ներխուժել է Հայաստան և հալածել ընդ դիմադիր հայ նախարարներին ու հոգևո րականներին, Ն․ Գ Ի․ հարկադրաբար ընդունել է քաղկեդոնականություն։ Բայց 652-ին, երբ Թհոդորոս Ռշտունին արաբ, զորքերի օժանդակությամբ բյուզանդա– ցիներից ազատագրել է Հայաստանը, նա մեկնել է Կոստանդնուպոլիս՝ ակնկալե լով կայսեր պաշտպանությունը։ Նույն թվականի վերջին Ն․ Դ ի․ հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև 659-ը քաշվել հայրենի Իշխան գյուղը՝ մեկու սանալով երկրի քաղ․ գործերից։ Թեո– դորոս Ռշտունու մահից (658) և արաբ, սպառնալիքների մեղմացումից հետո վե րադարձել է (659) Վաղարշապատ և շա րունակել Զվարթնոցի օժանդակ կառույց ների (հայրապետանոց, պարիսպ, ջըր– մուղ, պարտեզ ևն) շինարարական աշխա տանքը։ Թաղվել է Զվարթնոցի հյուսիսա կողմում, իր կենդանության օրով կերտած շիրիմում։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Հ․ Հարությունյան
ՆԵՐՍԵՍ Դ ԿԼԱՑԵՑԻ, աես Ներսես Շնոր–
հաւի։
ՆԵՐՍԵՍ և ԱՇՏԱՐԱԿԵՑԻ (13․2․1770, Աշտարակ –13․2․1857, Վաղարշապատ), ազգային–ազաաագրական շարժման գոր ծիչ, Հայոց կաթողիկոս 1843-ից։ Սովորել է էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։ Եղել է հայ ժողովրդի ազաաագր․ շարժ ման ռուս, կողմնորոշման ջերմ պաշտ պան։ Երևանյան առաջին արշավանքի ժամանակ (1804) օգնել է ռուս, զորքե րին։ 1814-ին նշանակվելով Թիֆլիսի հո գևոր թեմի առաջնորդ՝ ծավալել է տնտ․ և կրթական գործունեություն, հիմնադրել (1824) Ներսիսյան դպրոցը։ 1826-ի ռուս– պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկ․ կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, էջմիածնի, Սարդարապատի ազատագըր– մանը։ Երևանի գրավումից հետո նշանակ վել է երկրամասի ժամանակավոր վարչու թյան անդամ, պարգևատրվել Ալեքսանդր Նևսկու շքանշանով (1828)։ Նշանակալից դեր է կատարել հայերի ներգաղթի կազ մակերպման գործում։ Ն․ և Ա–ու Ռու սաստանի հովանավորության ներքո հայկ․ ինքնավար պետություն ստեղծելու ձըգ– տումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և Ի․ Ֆ․ Պասկնիչի սադրանքով նա հեռացվել է Անդրկովկասից (նշանակվել է Բեսարա– բիայի հայոց թեմի առաջնորդ)։ Ընտրվե լով կաթողիկոս, Ն․ և Ա․ վերադարձել է էջմիածին, դիմադրել է հայկ․ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարա կական, կրթական և շինարարական գոր ծունեությամբ։ Դիմանկարը տես 6-րդ հատորի 568-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Երիցյան Ա․, Ամենայն Հայոց կա թողիկոսությունը և Կովկասի Հայք 19-րդ դա րում, հ․ 1–2, Թ․, 1894–95։ Նույնի, Նյու թեր Ներսես և Աշտարակեցի կաթողիկոսի կենսագրության, Թ․, 1899։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 3, Երուսաղեմ, 1927։ Պարսամյան Վ․, Գրիբոյեդովը և հայ– ոուսական հարաբերությունները, Ե․, 1947։ Վ, Պաոսաման
