1706-ի Աաորախանի ապստամբությանը։ Պոլտավայի ճակատամարտում (1709) գլխավորել է մարտակարգի կենտրոնի զորքերը։ 1710-ին Շ–ի ղեկավարությամբ ոուս․ զորքերը գրավել են Ռիգան։ 1711-ի Պրուտյան արշավանքում ղեկավարել է բանակի գլխ․ ուժերը։ 1712–13-ին եղել է հվ․ (թուրք, սահմանի վրա) սահմանները հսկող բանակի հրամանատար, 1715–1717-ին՝ կորպուսի հրամանատար Պոմհրանիայում և Մեկլենբուրգում։
ՇԵՐԵՆՏ Գևորգ (1848, Վան –5․2․1921, Թիֆլիս), հայ բանահավաք, ազգագրագետ, մանկավարժ, բանաստեղծ։ Եղել է Արմենական կազմակերպության անդամ։ Նախնական կրթությունն ստացել է ծնընդավայրի ծխական դպրոցում, ապա՝ Հիսուսյան վարժարանում։ 1870-ին մեկնել է Թիֆլիս, զբաղվել ուսուցչությամբ։ 1885-ին Վան վերադառնալիս ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո նշանակվել է Վանի Ս․ Թարգմանչաց դպրոցի ուսուցիչ, որտեղ աշխատել է շուրշ 10 տարի։ 1896-ից հաստատվել է Թիֆլիսում։ Գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը («Հերիք որդյակ այսքան տարվա տառապանք» ևն) վերածվել են երգի։ Հետագայում մանկավարժականհասարակական գործունեությանը զուգընթաց զբաղվել է բանահավաքչականազգագրական աշխատանքով։ Առավել հայտնի է Շ–ի «Վանա սազ» (մաս 1–2, 1885–99) բանահյուսական–ազգագրական ժողովածուն, որն ընդգրկում է Վասպուրականի հեքիաթները, զրույցները, երգերը, առած–ասացվածքները, հանելուկները, անեծքները, օրհնանքները ևն։ Առանձին գրքերով լույս է ընծայել նաև «Սրբավայրեր» (1902), «Ալթուն դերեսի կամ մի գիշեր Բաղեշի բանտում․ 1893–1896» (1910) գործերը։ Երկ․ Սրտի թարգման կամ բանաստեղծություններ, մաս 1, Թ․, 1884։ Ա․ Նա զին յան
ՇԵՐԵՓ, երկար պոչով փայտյա կամ մետաղյա մեծ գդալ՝ կերակուրը, հեղուկ ու մածուցիկ սննդամթերքները խառնելու, այլ ամանի մեջ լցնելու, կաթի սերը քաշելու համար։ Շ․ լինում է նաև դեկորատիվ հարդարանքով, պոչը զարդարվում է փորագիր երկրաչափական նախշերով, ծայրը՝ ձևավոր, կեռ, փոքր անցքով՝ կախելու համար։ Տարբեր ձևերի Շ–ներ օգտագործել են աշխարհի շատ ժողովուրդներ Շերնփ․ p-ումանյանի շրչանի Մարց գյուղ (XIX դ․# Հայաստանի պատմության պետ» թանգարան, Երևան) մ․ թ․ ա․ I հազարամյակից։ Հայաստանում Շ․ պատրաստվել է ընկուզենուց, կաղնուց, շագանակենուց, շիմշիրից, պահվել է հատուկ պատրաստված փորագրազարդ փայտյա գ դ լ ն ռ ց ի մեշ։ Ն․ Ավագ յան
ՇԵՐԵՓ, 1․ հողափոր U ամբարձիչ–տրանսպորտային մեքենայի, նյութի (օրինակ, գրունտի, ցորենի ևն) մասը զանգվածից կալոդՀալքաշնրեփ անշատող և բեռնաթափման վայրը փոխադրող աշխատանքային օրգան։ Ամրակվում է աշխատող շղթային (բազմաշերեփ շղթայավոր էքսկավատորներ, հողահաններ, դրագաներ), ռոտորին (ռոտորային էքսկավատորներ), բռնակներին (բահեր և միաշերեփ բարձիչներ), շերեփ ավոր շրշանակին կամ ճոպաններով կախվում պահող կոնստրուկցիաներից։ Միաշերեփ էքսկավատորների Շ–ի տարողությունը 0,15–200 մ3 է, բազմաշերեփավորներինը՝ 0,007–7 մ3, դրագաններինը՝ 0,05–It/3։ 2․ Մ և տ ա լ ու ր գ ի ա յ ու մ, հալած մետաղի, շտեյնի կամ խարամի կարճատև պահման, փոխադրման և լըցման համար ծառայող պողպատե կամ թուշե անոթ։ Տաք մետաղի կամ շտեյնի քայքայիչ ազդեցությունից պաշտպանելու համար Շ–ի իրանը աղյուսապատում են հրահեստ աղյուսով կամ խարամում կոնվերտերային խարամով։ Պողպատի լըցման համար Շ–ների տարողությունը հասնում է 480 տ։
