Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընթանում Կալինինի և Հյուսիս–Արևմըտ– յան ռազմաճակատների ռազմ, գործողու– թյունները), չհաջողվեց շրջապատել թըշ– նամու խմբավորումը Վյազմայի շրջանում։ Ապրիլի 20-ին սովետական զորքերը հրա– ման ստացան Ռժե, Գժատսկ, Կիրով, ժիզդրա սահմանագծով պաշտպանության անցնելու մասին։ Ընդհանուր առմամբ, հարձակումը արմ․ ուղղությամբ պսակվեց խոշոր հաղթանա– կով։ Հակահարձակման հետևանքով թըշ– նամին ետ մղվեց Մոսկվայից 100–250 կմ։ Ամբողջովին ազատագրվեցին Մոսկվայի, Տուլայի, Ռյազանի մարզերը, Կալինինի, Սմոլենսկի, Օրյոլի մարգերի շատ շրջան– ներ։ Թշնամին կորցրեց ավելի քան 500 հզ․ մարդ, 1300 տանկ, 2500 թնդանոթ, 15 հզ․ մեքենա ևն։ Մ․ ճ–ում սովետական զորքերն առաջինն էին երկրորդ համաշխարհային պատե– րազմի ընթացքում, որ պարտության մատ– նեցին ֆաշիստական Գերմանիայի բա– նակը և ցրեցին նրա անպարտելիության առասպելը։ Ձախողվեց «կայծակնային պատերազմի» հիտլերյան պլանը։ Սովե– տական զորքերն իրենց ձեռքը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը։ Այն նշանավորեց ռազմ, գործողություն– ների շրջադարձ հօգուտ ՍՍՀՄ–ի և մեծ ազդեցություն ունեցավ պատերազմի ամ– բողջ հետագա ընթացքի վրա։ Հաղթանա– կը ձեռք բերվեց սովետական ռազմիկնե– րի մասսայական հերոսությամբ և սովե– տական մարդկանց աշխատանքային խի– զախումներով։ Սովետական Միության հե– րոսի կոչման արժանացավ 110 զինվոր (այդ թվում 28 ւցւսնֆիւովականներ)։ Մար– տական վարպետություն ցուցաբերեցին բանակների հրամանատարները, մեծ օգ– նություն ցույց տվեցին պարտիզանները։ 1944-ին սահմանվեց «Մոսկվայի պաշտ– պանության համար» մեդալ, 1965-ին քա– ղաքին շնորհվեց հերոս քաղաք կոչումը։ Մ․ ճ–ին մասնակցել են մեծ թվով հայեր։ Արևմտյան ռազմաճակատում աչքի ըն– կավ գնդապետ Հ․ Մարւոիրոպւսնի գըլ– խավորած 239-րդ հրաձգային դիվիզիան, որը մարտեր մղեց Նովոմոսկովսկ, Ուզ– լովայա, Դոնսկոյ, Եպիֆան և այլ քաղաք– ների շրջանում։ Մայոր Ն․ Բաչոյանը (մոտոհրաձգային գնդի, ապա՝ 146-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար) մասնակցեց Նարո–Ֆոմինսկի ազատագըր– մանը։ Վոլոկոլամսկի և Մոժայսկի ուղղու– թյամբ էին գործում գնդապետ Ա․ Գինոս– յանի դիվիզիան, գնդապետ Հ․ Ղազար– յանի և փոխգնդապետ Հ․ Մելիքյանի գնդերը։ Ալեքսին քաղաքի ազատագըր– մանը մասնակցեց գնդապետ Ս․ Մարւռի– րոսյանի գլխավորած դիվիզիան։ Մ․ ճ–ում հվ–արմ․ ուղղության զորքերի հրետանու հրամանատարն էր գեն․-լեյտենանտ Մ․ Պարսեղովը, ռազմաճակատի հրետա– նու հրամանատարի տեղակալ գեն․-մայոր Ի․ Վեքիւյանը։ 1941-ի դեկտեմբերին Ելե– ցի շրջանում մղված մարտերին մասնակ– ցեց գեն․-լեյտենանտ Հ․ Բաղրամյանը, որը զորքերի հատուկ շարժական խմբի շտաբի պետ էր։ Մոսկվայի հայերից մար– տերում աչքի ընկան Հ․ Ալիբեկյանը, Գ․ Կուլօղլյանը, Ա․ Մանուկյանը (հրետա– նային դիվիզիոնի հրամանատար) և շատ ուրիշներ։ Վնուկովո կենտրոնական օդա– նավակայանի պարետն էր գնդապետ Վ․ Մելիքյանը։ Քարտեզները տես 40–41-րդ էջերի միջև՝ ներդիրում։ Գրկ, Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, Ե․, 1970։ Жуков Г․ К․, Воспоминания и размышления, М․, 1969․

