Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լրիվ (կոլեջ, 4-ամյա) միջնակարգ դպրոց– ներ ։Պրոֆտեխնիկական կրթությունը թույլ է զարգացած։ Նիամեյում են գտնվում համալսարանը (հիմնադրվել է 1973-ին), Ազգային վարչական դպրոցը, Առողջա– պահության ազգային դպրոցը, Օդերևու– թաբանության և քաղաքացիական ավիա– ցիայի աֆրիկական դպրոցը, Ն–ի Ազգային թանգարանը, Զինգերում՝ մանկավարժա– կան ինստ․, ՄարադիոսՐ տեխ․ լիցեյը։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ Լույս են տեսնում՝ «Սահել» («Le Sahel», 1960-ից), «Սահել Հեբդո» («Sahel Hebdo», 1961-ից) թերթե– րը, «ժուռնալ օֆիսիել դը լա ռեպյուբլիկ դյու Նիժեր» («Journal officiel de la Re- publique du Niger», 1933-ից) ամսագիրը։ Բոլոր հրատարակությունները վերահըս– կում է կառավարությունը։ 1967-ին ստեղծ– վել է Ն–ի ռադիոհաղորդումների և հե– ռուստատեսության վարչություն կառավա– րական ծառայությունը։ Ռադիոհաղոր– դումները տրվում են ֆրանսերեն և տե– ղական լեզուներով։ ճարտարապետությունը։ Ն–ի քաղաք– ներում (Զինդեր, Տահուա) տները կառուց– վում են բանկոյից (կավի և ծղոտի խառ– նուրդ), ուղղանկյուն շքամոսոքերով, ծղո– տե, թաղակապ կամ երկլանջ ծածկով։ Արլ․ և կենտրոնական շրջաններում հան– դիպում են նաև բանկոյից կառուցված մզկիթներ։ Նիամեյի և այլ քաղաքների նոր թաղամասերը կառուցապատվում են Վարչական շենք Նիամեյում ժամանակակից տիպի շենքերով։ Գյուղա– կան վայրերում տարածված են ծղոտե խրճիթները (հվ–արմ–ում), կավածեփ կամ քարաշեն, խոտե ծածկով տները (արլ–ում)։ Քոչվոր բնակչությունը ապրում է կաշե– ծածկ վրաններում։ Թատրոնը։ Աֆրիկյան ժողովուրդն ե– րին բնորոշ պարերից զատ, Ն–ի գյուղե– րում դերասանները փայտե տիկնիկնե– րով ներկայացրել են կենցաղային թեմա– ներով ֆարսային տեսարաններ; ժամա– նակակից թատրոնը սկսել է զարգանալ միայն XX դ․ 50-ական թթ․, ֆրանս․ կա– ռավարիչների կազմակերպած մշակութա– յին կենտրոններին կից։ Ն–ի առաջին դրա– մատուրգը եղել է Դանդոբի Մահամանը։ Նրա «Այծի արկածները» (1955) և «Կաբ– րին Կաբրայի լեգենդը» (1956) պիեսները բեմադրել են Ն–ի բազմաթիվ սիրողական թատերախմբեր, որոնցից առավել հան– րահայտը «Ամիկալ Նիամեյ»-ն է (1955– 1957-ին մասնակցել է Արեմտյան Աֆրի– կայի արվեստի ստուգատեսներին)։ 1964-ից անց են կացվում երիտասարդու– թյան ամենամյա շաբաթներ։ Նեգրա–աֆ– րիկյան արվեստի Դակարի փառատոնում (1966) Ն–ի ներկայացուցիչները հանդես են եկել ֆոլկլորային ծրագրով, Պանա– ֆրիկյան մշակույթի Ալժիրի փառատոնում (1969)՝ Անդրե Աալիֆուի «Տանիմունե» պատմական դրամայի բեմադրությամբ։ Գրկ ․Ольдерогге Д․ А․, Западный Судан в XV–XIX вв․, М․-Л, 1960; Новей– шая история Африки, 2 изд․, М․, 1968; Ис– кусство Африки, под ред․ Н․ Е․ Григоровича, М․, 1967, с․ 28–53; Le Nigeren marche 1960– 1970, P․, 1970; Donaint P․, Lancre- non F․, Le Niger, P․, 1972․

ՆԻԳԵՐԻՍ (Nigeria), Նիգերիայի Ֆեդերատիվ Հանրապետու– թ յ ու ն (Federal Republic of Nigeria), պե– տություն Արեմտյան Աֆրիկայում։ Մըտ– նում է Համագործակցության (բրիտ․) մեջ։ Սահմանակից է Բենինին, Նիգերին, Չա– ղին և Կամերունին։ Հվ–ում ողողվում է Գվինեական ծոցի ջրերով։ Տարածությու– նը մոտ 923,8 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ մոտ 72,2 մլն (1978)։ Մայրաքաղաքը՝ Լա– գոս։ Վարչականորեն բաժանվում է 19 նահանգի։ Պետական կարգը։ Ն․ ֆեդերատիվ հանրապետություն է։ 1979-ի հոկտ․ 2-ից գործող սահմանադրությամբ պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, որը նաև զինված ուժերի գլխավոր հրա– մանատարն է։ Բարձրագույն օրենսդրա– կան մարմինը երկպալատ (սենատ, ներ– կայացուցիչների պալատ) Ազգային