կան կրոնների ազդեցության նվազմանը և տեղական պաշտամունքային երաժըշ– տության աստիճանական կորստին։ Երկ– րորդ համաշխարհային պատերազմից հետո երաժիշտներն սկսել են կիրառել եվրոպական նվագարաններ, որ նպաս– տել է եվրոպական երաժշտության տեսու– թյան տարածմանը և նոր երաժշտական ձեերի ստեղծմանը, որոնց հիմքում աֆ– րիկյան ժող․ երաժշտությունն է՝ լադային հիմքի և ռիթմի բարդ նկարագրով։ Ան– կախություն նվաճելուց հետո Ն–ում ստեղծ– վել են երաժշտական հաստատություն– ներ։ I960–70-ական թթ․ հանդես են եկել առաջին պրոֆեսիոնալ կոմպոզիտորնե– րը, որ երաժշտություն են գրում ե՝ աֆ– րիկյան, և՝ եվրոպական նվագարանների համար։ Նշանավորներից են՝ Ակին Ցու– բան, Ֆելա Սովանդեն, Սեմ Ակրոբոտը, Այո Բանկոլեն, Ադամ Ֆիբերեզիման։ Քա– ղաքներում անց են կացվում երաժշտու– թյան և պարի ամենամյա փառատոներ, որ կազմակերպում են Իբադանի ֆիլհար– մոնիկ երգչախումբը, Իֆեի համալսարա– նի երգչախմբային ընկերությունը, Լա– գոսի նիգերիական երաժշտամշակութա– յին ընկերությունը։ Թատրոնը։ Ն–ի ժողովուրդների ավան– դական թատերական ներկայացումների հիմքը պարերն են (կենցաղային և ծիսա– կան)։ Տոնական և նշանավոր օրերին կազմակերպվում է թատերականացված շքերթ՝ համապատասխան զգեստներով և դիմակներով, խաղացվում դիցաբանական բովանդակության մնջախաղեր։tXXtդ․ սկզբից զարգանում է եվրոպական տե– սակի թատրոնը։ Ցորուբա լեզվով թատ– րոնի հիմնադիրներից է երգիչ և դպրոցի ուսուցիչ Գ․ Օգունդեն, որը 1944–45-ին կազմակերպել է շրջիկ թատերախումբ, գրել խրատական բնույթի և քաղ․ հրատապ թեմաներով պիեսներ։ Ն–ի անկախությու– նից (1960) հետո այն դարձել է պրոֆեսիո– նալ շրջիկ թատերախումբ։ Ցորուբա լեզ– վով թատրոնի զարգացմանը նպաստել է Կ․ Օգունմոլայի (1950-ական թթ․ սկզբին ստեղծել է իր շրջիկ թատերախումբը, բե– մադրել իր պիեսները) և դրամատուրգ Դ․ Լադիպոյի (բեմադրել է երաժշտա– դրամատիկական ներկայացումներ) ար– վեստը։ 1950-ական թթ․ վերջին սկսել է սիրողական թատրոնի (անգլ․) բուռն զար– գացումը, որին օգնել է Իբադանի կոլեջի ուսանողական ընկերության գործունեու– թյունը։ 1955-ին կոլեջին կից կառուցվել է «Արթս թիեթր» թատերական շինությունը, 1962-ին Իբադանի համալսարանին կից ստեղծվել դրամայի դպրոց, որի սաներից 1968-ին կազմակերպվել է մշտական թա– տերախումբ։ 1960-ական թթ․ սիրողական խմբերից հանրաճանաչ է «Դիմակներ, 1960»-ը (ղեկ9 դրամատուրգ Վ․ Շոյինկա, առաջին ներկայացումը՝ «Անտառի պա– րը»), որից 1964-ին առաջացել է «Օրի– սուն թիեթր» պրոֆեսիոնալ թատերա– խումբը (գործել է մինչե 1969-ը)։ Լագոսի ճանաչված սիրողական թատերախմբերից են՝ «Թատերական արվեստանոց» (ղեկ․ Ս․ Իյամու, հիմն․ 1962-ին), «Բեմի վարպե– տություն» (ղեկ․ Ֆ․ Դեիս, հիմն․ 1965-ին)։ Ն–ում 1958-ից գործում է Արվեստի խոր– հուրդը։ 1967-ից ամեն մի նահանգում կա այդպիսի