Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մաբան։ Վերջին տասնամյակների հայտ նի թարգմանիչներից են Վ․ Թերզիբաշյա– նը, Iw․ Դաշտենցը, Հ․ Սևանը, Ս․ Ալաջա– ջյանը։ աւնեաների առաջին հայերեն ամ բողջական թարգմանությունը (Դ․ Դավթ յան, Հ․ Քելեշյան) տպագրվել է 1961-ին։ Շ–ի ստեղծագործությանն անդրադարձել են մեծ թվով հայ մտավորականներ, գրա կանագետներ, գրողներ՝ Ս․ Տիգրանյան, lv․ Աբովյան, Ս․ Նազարյան, Մ․ Նալբանդ– յան, Պ․ Դուրյան, Պ․ Ադամյան, Սիրա նույշ, Ղ․ Աղայան, Հ․ Հովհաննիսյան, Լ․ Մանվելյան, Լեո, Վ․ Նալբանդյան, Հ․ Թումանյան, Մ․ Աբեղյան, Թեոդիկ, Ռ․ Որբերյան, Վ․ Թեքեյան, Ա․ Չոպան յան և շատ ուրիշներ։ Սովետական շրջա նում Շ–ի և նրա հայկ․ առնչությունների մասին գրել են Ս․ Հակոբյանը, Հ․ Սուր– խաթյանը, Վ․ Թերզիբաշյանը, Հ․ Դյուլի– քևխյանը, Ա․ Ադամյանը, Լ․ Քալանթարը, Ս․ Հարությունյանը, Ս․ Մելիքսեթյանը, Հ․ Մամիկոնյանը, Լ․ Սամվելյանը, Ա․ Ար– մենյանը, Ռ․ Զարյանը, Վ․ Փափազյանը, Ս․ Սողոմոնյանը և ուրիշներ; Կլասիցիզմի սկզբունքների դիտանկյու– նից XIX դ․ կեսերին և հետո Շ–ին գնա– հատել են Մխիթարյան գիտնականներ Ա․ Քասկանտիլյանը, Գ․ Զարբհանալյա– նը և ուրիշներ։ Շ–ի դրամատիկ երկերի հայկ․ բեմա դրությունների պատմությունն սկսվել է 1866-ի մայիսից՝ Թովմաս և Պայծառ Ֆ ա՜ սա լյ աճ յ անների հատվածաբար ներկա յացրած «Վենետիկի վաճառականով» (Թիֆլիս); Շեքսպիրյան երկի անդրանիկ ամբողջական բեմադրությունը իրակա նացրել է Հ․ Վարդովյանը 1867-ին («Մակ բեթ», գլխ․ դերում՝ Հ․ Վարդովյան)։ Հայ առաջին Օթելլոն Դ․ Չմշկյանն է (1867)։ 1880-ին տեղի է ունեցել «Անսանձի սանձահարումը» կատակերգության առա ջին բեմադրությունը (Պետրուչչո՝ Մ․Մնակ– յան, Կատարին՝ Աստղիկ)։ Անգերազանց Համլետ (1880), ինչպես և անկրկնելի Լիր (1886) ու նորօրինակ Օթելլո (1885) է եղել Պ․ Ադամյանը։ 1910-ին առաջին անգամ հայ բեմ է բարձրացել «Ռիչարդ 111»-ը (գլխ․ դերում՝ Ամո 1սարազյան), ապա՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ը (գլխ․ դերերում՝ Արշավիր Շահխաթունի և Մաթենիկ Ադամյան)։ Հետագայում շեքսպիրյան ակնառու դերա կատարներ են եղել Հ․ Զարիֆյանը (Համ– լետ, Օթելլո, Ցագո, Մերկուցիո), Կ․ Դալ– ֆայանը (Համլետ, Օթելլո), Վ․ Փափազ յանը (Օթելլո, Համլետ, Լիր)։ Տպավորիչ յագոներ ու շայլոքներ են եղել Ա․ Արմենյանը, Մ․ Մանվելյանը, Օ․ Սևումյանը։ 1890-ական թթ․ շեքսպիրյան նոր դե րակատարներ են հրապարակ իջնում․ Սի րանույշը՝ հայ առաջին և անգերազանց Օֆելյան, փայլուն Կատարինը, մտացի Պորցիան, հերոսական Համլետը․ Հով հաննես Աբելյանը՝ էդգար, Օթելլո, Լիր։ Սովետական շրջանում շեքսպիրյան ներ կայացումների ռեժիսորական մի նոր Փուլ է սկսվում Հայաստանում․ Լ․ Քալանթարի «Անսանձի սանձահարումը» (1923) և «Վե նետիկի վաճառականը»* (1937), Ա․ Րոլր– ջալյանի «Համլետը» (1924, 1942) և «Վե նետիկի վաճառականը» (1926), Վ․ Աճեմ– յանի «12-րդ գիշերը» (1944)։ Շ–ի պիեսնե րի հիման վրա ստեղծված օպերաներ է բեմադրել Ալ․ Սպենդիարյանի անվան թատրոնը4 «Օթելլո» (1942, 1959), «Ռոմեո և Ջուլի ետ» (1955) ևն։ Այս շրջանում Շ–յան ներկայացումների նկարչական ձևավորումով աչքի են ընկել Դ․ Ցակուլովը («Վենետիկի վաճառակա նը»), Ա․ Սարգսյանը («Համլետ), Մ․ Արուտչյանը («Օթելլո)», Մ․ Մվախչյանը («12-րդ գիշեր»), Ս․ Արուտչյանը («Սխալ ների կատակերգությունը», «Երկու վերո– նացի ազնվականներ», «Օթելլո», «Մակ բեթ»-), տարազների ձևավորումով՝ Ա․ Արուտչյանը («Մակբեթ», «Ռիչարդ III», «Կարմիր և սպիտակ վարդերի պատե րազմը», իսկ «Շատ աղմուկ ոչնչից»-ը՝ Գ» Արուտչյանի հետ)։ Սովետահայ բեմում հանդես եկան Շ–ի կերպարների նոր մարմնավորողներ՝ Ա․ Ռսկանյան (Կատարին, Պորցիա, Դեզ– դեմոնա, միսիս Ֆորդ), Հ․ Ներսիսյան (Համլետ, Օթելլո, Ֆալստաֆ, Լիր), Մ․ Ջա նան (Ցագո, Մակբեթ), Լ․ Զոհրաբյան (Շայլոք, Թոբի), Ց․ Ամերիկյան (Շայլոք, Մալ վոլիո), Գ․ Զանիբեկյան (Օթելլո, Քենտ), Դ․ Մալյան (Կլավդիո, Ցագո), Մ․ Սիմոնյան (Դեզդեմոնա, Կորդելիա), Խ․ Աբրահամյան (Կորիոլանուս)։ Շ–ին առաջինը հայ կերպարվեստ է բերել Պ․ Ադամյանը՝ 1880-ական թթ․ կե սերին։ Նա ստեղծել է Համլետի, Լիրի, Օթելլոյի ինքնատիպ տարազներ, շեքս պիրյան հերոսներին վերարտադրող կտավներ (Համլետ, Օֆելյա, Լիր), կա տարել գունավոր փորագրումներ, նկարա զարդումներ պնակների վրա (Լիր, Օթել– լո), ինքնանկարներ շեքսպիրյան դերե րում (Համլետ, Օթելլո, Լիր)։ 1921-ին Վիեննայում Մասեհյանի հրատարակած «Համլետ»-ը պատկերազարդել է Զապել Պոյաճյանը։ Շ–ի դիմանկարի, ինչպես նաև 1944-ի համամիութենական շեքսպիրյան VI կոնֆերանսի էմբլեմային հեղինակն է Ե․ Քոչարը։ Ալ․ Դրիգորյանը ստեղծել է Շ–ի գլուխգործոցների գրքային նկարա զարդումների շարք («Համլետ», 1971, «Մակբեթ», 1971 ևն)։ Շ–ի պիեսների հա մար երաժշտություն են գրել Ա․ Սպեն– դիարյանը («Օթելլո»), Ա․ Խաչատրյանը («Օթելլո», «Մակբեթ», «Լիր արքա»)։ Անկախ թատերական ներկայացումներից՝ Շ–ի երկերի հիման վրա («Ռիչարդ III») բալետային երաժշտություն է գրել Ավետ Տերտերյանը և վեց սոնետների համար՝ Մարտին Վարդազարյանը։ 1965-ին Հա յաստանի ԴԱ արվեստի ինստ–ում կազ մակերպվել է Շեըսպիրագիւուսկան կենւռ* րոնէ որը պարբերաբար հրատարակում է ժողովածուներ «Շեքսպիրական» խորա գրով։ 1944-ին Երևանում կայացել է հա մամիութենական շեքսպիրյան VI կոն ֆերանսը, որտեղ զեկուցել են Մոսկվայի, Լևնինգրադի և Հայաստանի գիտնական ները, և շեքսպիրյան ներկայացումների փառատոն, որին մասնակցել են Հայաս տանի 5 թատրոններ՝ 6 ներկայացա– մով։ 1981-ին Երևանում տեղի ունեցավ շեքս պիրյան ներկայացումների համամիու թենական փառատոն և շեքսպիրագիտա– կան կոնֆերանս։ Հայաստանից հանդես եկան 5 թատրոններ, 8 ներկայացումով։ Նույն տարում ՍՍՀՄ պետ․ մրցանակ ստացավ «Կորիոլանուս» (բեմ․ Հ․ Ղափ– լանյան, նկարիչ՝ Եվգ․ Սաֆրոնով) ներ կայացումը։ Պատկերազարդումը տես 401-րդ էջից առաջ՝ ներդիրում, աղյուսակ VIII։ Երկ․ The works, ed․ by a Quillet Couch and J․ Dover Wilson, Camb․, 1921–66 (The New* Shakespeare)․ Ընտ․ երկ․, հ․ 1–3, 1951–55։ Ընտ․ երկ․, ե․ 1–2, Ե․, 1964։ Սոնետներ, Ե․, 1961։ իրոնիկներ, լհ․] 1–2, Ե․, 1972–73։ Գբկ․ Ադամյան Պ․, Շեքսպիր ն յուր Համլնթ ողբերգության աղբյուրն ու քննա դատները* Թ․․ 1887։ Սարխաթյան, Հոմերոս, Շեք՚սպիր, Ե․, 1935։ Թհրզիբաշ– յան Վ․, Շեքսպիրը հայերեն, Ե․, 1956։ Սամվելյան Լ․, Շեքսպիրը հայ բեմում, Ե․, 1959։ Նույնի, Շեքսպիրը և հայ գրա կան ու թատերական մշակույթը, Ե․, 1974։ Հովհաննիսյան Հ․, Վիլյամ Շեքսպիր, Ե․, 1965։ Զար յան Ռ–, Շեքտցիրը ն հա յերը, Ե․, 1967։ Նույնի, Շեքսպիրի հետ, Ե․, 1976; Ն ու յ ն ի, էշնր հայկական Շնքս– պիրապատամից, գիրք 1–2, Ե․, 1979–81։ Շեքսպիրական, [ժող․], 1–6, 1966–80; А н и к с т А․ А․, Шекспир, М․, 1964; Шве дов Ю-, Эволюция шекспировской траге дии, М․, 1975; Shakespeare Quarterly, v․ 1– 26-, N․ Y․, 1950–75–․ Լ․ ՍաԱվեւյաե


ՇԵՏՍՊԻՐԱԳԻՏՈՒԹՏԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՍՍՀ ԴԱ արվեստի ինստի– տ ու տ ի, հիմնադրվել է ՀՍՍՀ ԴԱ Նա խագահության որոշմամբ՝ 1966-ին, Ռ․ Զարյանի ղեկավարությամբ։ Շ․ կ․ ունի թարգմանական և գիտահետազոտական խմբեր։ Առաջինն զբաղվում է Շեքսպիրի երկերի հայերեն թարգմանությամբ, երկ րորդը’ նրա հայերեն թարգմանություննե րի, հայ թատրոնում շեքսպիրյան թատեր– գությունների բեմադրությունների և դը– րանց պատմության հարցերով։ Շ․ կ․ հրատարակել է Շեքսպիրի քրոնիկները (հ․ 1–2, 1972–73), «Շեքսպիրական»-ի (հայկական շեքսպիրյան տարեգիրք) 6 հատորը (1966–80), ուր տեղ են գտել ինչպես Շ․ կ–ի գիտաշխատողների, այն պես էլ ՍՍՀՄ այլ հանրապետությունների և արտասահմանյան շեքսպիրագետների ուսումնասիրություններ, հուշեր և շեքս պիրյան այլ նյութեր։ Շ․ կ․ լույս է ընծա– յել նաև «Հովհաննես Հովհաննիսյան․ Վիլյամ Շեքսպիր» (1965), «Հովհաննես Թումանյան․ Շեքսպիրի մասին» (1969), Ռ․ Զարյանի «էջեր հայկական շեքսպի– րապատումից» (1979–81) 2 հատորով աշխատությունը։ Կազմակերպում է նըս– տաշրջաններ, որոնց նպատակն է պար զաբանել «Շեքսպիրը և հայ իրականու թյունը» խնդրի տարբեր կողմերը։ Շ․ կ․ սերտ կապեր է պահպանում ԴԴՀ–ի և ԱՄՆ–ի շեքսպիրագիտական ընկերություն ների հետ, իր գիտաշխատողների հոդված ները հրատարակում նաև նրանց պարբե րականներում, մասնակցում Վայմարում (ԴԴՀ) կազմակերպվող ամենամյա շեքս պիրյան ավանդական հավաքներին; 1964-ին ՀՍՍՀ ԴԱ արվեստի ինստ–ում ստեղծվել է շեքսպիրյան գրադարան, որն այժմ Շ․ կ–ի բաղկացուցիչ մասն է։ Գրա դարանում պահվում են Շեքսպիրի եր կերը, ուսումնասիրություններ նրա մասին (եվրոպական, ասիական և աֆրիկյան 35 լեզվով), նրա գործերի հայերեն գրեթե