Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Գետնանուշի պահեստավորումը երկրի հյու– սիսային շրջանում վորներ, շաքարեղեգ, բամբակ, բանջարե– ղեն, բրինձ։ Արտահանության գլխավոր կուլտուրաներն են ձիթատու արմավենին, կակաոն, գետնանուշը և կաուչուկատու– ները։ Անասնապահությունն ունի էքս– տենսիվ բնույթ և տալիս է համախառն ազգային արդյունքի արժեքի 10 %-ը։ 1979-ին Ն–ում կար 12 մլն խոշոր, 33 մլն մանր եղջերավոր անասուն, 1,1 մլն խոզ, 110 մլն թռչուն։ Զարգացած է ձկնորսու– թյունը (որսը՝ 940 հզ․ ա, 1979)։ Ն․ կաշվի հումքի և թանկարժեք անտառանյութի խո– շոր արտահանողներից է։ Արդյունաբերությունը։ 1975-ին համա– խառն ազգային արդյունքի արժեքի 50% –ը տալիս էր արդյունաբերությունը, որի առաջատար ճյուղերն են լեռնահանքա– յին (45,6%) և մշակող արդյունաբերու– թյունը։ Նավթի հանույթի (120 մլն տ, 1980) հիմնական շրջանը Նիգեր գետի դել– տան է։ Նավթարդյունաբերության մեջ մեծ բաժին ունեն անգլո–հոլանդական և ամերիկյան ընկերությունները։ Կարեոր Բարածխի արդյունահանումը էնուգուի շըր– ջանում նշանակություն ունի անագի (3,9 հզ․ ա, 1979) ե կոլումբիտի (0,8 հզ․ ա, 1979) հան– քանյութի արդյունահանումը։ Արդյունա– հանում են նաև քարածուխ, վոլֆրամ, ոսկի են։ 1980-ին արտադրվել է 5,2 մլրդ կվա^ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբե– րության մեջ առաշատար դեր ունեն սնըն– դի և տեքստիլ արդյունաբերության ճյու– ղերը։ Զարգանում են կաշվի–կոշիկի, ռե– տինատեխնիկական, ցեմենտի, մետաղա– մշակման, փայտամշակման, նավթաքի– միական և արդյունաբերության այլ ճյու– ղեր։ Արդ․ կենտրոններ են Լագոսը, Պորտ Հարքորթը, Աբեն, Կանոն, Իբադանը։ ՍՍՀՄ–ի համագործակցությամբ կառուց– վում է մետալուրգիական կոմբինատ, Վա– րիում ստեղծվել է նավթագործ–մասնա– գետների պատրաստման ուսումնական կենտրոն։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկա– րությունը 3,5 հզ․ կս է, ավտոճանապարհ– ներինը՝ 104,5 հզ․ կւէ (1979)։ Միջազգային օդանավակայաններ կան Լագոսում, Կա– նոյում և Իլորինում։ Արտաքին առևտուրը։ Արտահանում է նավթ, կակաոյի–ունդ, արմավի մթերք– ներ, կաուչուկ, անագ, անտառանյութ, գետնանուշ ևն, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորում, արդ․ ապրանքներ, պա– րեն, քիմիկատներ ևն։ Գլխավոր գործ– ընկերներն են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԳՖՀ, ճապոնիան։ Զարգա– նում են առևտրական հարաբերություն– ները Ն–ի և ՍՍՀՄ–ի, ինչպես նաև սոցիա– լիստական մյուս երկրների միջև։ Դրամական միավորը նայ– րան է։ 1 նայրան = ամերիկյան 1,6 դոլ– լարի։ Բժշկաաշխարհագրական բնութագի– րը։ (1չ լրիվ տվյալներով 1975-ին ծնունդը կազմել է 1000 բն․՝ 49,3, մահացությունը՝ 22,7, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 70,3։ Կանանց կյանքի միջին տևողությունը 37,2 տարի է, աղամարդ– կանցը՝ 36,7։ Գերակշռում են վարակիչ հիվանդությունները, կարանտինային հի– վանդություններից գրանցվում են դեղին տենդը, ծաղիկը, խոլերան։ Տարածված են որովայնային