Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հիմնադիր* Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից։ Հաստատվել է Մադրասում, զբաղվել դերձակությամբ, սարս՝ սանտ– րով։ Դառնալով մեծահարուստ՝ մոտ ՀՕ տարեկան հասակում վարձել է հայ ու անգլիացի ուսուցիչներ, կաւոարելագործել իր կրթական մակարդակը։ Շ–ին է վստահ– վել Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրության շարադրումը (տես <Տեարակ որ կոչի նշավւսկ>)։ Շ, եռան– դուն հասարակական գործունեություն է ծավալել Մադրասի հայ համայնքին առնչվող խնդիրների լուծման, ինչպես նաե Հայաստանի ազատագրության հա– ․ մար։ Վճռական դեր է խաղացել Մադրասի խմբակի ստեղծման գործում։ Շ–ի հայացք– ների ու գործունեության վրա մեծ ազդե– ցություն է գործել Մադրասում հաստատ– ված Մ․ յԲաղրամյանր։ Շ․ 1771-ին Մադրա– սում հիմնել է հայկ․ տպարան (տես Մադ– րասի հայկական տպագրություն), որտեղ հայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակվեւ են բուրժուալուսավորա– կան գաղափարներով տոգորված հրապա– րակախոսական–քաղաքական գրքեր (<Նոյг տետրակ որ կոչի յորդորակ>Գ <Որոգայթ փաոաց>)։ Շ․ կապեր է հաստատել հայ ազատագրական շարժման բոլոր աչքի ընկնող կենտրոնների հետ։ Ձգտել է ազատագրական շարժման մեջ ներգրավել նաե վրաց թագավոր Հերակլ II-ին, գտնե– լով, որ հայ–վրացական ռազմ, դաշինքն ամուր հենարան է՝ թուրք–պարսկական նվաճողներից Անդրկովկասն ազատագրե– լու և այն նրանց հետագա ոտնձգություն– ներից պաշտպանելու համար։ Որպես հայ–վրացական դաշինքի խորհրդանշան, Շ․ Հերակլ II-ին ուղարկել է իր պատրաս– տած շքանշանը՝ ոսկե շղթայով ու թանկար– ժեք քարերով զարդարված։ Հետագայում հասկանալով, որ հայ–վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության անկարող են ազատագրել ու աեական անկախություն ապահովել Վրաս– տանին և Հայաստանին, Շ․ սերտ կապեր է հաստատել ռուս, արքունիքի, ինչպես նաե հայ ազատագրական շարժման գոր– ծիչներ Հ․ Արղությանի ու Հ․ Նազարյանի հեա։ 1780-ական թթ․, երբ ռուս արքու– նիքը ծրագրում էր արշավել Անդրկովկաս, Շ․ Ռուսաստանի և ապագա հայկ․ պետու– թյան միջե հարաբերությունները, ինչպես նաե Հայաստանում ստեղծվելիք կարգե– րը բնութագրող դաշնագրի նախագիծ է ներկայացրել ռուս, արքունիքին։ Ըսա այդ նախագծի, որը նաև Շ–ի համախոհ– ների հասարակական–քաղաքական հա– յացքների արտահայտությունն էր, ազա– տագրվող Հայաստանում պետք է հաս– տատվեր հանրապետական կարգեր։ Գրկ․ Գրիգորյան Գ,* Հայ աոաջավոր հսաարակական–քաղաքական մտքի պատմու– թյունից, Ե․, 1957։ Ավդալրեգյան Թ․, Շահամիր Շահամիրյանև ու հնդկաեայոց համայնական ինքնավարությունը XVIII դա– րում, տես նրա հայագիտական հետազոտու– թյուններ, Ե․, 1969։ Գ․Գրիգորյան

ՇԱՀԱՆ Շահնուր (Շահնուր Զաքարի Քե– րեսթեճյան, 3․8․1903, Կ․ Պոլիս –20․8․ 1974, Փարիզ), հայ գրող։ ՍՓյուռքահայ գրականության հիմնադիրներից։ Նախնա– կան կրթությունն ստացել է թաղային դըպ– րոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում; Հյ* Շաեան 1922-ին հաստատվել է Փարիզում։ Աշ– խատակցել է «Արն», «Ապագա», «Անա– հիտ» է այլ պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույց»-ին։ 1927–29-ին մամուլում «Պատկերազարդ պատմություն հայոց» խորագրով լույս է ընծայել «Նա– հանչը առանց երգի» իր առաջին վեպը (առանձին գրքով՝ 1929)՝ ահազանգելով սփյուռքահայ երի ուծացման ու այլասեր– ման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիւ1էաւվորված հասարակական հենք, այ– սօր էլ մնում է այժմեական։ 1933-ին Շ․ հրատարակել է «Հարալեզներուն դավա– ճանությունը» պատմվածքների ժողովա– ծուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շաիքը։ Ծանր հիվանդության պատճառով 30-ական թթ․ վերջերից մինչԱ իր կյանքի վերջը անցկացրել է հիվանդանոցում։ Այդ թվականներից էլ սկսել է գրել ֆրանս․՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, միա– ժամանակ հայերեն տպագրել է հրապա– րակախոսական, գրաքննադատական հոդ– վածներ ու մանրապատումներ։ 1939-ին Շ․ «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»-ում («La nouvelle revue franCaise») ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրու– թյուն» (հետագայում ֆրանս․ գրված ար– ձակ գործերի ժողովածուի խորագիր, 1955, Ռիվարոյի մրցանակ, 1956) հիվան– դանոցային հուշերը։ Ֆրանս, հրատարակ– վել են նաև«Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավան– դակ» (1957), «Հուր ընդ հրո» (1968) ժողո– վածուները։ 50-ական թթ․ վերջերից հա– յերեն լույս են տեսել «Թերթիս կիրակնօր– յա թիվը» (1958) պատմվածքների ժողո– վածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շ–ի հին և նոր հոդվածները, հրապարակախոսություն– ները։ Շ–ի գրական ժառանգությունից անբա– ժանելի են նրա նամակները, որոնց մեծ մասը պահվում է Ե․ Չարենցի անվ․ գրա– կանության U արվեստի թանգարանում։ Երկ, Երկ․, Ե․, 1962; Գրկ, Թորան յան ԹՎերստին կար– դալււվ Շահան Շահնուրը, Հալեպ, 1971։ Գա բ ր ի և լ յ տ ն Վ․, Դիմանկարներ, Ե․, 1976։ 9–․ Սնան

