Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ջ․ Ներոէ Պ․ Ննրուդա Հոկտեմբերյան հեղավւոխության 10-ամ– յակի տոնակատարությանը, բարձր է գնա– հատել Վ․ Ի․ Լենինին, նրան անվանել «մտքի վարպետ և հեղափոխության հան– ճար»։ Գաղութային Հնդկաստանում (մինչե 1947-ը) հետապնդվել Է, 10 տարուց ավելի անցկացրել է բանտերում։ 1946-ին մտել է Հնդկաստանի ժամանակավոր կա– ռավարության մեջ իբրե փոխպրեմիեր (պրեմիեր մինիստր համարվում էր Հընդ– կաստանի անգլ․ փոխարքան) և արտաքին գործերի մինիստր։ Հնդկաստանի անկա– խության հռչակումից (1947) մինչե իր մահը եղել է անփոփոխ պրեմիեր և ար– տաքին գործերի մինիստր։ Ն․ Հնդկաս– տանի ապագան տեսնում էր սոցիալիզմի մեջ, սակայն ուղին դեպի այն՝ ոչ թե դա– սակարգային պայքարի միջոցով, այլ Մ․ Գանդիի պես՝ հասարակական փոխ– զիջմամբ։ 1955-ին ՀԱԿ–ի համագումա– րում Ն–ի առաջարկով ընդունվել է Հընդ– կաստանում «սոցիալիստական ձեի հա– սարակարգ» կառուցելու ծրագիր։ Ն․ պատ– մության մեջ է մտել որպես «նոր Հընդ– կաստանի կառուցող»։ Արտաքին ասպա– րեզում վարել է դրական չեզոքության քաղաքականություն՝ հանուն խաղաղու– թյան, միջազգային համագործակցության, ընդդեմ պատերազմի վտանգի, նեոգաղու– թատիրության և ռասիզմի։ Մասնակցել է <Պանչա շիււս> սկզբունքների մշակմա– նը, եղել է Բանդունգի կոնֆերանսի (տես Րանդունգի կոնֆերանս 1955) ղեկավար– ներից։ Ն․ հանդես է եկել Սովետական Միու– թյան հետ բարեկամության և բազմակող– մանի համագործակցության զարգացման օգտին։ Երկ․ Открытие Индии, М․, 1955; Авто– биография, М․, 1955; Внешняя политика Индии․ Избр․ речи и выступления, 1946– 1964, М․, 1965․ Գրկ․ Мировоззрение Джавахарлала Неру, М․, 1973․

ՆԵՐՈՈ41 (Neruda) Ցան (1834–1891), չեխ գրող։ Իրավունք և Փիլիսոփայություն է ուսումնասիրել Պրագայի համալսարա– նում (1853-ից)։ Եղել է գրական մի շարք հանդեսների խմբագիր։ Ն–ի քաղաքա– ցիական, փիլ․ և անձնական քնարերգու– թյանը («Բանաստեղծությունների գըր– քեր», 1868, «Տիեզերական երգեր», 1878, «Ավագ ուրբաթի երգեր», 1896, ժողովա– ծուներ) բնորոշ է բանաստեղծի և հայրե– նիքի ճակատագրերի օրգ․ միասնության զգացողությունը։ Քաղքենիությունը ծաղ– րող ու «փոքր մարդկանց» հանդեպ խոր կարեկցանք արտահայտող «Բոսյակներ» (1872) վիպակը, ինչպես և «Արաբենիք» (1864), «Տարբեր մարդիկ» (1871), «Մա– լոստրանյան պատմվածքներ» (1878) ժո– ղովածուների գործերը Ն–ին ներկայաց– նում են որպես արձակի ականավոր վար– պետի։ 1850–80-ական թթ․ Չեխիայի մշա– կութային ու հասարակական կյանքի մա– սին Ն–ի հոդվածներին, ակնարկներին, ֆելիետոններին ու գրաքննադատական ելույթներին