Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գիտաշխատողների կեսը պայմանագրով աշխատող արտասահմանցիներ են։ Գի– տական ընկերություններից առավել խո– շորը Տնտեսագիտական ընկերությունն է (1958)։ 1970-ին հիմնվել է Գիտության և տեխնիկայի, 1972-ին՝ Բժշկ․ գիտահետա– զոտական խորհղւրդը։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ Առավել խոշոր օրաթերթերն են․ <Դեյլի թայմս» («Daiiy Times», Լագոս, 1925-ից), «Վեսթ աֆրի– քան փայլոթ» (<West African Pilot», Լա– գոս, 1937-ից), «Նայջիրիան թրիբյուն» («Nigerian Tribune», Իբադան, 1949-ից), <Դեյլի սքեթչ» («Daily Sketch», Իբադան, 1964-ից)։ Շաբաթաթերթերից՝ «Սանդի թայմս» («Sunday Times», Լագոս, 1953-ից)։ 1957-ից գործում է ռադիոհաղոր– դումների նիգերիական կորպորացիան (անգլ․ և տեղական լեզուներով), որի մեջ է ներգրավված նիգերիական հեռուստա– տեսային ծառայությունը (1962-ից)։ Դրականությունը։ Ն–ի ժողովուրդների գրականությունը սերտորեն կապված է ժող․ բանավոր ստեղծագործության հետ։ Ստեղծվել է յորուբա, իբո, հաուսա լե– զուներով գրական ավանդույթ, հաուսա լեզվով գրականությունը գտնվում է իս– լամի ազդեցության տակ։ Ն–ի գրողների մեծ մասը գրում է անգլերենով։ XIX դ․ վերջից –XX դ․ սկզբներին ձևա– վորվել է հրապարակախոսությունը, որը ծառայել է ազատագրական շարժման խըն– դիրներին։ 1920–40-ին երեան է եկել քաղաքացիական պոեզիան (Ն․ Ազիկիվե, Դ․ Օսադեբեյ)։ 30-ական թթ․ է վերաբե– րում դրամատուրգիայի կազմավորումը, որը կապված է Աստվածաշնչի թեմաներով պիեսները խրախուսող քրիստոնեական եկեղեցու գործունեության հետ։ 30– 40-ական թթ․ Ն–ի որոշ քաղաքներում (Օնիչա) առաջացել են գրքի շուկաներ, որոնք նպաստել են բնակչության տարբեր խավերի բարոյականությունն ու տրամա– դրությունները պարզունակ ձեով արտա– ցոլող ժող․ բանահյուսության տարածմա– նը։ Դրանք ներգործել են նիգերիական ժամանակակից նովելի վրա, դպրոց են ե– ղել Ն–ի շատ գրողների, այդ թվում՝ նիգե– րիական առաջին վեպի («Քաղաքի մար– դիկ», 1954) հեղինակ Ս․ էկվենսի (ծն․ 1921) համար։ 1960-ական թթ․ արձակում նկատելի է հետաքրքրությունը կենցաղի նկատմամբ, նահապետական Աֆրիկան եվրոպական ընթերցողի աչքում «վերականգնելու» ձըգ– տում։ Արձակագիրներին գրավում են սո– ցիալական խնդիրները [0․ Նզեկվու (ծն․ 1928), Ֆլորա Նվապա (ծն․ 1931), Կ․ Ագուն– վա (ծն․ 1933), Տ․ Ալուկո (ծն․ 1920), Օ․ Իգբունա (ծն․ 1932), Ն․ Նվանկվո]։ Այս գրողների վեպերում վերակենդանանում են գեղարվեստակառուցվածքային այն տարրերը, որոնք տիպաբանորեն մոտ են XVIII դ․ Եվրոպայի լուսավորական վեպին։ Նիգերիական արձակի զարգացման գըլ– խավոր միտումը քննադատական ռեալիզ– մըն է, որը բարձր մակարդակի է հասել Չ․ Աչեբեի (ծն․ 1930) վեպերում։ Նոր ձեի որոնումներ են դրսեորվում Գ․ Օկարայի •(ծն․ 1928), Վ․ Շոյինկայի (ծն․ 1935), Կ․ Օմատոսոյի (ծն․ 1943) վեպերում։ Զարիայի մզկիթի (1834–46, ճարտ․ Բաբ– բալե Գվանի Մալլամ Միկայլա) ներքին տեսքը Համալսարանական կոլեջ Իբա– դան ու մ․ ուսանողական հանրակացարանը (ճարտ․ Մ․ Ֆրայ ն ուրիշներ) 60-ական թթ․ դրամատուրգիան և պոե– զիան համակվում են սոցիալական բո– վանդակությամբ։ ճարտարապետությունը