոնա– յին թաղանթների կառուցվածքն է 5s2 5p6 5d10 5f4 6տ2 6p6 6Ճ1 7տ2։ К, L, М, N թա– ղանթները լրացված են։ Ն․ արհեստակա– նորեն ստացված ակւոինիդ է։ Նրա առա– ջացումը կռահել է է․ Ֆերմին (1935)։ Ամե– րիկացի գիտնականներ է․ Մակմիլանը և Ֆ․ էյբլսոնը (1940) պարզեցին, որ 238Ս իզոտոպը նեյտրոններով ռմբակոծելիս ստացվող 239Ս իզոտոպը Յ–ճառագայթ– ման հետևանքով առաջացնում է ուրանին անմիջապես հաջորդող՝ 93-րդ տարրը, որին անվանեցին Ն․ (Ուրան մոլորակին հաջորդող Նեպտուն մոլորակի անվանու– մից)։ Ստացվել են Ն–ի 15 ռադիոակտիվ իզոտոպ։ Ամենակայունը 237Np-h է (Tւ/2= 2,14* 10е տարի), որը հաջորդա– կան ռադիոակտիվ փոխարկումների հե– տևանքով առաջացնում է 209Bi կայուն իզոտոպը։ Փոխարկումների այդ շարքը կոչվում է Ն–ի ռադիոակտիվ շարք։ 237Np, 239Np իզոտոպները չնչին քանակներով հայտնաբերվել են ուրանի հանքերում, որտեղ նրանք անընդհատ առաջանում են նեյտրոնների հետ ուրանի միջուկային ռեակցիայի հետևանքով։ Ն․ սպիտակ, արծաթափայլ, կարծր մե– տաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 637°C, եռ– մանը՝ 3900°C։ Հայտնի են Ն–ի ալոտրո– պային երեք ձևափոխությունները՝ a, (3, և 71 Մետաղական Ն․ պարամագնիսական է։ Քիմ․ հատկություններով Ն․ նման է արա՜ նին և ւցւոսոոնիումին։ Քիմիապես ակտիվ է և վերականգնիչ։ Միացություններում ունի+2-ից +7 օքսիդացման աստիճաններ։ Հեշտությամբ միանում է ջրածնի, թթված– նի, ֆտորի, քլորի, ազոտի, ծծմբի և այլ տարրերի հետ և, կախված պայմաններից, առաջացնում տարբեր բաղադրության միացություններ։ Սենյակային ջերմաս– տիճաններում թթվածնի և ազոտի հետ միանում է դանդաղ։ Ֆտորսիլիկատ իոն– ների առկայությամբ Ն․ լուծվում է աղա– թթվում։ Լուծույթներում առաջացնում է Np3+, Np4+, NpOj+, NpO|+ և NpO|+ իոններ։ Ուրանի և պլուտոնիումի հետ Ն․ առաջացնում է պինդ լուծույթներ, լուծ– վում է հեղուկ կադմիումում։ Ստացվել են Ն–ի համաձուլվածքները ալյումինի, բե– րիլիումի, մանգանի, երկաթի և պլատինի ընտանիքների մետաղների հետ։ Ն․ ստա– նում են նրա ֆտորիդը՝ NpF4, իներտ միջավայրում կալցիումով վերականգնե– լով։ 237Np առաջանում է միջուկային ռեակ– տորներում և որպես կողմնակի նյութ ըս– տացվում է ճառագայթված միջուկային վառելանյութից պլուտոնիումը անջատե– լիս։ p ռադիոակտիվ 239Np (Ti/2= 2,346 օր) լայնորեն օգտագործվում է հետազո– տական աշխատանքներում, 23Դ1ր–ն՝ տիե– զերական հետազոտություններում կիրառ– վող 238Pu ստանալու համար։

ՆԵՊՈՒԿՆ ԷՐ, պապուկներ (Oniscoi- dea), գլխավորապես ցամաքային հավա– սարաոտ խեցգետնակերպերի ենթակարգ։ 1–50 մմ երկարությամբ մարմինը սեղմ– ված է մեջքա–վւորային ուղղությամբ։ Դըլ– խի վրա կան երկար անտենաներ և անտե– նուլներ։ Մարմնի 7 հատվածներից յուրա– քանչյուրն ունի մեկ զույգ քայլող վերջա– վորություններ։ Փորիկի վրա ունեն 5 զույգ թիթեղավոր, երկճյուղ շնչառական վերջույթներ, որոնց թիթեղիկների միջո– ցով կատարվում է գազափոխանակությու– նը։ Փորիկի վերջին զույգ վերջավորու– թյունները կատարում են հոտառական, հենարանային, պաշտպանական կամ ջուր ներծծող ֆունկցիա։ Բաժանասեռ են։ Բեղմնավորությունը ներքին է, զարգա– ցումն առանց կերպարանափոխության։ Հայտնի է Ն–ի մոտ 1000 տեսակ՝ տարած– ված ամենուրեք, առավելապես խոնավ և տաք, ինչպես նաև չոր, բայց СаСОз-ով հարուստ վայրերում (ԱՍՀՄ–ում՝ գլխա– վորապես Միջին Ասիայում, Կովկասում, Ղրիմում)։ Անտառներում Ն․ օգտակար են, նպաստում են հողառաջացմանը․ որոշ տեսակներ երբեմն վնասում են ջերմոցա– յին և մշակովի բույսերին։ Հին Հայաստանում եղել է նեպուկ (նեպակ) անվամբ պարհակ, ըստ որի երկրագործը պարտավոր էր ոչնչացնել սահմանված քանակի միջատ։ ՆԵձԴ, պրովինցիա Աաուդյան Արաբիա– յում։ Տարածությունը մոտ 1 մլն կՎ2 է, բն․՝ մոտ 4 մլն (40%-ը քոչվորներ), վարչական կենտրոնը՝ էր Ռիյադ։ Բնակչության հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն է, օազիսներում՝ հողագործությունը։ Մշակում են ցորեն, գարի, սորգո, Փյունիկյան արմավենի, նուռ, դեղձ, ցիտրուսային կուլտուրաներ։ Քաղաքներում կա գյուղատնտ․ հումքի վերամշակում, տնայնագործություն։ էլ Հարադում կան ռազմ, գործարաններ։ էր Ռիյադում՝ ցեմենտի գործարան։ ՆԵՌ․ Դ և րաքրիստոս, քրիստո– նեական առասպելաբանությամբ՝ Քրիս– տոսի հակառակորդը, որն իբր հայտնը– վելու է «աշխարհի վերջի» ու «տիրոջ երկ– րորդ գալստյան» նախօրյակին և գլխավո– րելու է Քրիստոսի դեմ պայքարը։ Աա– կայն ի վերջո պարտվելու է, և աշխար– հում վերստին հաստատվելու է արդարու– թյան թագավորությունը։ Հովհաննու հայտնության մեջ Ն․ գաղտնագրված է 666 խորհրդավոր թվանշանով։ Եկեղեցու հայրերը Ն–ի կերպարը վերագրել են Հռո– մում քրիստոնյաներին հալածող Ներոն կայսերը (54–68)։ Միջին դարերում Ն–ի մասին առասպելական պատկերացումը հաճախ սրվել է բնական աղետների, հա– սարակական ուժեղ ցնցումների ժամա– նակ, երբ հավատացյալները սպասել են «աշխարհի վերջին»։ Եկեղեցականները, ահաբեկելով մարդկանց, բազմիցս կան– խագուշակ ել են «Ն–ի գալստյան» ժամկետ– ներ (օրինակ, 1000 թ․, ապա՝ խաչակրաց արշավանքների սկզբին ևն)։ Ռեֆորմա– ցիայի ժամանակաշրջանում բողոքական– ները Ն․ են հռչակել պապերին։ Ավելի ուշ Ն․ են կոչել Ֆրիդրիխ II-ին, Պետրոս I-ին, Նապոլեոն I-ին և այլոց։ ՆԵՌՆ US (Nemst) Վալտեր Ֆրիդրիխ Հեր– ման (1864–1941), գերմանացի ֆիզիկոս 1* ՓԻգԻկաքիմիկոս, արդի ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։ 1883–87-ին սովորել է Ցյուրիխի, Բեռլինի, Դրացի և Վյուրցբուրգի համալսարաններում։ 1891-ից Դյոթինգենի համալսարանի պրո– ֆեսոր․ այդտեղ էլ 1896-ին հիմնել է ֆիգի– կաքիմիական ինստ․։ 1902–33-ին՝ Բեռ– լինի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի քիմիայի ինստ–ի (1905– 1922) և ֆիզիկայի ինստ–ի (1924–33) դի– րեկտոր։ Ձևակերպել է (1906) թերմոդի– նամիկայի երրորդ սկզբունքը (Ն և ռ ն ը ս– տ ի թեորեմ), հայտնաբերել (1886) ջերմամագնիսական երևույթներից մեկը (Նեռնսէոի–Էաինգսհաուզենի երևույթ)։ 1890-ին հայտնագործել է երկու չխառնվող լուծիչների միջև լուծվող նյութի բաշխման օրենքը, որը կոչվել էիր անունով։ 1894-ին ցույց է տվել, որ լուծիչի դիսոցող ունակու– թյունը մեծանում է դիէլեկտրիկ թափան– ցելիության աճին զուգընթաց և հայտնա– բերել էլեկտրաստրիկցիայի երևույթը։ Մշակել է (1904) հետերոգեն քիմ․ ռեակ– ցիաների դիֆուզիոն տեսությունը։ Հեղի– նակ է տեսական քիմիայի դասագրքի, որը 15 հրատարակություն է ունեցել և թարգ– մանվել ռուսերեն ու այլ լեզուներով։ Հրա– տարակել է նաև կոսմոլոգիային և տիե– զերքի ֆիզիկական նկարագրությանը վե– րաբերող մի քանի աշխատանքներ։ Եղել է շատ երկրների ԴԱ, այդ թվում նաև ՍՍՀՄ ԴԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1927)։ Նոբելյան մրցանակ (1920)։ Գրկ․ Соловьев Ю․ И․, Из истории физической химии (Нернст и его труды), «Труды Института истории естествознания и техники», 1961, т․ 35․

ՆԵՌՆՍՏ1* ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, հավասարա– կշռային էլեկտրոդային պոտենցիալի (Е) և էլեկտրոդային պրոցեսին մասնակցող նյութերի ակտիվությունների (կոնցեն– տրացիաների) (с) կապն արտահայտող հավասարում։ Իր ազի լուծույթի մեջ ըն– կըղմած մետաղի և լուծույթի միջև առա– ջացած պոտենցիալների տարբերության արժեքը որոշվում է (Վ․ Նեոնսա, 1888)՝ RT E = E0+^p-lnc բանաձևով, որտեղ Eo-ն էլեկտրոդի նորմալ (ստանդարտ) պոտեն– ցիալն է (c= 1 մոլ/լ, E=E0), R-ը՝ գազա– յին հաստատունը, F-ը՝ Ֆարադեյի թիվը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, ո–ը՝ մետաղի իոնի լիցքի Փոփոխությունը պը– րոցեսում։ Եթե էլեկտրոդների վրա ընթա– նում է аА+ЬВ I +cC+ ․․․ne^mM+pP+ + ․․․ օքսիդա–վերականգնման ռեակցիան, ապա էլեկտրոդի պոտենցիալը կլինի՝