բնորոշ է հասարակական դիրքորոշման դեմոկրատիզմը։ Նրա գե– ղարվեստական երկերը կարեոր դեր խաղացին չեխ․ ռեալիզմի ձևավորման մեջ։ ՆԵՐՈէ^ԴԱ (Neruda) Պաբլո (Նեֆտալի Ռիկարդո Ռ և յ և ս Բաս ու ալտ ո, Re– yes Basualto) (12․7․1904, Պարրալ–23․9․ 1973, Սանտյագո), չիլիացի բանաստեղծ, հասարակական գործիչ։ Չիլիի կոմկուսի անդամ 1945-ից, Կենտկոմի անդամ՝ 1958-ից։ Բանաստեղծությունների առա– ջին գիրքը խորագրվել է «Մթնշաղային» (1923), «Քսան սիրային բանաստեղծու– թյուն և մի երգ հուսահատության» (1924) քնարական գրքում, 1925–35-ի բանաս– տեղծություններում («Բնակության վայրը1 երկիր», հ․ 1–2) հնչել են թախծի ու մե– նակության մոտիվներ։ Իսպանիայում մըղ– ված հակաֆաշիստ, պատերազմը, որի մասնակիցը եղավ Ն․ («Իսպանիան իմ սրտում», 1937, բանաստեղծությունների ժող․) և երկրորդ համաշխարհային պա– տերազմը (երկու «Սիրո երգ՝ նվիրված Ստալինգրադին», 1942, 1943) պայքարի ու համերաշխության պաթոս մտցրին Ն–ի պոեզիայի մեջ։ Ն․ ընտրվել է սենատոր։ Ընդհատակում եղած ժամանակ, 1948-ին ավարտել է Լատինական Ամերիկայի ճա– կատագիրը պատկերող «Համընդհանուր երգ» (հրտ․ 1950) Էպոպեան, որը քնարա– կան հզոր ուժ ունի և բանաստեղծական ինքնատիպ լեզու։ Եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1950-ից)։ Բազմիցս այցելել է ՍՍՀՄ (եղել է նաև Սովետական Հայաստանում)։ Այդ տարիների բանաստեղծական հանրագու– մարն է «Խաղողի այգիներն ու քամիները» (1954) քնարական օրագիրը։ 1954–57-ին գրել է Փիլ․ «Ներբողներ նախասկզբնա– կան իրերին», 1958-ին հրատարակել«Էստ– րավագարիո» քնարա–գրոտեսկային բա– նաստեղծությունների գիրքը։ Ն–ի պոե– տական աշխարհի ընդլայնումն են վկա– յում «Նավարկություններ և վերադարձ– ներ» (1959), «Սիրո հարյուր սոնետ» (1960), «Չիլիի քարերը» (1960), «Ծիսա– կան երգեր» (1961), «Վերջին դատաստան» (1969) ժողովածուները, «Սև կղզու հու– շամատյան» (հ, 1–5, 1964) ինքնակենսա– գրական պոեմը և այլ գործեր։ Կյանքի վերջին տարիներին եղել է ժող․ միասնու– թյան ուժերի ակտիվ կողմնակից։ Ն–ի պոետիկան հույժ ինքնատիպ է։ Նրա ար– վեստը, որ զարգացել է սոցիալիստական ռեալիզմի հունով, զգալի ազդեցություն է գործել շատ երկրների պոեզիայի վրա։ Ն․ արժանացել է խաղաղության միջազգային մրցանակի (1950), «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լե– նինյան միջազգային մրցանակի (1953), նոբելյան մրցանակի (1971)։ Երկ․ Թող զարթնի անւոառահատը, Ե․, 1952։