և կերպար– վեստը։ Ն–ի Ժող․ ճարտարապետության տիպերի բազմազանությունը հետևանք է Ֆ․ Ի դ ու բ ո ր․ Պատանու գլուխ, բրոնզ (Ազգային թանգարան, Լա– գոս) երկրի տարբեր բնակլիմայական պայման– ների։ Հվ․, հվ–արմ․ և հվ–արլ․ արևադար– ձային շրջաններում գերիշխում են ծղոտով «Ռազմիկ», բրոնզ, հատված (Ջեբբա, if․ թ․ աոաջին դա– րեր) և արմավենու տերևներով ծածկված երկ– թեք տանիքներով, ուղղանկյուն հատակա– գծով, փայտե, կավածեփ կառույցները։ Իբո և յորուբա ժողովուրդների բնակելի և տնտ․ կառույցները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով։ Կենտրո– նական շրջաններում (այդ թվում՝ Ջոս սարահարթում) հիմնականում տարած– ված են ծղոտե կոնաձև տանիքներով, կավածեփ, բոլորշի կառույցները, հս․, տափաստանային և կիսաանապատային շրջաններում՝ հարթ տանիքներով, ուղ– ղանկյուն, կավածեփ տները։ XIII –XV դդ․ զարգացել են քաղաքները՝ հվ–ում կանո– նավոր հատակագծով (Մեծ Բենին), հս–ում՝ ճառագայթաձև (Կանո, Զարիա, Կացինա)։ Քաղաքների տեսքը կտրուկ փոխվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո․ Լագոսում, Իբադանում, էնուգուում կառուցվել են բազմահարկ շենքեր (հիմ– նականում՝ անգլիացի ճարտարապետնե– րի նախագծերով, ժամանակակից շին․ նյութերով, կոնստրուկցիաներով)։ Անկա– խության հռչակումից հետո ասպարեզ են եկել տեղացի ճարտարապետները (Օ․ Օլումույիվա, Ա․ Աջեմի), լայնորեն օգտագործվել է ժող․ ավանդույթներով ստեղծված քանդակային հարդարանքը։ Կերպարվեստի հնագույն հուշարձանները (թրծակավե քանդակներ) վերաբերում են նոկ մշակույթին (մ․ թ․ ա․ մոտ 900 –մ․ թ․ II դ․)։ Զեբբայում և Տադայում հայտնա– բերվել են բրոնզե մարդկային ֆիգուրնեբ (մ․ թ․ սկիզբ)։ XII–XVII դդ․ զարգացել է Բենին և Իֆե պետությունների քանդակա– գործությունը, որն առանձնանում է ձևե– րի նուրբ մոդելավորմամբ, հաճախ զու– գորդված գրաֆիկական հստակ, ցայտուն մանրամասներին։ Հնուց յորուբա, հաու– սա, իբո, իբիբիո, իջո, էկոի ժողովուրդ– ների մոտ կենցաղավարում է փայտե ման– րաքանդակը (կենդանիների, մարդկանց պատկերներ)։ Բազմազան են փայտե ծի– սական դիմակները (այժմ օգտագործ– վում են կառնավալների ժամանակ)։ Տա– րածված են ժող․ գեղարվեստական ար– հեստները (պատրաստում են տարբեր տեսակի աթոռակներ, ապարանջաններ, գործվածքներ, բրուտագործական, ապա– կե և կաշվե անոթներ)։ Անկախության հռչակումից հետո ձևավորվել է պրոֆե– սիոնալ կերպարվեստը։ Քանդակագործ– ներ Օ․ Իդահը, Ֆ․ Իդուբորը, Ա․ Ական– ջին, գեղանկարիչ Ու․ Օկեկեն, գրաֆիկ Ի․ Վանգբոժեն հենվում են նիգերիական արվեստի ավանդույթների վրա։ Եվրոպա– կան ռեալիստական արվեստի հետևորդ– ներից են՝ գեղանկարիչ Ա․ Օնաբոլուն, քանդակագործ Բ․ էնվոնվուն։ Մոդեռ– նիզմի ազդեցությունը նկատելի է Զ․ Ակո– լոյի, Ի․ Գրիլլոյի, Բ․ Օնոբրակպայեի, Ու․ էգոնուի գունանկարներում, Բ․ Օսա– բեի, է․ Օ․ էմոկպայեի քանդակներում։ Զարգանում է բեմանկարչությունը (Դ․ Նվոկո)։ Երաժշտությունը։ Երաժշտարվեստը սկզբնավորվել ․է շատ հնուց, զարգացել միջնադարում (հիմնականում4 պաշտա– մունքային երաժշտություն)։ Ամենատա– րածված նվագարաններից են տարբեր ձևերի թմբուկները։ Միսիոներների գոր– ծունեությունը XIX դ․ հանգեցրել է տեղա–