(Յո․ Ռունստրյոմ), սաղմնաբանության (Տ․ Գուստաֆսոն, ՄՍՀՄ ԳԱ արտասահ– մանյան անդամ, 1976) բնագավառները։ հնէաբանության զարգացումը կապված է Ա․ Գ․ Նատհորստի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթ․ անդամ, 1901), է․ Ցու․ Գ․ Հոլմի (Պետերբուրգի ԳԱ ար– տասահմանյան թղթ․ անդամ, 1910) աշխատությունների հետ։ Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառի հետազոտու– թյունների գլխ․ կենտրոնը Ստոկհոլմի Կարոլինյան ինստ–ն է (հիմնադրվել է 1810-ին)։ 6ո․ Ֆորսելն աշխարհում առա– ջիններից է ներդրել քաղցկեղի ռենտգեն ախտորոշումը և ռենտգենաթերասյիան։ Ռ․ Գրանիտը հետազոտել է տեսողության՝ նեյրոֆիզիոլոգիական պրոցեսները (նո– բելյան մրցանակ, 1967), Ու․ էյլերը պար– զել է նորադրենալինի դերը նյարդային իմպուլսների Փոխանցման պրոցեսում (նոբելյան մրցանակ, 1970)։ Գյուղատնտ․ գիտությունների բնագավառում ճանաչում են ստացել է․ Ցա․ Օկերբերգի (ՀամԳԳԱ արտասահմանյան անդամ, 1967), Կ․ Ֆըր– յոեյերի (ՀամԳԳԱ արտասահմանյան ան– դամ, 1972), Ն․ Գ․ Նիլսոն–էլեի (ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1932 )աշխատությունները։ XX դ․ տեխնիկայի բնագավառում զար– գացան գիտահետազոտական և փորձա– րար ական–կոնստրուկտորական աշխա– տանքները (էլեկտրատեխնիկայի բնա– գավառում՝ է․ Հ․ Նորինդեր, էլեկտրական մեքենաների տեսության բնագավառում՝ Ֆ․ Գալգրեն ևն)։ Երկրորդ համաշխար– հային պատերազմից հետո այդ աշխա– տանքները առավել լայն թափով զարգա– ցան ավիացիայի բնագավառում։ Շ–ում ծավալվեցին տիեզերական հետազոտու– թյունները, նավաշինությունը, ՀԷԿ–երի շինարարությունը։ Մետաղագիտության բնագավառում կարևոր տեղ եև գրավում Ա․ Վեստգրենի, Օ․ Ֆորսմանի, սև մետա– լուրգիայի տեխնոլոգիայի բնագավառում՝ Գ․ Վալկվիստի, Բ․ Կալինգի և այլոց աշ– խատանքները։ 1975-ին կնքվել է գիտա– կան համագործակցության և գիտնական– ների փոխանակման մասին հերթական համաձայնագիրը մի կողմից՝ ՍՍՀՄ ԳԱ–ի և մյուս կողմից՝ Շ–ի Թագավորական ԳԱ–ի, Գիտությունների ինժեներական ակադե– միայի միջև։ 2․ Հասարակական գիտությունները Փիլիսոփայությունը։ Միջիև դարերում Շ–ի փիլ․ միտքը միստիկական և սխոլաս– տիկական էր։ XYI դ․ վերջերին Շ–ում տա– րածված էր ֆրանս․ Փիլիսոփա Պ․ Ռամեի ուսմունքը։ Նրա հետնորդները քննադա– տում էին սխոլաստիկան՝ պաշտպանելով ազատության գաղափարը գիտության մեշ։ Ինքնուրույն աշխարհիկ Փիլիսոփայու– թյունը առաջացավ XYII դ․։ Ու․ Ռուդբեկը և Գ․ Շեռնելմը առաջ քաշեցին Շ–ում մշա– կույթի գերիշխող դերի մասին դրույթը։ XVII դ․ 2-րդ կեսին Շ–ում տարածվամ և պաշտոնական փիլիսոփայության դեր է խաղում Ռ․ Դեկարտի ուսմունքը։ Կանտա– կանության խոշորագույն ներկայացուցիչ– ներ էին Դ․ Բոետիուսը և Բ․ Հյոյերը։ Հա– կահեգելականության պարագլուխ Ն․ Ֆ․ Բիբերգը և նրա հետևորդները (Մ․ Գրուբե, Կ․ Յա․ Բոստրյոմ) պաշտպանում Էին աստվածաբանական