տիֆը, բակտերիային դի– զենտերիան, ամեոբիազը, տուբերկուլո– զը, բորը, տրախոման, մանկական վա– րակիչ և վեներական հիվանդությունները։ Ամենուրեք հանդիպում է մալարիան։ Ն–ում զուգակցվում են բժշկ․ օգնության մասնավոր կապիտալիստական և պետ․ բաժանմունքները։ 1975-ին Ն–ում կար 2,8 հզ․ հիվանդանոց՝ 53,8 հզ․ մահճակա– լով (1000 բնակչին՝ 0,8 մահճակալ)։ Ար– տահիվանդանոցային օգնություն են կազ– մակերպել հիվանդանոցների 569 պոլի– կլինիկական բաժանմունք, 78 պոլիկլինի– կա, առողջապահության 91 կենտրոն, 1459 դիսպանսեր, 47 բուժկետ, 29 շարժա– կան բրիգադ։ Աշխատում էին (1975) 4,2 հզ․ բժիշկ (14,8 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 168 ատամնաբույժ, 1482 դեղագործ, 37 հգ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում Իբադանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, բժշկ․ դպրոցը, բուժ– քույրեր՝ 40, մանկաբարձ՝ 34 դպրոց։ 1969-ին ՍՍՀՄ–ից ուղարկվել է բժշկ․ սարքավորում, 1968-ին և 1970-ին4 դեղո– րայք, վիրակապի միջոցներ, 1971-ին հա– կախոլերային վակցինա։ Լուսավորությունը և գիտական հիմ– նարկները։ Առաջին միսիոներական դըպ– րոցները երևան են եկել XIX դ․ կեսին։ 1950-ին անգրագետ էր երկրի բնակչու– թյան 90%–ը։ 1948-ին բացվել է Իբադանի համալսարանական կոլեջը։ Անկախու– թյուն ձեռք բերելուց հետո վիճակը համե– մատաբար բարելավվում է։ Ուսման տե– վողությունը տարբեր շրջանների տարրա– կան դպրոցներում տարբեր է (6–7 տարի)։ Միջնակարգ հանրակրթական դպրոցները հիմնականում քերականական են (լրիվ, ուսուցումը՝ 5–6 տարի) և ժամանակակից (ոչ լրիվ, 3–4 տարի) գործնական թեքու– մով։ Ուսուցումը և քննությունների հանձ– նումը վճարովի է։ Զարգացում է ապրում մասնագիտական ուսուցումով կրթությու– նը։ Ունի 6 համալսարան՝ Իբադանի (հիմն․ 1962-ին), Նսուկայի (1960), իֆեի (1961), Լագոսի Ահմադու Բելոյի անվ․ (1962), Բենինի (1972)։ Շատ նիգերիացիներ բարձրագույն կրթություն են ստանում ար– տասահմանում (այդ թվում՝ ՍՍՀՄ–ում)։ Խոշոր են համալսարաններին կից գրա– դարանները և Ազգային գրադարանը (Լա– գոս)։ Ունի 6 թանգարան․ Լագոսի Ազգա– յին, Բենինի, Իֆեի, Զոսի, Օրոնի, Կանոյի Լ ա գ ո ս․ Գլխավոր Փողոցը թանգարանները։ Մի շարք ԳՀԻ–ներ զբաղ– ված են գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնապահության և ձկնորսության պրոբլեմներով։ Գործում են արդ․ հետա– զոտությունների ֆեդերալ, կակաոյի–ուն– դերի, արմավենու յուղի ևն ինստ–ները։ Անտառագիտության հարցերով զբաղ– վում է Իբադանի Ֆեդերալ անտառային կենտրոնը։ Բժշկ․ գիտահետազոտական աշխատանքները տարվում են մի շարք ինստ–ներում։ Նիգերիայի սոցիալական և տնտ․ հետազոտությունների ինստ–ում (1957, Իբադան) ուսումնասիրվում են պլանավորման, գյուղատնտեսության, տնտեսագիտության, արդ․, ներքին առևտ– րի, ֆինանսների, լուսավորության և սո– ցիալական ապահովության պրոբլեմները։ Հնագիտության, ազգագրության, բանա– հյուսության և աֆրիկյան լեզուների պրոբ– լեմներով զբաղվում են աֆրիկյան հետա– զոտությունների ինստ–ները։ ԳՀԻ–ների