խորհուրդ։ Կինոն։ 1947-ին անգլ․ ձեռնարկատե– րերը Լագոսում կազմակերպել են կինո– ընկերություն, որը 1950-ից գործել է «Ֆե– դերալ ֆիլմ յունիթ» անվամբ։ 1960-ական թթ․ սկզբին օտարերկրացի օպերատոր– ներն ու ռեժիսորները նկարահանել են միայն վավերագրական ֆիլմեր։ 1960-ական թթ․ կեսին եվրոպական կինո– դպրոցներում պրոֆեսիոնւսլ կրթություն ստացած Ն–ի կինեմատոգրաֆիստները նկարահանել են առաջին ֆիլմերը։ Մի քանի փաստավավերագրական ֆիլմեր ցուցադրվել են if իջա զգային կինոփառա– տոներում, այդ թվում՝ Տաշքենդում (1969, 1974), Մոսկվայում (1971)։ Գրկ․ А с о я н Н․ С․, Нигерия, М․, 1963; Петров Е․ А․, Нигерия, М․, 1971; Ва– вилов В․ Н․, Проза Нигерии, М․, 1973; Воронина В․ Л․, Архитектура Запад– ной и Восточной Африки, в кн․։ Всеобщая история архитектуры, т․ 10, М․, 1972․
ՆԻԳԼԻ (Niggli) Պաուլ (1888–1953), շվեյ– ցարացի հանքաբան, պետրոգրաֆ և երկ– րաքիմիկոս։ 1907-ին ավարտել է Ցյուրի– խի Բարձրագույն տեխ․ դպրոցը։ 1915– 1918-ին՝ Լայպցիգի, 1918–20-ին՝ Տյուբին– գենի համալսարանների, 1920-ից՝ Ցյու– րիխի Բարձրագույն տեխ․ դպրոցի և հա– մալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշ– խատությունները վերաբերում են երկրա– քիմիայի, մետաղածնության, միներալնե– րի և ապարների քիմիզմի, մագմայի դի– ֆերենցացման հարցերին։ Ն․ մշակել է բյուրեղային միացությունների ստերեո– քիմիայի (տարածաքիմիայի) հիմունքնե– րը, առաջարկել ապարների քիմ․ կազմի վերահաշվարկման մեթոդ, ինչպես նաե մագմածին մետաղային հանքավայրերի գենետիկ դասակարգումը։ Ն–ի ազգան– վամբ է կոչվում ն ի գ լ ի ի տ (տելուրա– յին պլատին) միներալը։ ՍՍՀՄ ԴԱ թըղ– թակից անդամ (1924)։
ՆԻԴԵՐԼԱՆԴԱ4ԱՆ ԱՐՎԵՍՏ, գեղարվես– տական միասնական դպրոց, որ զարգա– ցել է միջին դարերում, պատմական Նիդերլանդների տարածքում և գոյա– տևել մինչե XVI դ․ Նիդերլ․ բուրժ․ հե– ղափոխությունը, որի արդյունքում բա– ժանվել է հոլանդական (տես Նիդերււսնդ– ներ) և ֆլամանդական (տես Բեւգիա) գեղարվեստական դպրոցների։ Կարոլինգ– յան շրջանից պատմ․ Նիդերլանդների տա– րածքում կառուցվել են բազիլիկ եկեղե– ցիներ (Մաաստրիխտի Օնզելիվե–Վրաու եկեղեցին, X–XVI դդ․), երբեմն կենտրո– նակազմ կապելլաներ (Վալկհոֆ պալա– տի կապելլան Նեյմեգենում, VIII դ․, ներ– կայիս տեսքը՝ XI դ․)։ XI–XIII դդ․ գերիշ– խող է եղել ռոմանական ոճը, որի կենտ– րոններն էին Մաաս (Լիեժի Մեն–Բարտե– լեմի եկեղեցին, XI–XII դդ․) և Շելդա (Տուռնեի տաճարը, կառուցման սկիզբը՝ 1110) գետերի հովիտները․ XIII դ․ ճարտ․ կենտրոններ էին նաև Բրաբանտը, ծովա– մերձ Ֆլանդրիան։ Նշանավոր են Մաաս– տրիխտի մանրանկարչության դպրոցի մանրանկարները, Մաասի հովտի դպրոցի բրոնզե ձուլվածքները, ոսկերչությունը։ XIII–XV դդ․ ամրոցների և շուկաների հրապարակների շուրջը կազմավորվել են քաղաքներ՝ գիլդիաների և