Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան միտքը զարգացել է հարևան երկրնե– րի, հատկապես Գերմանիայի ևՖրաևսիա– յի, փիլիսոփայության և մշակույթի հետ սերտորեն կապված։ XYIII դ․ ուշադրու– թյուն է նվիրվել դաստիարակության, սո– ցիալական և իրավական հարցերին, Շ–ի չեզոքության ստատուսի ամրապնդումից հետո՝ փիլ․-իրավական խնդիրներին։ Պե– տությունների հարաբերություններում սո– ցիալական և բարոյական մի շարք խըն– դիրներ են առաջադրել «Կարմիր խաչի» հիմնադիր Ա․ Դյունանը, է․ Դյուկոմմենը և Ա․ Գոբը։ XIX դ․ 1-ին կեսին գերակշռել է գերմ․ դասական իդեալիզմը, XIX դ․ վերջին՝ պոզիտիվիզմը և նեոկանտակա– նությունը։ XX դ․ սկզբին տարածվում է նեոֆիխտեական «ակտիվության» փիլի– սոփայությունը։ 1910–30-ական թթ․ ուժե– ղանում է կրոն, և միստիկական հոսանք– ների (Ռ․ Շտայների անթրոպոսֆիան), մասնակիորեն նաև նեոթոմիգմի և էկ– զիստենցիալիզմի ազդեցությունը։ Մարքսիստական փիլիսոփայությունը Շ–ում տարածվել է XIX^ 2-րդ կեսից, հատ– կապես Շ–ի ս–դ․ կուսակցության (1888) և կոմունիստական կուսակցության (1921) հիմնադրումից հետո։ Կարևոր դեր են խա– ղացել շվեյցարացի սոցիալիստների կա– պերը Վ․ Ի․ Լենինի և Գ․ վ․ Պլեխանովի հետ։ Մարքսիստները 1920–40-ական թթ․ կիրառել են ինտերնացիոնալիզմի, դիա– լեկտիկական և պատմական մատերիա– լիզմի գաղափարները։ Շվեյցարիայի աշ– խատանքի կուսակցության գործիչները ակտիվորեն պրոպագանդում են մարքս– լենինյան ուսմունքը։ Պատմական գիտությունը։tXVIII դ․ 2-րդ կեսի շվեյց․ պատմագիտության զար– գացումը սերտորեն կապված է Լուսավո– րականության գաղափարների հետ, որոնց ազդեցությամբ է գրված Ի․ Մյուլլերի «Շվեյ– ցարիայի պատմությունը», որտեղ հերո– սականացված է շվեյց․ ժողովրդի պատմու– թյունը, և գիրքը երկար ժամանակ եղել է Շ–ի միջնադարյան պատմության հիմնա– կան ձեռնարկը։ XIX դ․ 1-ին կեսի պատմ․ երկերում արտացոլվել են գերմ․ ռոման– տիզմի գաղափարները (Ֆ․ Դիվերնուա, Գ․ Ցշոկկե)։ Ստեղծվել են առաջին պատմ․ ընկերությունները։ 1830-ական թթ․ առա– ջինը Ի․ Կոպպը քննադատորեն ուսումնա– սիրեց Շ–ի պատմության աղբյուրները և ժամանակագրությունները՝ ցույց տալով նրանցում պահպանված շատ տեղեկու– թյունների առասպելականությունը։ XIX դ․ ընթացքում Շ–ի պատմության բոլոր ժա– մանակաշրջանների վերաբերյալ կուտակ– ված նյութերը հնարավորություն տվեցին XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին ստեղծել Շ–ի պատմության խոշոր համահավաք աշ– խատություններ (Կ․ Դյունդլիկեր, Ի․ Դի– րաուեր, Տ․ Վան Մյուցդեն, է․ Գալյարդի)։ Շ–ում բանվորական շարժման և սոցիա– լիստական գաղափարներին են նվիրված Շ–ի ս–դ․ կուսակցության առաջնորդ Ռ․ Գրիմի լքի շարք երկերը։ Ազգագրու– թյան և հնագիտության վերաբերյալ աշ– խատություններից աչքի են ընկնում է․ Պիտտարի, Գ․ Բեխտոլդի, է․ Բեխլերի ն այլոց գործերը։ ժամանակակից շվեյց․ պատմագրության մեջ քանակապես գե– րակշռողը լիբերալ ուղղությունն է։ Նշա– նակալից են Շ–ի պատմության մասին Նաբ– հոլցի, Կ․ Մեյերի ուսումնասիրություննե– րը։ Մի շարք հեղինակներ (Գ․ Վայլենման, է․ Բոնժուր, Ռ․ Ֆելլեր) պրոպագանդում են շվեյց․ կոնֆեդերացիայի հասարակա– կան և քաղ․ կառուցվածքը որպես պետու– թյան իդեալ։ Զարգանում է նաև սոցիոլո– գիական ուղղությունը (Ս․ Ստելլինգ–Միշո, Հոֆման–Նովոտնի)։ Պատմության մատե– րիալիստական մեկնաբանություն տըր– վում է մարքսիստական ուղղության ոչ մեծաքանակ գործերում (Մ․ Բոդենման, Մ․ Պյանցոլա, Կ․ Ֆարներ, Գ․ էգգեր և ուրիշներ)։ Մեծ ճանաչման են արժանա– ցել հուն, քաղաքակրթության վերաբերյալ շվեյց․ առաջավոր գիտնական Ա․ Բոննարի աշխատությունները։ Շ–ում պատմ․ գիտության հիմնական կենտրոններ են Բազելի, Բեռնի, Ցյուրի– խի, Լոգանի, ժնևի համալսարանների պատմափիլիսոփայական, ինչպես նաև քաղ․ և սոցիալական գիտությունների ֆակուլտետները։ Պատմ․ ուսումնասիրու– թյունները հրատարակում են պատմ․ ըն– կերությունները, որ կան բոլոր կանտոն– ներում և միավորված են Շվեյց․ միացյալ պատմ․ ընկերության (հիմն․ 1841-ին) մեջ։ Հրատարակվում են նաև պատմագիտա– կան պարբերականներ։ Տնտեսագիտությունը։ Որպես գիտու– թյան ինքնուրույն ճյուղ ձևավորվել է XVIII դ․ 2-րդ կեսին։ Այդ շրջանում շվեյց․ տըն– տեսագետ Ի․ Վազերն առաջադրեց գնի և գնագոյացման իր տեսությունը։ XIX^ 1-ին կեսի շվեյց․ տնտեսագիտության նշանա– վոր ներկայացուցիչը մանրբուրժուական քաղաքատնտեսության հիմնադիր ժ․ Շ․ Լ․ Ս․ դը Սիսմոնղին էր։ XIX դ․ 1-ին կե– սին և 2-րդ կեսի սկզբին, ազատ մրցակ– ցության պայմաններում, աշխատուժի դերի ուսումնասիրությանն են նվիրված Վ․ Շուլց–Բոումերի աշխատությունները։ Նույն շրջանում, Սիսմոնդիին համանման, Ա․ է․ Շերբյուլիեն մանրբուրժ․ հայեցա– կետով քննադատել է կապիտալիզմը, պահանջել, որ պետությունը վերացնի հողի մասնավոր սեփականությունը, յու– րացնի ռենտան և այն օգտագործի հար– կերի փոխարեն։ Սակայն, չնայած արմա– տական պահանջներին, Շերբյուլիեն սո– ցիալիզմի կատաղի թշնամի էր։ XIX դ․ 2-րդ կեսին Լ․ Վալրասը հիմնադրեց բուրժ․ քաղաքատնտեսության մաթ․ դպրոցը, ըստ որի՝ մաթ․ մեթոդը համարվում էր տնտ․ երևույթների ճանաչողության հիմնական եղանակ։ XX դ․ շվեյցարացի տնտեսա– գետները կարևորում էին առևտրի, դրա– մաշրջանառության և բանկային համա– կարգի հարցերի ուսումնասիրությունը։ Առավել աչքի ընկնող տնտեսագետը Վ․ Ռեպկեն էր, որը զբաղվում էր միջազգա– յին առևտրի, վալյուտավարկային հարա– բերությունների, տնտ․ ճգնաժամերի, կոն– յունկտուրայի, ինֆլյացիայի հարցերով։ Նա «սոցիալական շուկայական տնտեսու– թյան» տեսության հիմնադիրներից և նեո– լիբերալիգմի կողմնակիցներից էր։ Շ–ում ժամանակակից տնտեսագետների մեծ մասը հարում է քեյնսականությանը։ Տնտ․ գիտություններից առավել լայն տարածում ունեն քաղաքատնտեսությունը, արտա– դրության