Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րացող Մոսկվային հաջողվել է 1478-ին Ն․ ֆ․ հ․ միացնել Ռուս, կենտրոնացված պետությանը։ Ն․ ֆ․ հ–ում բարձր զարգացման է հասել մշակույթը, այստեղ են ձևավորվել Վասի– լի Բուսլաևի և Սադկոյի մասին բիլինա– ները (հավանաբար XIY դ․)։ Բնակչության մեջ բավականին տարածված էր գրագի– տությունը․ պեղումներից գտնվել են բազ– մաթիվ կեչեկեղևագրեր, այդ թվում՝ գըր– ված ոամիկների կողմից։ Նովգորոդը գըր– չության (հիմնականում հայտնի են տարե– գրությունները) խոշոր կենտրոն էր։ Պատ– մական աղբյուրները վկայում են Նով– գորոդի և Հայաստանի առևտրական կա– պերի մասին։ ^․Вернадский В․ Н․, Новгород и Новгородская земля в XV в․, М-–Л․, 1961; Янин В․ Л․, Новгородская феодаль– ная вотчина, М-, 1981․ Վ․ Իաչաարյաս

ՆՈՎԵԼ (իտալ․ novella – բառացի՝ նո– րություն), նորավեպ, գրական ժանր, փոքր ծավալի արձակ ստեղծագործու– թյուն, որն ունի սյուժե և կերպարներ։ Ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում՝ Իտալիայում և իր դասական ձևով հան– դես եկել Բոկաչչոյի «Դեկամերոն»-ում (XIV դ․)։ Այնուհետև զարգացել է Անգլիա– յում (Զ․ Չոսեր), Ֆրանսիայում (Մարգա– րիտ Նավարացի), Իսպանիայում (Մ․ Սեր– վանտես)։ Ն–ի հիմքում ընկած է եղել հասարակության բարձր խավի թերու– թյունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նո– րություն։ Հետագայում Ն․ ընդլայնել է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դարձել արձակի տարածված ժանրերից մեկը։ Ն․ սակավաթիվ հերոսներով պատ– կերում է մարդկային կյանքի համեմա– տաբար ավարտուն մեկ դրվագ։ Ն–ի բնո– րոշ առանձնահատկություններից են ար– տասովոր սյուժեն, սուր բախումը, գոր– ծողության արագ զարգացումը և անսպա– սելի, կտրուկ վախճանը։ Նշանավոր նովելագիրներ են Մոպա– սանը, Օ՝ Հենրին, Չեխովը։ Հայ գրակա– նության մեջ մեծարժեք Ն–ներ են ստեղծել Գ․ Զոհրապը («Ռեհան», «ճեյրան», «ճի– տին պարտքը», «Այինկա», «Զաբուղոն», «Մեղա՜ տեր»), Ս․ Զորյանը («Վճռական մարդը», «Ցանկապատ», «Պապն ու թոռը», «Երկաթուղին»)։ ժամանակակից գրակա– նության մեջ Ն․ և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

ՆՈՎԵԼԼԻ (Novelli) էրմետե (1851 – 1919), իտալացի դերասան։ Տաս տարեկանից թատրոնում աշխատել է զգեստարար, բու– տաֆոր, եղել դերասան շրջիկ թատերա– խմբերում։ 1884-ից ստեղծել է սեփական թատերախումբ, ղեկավարել մինչև կյան– քի վերջը։ Սկզբնական շրջանում խաղա– ցել է առավելապես կատակերգական դե– րեր Դոլդոնիի պիեսներում, հետագայում ստեղծել նաև դրամատիկական և խարակ– տերային կերպարներ՝ Կուզովկին (Ի․ Տուրգենևի «Գիշերօթիկը»), Շայլոկ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Ներոն (Պ, Կոսսայի «Ներոն»), Կորրադո (Զակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Քին (Ա․ Դյումա–հոր «Հանճար և անառա– կություն»)։ Իր թատերախմբով ելույթներ է ունեցել Եվրոպայի գրեթե բոլոր երկըր– ներում, ինչպես և Լատինական Ամերիկա– յում։ Ն–ի աշակերտն է եղել Վ․ Փափազ– յանը։ Հ․ Հովհանն իսյահ

ՆՈՎԵԼՆԵՐ (< լատ․ novellae leges –• նոր օրենքներ), նոր օրենք, գործող օրենս– դրության հավելված, որը լրացնում կամ Փոփոխում էր այն։ Ն․ են կոչվել Հուս՜ ւոինիանոսի օրենսգրքում (տես նաև Կոր՜ էցուս յուրիս ցիվիփս) ներառված 168 նոր օրենքները՝ կազմելով նրա վերջին մասը։

