RT aiac“- E = E0+nF In “ m –, որտեղ aM aP* * ’ Eo-ն նորմալ (ստանդարտ) պոտենցիալն է, aA, ac, aM, aP․․․՝ ռեակցիային մաս– նակցող նյութերի ակտիվությունները (իդեալական լուծույթների դեպքում կա– րելի է փոխարինել համապատասխան կոն– ցենտրացիաներով), a, է>, с․․․, m, p․․․-ն՝ ստեքիոմետրիկ գործակիցները, ո–ը՝ ռեակցիային մասնակցող էլեկտրոնների թիվը։ Պինդ նյութերի ակտիվությունը ընդունվում է 1 և բանաձևի մեջ չի մտնում (ав = 1)։ Ն․ հ․ ունի տեսականն գործնա– կան կարևոր նշանակություն։
ՆԵՌՆՍՏԻ–ԷՏԻՆԳՍՀԱՈհԶԵՆԻ ԵՐե– ՎՈհՏԹ, մետաղներում և կիսահաղորդիչ– ներում էլեկտրական դաշտի առաջացման երևույթը4 ջերմաստիճանի գրադիենտի և դրան ուղղահայաց արտաքին մագնիսա– կան դաշտի առկայության դեպքում։ Ջեր– մամագնիսակւսն երևույթներից է․ 1886-ին հայտնաբերել են Վ․ Նեոնաոը և Ա․ է– տինգսհաուգենը (A․ Ettingshausen)։ Տար– բերում են երկայնական երևույթ՝ ջերմա– էլեկտրաշարժ ուժի փոփոխությունը ջեր– մաստիճանի գրադիենտին ուղղահայաց մագնիսական դաշտի ազդեցությամբ, և լայնական երևույթ՝ էլշուի առաջացումը մագնիսական դաշտին և ջերմաստիճանի գրադիենտին ուղղահայաց ուղղությամբ (վերջինս հաճախ կոչվում ԷՆեռնստի և ր և ու յ թ)։ Ն–է․ ե–ի հետազոտությամբ կարելի է տեղեկություն ստանալ հոսան– քակիրների շարժունության և ռելաքսա– ցիայի ժամանակի մասին։
ՆԵՍՄԵՅԱՆՈՎ Ալեքսանդր Նիկոլաևիչ (1899–1980), սովետական քիմիկոս–օր– գանիկ, հասարակական գործիչ, ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1943)։ ՀՍՍՀ ԳԱ պատ– վավոր ակադեմիկոս (1952)։ Սոցիալիս– տական աշխատանքի հերոս (1969)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1922) և աշխատել տե– ղում՝ պրոֆեսոր (1935-ից), ամբիոնի վա– րիչ (1944-ից), քիմ․ ֆակուլտետի դեկան (1944-48), ռեկտոր (1948–51)։ Միաժա– մանակ եղել է ՍՍՀՄ ԴԱ օրգ․ քիմիայի (1939–54) և տարրօրգաևական քիմիայի (1954-ից) ինստ–ների դիրեկտոր, ՍՍՀՄ ԴԱ պրեզիդենտ (1951–61), ՍՍՀՄ ԴԱ քիմ․ բաժանմունքի ակադեմիկոս քարտու– ղար (1946–51 և 1961-ից), գիտության ու տեխնիկայի գծով լենինյան և պետ․ մրցա– նակների կոմիտեի նախագահ (1947–61)։ Աշխատանքները նվիրված են հիմնակա– նում մետաղօրգանական միացություննե– րի քիմիային։ Առաջարկել է արոմատիկ շարքի մետաղօրգանական միացություն– ների սինթեզի դիազոեղանակ (1929, Ն ե– սմեյանովի ռեակցիա)։ Հայտ– նաբերել է մետաղատրոպիայի երևույթը։ Պարզել է «քվազիկոմպլեքսային միացու– թյունների» բնույթը, ածխածնի հագեցած ատոմի էլեկտրաֆիլ տեղակալման մե– խանիզմը, տաուտոմերային համակարգե– րի մետաղական ածանցյալների երկակի ռեակցիոնունակության պատճառը։ Զար– գացրել է պարզ զուգորդված կապերի, ռեակցիոնակտիվ կենտրոնների տեղա– շարժով ընթացող ռեակցիաների մասին պատկերացումները, ֆեռոցենի և այլ Ա․ Ն․ Նեսմեյանով «սանդվիչային» միացությունների քի– միան։ Առաջինն է սինթեզել հալոգենոնա– յին և եռարիլօքսոնային միացությունները։ Ն․ արտասահմանյան մի շարք ակադե– միաների անդամ էր, ՍՍՀՄ III, IV և V գումարումների Դերագույն սովետի դե– պուտատ։ Պետ․ (1943) և լենինյան (1966) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 6, Աշխատանքային կարմիր դրոշի շքա– նշաններով։ Երկ․ Избр․ труды, т․ 1–4, М․, 1959; Хи– мия ферроцена, М․, 1969; Исследования в области органической химии, М․, 1971․ Գրկ․Фрейдлина P․ X․, К а б а ч- н и к М․ И․, К о р ш а к В․ В․, Новый вклад в развитие элементоорганической и органи– ческой химии, -«Успехи химии», 1969, т․ 38, вып․ 9․
ՆԵՍՎԵՏԱ8, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում, շրջկենտրոնից 14 կէ1 հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա– տիկային կուլտուրաների և բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի տարրական դըպ– րոց, ակումբ։ Հիմնադրվել է 1778-ին։