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻ– ՏՈՒՏ Վ․ Ի․ Լենինի անվան, ման– կավարժական կրթության խոշորագույն կենտրոններից մեկը ՍՍՀՄ–ում։ 1918-ին Մոսկվայի բարձրագույն իգական դաս– ընթացները (հիմնվել են 1872-ին) վերա– կառուցվել են Մոսկվայի 2-րդ պետ․ հա– մալսարանի, որի մանկավարժության ֆա– կուլտետի հիման վրա 1930-ին ստեղծվել է Մ․ մ․ ի․։ 1937–60-ին Մ․ մ․ ի–ին են միաց– վել Կ․ Լիբկնեխտի անվ․ ինդուստրիալ– մանկավարժական, արատաբանության, Վ․ Պոտյոմկինի անվ․ քաղաքային ման– կավարժական ինստ–ները։ 1941-ին կոչ– վել է Վ․ Ի․ Լենինի անվամբ։ Ինստ–ի կազմում կան ֆիզիկայի, քիմիայի, մա– թեմատիկայի, կենսաբանա–քիմիական, աշխարհագրա–կենսաբտնական, պատմու– թյան, ռուսաց լեզվի և գրականության, անգլ․ լեզվի, գերմ․, ֆրանս․ և իսպանե– րեն լեզուների, գեղարվեստա–գծանկար– չության, երաժշտա–մանկավարժական, նախադպրոցական, մանկավարժության, արատաբանության, մանկավարժական ինստ–ներում դասավանդողների որակա– վորման բարձրացման, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետներ, երեկոյան բաժանմունք, օտար լեզուներ դասավանդողների բարձրագույն մանկա– վարժական և արատաբանների դասըն– թացներ, ասպիրանտուրա, 80 ամբիոն, 7 պրոբլեմային լաբորատորիա, գրադա– րան (ավելի քան 1,2 մլն գիրք)։ Հրա– տարակում է «Գիտական տեղեկագրեր» (1934-ից)։ Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի (1967) և Լենինի (1972) շքանշաններով։

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմվել է 1929-ի հունվ․ 14-ին։ Վարչա– կան կենտրոնը՝ Մոսկվա։ Տարածությու– նը (Մոսկվայի հետ) 47 հզ․ կմ2, բն․ 6410 հզ․ մարդ (առանց Մոսկվայի, 1980), 14509 հզ․ մարդ (Մոսկվայի հետ)։ Մարզում կա 39 վարչական շրջան, 71 քաղաք, 74 քտա։ Մ․ մ․ պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Բնությունը։ Մ․ մ․ զբաղեցնում է Արևե– լա–Եվրոպական հարթավայրի կենտրո– նական մասը։ Ռելիեֆում հերթագայվում են բլրավոր բարձրություններն ու ցածրա– վայրերը։ Մարզի հս–ում տիրապետում են ռելիեֆի սառցադաշտային–էրոզիոն ձևե– րը և ավազակավային ծածկույթը։ Հս–ում Սմոլենսկ–Մոսկովյան բարձրության (270–310 մ) մի մասն է, որտեղ առանձ– նանում է Կլին–Դմիտրովյան բլրաշարի առավել բլրավոր մասը։ Սմոլենսկ–Մոս– կովյան բարձրությունից հս․ Վերինվոլ– գյան դաշտավայրն է (120–150 մ), հվ–ում՝ Մ ոսկվարեցկ–Օկայի բլրավոր հարթա– վայրը (150–180 մ), հվ–արլ–ում՝ Մեշչո– րայի դաշտավայրի արմ․ մասը (Մեշչո– րա), հվ–ում՝ Միջին Ռուսական բարձրու– թյան հս․ մասը։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -10-ից մինչև – 1ГС է, հուլիսինը՝ 17–18°С, տարեկան տեղումները՝ 450–650 մմ, վե– գետացիայի շրջանը՝ 130–140 օր։ Գետե– րը պատկանում են Վոլգայի ավազանին։ Խոշոր գետերն են Օկան և Մոսկվան։ Մոսկվայի անվ․ ջրանցքով Մոսկվա գետը միանում է Վոլգայի հետ։ Գերակշռում են ճմապոդզոլային հո– ղերը, Մեշչորայում՝ պոդզոլաճահճային և ճահճային հողերը, հվ–ում՝ գորշանա ա– ռային պոդզոլացված, Օկա և Մոսկվա գետերի հովիտներում՝ ալյուվիալ հողերը։ Մ․ մ–ի տարածքի ավելի քան 40% –ը ան– տառապատ է։ Հս–ում տիրապետում են եղևնու, կեչու, կաղամախու անտառները (լայնատերև ծառատեսակների հետ), Մեշ– չորայում՝ սոճու անտառներն ու տորֆա– յին ճահիճները։ Հվ–ում հանդիպում են կաղնու անտառակներ, գետերի ողողատ– ներում՝ մարգագետիններ։ Կենդանիներից կան որմզդեղն, կզաքիս, սկյուռ, վարազ, նապաստակ, ջրամբարներում՝ գայլա– ձուկ, պերկես, բրամ ևն։ Մարզի հվ–ում է գտնվում Մերձօկյան դարավանդային արգելանոցը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 309 մարդ է (Մոսկվայի հետ)։ Առավել խիտ բնակեցված են մերձմոսկով– յան, ավելի նոսր՝ Մեշչորայի անտառա– յին շրջանները։ Մ․ մ–ում է գտնվում ՍՍՀՄ խոշորագույն քաղաքային ագլոմերացիան՝ ձևավորված Մոսկվայի շուրջը։Քաղաքային բնակչությունը 4805 հզ․ է (առանց Մոսկ– վայի, 1980) կամ ամբողջ բնակչության 75%–ը։ Առավել խոշոր քաղաքներն են (ավելի քան ^100 հզ․ բնակիչ) Պոդոլսկը, Լյուբերցին, Կոլոմնան, Միտիշչին, Սեր– պուխովը, էլեկտրոստալը, Կալինինգրա– դը, Օրեխովո–Զուևոն, Նոգինսկը, Ւփմկին, Բալաշիխան, Զագորսկը, Օդինցովոն, Շչյոլկովոն։ Տնտեսությունը։ Մ․ մ․ մերձքաղաքային բնույթի ինտենսիվ գյուղատնտեսությամբ բարձր զարգացած ինդուստրիալ շրջան է։ Արդյունաբերությունը հիմնվում է որակյալ կադրերի, գիտատեխնիկական հզոր բա– զայի և հիմնականում բերովի հումքի վրա։ Մարզում կա մոտ 1000 արդ․ ձեռնարկու– թյուն (որոնցում զբաղված են ավելի քան 1 մլն մարդ) և 200 գիտատեխնիկական և նախագծային կազմակերպություններ։ Ար– դյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը (հաստոցներ, ջեր– մաքարշներ, ավտոբուսներ, գյուղատնտ․ մեքենաներ, էքսկավատորներ, զանազան սարքեր ևն), քիմ․ (հանքային պարարտա– նյութեր, պլաստմասսա, արհեստական մանրաթել ևն) և տեքստիլ արդյունաբերու– թյունը։ Զարգացած են նաև շինանյութե– րի, ճենապակե և հախճապակե իրերի, փայտամշակման, սննդի և այլ ճյուղերի արդյունաբերությունը։ Գյուղատնտ․ հանդակները զբաղեց– նում են ավելի քան 1,7 մլն հա։ Գյուղա– տնտեսության մեջ զբաղված է ավելի քան 200 հզ․ մարդ։ Մարզում կա 400 սովետա– կան և կոլեկտիվ տնտեսություն։ Գերա– կշռում է կաթնատու անասնապահությու– նը, խոզաբուծությունը, կարտոֆիլաբու–