ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԱԴԵՆՈՄԱ (հին ան– վանումը4 շագանակագեղձի գերաճում), շագանակագեղձի բարորակ ուռուցք; Առա– ջանում է տղամարղկանց (50–60 տարե– կանից բարձր) սեռական ֆունկցիայի թու– լացման շրջանում՝ սեռական հորմոնների սեկրեցիայի անկման և դրանց փոխհարա– բերության խախտման հետևանքով։ Մեծա– նում է ոչ թե շագանակագեղձը, այլ շուրջ– միգուկային գեղձերը։ Կլինիկական ըն– թացքը բաժանվում է 3 շրջանի, առա– ջին շրջան ու մ շեքի և ստորորովայ– նային շրջաններում լինում են անդուր զգացողություններ, դժվարանում և հա– ճախակի է դառնում միզարձակումը (հատ– կապես գիշերները), շագանակագեղձը մե– ծանում է; Միզապարկի պատերը գերա– ճում են, որի շնորհիվ մեզը, սկզբում ամ– բողջությամբ, դատարկվում է։ Երկրորդ շրջանը բնորոշվում է <մնացորդային մեզի» ախտանշանով, մի– զարձակումից հետո միզապարկում մնում է 100–200 մ մեզ, հետագայում4 միզա– պարկի մկանները թուլանում են, որի պատճառով մնացորդային մեզի քանա– կությունն աստիճանաբար ավելանում է։ Այս շրջանում վարակի թափանցումը պատ– ճառ է դառնում միզապարկի բորբոքման ու միզաքարերի առաջացման (տես Մի զա– քարային հիվանդություն)։ Միզարձակու– մը դառնում է ցավոտ և հաճախակի։ և ր– րորղ շրջանը բնորոշվում է երի– կամների ֆունկցիայի խիստ խանգար– մամբ, առաջանում է անմիզապահության։ Առաջանում է ազոտեմիա, որն արտա– հայտվում է հիվանդի ինքնազգացողու– թյան խիստ վատացմամբ, բերանի չո– րության և ծարավի զգացումով, մարսո– ղության խանգարումներով ևն։ Հաճախ զարգանում է նաև երիկամաավազանա– բորբ, որն արագացնում է երիկամային անբավարարության առաջացումը։ Բ ու ժ ու մ ը․ I և II շրջաններում՝ դե– ղորայքներ (անտիբիոտիկներ, սուլֆա– նիլամիդներ, նիտրաֆուրանի խմբի պատ– րաստուկներ), դիետա, հիգիենային կա– նոնների պահպանում։ III շրջանում՝ վի– րաբուժական միջամտություն՝ ադենոմա– յի հեռացում (ադենեկտոմիա)։
ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պրոստատիտ (< հուն, лроохагцс,- բառացի՝ առջևում գտնվող), շագանակա– գեղձի սուր կամ քրոնիկական բորբոքա– յին հիվանդություն։ Հարուցիչներն են գոնոկոկերը, ստաֆիլո ստրեպտոկոկերը, տուբերկուլոզային միկոբակտերիաները և տրիխոմոնադները։ Մ ու ր բորբոքման ախտանշաններն են՝ միզուկի այրոց, հա– ճախակի և ցավոտ միզարձակում, մեզում թարախի առկայություն, ջերմության բարձ– րացում, շեքի շրջանի ուժեղ ցավեր, սուր միզակապություն։ Շագանակագեղձի թա– րախակույտի դեպքում հիվանդագին երե– վույթներն ավելի բուռն են արտահայտ– վում։ Քրոնիկականը կարող է լի– նել սուր բորբոքման հետևանք կամ առա– ջանալ որպես ինքնուրույն հիվանդություն; Բնորոշվում է ընդհանուր թուլությամբ, շեքի և գոտկասրբոսկրային շրջանների բութ ցավերով, սեռական ֆունկցիայի խանգարմամբ և հաճախակի միզարձա– կությամբ։ Բ ու ժ ու մ ա․ սուր բորբոքման դեպ– քում անկողնային ռեժիմ, հակամանրէա– յին միջոցներ, տաք պրոցեդուրներ, ցա– վազրկող և հակասպազմային դեղամի– ջոցներ։ Թարախակույտի դեպքում՛ վի– րաբուժական միջամտություն; Կիրառվում է նաև շագանակագեղձի մերսում և ցե– խաբուժություն։
ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ ՀՈՂԵՐ, չոր սավւաս– աանային հողերի տիպ; Տարածված են Մոնղոլիայում, Հյուսիսային Չինաստա– նում, ԱՄՆ–ում, Արգենտինայում, ՍՍՀՄ–ում (մոտ 107 մլն հա)՝ Ղազախ․, Ուկր․ և Մոլդավ․ ՍՍՀ–ներում, Հյուսիսա– յին Կովկասում, Արևմտյան Սիբիրի հվ–ում, Պովոլժիեի չորային շրջաններում ևն։ Շ․ հ․ ձևավորվել են խիստ ցամաքային և չորային կլիմայական պայմաններում; Շ․ հ–ի տարածման գոտուն յուրահատուկ է արդյունավետ խոնավության անբավա– րար քանակը, չլվացվող ջրային ռեժիմը։ Հողառաջացնող ապարները կարբոնա– տային նստվածքներն են, որոնցում գե– րակշռում են լյոսանման կավավազները, լյոսերը, կարբոնատային ավազները, ավազակավերը, ալյուվիալ բերվածքները, իսկ լեռնային երկրներում՝ հրաբխային և նստվածքային ապարների հողմահարու– մից առաջացած էլյուվիալ, էլյուվիալ–դե– լյուվիալ և դեւյուվիալ խճով և կարբոնատ– ներով հարուստ կավավազները և ավազա– կավերը։ Շ․ հ․ պարունակում են մեծ մա– սամբ գիպս (հատկապես պրոֆիլի ստո– րին շերտերում) և կարբոնայտներ։ Կլանող կոմպլեքսը հագեցված է հողալկալիական մետաղներով՝ կալցիումով (70–80%) և մագնեզիումով (15–30%)։ Շ․ հ–ի զգալի մասն ալկալիացած է։ Չալկալիացած հո– ղերում ջրալույծ աղերի քանակը չի անց– նում 0,2–0,3%-ից, ալկալիացած հողերի վերին հորիզոններում հասնում է 0,2– 0,3, իսկ ստորին հորիզոններում (120– 170 սմ)Հ 0,5–2%–ը։ Ըստ հումուսի քանա– կի և կազմի, աղային պրոֆիլի, կարբո– նատների, գիպսի, դյուրալույծ աղերի պարունակության Շ․ հ․ ստորաբաժան– վում են 3 ենթատիպի՝ մուգ շագանակա– գույն, շագանակագույն և բաց շագանա– կագույն։ Հումուսի պարունակությունը կախված է մեխ․ կազմից, մուգ շագանա– կագույն կավային և կավավազային հո– ղերում 3,5–4,5% է, թեթև կավավազային և ավազակավային հողերում՝ 2,5–3% , տիպիկ Շ․ հ–ում համապատասխանաբար՝ 2,5–3,5 և 2,0–2,5% , բաց Շ․ հ–ում՝ 1,5– 2,5 և 1,2–1,8%։ Շ․ հ, ունեն չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիա (pH 7,0–7,5)։ Ըստ մեխ․ կազմի լինում են ծանր, միջին և թեթև կավավազային, ավազակավային և ավազային։ ՀՍՍՀ–ում Շ․ հ․ (333 հզ․ հա կամ հան– րապետության ընդհանուր տարածքի 11,2%) զբաղեցնում են Արարատյան գո– գահովտի և Արփա ու Որոտան գետերի միջին հոսանքին հարող շրջանների՝ ծովի մակերևույթից 1250–1700 մ բարձրության վրա գտնվող բլրաթմբային թեք հարթու– թյունները։ Ձևավորվել են էլյուվիալ, էլ– յուվիալ–դելյուվիալ և դելյուվիալ խճերով հարուստ կարբոնատային կավավազների և ավազակ ավեր ի վրա։ ՀՍՍՀ–ում Շ․ հ․ բնութագրվում են հումուսային հորիզոն– ների ոչ․ մեծ հզորությամբ (30–60 սմ), զգալի կարբոնատայնությամբ, որը նը– պաստում է կարբոնատային ցեմենտացած հորիզոնի առաջացմանը, ինչպես մակե– րեսային, այնպես էլ խորքային քարքա– րոտությամբ։ Գյուղատնտ․ նպատակներով օգտագործվում է Շ․ հ–ի մոտ 50% (վարե– լահողեր՝ 22, բազմամյա տնկարկներ՝ 3,8, խոտհարքներ՝ 0,7 և արոտավայրեր 13,7%)։ Շ․ հ–ի գոտում մշակվում են հա– ցահատիկային (ցորեն), կերային (առ– վույտ, կորնգան), տեխ․ (ծխախոտ) կուլ– տուրաներ։ Զարգացած է նաև խաղողա– գործությունը և այգեգործությունը։ Մշա– կությունը կատարվում է բացառապես ջրովի պայմաններում։ Ի․ ՓարսաղանյաԱ
ՇԱԳԱՆԱԿԵՆԻ իսկական (Castanea), հաճարազգիների ընտանիքի ծառանման բույսերի ցեղ։ Հայտնի է 14 տեսակ, որոնք աճում են Հյուսիսային Ամերիկայում, ձա– պոնիայում, Չինաստանում, Միջերկրածո– վյան երկրներում, ՍՍՀՄ–ում մշակվում է 1 տեսակ՝ Շ․ սովորականը (C․ sati- va)՝ Կովկասի Սևծովյան առափնյա շրջան– ներում և Անդրկովկասում։ Երկարակյաց (500 տարի և ավելի), խոշոր ծառ է, մինչև 35 մ բարձրությամբ և 2 մ տրամագծով։ Մաղարթը՝ գմբեթաձև, խիտ, ուժեղ ճյուղա– պատված։ Արմատային համակարգը հզոր է և խոր։ Ծաղիկները մանր են, միասեռ կամ երկսեռ, խաչաձև փոշոտվող, ծաղկա– բույլը՝ կատվիկ։ Տերևները՝ խոշոր, հեր– թադիր, երկար, սրածայր։ Պտուղը ընկույզ է, կլոր, տափակավուն՝ պատված գոր– շավուն պտղապատյանով, պտղամաշկի՝ հաստ, շագանակագույն, մուգ դարչնա– գույն երանգով։ Պտղամիսը՝ սպիտակ, կի– սահյութալի, քաղցր, համեղ, սննդարար, պարունակում է օսլա՝ 60, շաքարներ՝ մինչև 17, ազոտային նյութեր՝ 8–11, ճարպեր՝ 2% և ավելի, օրգ․ թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու)։ Պտուղնե– րըն օգտագործվում են թարմ և եփած վի– ճակում, հրուշակեղենի արտադրությու– նում՝ որպես սուրճի սուրոգատ, բնափայ– տը՝ ատաղձագործության, կահույքի և խառատային արտադրությունում, շինա– րարության մեջ։ Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են դաբաղա– նյութերով և ներկանյութերով։ Խոնավա– սեր բույս է։ Բազմանում է պատվաստով, մացառներով և սերմերով։ Պատվաստված բույսերը բերք են տալիս 5–10-րդ, իսկ սերմնաբույսերը՝ 10–15-րդ տարում։ 50 տարեկանում բերքատվությունը՝ մինչև 1 ւո!հա։ Լավ է աճում թթու, գորշ և միջին խոնավության հողերում։ ՍՍՀՄ–ում մշակ– վում են Խոշորապտուղ, Մանրապտուղ և այլ սորտեր, իսկ արտասահմանյան սոր– տերից տարածված են Լիոնյանը, Նեա– պոլյանը ևն։ Ա․ Մարգարյան
ՇԱԳՐԵՆ (ֆրանս․ chagrin – կենդանու մեջքամասի կաշի), այծի, ոչխարի և այլ կենդանիների մաշկից մշակված փափուկ, անհարթ կաշի; Շ․ ունի բնորոշ (այծա– կաշվին նմանակված) նախշ, որն ստաց– վում է մշակված կաշին երեսի կողմից մեքենայի նախշագրտնակի վրա փաթա– թելով և գլորման–տրորման ենթարկելով; Շագրենացնում են յուխտային, գալան– տերեային կիսակաշիները, որոնք օգ– տագործվում են կոշիկի երեսացուի, կա–