ՆՈՎԵՐ (Noverre) ժան ժորժ (1727– 1810), ֆրանսիացի բալետմայստեր։ Բա– լետմայստեր Լ․ Դյուպրեի աշակերտը։ 1743-ից հանդես է եկել որպես պարող։ 1755–57-ին ղեկավարել է Լոնդոնի «Դրու– րի Լեյն» թատրոնի բալետային խումբը։ Ռոդոլֆի «Ռինալդո և Արմիդա», «Ադմետ և Ալցեստա», Ստարցերի «Հորացիոս և Կուրիացիոս» ևն բեմադրություններում (Շտուտգարտի ու Վիեննայի թատրոննե– րում) Ն․ մշակել է հերոսական բալետի և բալետ–ողբերգության սկզբունքները։ 1776–80-ին եղել է Փարիզի «Գրանդ օպե– րայի» բալետմայստերը, 1781–94-ին (ընդհատումներով) աշխատել Լոնդոնում։ Ն․ բեմադրել է 80-ից ավելի բալետ։ 1759-ին հրատարակվել է «Նամակներ պարի և բալետների մասին» նշանավոր աշխատությունը, ուր Ն․ հիմնավորել է բալետ–պիեսի սկզբունքները։ Ն–ի աշա– կերտներից են ժ․ Դոբերվալը, Շ․ Գիդլոն, Շ․ Լը Պիկը և ուրիշներ։ Ն․ համարվել է «ժամանակակից բալետի հայր»։ «ՆՈՎԻ ՄԻՐ» («Новый мир», «Նոր աշ– խարհ»), գրական–գեղարվեստական, հա– սարակական–քաղաքական ամսագիր։ ՍՍՀՄ գրողների միության հրատարակու– թյուն։ Լույս է տեսնում 1925-ի հունվարից, Մոսկվայում։ Առաջին խմբագիրներն էին Ա․ Լունաչարսկին, Ցու․ Ստեկլովը, Ի․ Սկվորցով–Ստեպանովը, այնուհետև՝ Վ․ Պոլոնսկին (1926–31), Կ․ Սիմոնովը (1946–50, 1954-58), Ա․ Տվարդռվսկին (1950–54, 1958–70), Վ․ Կոսոլապովը (1970–75), Ս․ Նարովչաաովը (1975–81), Վ․ Կարպովը (1981–ից)։ Ամսագրում տպա– գրվել են Մ․ Գորկու, Մ․ Շոլոխովի, Ա․ Տոլստոյի, Լ․ Լեոնովի, Մ․ Շահինյանի, Ի․ էրենբուրգի, Կ․Ֆեդինի, Ֆ․ Գլադկովի, Մ․ Կոլցովի, Վ․ Կատանի, Ա․ Սուրկովի, Ս․ Մարշակի, Չ․ Այթմատովի, Ռ․ Համզա– տովի, Մ․ Ռիլսկու, ինչպես նաև արտա– սահմանյան ճանաչված գրողների ստեղ– ծագործությունները։ Հանդեսի մշտական բաժիններն են «Մեր օրերի ակնարկներ», «Հրապարակախոսություն», «Գրողի օրա– գիր», «Օրագրեր։ Հիշողություններ», «Գրական քննադատություն» ևն։ ՆՈՎԻ ՄԻՐ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդա– րի երկրամասի Նովոպոկրովսկայայի շրջանում, շրջկենտրոնից 28 կմ արևմուտք։ Բն․՝ ռուսներ, հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտու– րաների, արևածաղկի մշակությամբ, բան– ջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, բուժկայան։ Հայերը եկել են Մու– շից, 1915-ին։ ՆՈՎԻ ՌԵԺԵՏ, հայաբնակ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, Փշեխա գետի ափին, շրջկենտ– րոնից 44 կմ հարավ։ Զբաղվում են ան– տառահատմամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ–կինո, բուժկայան, 4լապի–բաժանմունք։ Հիմնադրել են հա– յերը, 1932-ին։ ՆՈՎԻ ՍԱԴ, քաղաք Հարավսլավիայում, Սերբիայի Սոցիալիստական Հանրապե– տությունում, Դանուբ գետի ափին։ Վոյե– վոդինա ինքնավար երկրամասի վարչա– կան կենտրոնն է։ 152 հգ․ բն․ (1972)։ Տրանսպորտային հանգույց է, գետային նավահանգիստ։ Կա մեքենաշինություն, քիմ․, էլեկտրատեխնիկական, դեղագոր– ծական, սննդի, կաշվի–կոշիկի, տեքստիլ արդյունաբերություն։ Ունի համալսարան (1960-ից)։

ՆՈՎԻԿՈՎ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (1900–1976), սովետական ռազմական գործիչ, ավիացիայի գլխավոր մարշալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (17․4․1945, 8․9․1945), պրոֆեսոր (1958)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Կարմիր բանակում ծառայել է 1919-ից։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին (1918– 1920)։ Ավարտել է «Վիստրել» դասընթաց– ները (1922) և Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան (1930)։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) սկզբնական շըր– ջանում եղել է Հյուսիսային (1941-ի օգոս– տոսից՝ Լենինգրադյան) ռազմաճակատի ռազմաօդային ուժերի, 1942–46-ին՝ սո– վետական բանակի ռազմաօդային ուժե– րի հրամանատար (1942–43-ին՝ միաժա– մանակ պաշտպանության ժողկոմի տե– ղակալ)։ Կոորդինացրել է մի շարք ռազ– մաճակատների ավիացիայի մարտական գործողությունները։ Մասնակցել է Լենին– գրադի, Ստալինգրադի, Կուրսկի ճակա– տամարտերին, Ուկրաինայի, Բելոռուսիա– յի, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլի– նի օպերացիային, ճապոն․ Կվանտունյան բանակի ջախջախմանը։ Ետպատերազ– մյան տարիներին եղել է Հեռավոր գոր– ծողության ավիացիայի հրամանատար (1953-ից), միաժամանակ՝ Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղա– կալ (1954–55)։ ՍՍՀՄ II գումարման Գե– րագույն սովետի դեպուտատ։ Պարգևա– տրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 3, Մուվորովի I աստիճանի 3, Կուտուզովի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, ինչպես նաև արտասահմանյան մի շարք շքանշաններով և մեդալներով։ Երկ․ В небе Ленинграда, М․, 1970․