կազմակերպումն ու կառավա– րումը, վիճակագրությունը։ Բազմաթիվ տնտեսագետներ համագործակցում են Շ–ում գտնվող միջազգային կազմակերպու– թյունների հետ և մասնակցում դրանց գի– տահետազոտական աշխատանքներին։ Տնտեսագիտական հիմնական կենտրոն– ներն են՝ Բազելի, ժնևի, Բեռնի, Ցյուրիխի, Ֆրիբուրի համալսարանները և դրանց առընթեր գործող ԳՀԻ–ները։ 3․ Գիտական հիմնարկները Գիտությունների կոորդինացիոն կենտ– րոնը ժնևի ազգ․ ինստ–ն է (հիմնադրվել է 1853-ին)։ Գիտահետազոտական գոր– ծունեության կազմակերպման մեջ կա– րևոր դեր է խաղում Գիտական հետազո– տությունների շվեյց․ ազգ․ ֆոնդը (1952)։ Գիտ․ աշխատանքի հիմնական մասը կա– տարում են համալսարանները և բարձրա– գույն պոլիտեխնիկական դպրոցները։ Գի– տահետազոտական ծրագրեր են կատա– րում նաև կառավարական տարբեր գերա– տեսչություններ։ Հետազոտական և նա– խագծակոնստրուկտորական մասնավոր կազմակերպություններ կան գլխավորա– պես խոշոր մոնոպոլիաներին կից։ XII․ Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը Գերմ․ խոշորագույն թերթերն են4 «Բլիկ»– («ВНск», 1959-ից, Ցյուրիխ), «Տագես ան– ցայգեր» («Tages Anzeiger», 1893-ից, Ցյու– Րիխ)* «Նոյե ցյուրխեր ցայտունդ» («Neue Zurcher Zeitung», 1870-ից, Ցյուրիխ), «Նա– ցիոնալ ցայտունդ» (National Zeitung», 1842-ից, Բազել), «Բեռներ տագբլատ» («Berner Tagblatt», 1888-ից, Բեռն), «Ֆա– տերլանդ» («Vaterland», 1833-ից, Լյու– ցեռն), ֆրանս․՝ «ժուռնալ դը ժընեվ» («Journal de Geneve», 1926-ից, ժնև), «Մյուիս» («La Suisse», 1898-ից, ժնև), «Տրիբյուն դը ժընեվ» («La Tribune de Geneve», 1879-ից, ժնև), իտալ․ «Կորրիերե դել Տիչինո» («Corriere del Ticino», 1890-ից, Լուգանո), «Զոռնալե դել պոպո– լո» («Giornale del Popolo»,’ 1926-ից, Լու– գանո)։ Շվեյցարիայի աշխատանքի կու– սակցության օրգաններն են՝ «Վուա ուվ– րիեր» («Voix Ouvriere», 1944–ից, ժնև, ֆրանս․ օրաթերթ), «Ֆորվերտս» («Vor- warts», 1920-ից, Բազել, գերմ․ շաբաթա– թերթ), «Լավորատորե» («II Lavoratore», Լուգանո, իտալ․ շաբաթաթերթ)։ Շվեյց․ հե– ռագրական գործակալությունը՝ ԱՏՄ, հիմ– նըվել է 1894-ին, Բեռնում։ Ռադիոհաղոր– դումները (9 լեզվով) տրվում են 1923-ից, հեռուստահաղորդումները՝ 1958-ից։ XIII․ Գրականությունը Շվեյց․ Ժողովրդի գրականությունը զար– գանում է գերմաներեն, ֆրանսերեն, իտա– լերեն և ռետոռոմաներեն լեզուներով։ Ցուրաքանչյուր լեզվական տարածքային շրջան (բացի ռետոռոմաներենից) կապ– ված է լեզվով ազգակից հարևան երկրի գրականության հետ։ Գերմաներեն գրականությունը։ Շվեյց․ գրականության յուրօրինակությունը սկը– սել է դրսևորվել XIII դ․ վերջից։ Միջնա– դարյան կյանքի ուրույն հանրագիտարան է եղել Գ․ Վիտտենվայլերի «Մատանի» (մոտ 1410) գրոտեսկային կատակերգա– կան պոեմը։ Ռեֆորմացիայի դարաշրջա– նի գրական ժանրերում առաջնայինը կրոն, դրաման է՝ Ն․ Մանուել (1484–1530),