ժո– ղովն է։ Նահանգներում գործում են իշ– խանության ինքնավար մարմիններ՝ նա– հանգապետներ և նահանգների ժողով– ների միապալատ պալատներ։ Բնությունը։ Ավւերը ցածրադիր են, թույլ կտրտված։ Ռելիեֆում գերակշռում են հարթավայրերն ու սարավանդները։ Ափամերձ նեղ շերտը զբաղեցնում է կու– տակումային հարթավայրը, որից հս․ տե– ղանքը բարձրանալով առաջացնում է 6ո– րուբա, Ուղի սարավանդները և կենտրո– նական մասի աստիճանաձե ընդարձակ սարավանդները՝ 400-–600 tt և 600– 1000 Ա միջին բարձրություններով։ Առա– վել բարձրադիր է վերջինի միջին մասը՝ Զոս սարավանդը (Շերե լեռ, 1735 г/)։ Երկրի հս–արմ–ում սարավանդն աստիճա– նաբար փոխվում է Սոկոտո գետի ավա– զանի, հս–արլ–ում՝ Բոռնու հարթավայրե– րի։ Սարավանդից հվ․ տարածվում են Նի– գեր և Բենուե գետերի հովիտները։ Ն–ի տարածքը մտնում է Աֆրիկական պլատֆորմի մեջ։ Մետամորֆային ապար– ներն զբաղեցնում են տարածության ավե– լի քան 50%-ը և կազմում Դահոմեա–Նիգե– րական զանգվածն ու Կամերունի զանգ– վածի ծայրամասը։ Իջվածքները լցված են ծովային և ցամաքային նստվածքներով։ Կան նավթի, բնական գազի, քարածխի, կոլումբիտի, անագի, վոլֆրամի, մոլիբ– դենի, ուրանի, ոսկու, կապարի, ցինկի, տիտանի, երկաթի, ֆոսֆորիտների, կրա– քարի հանքավայրեր։ Կլիման երկրի մեծ մասում եասա– րակածա յին–մուսսոն այ ին է։ Հվ․ շրջան– ների կլիմայի վրա որոշիչ ազդեցություն ունեն ամառային խոնավ մուսսոնները, հս–ում՝ ձմեռային չոր պասսատները (հար– մատան), որոնց հետ են կապված երկա– րատե չորային սեզոնները։ Ամենատաք ամսվա (ապրիլ կամ մայիս) միջին ջեր– մաստիճանը 25–33°C է, ամենացուրտ ամսվանը (դեկտեմբեր կամ հունվար)՝ 20–27°C, ափամերձ հաթավայրում, հա– մապատասխանաբար, 28°C և 24°C; Տա– րեկան տեղումները Նիգերի դելտայում և հվ–արլ–ում մոտ 4000 ւէւԼ են, կենտրոնա– կան շրջանում՝ 1000–1350 г/г/, հս–ում և հս–արլ–ում՝ 500 г/г/։ Գետային ցանցը խիտ է ափամերձ հարթավայրում և Զոս սարավանդում։ Գլխավոր գետը Նիգերն է՝ Բենուե, Կա– դունա և այլ վտակներով։ Կաինջիի ՀԷԿ–ի կառուցումից հետո Նիգերը երկրի սահ– մաններում ամբողջությամբ դարձել է նա– վարկելի։ Երկրի հվ–ից հս․ տարածված են կար– մըրադեղնավուն լատերիտային հ ո ղ ե– ր ը՝ հասարակածային խոնավ անտառնե– րով, կարմրա–լատերիտային հողերը՝ արևադարձային անտառներով ու բարձրա– խոտ (1,5–4 г/) սավաննաներով, կարմրա– գորշ հողերը՝ չոր սավաննանե– րով։ Երկրի հս․ մասում, Չադ լճից հվ․ և արմ․ տարածվում են արևադարձային չոր սավաննաների սևահողերը, ճահճա– յին հողերն ու աղուտները, գետահովիտ– ներում՛ ալյուվիալ հողերը՝ սավաննանե– րով ու սրահային անտառներով, Գվինեա– կան ծոցի առափնյա նեղ շերտում՝ մանգ– րովային բուսածածկույթով ալյուվիալ հողերը։ Կենդանիներից առավել տա– րածված են ընձառյուծը, շնագայլը, վայ– րի կատուն, այծքաղը, ընձուղտը, գետե– րի ողողատներում՝ գետաձին։ Արևադար– ձային անտառներում շատ են կապիկնե– րը։ Սավաննաներում և սավաննային ան– տառներում պահպանվել են փղեր ու ռնգեղջյուրներ, որոնց պահպանության համար ստեղծվել է արգելավայր։ Հանդի– պում են կոկորդիլոսներ, մողեսներ, օձեր։ Տարածված են միջատները։ Բնակչությունը։ Ն–ում բնակվում են տարբեր լեզուներով խոսող ավելի քան 200 ժողովուրդներ։ Առավել մեծաթիվ են յորուբաները, իբոները, հաուսաները։ Պաշտոնական լեզուն անգլերենն Է, տո– մարը՝ գրիգորյանը։ Բնակչության մոտ կեսը մահմեդականներ են, զգալի մասը պահպանում է տեղական ավանդական հա– վատալիքները, 1/3-ը քրիստոնյաներ են։ Ն․ Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է և ամենախիտ բնակեց– վածներից մեկը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 86 մարդ է (1973)։ Առավել խիտ են