աշխարհայացքը։ XX դ․ սկզբներին կարևոր նշանակու– թյուն են ձեռք բերում պոզիտիվիզմը և Էքսպերիմենտալ հոգեբանությունը։ 1910-ին ստեղծվում է «Նոր ուփսալյան դպրոցը», որը վաղ տրամաբանական պո– զիտիվիզմի շվեդ, ձևն Էր։ Հակապոզիտի– վիստական տրամադրությունների արտա– հայտիչն էր Հ․ Լարսոնը։ Արժեքաբանու– թյան հարցերը մշակվում էին Ա․ Վաներու– սի աշխատություններում։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո Շ–ում ուժեղանում է նեոպոզիտիվիզմի հողի վրա բուրժ․ փիլիսոփայության ինտեգրաց– ման պրոցեսը (Ա․ Ցեդբերգ, Մ․ Մորիտ, ի․ Սեգելբերգ ևն)։ Մեծ տարածում են գտել Էմպիրիկ սոցիոլոգիան և հոգեբա– նությունը։ Փորձեր են կատարվում դուրս գալ պոզիտիվիզմի շրջանակներից (Տ․ Սե– գերստեդտ)։ Արդի շվեդ, փիլիսոփաների ուշադրության կենտրոնում են մանկավար– ժության, բարոյագիտության, գեղագի– տության, պետության և իրավունքի փի– լիսոփայության հարցերը։ Մարքսիզմի տարածումը Շ–ում (XIX դ․ կես) հիմնականում կապված է Ա․ Պալմա– յի (1849–1922) անվան հետ։ Հետևողա– կան մարքսիստներից էին նաև Ա․ Գանիել– սոնը և Ա․ Վերմելինը։ ժամանակակից մարքսիստներից են Կ․ Բեկստրյոմը, Ֆ․ Լագերը։ Հրատարակվում է «Թեորիա» («Theoria») վւիլ․ ամսագիրը։ Պատմական գիտությունը։ XIII դ․ կե– սին Շ–ում ի հայտ են եկել լատիներենով եկեղեցական ժամանակագրություններ, իսկ XIV դ․՝ հին շվեդերենով առավել բո– վանդակալի հանգավոր ժամանակագրու– թյուններ։ Շ–ի առաջին (անվանապես) հայտնի պատմաբանը Ուփ սալայի հա– մալսարանի աստվածաբանության պրո– ֆեսոր Էրիկ Օլաին է (XV դ․)։ XVI դ․ կե– սին պատմական աշխատություններ են գրել հումանիստ–պատմաբաններ Օլաուս Պետրին, եղբայրներ՝ Յու․ և Օ․ Մագնուս– ները։ Շ–ի մեծապետության շրջանում (XVII–XVIII դդ․ սկիզբ) ստեղծվել է Պետ․ արխիվ և հիմնվել պետ․ պատմագրի պաշտոն, 1667-ին՝ Հնությունների կո– լեգիա (մոտ 1837-ին վերածվել է Մտոկ– հոլմի պետ․ թանգարանի), ավարտվել է շվեդների՝ որպես Հին Ատլանտիդայի ժո– ղովրդից սերած մեծապետական աշխար– հայացքի ձևավորումը (Ու․ Ռուդբեկ)։ 1710-իև Ուփսալայում հիմնվել է Շ–ում առաջին պատմական գիտ․ ընկերությու– նը։ XVIII դ․ շվեդ, լուսավորական պատ– մագրությունը տվել է երկրի պատմության աշխարհիկ պարբերացումը։ 1788-ին Մտոկ– հոլմում ստեղծվել է Հումանիտար գիտու– թյունների ակադեմիան։ Շ–ի լուսավորա– կան դարաշրջանի պատմագրությանը հա– տուկ միապետականությունը ընդունել է նաև XIX դ․ 1-ին երեսնամյակին ձևավոր– ված ռոմանտիկական ուղղությունը, որի գլխավորն էր Է․ Գեյերը, իր ստեղծած բուրժուա–պահպանողական, այսպես կոչ– ված, Ուփսալայի պատմական դպրոցով։ XI ճդ․ վերջին, գերմ․ պատմագիտական դպրոցների ազդեցությամբ, Շ–ի պատմա– բաններին ևս մեծապես հետաքրքրել է քաղ․ պատմությունը (հիմնականում շվեդ, թագավորների), սկսվել է ազգային աղ– բյուրների (օրենքներ, պարգևագրեր, ռիկսդագի ակտեր