ՇԱՀԱՊԻՎԱՆ [բառացի՝ շահապի (պհլ․ Sahap– քաղաքապեւո), բնակավայր,, կա– յան], ավան Մեծ Հայքի Այրարատ նահան– գի Ծաղկոտն գավառում, նույնանուն լե– ռան ստորոտին։ Արշակունիների թագա– վորության ժամանակ, հատկապես IV– V դդ․ եղել է քաղ․, կրոն, և մշակութային կարևոր կենտրոն։ Հեթանոսական ժամա– նակներում և քրիստոնեությունը Հայաս– տանում պետ․ կրոն հռչակելու առաջին շրջանում (1Y դ․) Շ–ում ևս նշվել են նա– վասարդյան տոնակատարությունները։ Ըստ Ագաթանգեղոսի, Շ–ի շահապը 320-ական թթ․ սկզբին դասվել է ավագ նա– խարարների շարքը։ Շ․ եղել է Արշակունի– ների բուն բանակատեղի՝ ձիարշավի հրա– պարակով և ռազմ, այլ հարմարություննե– րով։ Իսկ մերձակայքի համանուն լեռը եղել է թագավորական արգելանոց–որսա– տեղի՝ երեների հարուստ հոտերով։ Մինյև Տիրանի թագավորությունը (338–350) Շ․՝ իր շրջակայքով, պատկանել է Գնունինե– րին։ Գնել Գնունին այդ կալվածը, իբրև օժիտ, նվիրել է իր դստերը։ Արշակ Բ–ի թագավորության (350–368) սկզբում Շ․ անցել է Արշակ P-ի եղբայր Տրդատի որ– դուն՝ Գնելին (մայրենի գծով՝ Գնունի)։ Շահապիվան լեռան Լսին բլրի վրա Գնել Արշակունու դավադրական սպանությու– նից հետո Արշակ Բ Շ․ կրկին դարձրել է արքունի սեփականություն։ Շ–ում գումար– վել է հայոց կանոնադիր ժողովներից մեկը (տես Շահապիվանի ժողով 444/446)։ VI դարից հետո Շ․ աստիճանաբար անշքա– ցել, կորցրել է նախկին դերը ն հետագա պատմիչները հիշատակում են սոսկ վերո– հիշյալ ժողովի առիթով։ Գրկ․ Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, ՏՓղիււ, 1909։ Փավստոս Բու– զա ն ղ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մ ո վ– սես Խորենացի, Պատմություն "Հայոց, Ե․, 1968։ Ինճիճյան Ղ–, Ստորագրութիւն Հին Հայաստանեայց․․․, Վնտ․, 1822; Լ․ ՇահիևյաԱ

ՇԱՀԱՊԻՎԱՆԻ ԺՈՂՈՎ 444/446, գումար– վել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Շահապիվան ավա– նում՝ Հայոց կաթողիկոս Հովսեվւ Ա Վա– յոցձորցու նախաձեռնությամբ։ ժողովին մասնակցել են Հայոց մարզպան Վասակ Սյունին, հազարապետ Վահան Ամատու– նին, բազմաթիվ հոգևոր ու աշխարհիկ մեծամեծներ։ Աշտիշատի ժողովից հետո եղել է երկրորդ կանոնադիր ժողովը Հա– յաստանում։ Շ․ ժ–ում ընդունվել է 20 կա– նոն, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին կյանքի զանազան հարցերին՝ ամուսնաընտանեկան հարաբերություն– ների կարգավորմանը, դեռևս գոյատևող հեթանոսական բարքերի ու սովորույթ– ների արգելմանը, հոգևորականների գոր– ծունեության հսկողությանը, մծղնեական աղանդի հետևորդների և նրանց հովա– նավորողների դեմ պայքարին, կուսակրո– նությանը ևն։ ժողովը չի սահմանափակ– վել կարգախախտումների ու հանցանք– ների սոսկ դատապարտումով, այլև դրանց դեմ սահմանել է կանոնական ու քրեական զանազան պատիժներ։ Դրանով ժողովի կանոնախումբն ունեցել է դատաստանա– գրքի նշանակություն։ ժողովի որոշումնե– րի համաձայն՝ բոլոր տեսակի տուգանք– ներն անցնելու էին ոչ թե անհատ մարդ– կանց, այլ հիմնարկներին (եկեղեցինե– րին, գոդենոցներին, ծերանոցներին), առանձին դեպքերում նախատեսվում էր տուգանքներից գոյացած եկամտի որոշ մասը բաժանել աղքատներին։ Կանոնն ե– րըն ունեին դասային–դասակարգային էություն, պայմանավորված էին տվյալ