Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ն․ II դադարեցրել է արաբներին վճար– վող հարկը և երկարատև պատերազմներ մղել նրանց դեմ։ Ն․ II, հայազգի զորա– վարներ Լևոն Փոկասը (Ն․ П-ի եղբայրը), ապագա կայսր Հովհաննես Չմշկիկը, Միքայել Բուրցեսը արաբներից գրավել են Կիլիկիայի բազմաթիվ բնակավայրեր (Ադանա, Մամեստիա, Տարսոն են), Ան– աիոքը, Կիպրոս կղզին ևն։ Տարած խո– շոր հաղթանակների համար Ն․ 11-ին անվանել են «սարակինոսների սե մահ»։ Ն․ II-ի օրոք գրավվել է Տարոնը, այնտեղ վերացվել Բագրատունիների իշխանու– թյունը և դարձվել բանակաթեմ։ Ն․ II 963-ին Աթանասիոս Աթոնացոլ գործակցությամբ Քաղկիդիկե թերակղզում հիմնել է Աթոնի Մեծ Մայրավանքը և Սուրբ լեռան (Այոն Օրոս) ցայսօր գոյա– տևող միաբանությունը։ Սպանվել է Հովհաննես Չմշկիկի և նրա հոմանուհի՝ կայսրուհի Թեոփանոյի դա– վադրությամբ։ Գրկ․ Հովհաննես Սկիլիցես, Ե․, 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 10, Բյուգանդական աղբյուրներ 3)։ Հ․ Րարթիկյան

ՆԻԿԵՓՈՐՈԱ Փոկ աս (Ыьнлфбро^ ծ Фсохас;) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), IX դ․ հայազգի բյուգանդական ռազմա– կան գործիչ։ Կայսր Նիկեվւորոս II Փո– կասի պապը։ Գործել է բյուգանդական կայսրեր Վասիլ 1-ի (867–886) և Լևոն YI Իմաստունի (886–912) օրոք։ Եղել է Թրակեսիոն բանակաթեմի զորավար, կրել է պատրիկի տիտղոս։ Գլխավորելով կայսրության արլ․ նահանգների զորքերը, որոնց մեջ կային նաև պավլիկյաններ, 885-ին պարտության է մատնել Իտալիա– յի հվ․ մասը նվաճած արաբներին։ Աչքի է ընկել արաբ, խալիֆայության և բուլ– ղարների դեմ պատերազմներում։ Հազա– րավոր իտալացիների գերությունից ազա– տելու համար, իտալացիները նրա պատ– վին կառուցել են տաճար։ Գրկ․ G r e g օ i г е Н․, La carriere du premier Nicephor Phocas, [Salonique], 1953․ Հ․ Բարթիկյան

