տիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղ-սպասարկման տաղավար, մանկապարտեզ, դեղատուն, հիվանդանոց։ Շ–ում գործում է տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն։ Գյուղում և շրջակայքում պահպանվել է բնակատեղի, դամբարանադաշտ (մ.թ.ա. III–I հազարամյակ) և վանք (Չիչկանավանք, VII դ․): Շ–ում է ծնվել գվարդիայի գեներալ–գնդապետ Խ․ Համբարյանը։
ՇԻՐԱԿԱՇԱՏ, Մավրիկապոլիս, ավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Ախուրյանի Մավրիկ վտակի ձախ ափին։ Նույնանում է Կարսի մարզի Մավրակ, Մավրիկ (տես Աջամ-Մավրակ) գյուղին։ VI դ․ վերջին, դառնալով բյուզանդ․ զորակայան, ստացել է երկրորդ անվանումը՝ ի պատիվ Մավրիկիոս կայսեր (582–602)։ XX դ․ 1–ին քառորդին Մավրիկ գյուղի մոտ պահպանվում էին կիսավեր Ա․ Աստվածածին հին եկեղեցին, միջնադարյան կառույցների ավերակներ, արձանագրություններ, գերեզմանոց։ Մավրիկ գետի հակադիր՝ աջ, ափին, կանգուն էր գեղեցկաշեն, գմբեթավոր մի եկեղեցի՝ XIII դ․ արձանագրությամբ։
Գրկ. Ալիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։
ՇԻՐԱԿԱՎԱՆ, Երազգավորգ, Երազգավորք (հավանաբար՝ Եր– վանդունիների Երվազ տոհմական անունից), քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Անի քաղաքից հյուսիս–արևելք, Ախուրյանի աջ ափին (այժմ՝ Թուրքիայում)։ VII դ․ հիշատակվում է որպես գյուղ, IX դ․ կեսին՝ քաղաքագյուղ։ IX դ․ վերջին դարձել է Բագրատունիների թագավորանիստ և արքունի կալված։ Պատմիչ Վարդան Արևելցին հաղորդում է, որ Սմբատ Ա Բագրատունին (890–914) Շ–ում կառուցել է Ա․ Փրկիչ եկեղեցին և այնտեղ օծվել։
Շ–ում կառուցվել է Ս․ Աստվածածին եկեղեցին։ Շ–ի ամրոցը կառուցված է եղել ոչ մեծ բարձունքի վրա։ Ենթադրվում է, որ սելջուկյան թուրքերի 1064-ի արշավանքի ժամանակ Անիի հետ ավերվել է նաև Շ․։ XII դ․ վերականգնվել է։ Շ-ի եկեղեցիների արձանագրություններում հիշատակվում են մի քանի հարկային տերմիններ, որոնք արժեքավոր սկզբնաղբյուր են Հայաստանի հասարակական-տնտ․ կյանքի ուսումնասիրման համար։ Թուրք. տիրապետության շրջանում Շ. վերածվել է գյուղի (տես Բաշ–Շորագյաչ)։
Շ–ի եկեղեցին կանգուն էր մինչև 1950-ական թթ․ (միտումնավոր ավերվել է)։ Եկեղեցին Բագրատունյաց գահանիստ քաղաքներում հայկ․ ճարտ․ հնավանդ հորինվածքների վերարտադրության բնորոշ օրինակ է։ Հնգաստիճան որմնախարսխի վրա բարձրացող կառույցը հատակագծային հորինվածքով նման է Պաղնիի և հատկապես Արուճի գմբեթավոր դահլիճ տիպի տաճարներին։ Հնում միայն արլ․ կողմում հանդիպող եռանկյունաձև խորշերը Շ–ի եկեղեցում առկա են նաև հվ․ և հս․ ճակատներում՝ վերածվելով արտաքին հարդարանքի տարրերի։ Ոճական նոր ուղղության կնիքն ակնհայտ է եկեղեցու բոլոր ճարտ․ ձևերում, լուսամուտների չափերը փոքր են, դեկորատիվ հարդարանքը՝ հարթային։ Շատ հանգույցներում (խորշերի տրոմպաձև վերջավորություններ, լուսամուտների պսակներ) նկատելի է նաև հնավանդ մոտիվների և նորաստեղծ ձևերի զուգահեռ կիրառումը, հանգամանք, որը հատկապես բնորոշ է IX–X դդ․ սահմանագծում կառուցված հուշարձաններին։ Մ․ Փրկիչը հետազոտել են Ն․ Մառը, Թ. Թորամանյանը, Ն․ Բունիաթյանը։
Գրկ․ Արիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․ 1–2], Ե1942–-48։ Марр н․ я․, Ани, М-–Л․, 1934․ Բ. Առաքելյան, Ս. Մնացականյան
ՇԻՐԱԿԱՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևմուտք։ Շ–ի տարածքով են անցնում Երևան–Թբիլիսի երկաթուղին և Երևան–Հոկտեմբերյան–Լենինական ավտոխճուղին։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային Շիրակավան կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1976-ին, Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո։
ՇԻՐԱԿԱՎԱՆ, հնավայր ՀՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին,
ապաբնակեցված Շիրակավան գյուղի մոտակայքում։ Ախուրյանի ջրամբարի կառուցումից հետո ծածկվել է ջրով։ Պեղված բնակատեղիներից մեկում (մ․թ․ա․ XII –VIII դդ․) բացվել են շենքերի ու մի սրբարանի ավերակներ, ինչպես նաև հնագիտական նյութերով առատ դամբարաններ։ Մյուս բնակատեղին (մ․թ․ա․ II–մ․ թ. III դդ․) զբաղեցնում է ավելի քան 5 հա տարածություն, որտեղ հայտնաբերվել են կանոնավոր նախագծով կառուցապատված թաղամասերի ավերակներ (բնակելի տներ, սյունազարդ շենքեր, հեթանոսական տաճար), մետաղագործական և այլ արհեստանոցների հետքեր։ I–II դդ․ բնակավայրի մի մասը վերածվել է գերեզմանոցի։ Դամբարաններից գտնվել են մետաղե, քարե իրեր, խեցեղեն, ապակեղեն և Հին Հայաստանի նյութական մշակույթի ուսումնասիրության համար կարևոր այլ նյութեր։
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏ, Լենինականի միջլեռնային գոգավորության հատակային մասը ՀՍՍՀ հյուսիս–արևմուտքում, Ախուրյան գետի միջին հոսանքի ավազանում: Հս–ում՝ Շիրակի, արլ–ում Փամբակի ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն են, հվ– արլ–ում՝ Շարայի լեռ (Կողգաթ) և Արագած հրաբխային զանգվածները։ Արմ–ում աստիճանաբար ձուլվում է Կարսի հրաբխային սարահարթին։ ՀՍՍՀ սահմաններում