ՇԵՐԵՓԱՁՈՒԿ (Lota lota), ձողաձուկազգիների ընտանիքի քաղցրահամ շրերի ձուկ։ Մեշքի լողակները երկուսն են, կզակին ունի բեղիկ։ Թեփուկները շատ մանր Ծովային շերեփաձուկ են։ Մարմնի երկարությունը մինչև 1,2 մ է, կենդանի զանգվածը՝ 32 կգ։ Հանդիպում է Հս․ կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում, գլխավորապես՝ գետերում։ Ակտիվ է սառը շրերոււք (մինչև 16°C)։ Սեռահասուն է դառնում 3–4 տարեկանում, դնում 33 հզ․–5 մլն ձկնկիթ։ Գիշատիչ է, սնվում է ձկներով ն հատակային անողնաշարավորներով։ ձկնորսության կարևոր օբյեկտ է։
ՇԵՐԵՓԱՎՈՐ ՀԻԴՐՈՏՈՒՐԲԻՆ, Պ և է– աոնի տուրբին (ամերիկացի ին– Շնրեփավոր հիդ–» րոտուրբին ժեներ Ա․ Պելտոնի անունով), շրի հոսքի կինետիկ էներգիան օգտագործող ակտիվ հիդրավւիկական տուրբինների առավել տարածված տեսակ։ Շ․ հ–ի հոսային մասը բաղկացած է ծայրափողակից, աշխատանքային անվից և կողմնատար կանալից։ ճնշման խողովակաշարից շուրը ծայրա– Փողակի միշով մատուցվում է աշխատող անվի թիակներին (շերեփներին)՝ շերեփի մեշտեղով անցնող շրշանագծի շոշափողի ուղղությամբ։ Շ․ հ–ների մեծ մասն ունի 18–26 թիակ։ Տարբերում են հորիզոնական և ուղղաձիգ լիսեռով Շ․ հ–ներ։ Շ․ հ–ների հզորությունը հասնում է մինչև 110 Մվտ․ դրանք սովորաբար կիրառում են 500–600 t/–ից ավելի Էշքի դեպքում։ Տաթևի ՀԷԿ–ում գործում են 54,6 Մվտհզորության Շ․ հ–ներ։
ՇԵՐԻԴԱՆ (Sheridan) Ռիչարդ Բրինսլի (1751, Գուբ լին–1816, Լոնդոն), անգլ․ դրամատուրգ, թատերական և հասարակական գործիչ։ Ծագումով՝ իռլանդացի։ 1780–1812-ին եղել է պառլամենտի անդամ, վիգերի կուսակցության արմատական թևի առաշնորդ։ 1776–1809-ին ղեկավարել է «Դրուրի Լեյն» թատրոնը։ «Մրցակիցները» (1775) կատակերգությունում հանդես է եկել սենտիմենտալության և պարզունակ խրատականության դեմ։ «Չարախոսության դպրոցը» (բեմ․ 1777, հրտ․ 1780) բուրժ․ բարքերը ծաղրող կատակերգություն է։ Շ․ գրել է նաև «Ուղևորություն Սքարբորո» (1777), «Քննադատը» (1779) կատակերգությունները և այլ գործեր։ Երկ «Драматические произведения, М., 1956․ Գրկ. Шервин Оскар, Шеридан, пер․ с англ․, М․, 1978․
ՇԵՐԻՆԳԹՈՆ (Sherrington) Չարա Սկոտ [1859 (այլ աղբյուրներով՝ 1857, 1861)– 1952], անգլիացի ֆիզիոլոգ։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1893-ից), Պետերբուրգի ԳԱ (1915-ից) և ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ։ Ավարտել է Քեմբրիշի համալսարանը (1885)։ Եղել է Լիվերպուլի (1895 – 1913) և Օքսֆորդի (1913–35) համալսարանների պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիային։ Ուսումնասիրել է ողնուղեղի ռեֆլեքսային գործունեության օրենքները, նշեւ սինապսների դերը նյարդային բշիշների փոխհարաբերության պրոցեսում, մանրամասն նկարագրել փոխհակադարձ (ռեցիպրոկ) նյարդավորումը։ Զարգացրել է մկանային ռեցեպցիայի (ընկալչության) մասին տեսությունը, նկարագրել գլխուղեղի կեղևի փոխհարաբերությունը ողնուղեղի շարժիչ կենտրոնների հետ, որոնք կարգավորում են կմախքային մկանները։ Շ–ի գիտական աշխատանքները մեծ դեր են խաղացել փորձառական և կլինիկական նյարդաբանության զարգացման համար։ Նոբելյան մըրցանակ (1932, է․ էդրիանի հետ համատեղ);
ՇԵՐԻՇԵՎ Վասիլի (1902-1940), ՈՈԼԱ սովետական նկարիչ։ 1927-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխ․ արվեստանոցները։ Շ–ի ստեղծա–