ՆԻԿԻԱ, Նիկեա (հուն․ Nlxaia), հնա– գույն քաղաք Փոքր Ասիայի հյուսիս– արևմուտքում (այժմ՝ Իզնիք քաղաքը Թուր– քիայում)։ Հիմնել ԷՄակեդոնիայի թագա– վոր Անտիգոնոս I (մ․ թ․ ա․ 306–301)՝ Անտիգոնեա անունով։ Դիադոքոս Լիսի– մաքոսը վերանվանել է Ն․։ Մ․ թ․ ա․ I դ․ անցել է Հռոմի տիրապետության տակ։ Մ․ թ․ IV դ․ վերջից մինչև XIII դ․ 2-րդ կեսը Բյուզանդիայի առևտրաարհեստավորա– կան և մշակութային խոշոր կենտրոն էր։ 325-ին և 787-ին Ն–ում տեղի են ունեցել տիեզերական ժողովներ (մասնակցել են նաև հայ հոգևորականները)։ 1081-ին Ն․ զավթել են սելջուկները, մինչև 1097-ը Իկոնիայի սոււթանության մայրաքաղաքն էր։ 1097-ին, խաչակրաց 1-ին արշավանքի ժամանակ, վերադարձվել է Բյուզանդիա– յին։ 1204–61-ին բյուգանդական Նիկիա– կան կայսրության մայրաքաղաքն էր։ XIУ դ․ զավթել են օսմանյան թուրքերը (այդ ժամանակից էլ կոչվում է Իզնիք)։ XVII դ․ կեսից սկսել է անկում ապրել, եր– բեմնի բազմամարդ բյուգանդական քա– ղաքը XVIII դ․ ուներ 1500 բնակիչ։ Հախճասալ (Նիկիա, XVI դ․ 1-ին կես) Ն–ում է ծնվել հույն հայտնի պատմա– գիր Դիոն Կասսիոսը (155–235)։ Ն–ում պահպանվել են հելլենիստական կառույցների (թատրոնի, միջնադարյան շրջանի վերանորոգումներով քաղաքային պարիսպների) մնացորդներ։ Բյուգանդա– կան ճարտ․ հուշարձաններից են՝ Աստվա– ծածնին նվիրված (VII և X դդ․, VII–IX դդ․ խճանկարներով, չի պահպանվել) և Ս․ Սո– ֆիայի (VIII դ․, XIII դ․ որմնանկարներով) եկեղեցիները, թուրք, կառույցներից՝ մըզ– կիթներ (Եշիլ–ջամի, այսինքն՝ «Կանաչ մզկիթ», 1379–93, Կուտրեդին փաշայի մզկիթը, XIV դ․), Նիլուֆեր Խաթունի ամա– րաթը (1389), Սուլեյման փաշայի մեդրե– սեն (XIV դ․), Հայրադին փաշայի դամբա– րանը (1379)։ Եղել է խեցեգործության խո– շոր կենտրոն, պահպանվել են XV– XVII դդ․ գեղարվեստական հախճապակու բազ– մաթիվ նմուշներ՝ հաճախ հայ վարպետ– ների անունների հիշատակությամբ, նշան– ներով, հայերեն մակագրություններով։

ՆԻԿԻԱՅԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 325, գումարվել է Բութանիայի Նիկիա քաղա– քում և քննարկել ար իոսակ անութ յան հար– ցը։ ժողովին մասնակցել են 318 եպիսկո– պոս, այդ թվում՝ Հայոց կաթողիկոս Գրի– գոր Ա Պարթևի (Լուսավորիչ) որդի Արիս– տակեսը։ Դատապարտելով Արիոսի վար– դապետությունը իբրև հերձվածություն՝ժո– ղովը սահմանել է բոլոր քրիստոնյաների համար պարտադիր Հավաաո հանգանա– կը՝ Հոր և Որդու միագո էությունը։

ՆԻԿԻՇ (Nikisch) Արթուր (12․10․1855, Լեբենյի–Սենտ–Միկլոշ –23․1․1922, Լայպ– ցիգ), հունգարացի դիրիժոր, կոմպոզի– տոր, մանկավարժ։ 1866–73-ին սովորել Ա․ Նիկիշ է Վիեննայի կոնսերվատորիայում։ 1882– 1889-ին Լայպցիգի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր (1905–06-ին՝ դիրեկ– տոր)։ Ղեկավարել է աշխարհի խոշորա– գույն նվագախմբերը․ 1889–93-ին՝ Բոս– տոնի սիմֆոնիկ, 1895–1922-ին՝ Գեվանդ– հաուզի, միաժամանակ՝ Բեռլինի ֆիլհար– մոնիկ նվագախմբերը։ 1893–95-ին եղել է Բուդապեշտի օպերային թատրոնի դի– րեկտոր և գլխավոր դիրիժոր։ Գլխավորել է Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախում– բը (1897)։ 1902–07-ին Լայպցիգի կոնսեր– վատորիայի ուս․ մասի և դիրիժորական դասարանի ղեկավար։ Աշակերտներից է Կ․ Ս․ Սարաչեը։ Ն․ դիրիժորական ար– վեստում ռոմանտիկական ուղղության խո– շորագույն ներկայացուցիչներից է։ Եր– կացանկն ընդգրկել է Պ․ Չայկովսկու, Ա․ Բրուքների, Գ․ Մահլերի, Ռ․ Շտրաուսի ստեղծագործությունները։ Հիշողությամբ նվագավարող առաջին դիրիժորներից է։ Մի շարք երկերի հեղինակ է։ JI и п а е в И․ В․, Артур Никиш, Дирижер оркестра, М․–Лейпциг, [1903]; Артур Никиш и русская музыкальная куль– тура․ Воспоминания, письма, статьи, Л․, 1975․ ՆԻ4ԻՏԻՆ Աֆանասի (ծն․ թ․ անհտ․– 1472), ռուս ճանապարհորդ, գրող։ 1466-ին դուրս է եկել Տվեր (այժմ՝ Կալինին) քա– ղաքից և Վոլգայով ու Կասպից ծովով ան– ցել Պարսկաստան, ապա Արաբական ծո– վով՝ Հնդկաստան, ուր ապրել է մոտ 3 տարի։ Թողել է «ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» խորագրով ձե– ռագիրը, որտեղ տվել է իր այցելած երկըր– ների, հատկապես Հնդկաստանի բազմա– կողմանի նկարագրությունը։ Կալինին քաղաքում կանգնեցված է նրա հուշար– ձանը։