ևն) խոշոր հրատարա– կություն, հիմնվել են պատմական ըն– կերություններ, թանգարան, ամսագրեր։ Իմպերիալիզմի դարաշրջանում շվեդ, պատմագրության մեջ ուժեղացել է միա– պետականությունը, հակադեմոկրատա– կանությունը, ազգայնամոլությունը (Կարլ XII-ի պաշտամունք)։ 1900-ական թթ․ առա– ջացել է լիբերալ օպոզիցիոն պատմագրու– թյունը (Ն․ Էդեն, Ա․ Բրուսևից, Ֆ․ Լագե– րոտ), 1920-ին երևան է եկել բանվորական շարժման աջ սոցիալիստական պատմա– գրությունը (Գ․ Մագնուսոն, ի․ Լինդգրեն)։ 1930-ական թթ․ կատարվել են Շ–ի պատ– մության մարքսիստական մեկնաբանման առաջին փորձերը (Պ․ Նյուստրյոմ)։ Մինչ– պատերազմյան շրջանում նշանակալի հա– ջողություններ են ձեռք բերվել տնտ․ պատ– մության (է․ Հեկշեր), վիկինգների դարա– շրջանի (Ս․ Բուլին, Հ․ Արբման), ֆեոդ․ Շ–ի առանձին խնդիրների (Կ․ Լյոֆկվիստ, Յա․ Ալմկվիստ և ուրիշներ), նոր շրջանի ժող․ շարժումների և հասարակական մըտ– քի (Ա․ Չելլեն, Ա․ Ստրինդբերգ), պատմա– կան աշխարհագրության, արևելագիտու– թյան, հին աշխարհի պատմության (Մ․ Նիլ– սոն), ազգագրության, հնագիտության (Մ․ Մտենբերգեր, Ա․ Լինդկվիստ, Կ․ Ալ– տին, Գ․ Անդերսոն և ուրիշներ) ուսում– նասիրության ուղղությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մից (1939–45) հետո շվեդ, պատմագրու– թյունը զարգացել է մի կողմից բուրժ․ աշ– խարհայացքների աստիճանական ար– մատավորման, նեոպոզիտիվիզմի աճող ազդեցության, մյուս կողմից՝ մարքսիզմի ուղիով։ Երևան եկան Կ․ Բեկստրյոմի, Կ․ Հերմանսոնի, Պ․ Ցենստրյոմի մարք– սիստական աշխատություններ։ 1960– 1970-ական թթ․ շվեդ, պատմաբանները կապեր են հաստատել սոցիալիստական երկրների պատմաբանների հետ (սովե– տա–շվեդ․ գիտաժողովներ Տալլինում 1973-ին, Մտոկհոլմում՝ 1976-ին)։ Պատմա– կան գիտության կենտրոններն են Ուվւ– սալայի, Լունդի, Մտոկհոլմի, Գյոթեբոր– գի համալսարանների հումանիտար ֆա– կուլտետների պատմափիլ․ բաժինները։ Լույս են տեսնում պատմագիտական պար– բերականներ։ Տնտեսագիտությունը։ Ձևավորվել է XVII դ․, երբ Շ–ում տնտ․ գերիշխող ուս– մունքը մերկանաիւիզմն էր։ XVIII դ․ 1-ին կեսին լուսավորչականության և տնտ․ կյանքի բուրժ․ լիբերալացման գաղափար– ները թափանցեցին հասարակական գի– տակցության տարբեր ոլորտները, և սուր պայքար սկսվեց մերկանտիլիզմի կողմ– նակիցների ու հակառակորդների միջև։ Այդ շրջանում տնտ․ լիբերալիզմի նշանա– վոր տեսաբաններ էին Ա․ Նորդենկրանցը և Շյուդենիուսը։ Դարի վերջին երրորդին տնտեսագիտության զարգացման վրա մեծ էր ֆիզիոկրատների ու IX․ Սմիթի հայացք– ների ազդեցությունը։ Տնտ․ լիբերալիզմի գաղափարները լայն տարածում ստացան XIX դ․ 1-ին կեսին, և երկրում սկսվեց նա– խակապիտալիստական հարաբերություն– ների ու պրոտեկցիոնիստական սահմա– նափակումների վերացման պրոցեսը։ Քա– ղաքատնտեսության ազգային դպրոցի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/561
Արտաքին տեսք