համքարու– թյունների տներով, ռատուշաներով, հզոր աշտարակներով ու պարիսպներով, հիմ– նականում՝ ճառագայթային–օղակաձե հա– տակագծերով։ Մաասի (Դինանի Նոտր Դամը, 1227–79) և Շելդայի (Տուռնեի տա– ճարի խորանը, 1243–55) հովիտների տա– ճարների բարդ ճարտ․ կերպարը առա– ջացել է ռոմանական ոճի և գոթիկային բնորոշ գծերի զուգորդումով։ XIV դ․– XVI դ․ 1-ին կեսին կառուցվել են սրահա– տիպ եկեղեցիներ, Բրաբանտում ծաղկում է ապրել ուշ գոթական ճարտարապետու– թյունը (Բրյոաելի, Մեխելենի, Անտվեր– պենի տաճարները, Կելդերմանս և դը Վագեմակերե ճարտ․ ընտանիքների կա– ռույցները Լյովենում, Ալկմարում, Դեն– տում, Մեխելենում, Միդդելբուրգում և այլուր)։ Նիդերլ․ ուշ գոթական աշխարհիկ շինություններից են ռատուշաները (Բրյու– սելում, Բրյուգեում, Դենտում), առետրա– արդ․ կառույցները՝ հարուստ քանդակա– յին հարդարանքով, հանդիսավոր, ըն– դարձակ դահլիճներով։ Դոթական քան– դակագործությունը («Աստվածամայրը» Լիեժի Սեն ժան եկեղեցում, XIII դ․), մո– նումենտալ («1սաչելություն»-ը Օւտրեխտի Սինտ Պիտերսկերկ եկեղեցում, մոտ 1300) և հաստոցային (նկարիչներ՝ ժ․ Մալուել, Ա․ Բելշոզ, Մ․ Բրուդեռլամ) գեղանկարչու– թյունը, հատկապես ֆրանկա–ֆլամանդա– կան մանրանկարչությունը հետզհետե հարստացել են իրական կյանքի տպավո– րություններով։ Բուրգունդյան շրջանակի նիդերլ․ քանդակագործները (Կ․ Մլյուտեր, Կ․ դը վերվե, Ա․ Բոնեյո) և մանրանկարիչ– ները (ժակմար Հյոսդենցի, Լիմբուրգ եղ– բայրներ) XIV–XV դդ․ սահմանագծում դիմել են իտալ․ արվեստի փորձին, հող նախապատրաստելով Հս․ Եվրոպայի Վաղ Վերածննդի համար։ XV դ․ նիդերլ․ Վերա– ծննդի գեղանկարչության դպրոցը (խո– րանների պատկերներ, դիմանկարներ, մանրանկարներ), նորովի վերաիմաստա– վորելով միջնադարյան մշակույթի հո– գեոր և գեղարվեստական ավանդույթնե– րը, դարձել է ամենանշանավորը հս–եվրոպ․ դպրոցներից։ Այն աչքի է ընկել մարդու և բնության նկատմամբ սուր հետաքրքրու– թյամբ, աշխարհի բնապաշտական–կենսա– խինդ ընկալումով, տարածության, լույսի, առարկաների կառուցվածքի և մակերեսի խոր ուսումնասիրությամբ։ Իրականության բյուրգերյան–կենցաղային և դրամատիկա– կան կողմերը առաջին անգամ շեշտված բացահայտվել են Ռ․ Կամպենի աշխա– տանքներում։ Դպրոցի խոշորագույն վար– պետն էր Ցա․ վան էյքը, բարդ, բազմա– կողմանի բնութագրումներով կերպարներ ստեղծողը։ Նրա ավանդույթները շարու– նակել են Պ․ Քրիստուսը, Դ․ Բաուտսը, Դերտգեն տոտ Սինտ Ցանսը։ XV դ․ կեսին Ռոգիր վան դեր Վեյդենը բացահայտել է անձի պատկերման նոր, հոգեբանորեն խոր դիտակետեր, իսկ Հ․ վան դեր Դուսը կերպարներին հաղորդել է դրամատիկա– կան լարվածություն։ Ավելի իդեալակա– նացված, քնարական բնույթի են Հ․ Մեմ– լինգի և Դ․ Դավիդի գունանկարները։ XV–XVI դդ․ սահմանագծում Հ․ Բոսխը իր սիմվոլիկ–այլաբանական և երգիծական– բարոյախոսական նկարներում դիմել է