ՆԻԿԻՏԻՆ Իվան Նիկիտիչ (մոտ 1690– 1742), ռուս նկարիչ, ռուսական աշխար– հիկ գեղանկարչության հիմնադիրը։ Սո– վորել է Պետերբուրգում, այնուհետև՝ Վե– նետիկում և Ֆլորենցիայում (1716–19)։ Ն–ի վաղ շրջանի դիմանկարներին բնո– րոշ է պատկերման հավաստիությունը (արքայորդու կնոջ՝ Աննա Պետրովնայի և արքայադուստր Նատալյա Ալեքսեևնայի դիմանկարները, երկուսն էլ՝ 1716, Տրետ– յակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Հասուն շրջանի (1720-ական թթ․) ստեղ– ծագործությունները առանձնանում են բնորդի վառ անհատական բնութագրու– մով, առարկայական աշխարհի նյութա– կան արտահայտումով, հնչեղ կոլորիտով (Պետրոս I-ի դիմանկարը, «Պետրոս I մահվան մահճում», 1725, Մ․ Գ․ Մտրոգա– նովի դիմանկարը, 1726, բոլորն էլ՝ Ռու– սական թանգարանում, Լենինգրադ)։ ՆԻԿՈձԻԱ, Նիկոսիա, Լեկոսիա (NtHoala, ЛвинсоаСа), Կիպրոսի Հանրա– պետության մայրաքաղաքը։ Երկրի տնտ․ և մշակութային գլխավոր կենտրոնը։ Գտնը– վում է Կիպրոս կղզու կենտրոնում, Մե– սաորիա հարթավայրում։ Կլիման մերձ– արևադարձային է, միջերկրածովյան։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 10°C է, հուլիսինը՝ 28°C, տարեկան տե– ղումները՝ 360 մմ։ 200 հզ․ բն․ (արվարձան– ներով, 1981)։ Ավտոճանապարհների հան– գույց է, ունի միջազգային օդանավակա– յան։ Զարգացած է սննդի և թեթև արդյու– նաբերությունը, բրուտագործությունը։ Ն–ում է գիտական հետազոտությունների կենտրոնը։ Ունի 12 գրադարան, թանգա– րաններ։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ YII դ․։ Ակգբում կոչվել է Լեդրա, հետագայում՝ Լևկոտեոն։ Ներկայիս անվանումը մ․ թ․ մոտավորապես XIII դարից է։ Ն–ում, ինչպես Կիպրոս կղզում, հայերը բնակություն են հաստատել IY–V դդ․։ Երբ հայերի թիվը կղզում մեծացել է (XII դ․), ստեղծվել է եպիսկոպոսություն՝