Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոլոր հրատարակությունները, հայ թարգ– մանիչների ձեռագրերը, նշանավոր դե– րասանների շեքսպիրյան երկերի կատար– ման ձայնապնակներ, լուսանկարներ են։ 1981-ի նոյեմբերին, շեքսպիրյան Փառա– տոնի օրերին, Շ․ կ․ կազմակերպեց կոն– ֆերանս, որին մասնակցեցին ՍՍՀՄ տար– բեր հանրապետությունների շեքսպիրա– գետներ։ Բ․ Մեղրես։սան․

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԹԱՏ– ՐՈՆ (Royal Shakespeare Theatre), անգ– լիական դրամատիկական թատրոն։ Բաց– վել է 1879-ի ապրիլի 23-ին, Ստրատֆորդ– օն–էյվոնում։ Հիմնադրել է Չ․ Ֆլաուերը։ Թատրոնում բեմադրվում են Շեքսպիրի պիեսները, անց են կացվում շեքսպիրյան փառատոներ (նշանավոր է 1904-ի փա– ռատոնը, որը տեել է 3 շաբաթ, ներկա– յացվել 13 պիես)։ Թատրոնին կից բացվել է նան գրադարան Ա պատկերասրահ։ Շեքսպիրյան թագավորական թատրոնի շեն– քը Ստրատֆորդ– օն–էյվոնում (1932, ճարտ է․ Սյաթ և ուր իշներ) 1925-ին Շ․ թ․ թ–ի խնամակալությունն անցել է թագավորին։ 1926-ին թատրոնի շենքը հրդեհվել է։ 1932-ին բացվել է 1000-տեղանոց սրահով նորակառույց շեն– քը (ճարտ․ է․ Սքոթ և ուրիշներ)։ Մինչե 1961-ը կոչվել է Շեքսպիրյան մե– մորիալ թատրոն։ 1960-ից թատ– րոնն ունի իր մասնաճյուղը Լոնդոնի «Օլ– դուիչ» թատրոնի շենքում, ուր բեմադրվում են անգլ․ դասական և ժամանակակից դրամատուրգիայի ստեղծագործություն– ներ։ Շ․ թ․ թ․ ղեկավարել են ռեժիսորներ Ֆ․ Բենսոնը, Hi, Բրիջես–Ադամսը, Я* Ա․ Փեյնը, P․ Զեկսոնը, Ա․ Կուեյլը, Գ, Рщ- յեմ–Շոուն, Պ․ Հոլլը, 1968-ից՝ Թ․ Նաննը։ Թատրոնում աշխատել են ռեժիսորներ Պ․ Րրուքը, Ֆ․ Կոմիսարժևսկին, Թ․ Ռի– չարդսոնը և ուրիշներ, դերասաններ է․ Տերրին, Ջ․ Դիլգուդը, Լ․ Օլիվիեն, Վ․ Լին, Չ․ Լուոոնը, Դ․ Վուլֆիտը, Պ․ Սկո– ֆիլդը, Պ․ Աշկրոֆտը, Մ․ Ռեդգրեյվը, է․ էվանսը, Ռ․ Բարթոնը և ուրիշներ։ Շ․ թ․ թ․ ՍՍՀՄ այցելել է 1958–59-ի թա– տերաշրջանում, 1964-ին, 1967-ին։ Բ․ ԱնղրեասյաԱ

ՇԵՖՈՒԹՅՈՒՆ « ֆրանս․ chef ղեկա– վար, պետ), ՍՍՀՄ–ում հասարակական գործունեության ձե, ընկերական մշտա– կան օգնություն, որը ցուցաբերում է մեկ կազմակերպություն, հիմնարկության (շեֆ) մյուս կազմակերպությանը, հիմնար– կությանը (ենթաշեֆ)։ Օրինակ, կոլտըն– տեսության Շ․՝ դպրոցի, զինվորական մասի նկատմամբ։ <Շ ԹԱՆԴ ՈՐ ԹԱՅԻՆ» ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, արտադրության տեղաբաշխման բուր– ժուական տեսություններ, որոնց նպատա– կըն է արտադրության ծախքերի կրճատ– ման կամ շահութաբերության բարձրաց– ման տեսակետից որոշել առանձին ձեռ– նարկությունների առավել օգտավետ տե– ղադրությունը (գերմ, StaBdort)։ «Արդյու– նաբերական ձեռնարկության £թանդորթ> տերմինը և արդյունաբերության «Շ․» տ–ի հիմնական գաղաւիարը պատկանում է գերմանացի տնտեսագետ Վ, Լաունգարդ– տին (1888), իսկ այդ տեսությունների դրույթները զարգացրել է գերմանացի տնտեսագետ Ա* Վեբերը, 1909-ին։