ՆԵՐՈՒ՛Մ (իրավունքում), դատարանով դա– տապարտված որոշակի անձին (անձանց) պատժից լրիվ կամ մասնակիորեն ազա– տելը, կամ նշանակված պատիժն ավելի մեղմ պատժով Փոխարինելը։ Ն․ շնորհ– վում է իշխանության բարձրագույն մարմ– նի, ՀՍՍՀ–ում՝ հանրապետության Գերա– գույն սովետի Նախագահության (ՀՍՍՀ սահմանադրություն, հոդ․ 109) ակտով։ Ի տարբերություն ամնիսաիայի, որը տա– րածվում է որոշակի կատեգորիայի ան– ձանց նկատմամբ, առանց կոնկրետ անձը նշելու, այսինքն ունի նորմատիվ բնույթ, Ն․ շնորհվում է անհատապես մեկ կամ ավելի դատապարտյալների։ Ն․ շնորհե– լու հարցը կարող է քննարկվել դատա– պարտյալի դիմումով կամ պետ․ իշխանու– թյան բարձրագույն մարմնի նախաձեռնու– յամբ, շահագրգռված անձանց, պետ․ կամ հասարակական հիմնարկների և կազմա– կերպությունների միջնորդությունների, իսկ օտարերկրացիների նկատմամբ՝ ար– տասահմանյան պետությունների խնդրան– քի հիման վրա։ Ն–ման ինստ–ի առկայու– թյունը վկայում է սովետական իշխանու– թյան ժողվրդական, մարդասիրական բնույթը։

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉ (ՆԱՇ), ջեր– մային շարժիչ, որի աշխատանքային գլա– նում այրվող վառելիքի քիմիական էներ– գիան փոխակերպվում է մեխանիկական աշխատանքի։ Առաջին գազային ՆԱՇ–ը նախագծել է ֆրանս․ մեխանիկ է․ Լենուա– րը (1860)։ 1876-ին գերմ․ ինժեներ Ն․ Օտ– տոն կառուցեց ավելի կատարելագործ– ված գազային քառատակտ շարժիչ։ 1897-ին գերմ․ ինժեներ Ռ․ Դիզեւը ստեղ– ծեց մի շարժիչ, որտեղ վառելիքի բոցա– վառումը տեղի էր ունենում օդի սեղմման հետևանքով։ Ըստ աշխատանքային պրոցե– սի, ՆԱՇ–երը լինում են՝ արագ այրման՝ հաստատուն ծավալի, դանդաղ այրման՝ հաստատուն ճնշման, խառն այրման՝ հաս– տատուն ծավալի և ճնշման պայմաննե– րում։ Ըստ տակտերի ՆԱՇ–երը լինում են քառատակտ և երկտակտ։ Քառատակտ շարժիչներում աշխատանքային ցիկլն իրականացվում է ծնկաձև լիսեռի երկու պտույտի (մխոցի չորս քայլի), իսկ երկ– տակտ շարժիչներում՝ ծնկաձև լիսեռի մեկ պտույտի (մխոցի երկու քայլի) ըն– թացքում։ Ըստ վառելիքի տեսակի տար– բերում են հեղուկ, գազային և բինար վառելիքով աշխատող, իսկ ըստ խառնուր– դագոյացման եղանակի՝ արտաքին և ներքին խառնուրդագոյացման ՆԱՇ–եր։ Արտաքին խառնուրդագոյացման շարժիչ– ների թվին են պատկանում կարբյուրա– տորային շարժիչները (օդավառելիքային խառնուրդը պատրաստվում է կարբյու– րաաորոսէ) և գազախառնիչ շարժիչները (օդավառելիքային խառնուրդը պատ– րաստվում է խառնիչում)։ Արտաքին խառ– նուրդագոյացման ՆԱՇ–երում աշխա– տանքային խառնուրդը բոցավառվում է էլեկտրական կայծից։ Ներքին խառնուր– դագոյացման շարժիչներում (դիզեչներում) վառելիքը ինքնաբոցավառվում է, երբ այն ներցայտում է բարձր ջերմաստիճանի սեղմված օդի մեջ։ Կարբյուրատորային շարժիչներում որպես վառելիք, հիմնա– կանում, օգտագործվում է բենզինը։