ՆԵՐՍԵՍ ԵՐԵՎԱՆՏԻ Հովհաննեսի (1655–
1705)․ հայ եկեղեցական և քաղ․ գործիչ։
Ավարտել է Հռոմի Ուրբանյան վարժարա
նը (1677)։ 1679-ին Լվովում ձեռնադրվել է վարդապետ։ 1686-ին Բուղան թուրք, լծից
ազատագրելու գործին մատուցած ծառա
յության համար (վերծանել և թարգմանել
է պաշարված քաղաքից հայ քահանայի
ուղարկած հայերեն գաղտնագիր ռազմ,
տեղեկությունները) նշանակվել է ավստ․
արքունիքի մատռնապետ (կապելան),
ապա՝ Վիեննայի Ս․ Ստեփանոս Նախա
վկա տաճարի կանոնիկոս։ Ծանոթ է եղել
հայ մելիքների ազատագրական ձգտում
ներին և միջնորդ դարձել Իսրայեչ Օրա
և ավստ․ կայսր Լեաղոլդ I-ի միջև։
Գրկ․ ՍտեՓանոս Ռ ո շ ք ա, ժամա–
նակագրութիւն կամ Տարեկանք եկեղեցա–
կանք, Վնն․, 1964։ Ոսկյան Հ․, Ներսես
վ․ Երևանցի և Բուդապեշտի ազատագրումի
համար գրված հայերեն ծածկագիր նամակ
ները, «ՀԱ», 1967, էշ 257–282։ Հովհան
նիսյան Ա․» Դրվագներ հայ ազատագրա
կան մտքի պատմության, գիրք 2, Ե․, 1959։
Ս․ Քոչանջյան
ՆԵՐՍԵՍ ԼԱՍԲՐՈՆԱՑԻ [աշխարհական
անունը՝ Սմբատ (1153, Լամբրոն–14․7․
1198, Սկևռա)], հայ մատենագիր, գիտնա
կան, Փիլիսոփա, պետական և եկեղեցա
կան գործիչ, հրապարակախոս, բանաս
տեղծ, երաժիշտ, թարգմանիչ Կիլիկյան
Հայաստանում։ Լամբրոնի բերդատեր, Հե
թում յան իշխան Օշին Բ–ի և Շահանդուխտ
Պահլավունու որդին։ Կրթվել է Հայոց կա
թողիկոսներ Գրիգոր Գ Պահլավունու և
Ներսես Շնորհալու հովանավորությամբ,
Հռոմկլայի հայրապետանոց ի բարձրա
գույն դպրոցում։ Սովորել է օտար լեզու
ներ (հուն․, լատ․, ասոր․, եբրայեցերեն,
ղպտերեն)։ Ներսես Շնորհալին նրան
16-ամյա հասակում ձեռնադրել է քահա
նա՝ տալով իր անունը։ 1175-ին կարգվել է Տարսոն նահանգի արքեպիսկոպոս։ Կյան
քի վերջին տարիներին պաշտոնավարել է Լևոն Բ Մեծի արքունիքում՝ որպես ատե
նադպիր, պալատական խորհրդատու և
թարգմանիչ։ Բազմիցս ուղարկվել է օտար
երկրներ, կարգավորել պետության ար
տաքին գործերը։ Իր մտավոր ու ճարտա
սանական կարողությամբ վաստակել է հմուտ հրապարակախոսի համբավ (հայ
և օտարազգի հեղինակները նրան համե
մատել են Դեմոսթենեսի, Կիկերոնի և այ
լոց հետ)։
Գործելով Տարսոնում, Լամբրոնում,
Հռոմկլայում, Մաղրիում, Սկևռայում, Սև
լեռներում և այլուր՝ Ն․ Լ․ նպաստել է գրագիտության զարգացմանը, հորից ժա
ռանգած նյութական միջոցներով օժանդա
կել դպրոցներին, գրադարաններին, գըր–
չատներին, երեսուն հազար ոսկի դահե
կան է նվիրաբերել ձեռագրերի գնմանը,