ՇԻԱՆԵՐ (արաբ․ շի’ա–աղանդ, կուսակ– ցություն, կողմնակցություն), մահմեդա– կանության սուԱնիԱերի աղանդին հա– կադիր ուղղությանը պատկանող մահմե– դականներ։ Շ–ի աղանդը4 շ ի հ զ մ ը, առաջացել է VII դ․ Արաբ, խալիֆայու– թյունում, Մահմեդի մահից հետո, իմամու– թյան, շուրջ ծագած տարաձայնության հի– ման վրա։ Շ․ գտնում էին» որ Մահմեդին պետք է հաշորդեր Աբիթալիբի որդի Ալին, որը Մարգարեի փեսան էր (նրա դստեր՝ Ֆաթիմայի ամուսինը), որպեսզի առաջ– նորդությունը ժառանգաբար անցներ Մահմեդի ընտանիքից սերած իմամնե– րին։ Ալիի և նրա սերունդների նահատա– կությունից հետո շիիզմը լայն տարածում է ստացել։ Ընդհանուր իսլամական դոգ– մաներից բացի (սուննա, Ղուրան, հա– դիսներ են) այս դավանանքի հետևորդ– ներն ունեն իրենց, սաննիներից տարբեր, սրբազան ավանդույթները։ VIII դ․ Շ, բաժանվել են տարբեր ուղղությունների՝ քեյսանյաններ, զեյդյաններ, հետագա– յում՝ Աբասյաններ, ղալյաններ, իսմաի– լականներ նն։ Ավելի կայուն և հոծ է եղել իմամյանների հոսանքը, որն առանձնա– նում էր հատկապես Ալիից սերած 12 իմամ– ների սրբագործմամբ, որոնցից վերջինը՝ իմամ Մուհամադ Մեհդին, ըստ ավան– դության, իբր անհետացել է մանուկ հա– սակում և պիտի գա մի օր, որպես մեսիա։ Միջնադարում շիիզմի ընդդիմադիր մի– տումները գրավել են ճնշված զանգված– ներին, գաղափարական մղում տալով ժող․ շարժումներին։ Այն առավել տարա– ծում է գտել Միջագետքռլմ, Ասորիքում և հատկապես Իրանում, կրելով զրադաշ– տականության և նեստորականության ազ– դեցությունը։ Սեֆյանների աստվածապե– տության շրջանում (XVI–XVII դդ․) Իրա– նը դարձել է Շ–ի կենտրոնը։ Թշնամանքը սուննիական օսմանյան Թուրքիայի պա– նիսլամական նկրտումների նկատմամբ դրսևորվել է տասնամյակներ շարունակ Հայաստանի տարածքի վրա մղվող ավե– րիչ պատերազմներով, որոնք ծանր հե– տևանքներ են ունեցել եայ ժողովրդի պատմական ճակատագրում։ Թեպետ շիա հոգևորականությունը քրիստոնյա հպա– տակների նկատմամբ կրոնափոխության հարկադրանքի քաղաքականություն չի վարել, սակայն զանազան վարչական և տնտ․ սահմանափակումներով, այլադա– վանության համար գանձվող հարկերով, խտրականությամբ նրանց մղել է կրոնա– փոխության; Ներկայումս Շ․ ապրում են Իրանում, Իր աքում, Սիրիայում, Լիբանա– նում, Պակիսաանում, Աֆդանստանում, Հնդկաստանում, ՍՍՀՄ որոշ շրջաննե– րում (հատկապես Ադրբեջանում) և այլուր։ Գրկ, տես Մահմեդականություն, հոդվածի գրականությանը; Հ․ Փավւազյան

ՇԻԴԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառում, Փե– սանդաշտ կոչվող բերրի դաշտում։ 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հիմնականում՝ հացահատիկային բույսերի մշակությամբ), անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչ– ները մասնակցել են Շատախի 1915-ի ինքնապաշտպանական կռիվներին, ապա ստիպված գաղթել Արևելյան Հայաստան։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։

ՇԻԴԼՈՒ, գյուղ ՀՍՍՀ Արարատի շրջա– նում, շրջկենտրոնից 10 կմ հվ–արմ․։ Կոլ– տնտեսությունն զբաղվում է խաղողագոր– ծությամբ, պտղաբուծությամբ, բանջարա– Շիդլու բոստանային կուլտուրաների մշակու– թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, բուժկայան։ ՇԻ&ՈՖՐԵՆԻԱ, սխիզոֆրենիա (< հուն, axijco – ճեղքել, խզել և qppnv– հոգի, բանականություն, միտք), քրոնի– կական ընթացքի հակումով հոգեկան հի– վանդություն․ բնորոշվում է անձի յուրա– հատուկ փոփոխություններով (ինքնամ– փոփություն, զգացմունքների աղավա– ղում և աղքատացում, ակտիվության նվա– զում, վարքի արտահայտված փոփոխու– թյուն, հոգեկան պրոցեսների միասնու– թյան կորուստ՝ ճեղքվածություն) և ուղեկց– վում հոգեախտաբանական բազմազան խանգարումներով։ Առաջինը նկարագրել է գերմ․ հոգեբույժ է․ Կրեպելինը (1898) և անվանել<վաղաժամ թուլամտություն», որը 1911-ին շվեյցարացի հոգեբույժ է․ Բլեյ– լերը վերանվանել է «Շ․»։ Հիվանդությունն առավելապես սկսվում է 15–25 տարեկա– նում։ Շ–ի առաջացման պատճառները, ինչպես նաև զարգացման ախտածին մե– խանիզմները, դեռևս լրիվ պարզաբանված չեն, սակայն հաստատված է, որ կարևոր դեր ունի օրգանիզմի ժառանգական նա– խատրամադրվածությունը և ախտաբանա– կան ժառանգականությունը։ Շ–ի առա– ջացմանը նպաստում են նաև սեռական և տարիքային գործոնները, հոգեկան տրավ– մաները, սուր վարակիչ հիվանդություննե– րը, ծննդաբերությունը ևն։ Պարզվել է, որ Շ–ի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև էնդոտոքսիկոզը, որը պայ– մանավորված է նյարդահորմոնների և կենսաբանական այլ նյութերի ակտիվու– թյան ՓոՓոխություններով։ Շ–ի կարևոր