Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տարածքը մտել է Դիարբեքիրի նահանգի մեջ՝ կազմելով առանձին (Մայաֆարկինի) սանջակ։ Հետագայում այն համապատասխանում էր Բշերիկի (Սիլվանի) գավառին։

Թ․ Հակոբյան

ՆՔՈՄՈ (Nkomo) Ջոշուա (ծն․ 1917), Զիմբաբվեի (մինչե 1980-ը՝ Հարավային Ռոդեզիա) ազգային-ազատագրական շարժ– ան գործիչ։ 1950-ական թթ․ սկզբից գլխավորել է Զիմբաբվեի ազգային-ազատագրական շարժումը։ 1957-ից Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միության (ԶԱԺՄ, մինչե 1960-ը՝ Աֆրիկյան ազգ․ կոնգրես․ 1960–61-ին՝ Ազգային դեմոկրատական կուսակցություն) նախագահն է։ 1963-1974-ին եղել է կալանքի տակ։ 1976-ին Ռ․ Մուգաբեի հետ դարձել է Զիմբաբվեի Հայրենասիրական ճակատի (ՀՃ) առաջնորդը։ 1980-ի Փետրվարին, ընդհանուր ընտրություններում ՀՃ–ի հաղթանակից հետո, Զիմբաբվեի ներքին գործերի մինիստրն է։

ՆՔՐՈՒՄԱ (Nkrumah) Քվամե (1909– 1972), աֆրիկյան ազգային-ազատագրական շարժման գործիչ, Գանայի Հանրապետության հիմնադիր և առաջին պրեզիդենտ։ 1935–45-ին ապրել է ԱՄՆ–ում (ավարտել Լինկոլնի և Փենսիլվանիայի համալսարանները), 1945–47-ին՝ Անգլիայում։ 1947-ին դարձել է Ոսկե Ափի (Գանայի տարածքի եվրոպական անվանումը) միացյալ կոնվենտի գլխավոր քարտուղար, 1949-ին հիմնել է Կոնվենտի ժող․ կուսակցությունը, որը գլխավորել է ազատագրական շարժումը անգլ․ գաղութարարների դեմ: 1950–51-ին եղել է բանտում։ 1952-ից գլխավորել է Ոսկե Ափի առաջին աֆրիկ․ կառավարությունը, 1957-ից (երկրի անկախության հռչակումից հետո)՝ Գանայի պրեմիեր մինիստր, 1960-ից՝ միաժամանակ պրեզիդենտ։ 1966-ին զինվորական հեղաշրշմամբ հեռացվել է իշխանությունից։ «ժողովուրդների միջե խաղաղությունն ամրապնդելու համար» միշազգային լենինյան մրցանակի դափնեկիր։ Մոսկվայի, Կահիրեի, Կրակովի և այլ համալսարանների պատվավոր դոկտոր էր։