ՆԵՍՏԵՐԵՆԿՈ Եվգենի Եվգենևիչ (ծն․ 8․1․1938, Մոսկվա), սովետական երգիչ (բաս)։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1976)։ ՍՄԿԿ անդամ 1974-ից։ 1965-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Վ․ Մ․ Լուկանինի դասարան)։ 1963–67-ին՝ Լե– նինգրադի օպերայի և բալետի Փոքր թատ– րոնի, 1967–71-ին՝ Կիրովի անվ․ թատրո– նի, 1971-ից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ։ Դերերգերից են՝ Ռուսլան (Դլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Բո– րիս Դողունով (Մուսորգսկու «Բորիս Դո– ղունով»), Իշխան Իգոր, Կոնչակ (Բորոդի– նի «Իշխան Իգոր»), Դրեմին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մեֆիստոֆել (Դունո– յի «Ֆաուստ»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Աևիլյան սափրիչ»), Կուտուզով (Պրոկո– ֆևի «Պատերազմ և խաղաղություն») ևն։ Համերգային ծրագրերն ընդգրկում են ռուս, սովետական, արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկեր։ 1967-ից հյու– րախաղերով հանդես է գալիս արտասահ– մանում։ Համամիութենական և միջազ– գային (Չայկովսկու անվ․, Մոսկվա, 1970, 1-ին մրցանակ) են մրցույթների դավւնե– կիր է։ 1967–71-ին դասավանդել է Լե– նինգրադի կոնսերվատորիայում, 1972– 1974-ին՝ Մոսկվայի Դնեսինների անվ․ երաժշտական–մանկավարժական ինստ– ում։ 1975-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիա– յի մեներգեցողության ամբիոնի վարիչ։ Լենինյան մրցանակ (1982)։
ՆԵՍՏԷՐՈՎ Միխայիլ Վասիլևիչ [19(31)․ 5․1862, Ուֆա –18․10․1942, Մոսկվա], սո– վետական նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1942)։ Սովորել է Մոսկվա– յի գեղանկարչությաև, քանդակագործու– թյան և ճարտարապետության ուսումնա– րանում (1877–81, 1884–86) և Պետեր– բուրգի Դեղարվետոի ակադեմիայում (1881–84)։ 1896-ից պերեդվիժնիկների ընկերության անդամ։ Սկզբնական շրջա– նում նկարել է պերեդվիժնիկների ոգով կենցաղային պատկերներ («Դիտակը», 1884, Տրետյակովյան պատկերասրահ), պատմական թեմաներով կոմպոզիցիա– ներ, դիմանկարներ, նկարազարդել գըր– քեր։ «ճգնավորը» (1888–89) և այլ պատ– կերներում Ն․ դիմել է կրոնա–էթիկական պրոբլեմներին։ Ն–ի բնանկարների մեղմ, հայեցողական տրամադրությունը բա– նաստեղծական նոր գծերով է հարստացրել ռուս, բնանկարչությունը։ Հավատացյալ– ների հոգեբանական նրբագծերի վերար– տադրումը նկարչին հանգեցրել է յուրօրի– նակ դրամատիզմի («Սուրբ Ռուսիան», 1901–06, Ռուսական թանգարան, Լենին– գրադ)։ Ն–ի ստեղծագործություններում նկատելի <Վոդեոն> ոճի գծերը մոնումեն– տալ գեղանկարչությունում (Մոսկվայի Մարֆո–Մարիինյան վանքի որմնանկար– ները, 1908–11) աստիճանաբար վերա– Մ․ Վ․ Ն և ս տ և ր ո վ․ «Երեք կրոնավոր» (1915, Հայաստանի պետական պատկերա՛սրահ, Երե– վան) ճել են սառը ոճավորման։ Սովետական շրջանում Ն–ի արվեստի ռեալիստական սկզբունքները որակական նոր զարգաց– ման են հասել։ Հիմնականում աշխատե– լով դիմանկարի ժանրում՝ ստեղծել է գի– տության և արվեստի ներկայացուցիչների նշանակալից կերպարներ («Ի․ Դ․ Շադր», 1934, «Վ․ Ի․ Մուխինա», 1940, «Ի․ Պ․ Պավ– լով», 1935, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրա– հում), ինչպես և նուրբ, քնարական բնույ– թի բնանկարներ։ Հայաստանի պետական պատկերասրահում են Ն–ի «Երեք կրոնա– վոր» (1915), «Որդու դիմանկարը իսպա– նական զգեստով» (1936) և մի շարք այլ գործեր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Գրկ․ Никонова И․, Михаил Василье– вич Нестеров, М․, 1979․
ՆԵՍՏԵՐՈՎՍԿԻ Նիկիֆոր Ավրամովիչ (1886–1941), սովետական ռազմական գործիչ, բրիգադի հրամանատար (1935)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Ավարտել է Կա զա– նի ռազմ, ուսումնարանը (1907); 1912-ից ընդգրկվել է հեղափոխական շարժման