ընդօրինակմանը, վանքերի, եկեղեցիների
ուար շենքերի կառուցմանը, հասարակու
թյան այլ կարիքներին։ Պատվիրել կամ
անձամբ ընդօրինակել է բազմաթիվ հին
հայկ․ ձեռագրեր, որոնց մի մասը հասել
է մեզ (պահվում են երևանի, Վենետիկի,
Վատիկանի, Փարիզի և այլ մատենադա
րաններում)։ Նրա պատվերով ընդօրինակ
ված Գրիգոր Նարեկացու «Մատյան ող
բերգության* երկը մեզ հասած ամենա
հինն (1173) ու լավագույնն է (պահվում է
Նհրսես Լամբրոնացի․ Ս․ Գևորգ
Զորավարին նվիրված տաղ
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե
նադարանում) ։Ն․ Լ․ պաշտպանել է Հայոց եկեղեցու
ինքնուրույնությունը, բազմիցս մերժել
հուն, և լատին, եկեղեցիներին միանալու
առաջարկները։
Ն․ Լ․ թողել է գրական հարուստ և բազ
մաբնույթ ժառանգություն (մեկնություն
ներ, քարոզներ, ճառեր, նամակներ, շա
րականներ, տաղեր, ներբողներ, օրհնու
թյան կանոններ են)։ Հռոմկլայի համա
գումար ժողովին (1179) արտասանած
«Ատենաբանութիւն» ճառը (հրտ․ 1749,
1834-ին թարգմանվել է գերմ․, 1865-ին՝
ռուս․) համարվում է հրապարակախոսու
թյան լավագույն կոթող։ ճարտասանական
բարձր արվեստով և հրապուրիչ ոճով հե
ղինակը քննում է քրիստոնեական բարո
յականության կանոնները, դատապար
տում դրանցից շեղումները։ «Թուղթ առ
Լևոն արքայն» երկը հայ բանավիճային
գրականության ընտիր նմուշներից է, որով
Ն․ Լ․ ջանացել է հերքել Գրիգոր Տոււոե–
որդու և այլոց՝ իր դեմ հարուցած մե
ղադրանքները բյուզանդ․ կողմնորոշման
մեջ։ Որպես երաժիշտ, Ն․ Լ․ հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականների
եղանակներ, գրել դրանց բառերը և ան
ձամբ երգել։ Նշանավոր են «Համբարձումն
Տեառն» և «Գալուստ Հոգւոյն Սրբոյ» ներ
բողյանները, Ներսես Շնորհալուն ևՊահ–
լավունյաց տոհմին նվիրված «Գովեստ
ներբողական, պատմագրական բանիւ»
չափածո երկը նն։ Մեկնություններից լա
վագույնն է «Մեկնութիւն խորհրդոյ պա
տարագին» երկը (թարգմանվել է լատ․,
գերմ․, ֆրանս․, անգլ․, հուն․)։ Կարևոր
են նաև Ն․ Լ–ու թարգմանությունները,
հատկապես քաղաքացիական և զինվո
րական օրենքները (տես Ներսես Լամբ՜
րոնացու օրենքներ)։ Հեղինակի որոշ եր
կեր չեն պահպանվել։
Ըստ Ն․ Լ–ու, աստծո ստեղծած ողջ
բնությունը չորս տարրերի՝ հողի, օդի,
ջրի և կրակի միացություն է։ Մարդու
իմացական կարողությունը նա պայմա
նավորել է մարմնում հոգու առկայու
թյամբ։ Բնության մասին գիտելիքներն
անբավարար համարելով, նա պնդել է,
որ շատ իրեր ու երևույթներ զգայարաններ
րով անմիջապես ընկալելի չեն* փորձնա
կան եղանակով հնարավոր չէ հասու լի
նել դրանց էությանը։ Չանտեսելով զգա
յարանների դերը՝ իմացաբանության հար–